Խլաթի գավառակ
Գավառակ | |
---|---|
Խլաթ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Ախլաթ, Իխլաթ, Խարաբեշիր, Խարապեշիր, Ղզլաթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 23 659[1] մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ[1] |
Տեղաբնականուն | խլաթեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խլաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Վարչական կենտրոնը Խլաթ քաղաքն էր։ Խլաթը երբեմն հիշատակվում է որպես գավառ։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խլաթի և Արծկեի գավառները միասին պատկանել են բզնունյանց նախարարությանը և կոչվել են Բզնունյանց գավառ։ Այս անվանումից էլ առաջացել է Բզնունյանց ծով անվանումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խլաթի գավառակը գտնվում էր Վանա լճի հյուսիսարևելյան կողմում։ Գավառակի հյուսիսային սահմանը Սիփան լեռնագագաթն է, իսկ հարավային սահմանը Գրգուռը և Նեմրութը։
Գավառակը ջրառատ է, ունի հարուստ և բարեբեր հողեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խլաթում կլիման բարեխառն է[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականին, ըստ Վ. Քինեի վիճակագրության, Խլաթի գավառակն ուներ 23 659 բնակիչ, որից 16 635 մուսուլմաններ, 6609՝ հայեր և 415՝ այլք։
Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում[2]։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն հարուստ է սառն ու քաղցրահամ ջրերով, ունի շինարարական քարի հանքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակի hայերն հիմնականում զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով, լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ[2]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1872 թվականին ուներ 33 գյուղ՝ որից 17-ը քրդական, իսկ 16-ը հայկական էին։ 1909 թվականին ուներ 9 քրդաբնակ և 24 հայաբնակ գյուղ[1]։
Հայաբնակ գյուղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաբնակ խոշոր գյուղերը հետևյալն են.[2]
- Թեղուտ (1928 բնակիչ)
- Խուլիկ (516 բնակիչ)
- Ծղակ (596 բնակիչ)
- Կարմունջ (688 բնակիչ)
- Կծվակ (923 բնակիչ)
- Շամիրամ (625 բնակիչ)
- Ջրհոր (785 բնակիչ)
- Տափավանք (1172 բնակիչ)
- Փրխուս (2154 բնակիչ)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|