Սուրեն Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox auteur.png
Սուրեն Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 6, 1932(1932-02-06) Օհանավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 27, 1982(1982-01-27) (49 տարեկանում) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր

Սուրեն Ավետիսյան Հարությունի (փետրվարի 6, 1932(1932-02-06), Օհանավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հունվարի 27, 1982(1982-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային փիլիսոփա: Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 6-ին, Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1954

1966-1969 թվականներին եղել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ և ապա պրոռեկտոր, 1969-1971 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար։

1972 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։ Զբաղվում է ժամանակակից բնագիտության և մաթեմատիկայի փիլիսոփայական պրոբլեմների ուսումնասիրությամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածության ու ժամանակի պրոբլեմը հարաբերականության տեսության լույսի տակ, Երևան, 1963 թվականին։
  • Մաթեմատիկան և իրականությունը, Երևան, 1966 թվականին։
  • Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը, Երևան, 1969 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png