Կալիդու Կուլիբալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիդու Կուլիբալի
Kalidou Koulibaly
Կուլիբալին Նապոլիի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1991(1991-06-20)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Սեն Դյե դե Վոժ
Հասակ 195 սմ
Քաշ 89 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 26
Պատանեկան կարիերա
1999-2003 Ֆրանսիա Սեն-Դիե
2003-2006 Ֆրանսիա Մեց
2006-2009 Ֆրանսիա Սեն-Դիե
2009-2010 Ֆրանսիա Մեց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2012 Ֆրանսիա Մեց 42 (1)
2012-2014 Բելգիա Գենկ 64 (3)
2014-ներկա Իտալիա Նապոլի 126 (8)
Ազգային հավաքական
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 6 (0)
2015-ներկա Սենեգալ Սենեգալ 28 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2018

Կալիդու Կուլիբալի (ֆր.՝ Kalidou Koulibaly, հունիսի 20, 1991(1991-06-20)[1][2], Սեն Դյե դե Վոժ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Կուլիբալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մեցում, 2012 թվականին միացավ Գենկին և 2014 թվականին տեղափոխվեց Նապոլի, որտեղ շուտով դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը։ Նա 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում, սակայն հետագայում ընտրել է Սենեգալը, և Սենեգալի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել 2015 թվականին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուլիբալին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սեն-Դիե ֆուտբոլային ակումբի կազմի ակադեմիային։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա միացել է Մեցի ակադեմիային։ Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում սենեգալցին 2009-10 մրցաշրջանում հաղթեց Գամբարդելայի գավաթը[4] և Ֆրանսիայի երիտասարդական գավաթը։

Մեցի առաջին թիմի կազմում Կուլիբալին իր դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 20-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Մեցի կազմում Կուլիբալին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Գենկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 29-ին Կուլիբալին 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Ռասինգ Գենկի հետ[7]։ Գենկի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լյուցերնի դեմ խաղում[8]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[10]։ Գենկի կազմում Կուլիբալին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 92 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 2-ին Կուլիբալին 6․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[11]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[12]՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15][16]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[17]՝ գլխի հարվածով բացելով հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին[18]։

2015-16[19] և 2016-17[20] մրցաշրջաններում Կուլիբալին ընդգրկվեց Սերիա A-ի խորհրդանշական հավաքականներում։ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում սենեգալցին հանդիպման 90-րդ րոպեին խփեց խաղի հաղթական գոլը[21]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին և պահելով թիմի՝ Սերիա A-ն հաղթելու հնարավորությունները[22][23]։ Սակայն հաջորդ՝ Ֆիորենտինայի դեմ խաղում Կուլիբալին հեռացվեց խաղադաշտից հանդիպման 6-րդ րոպեին, իսկ Նապոլին պարտվեց 3-0 հաշվով[24][25]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[26]՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սերիա A-ում[27][28]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը[29]։ 2011 թվականին նա 6 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[30]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի սեպտեմբերին Կուլիբալին ընդունեց Սենեգալի ազգային հավաքականի հրավերը[31]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 5-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[32]։ 2017 թվականին նա Սենեգալի կազմում մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին[33]։

2018 թվականի մայիսին Կուլիբալին ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մեց 2010–11 Լիգա 2 19 1 1 0 20 1
2011–12 22 0 2 0 24 0
Ընդհանուր 41 1 3 0 0 0 0 0 44 1
Գենկ 2012–13 Բելգիայի Պրո Լիգա 31 1 6 0 9 0 0 0 46 1
2013–14 33 2 3 0 9 0 1 0 46 2
Ընդհանուր 64 3 9 0 18 0 1 0 92 3
Նապոլի 2014–15 Սերիա A 27 1 2 0 9 0 1 0 39 1
2015–16 33 0 2 0 7 0 0 0 42 0
2016–17 28 2 2 0 8 0 0 0 38 2
2017–18 35 5 2 0 8 0 0 0 45 5
2018–19 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 126 8 8 0 32 0 1 0 167 8
Կարիերայի ընդհանուր 231 12 20 0 50 0 2 0 303 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[41]

Սենեգալ
Տարի Խաղեր Գոլեր
2015 5 0
2016 7 0
2017 9 0
2018 7 0
Ընդհանուր 28 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենկ
Նապոլի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Senegal - K. Koulibaly - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  4. «FFF : football, tirage au sort, résultats, calendrier, Gambardella, nationale». 2010 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  5. «FC Metz - OC Vannes, Aug 20, 2010 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  6. «FC Metz - Clermont Foot Auvergne 63, Apr 15, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  7. ccardinaels. «Kalidou Koulibaly is van Genk». Gazet van Antwerpen (ֆլամանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  8. «FC Luzern - KRC Genk, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  9. «KRC Genk - SV Zulte Waregem, Aug 26, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  10. «KRC Genk - RSC Anderlecht, Dec 23, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  11. «Koulibaly completes Napoli switch from Genk». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  12. «Transfer news: Napoli sign Kalidou Koulibaly from Genk». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  13. «SSC Napoli - Athletic Bilbao, Aug 19, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Napoli 1-1 Athletic Bilbao: Higuain rescues Partenopei | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  15. «Genoa CFC - SSC Napoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  16. «Genoa vs. Napoli - Football Match Report - August 31, 2014 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  17. «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  18. «Napoli vs Palermo». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  19. 19,0 19,1 «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  20. 20,0 20,1 «Buffon named best player | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  21. «Juventus FC - SSC Napoli, Apr 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. Bandini, Paolo (2018 թ․ ապրիլի 23). «Napoli storm the palace to 'seize power' from Juve in Serie A title race | Paolo Bandini». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «Serie A title race back on as Napoli shock Juventus». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «ACF Fiorentina - SSC Napoli, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. Agencies (2018 թ․ ապրիլի 29). «Napoli's Serie A title hopes in tatters after 3-0 defeat by Fiorentina». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  26. «Kalidou Koulibaly | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «Juventus wins record-extending 7th straight Serie A title». The Denver Post (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  28. «Soccer: Juventus wins record-extending 7th straight Serie A title». Mainichi Daily News (անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  29. «Kalidou Koulibaly Scout report: The Napoli defender wanted by Chelsea». 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  30. «Unwitting Deschamps scouted Senegal defender for France squad». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  31. Football, CAF - Confederation of African. «France». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  32. «Namibia - Senegal, Sep 5, 2015 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  33. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Koulibaly lined-up for the 2017 African Cup of Nations». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  34. «Senegal announce 23-man squad for Russia». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  35. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  36. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Kalidou KOULIBALY - Kalidou Koulibaly - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  37. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Colombia advance to last 16, Senegal eliminated - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  38. «Yellow cards come back to bite Senegal». NewsComAu. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  39. CNN, Matias Grez,. «Senegal crashes out of World Cup on fair play rule». CNN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  40. «Senegal becomes first to exit 2018 World Cup on FIFA Fair Play yellow-card tiebreaker». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  41. 41,0 41,1 «Kalidou Koulibaly». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  42. Football, CAF - Confederation of African. «AWARDS WINNERS». www.cafonline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիդու Կուլիբալի» հոդվածին։