Իսրայելի պաշտպանության բանակ
Իսրայելի պաշտպանության բանակ (եբրայերեն՝ צבא הגנה לישראל - Ցվա հագանա լե-Յիսրաել, կրճատ՝ եբրայերեն՝ צה"ל - Ցահալ), Իսրայել պետության բանակը և նրա անվտանգության գլխավոր մարմինը։ ՑԱԽԱԼ-ի ներկայիս պետն է գեներալ-լեյտենանտ Գադի Այզենկոտը։
Ցահալը կազմավորվել է պետության հիմնադրումից երկու շաբաթ անց, անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Իսրայելի ժամանակավոր կառավարությունը Դավիդ բեն Գուրիոնի գլխավորությամբ բանակի կազմավորման որոշում է կայացրել, և 1948 թվականի մայիսի 26-ին Դավիդ բեն Գուրիոնը ստորագրել է «Իսրայելի Պաշտպանության Բանակի մասին հրամանագիր»-ը (եբրայերեն՝ פקודת צבא הגנה לישראל)։
1948 թվականի հունիսի վերջին «Հագանա»-յի ղեկավարության և այլ ընդհատակյա ռազմականացված կազմակերպությունների («Էցել» և «Լեհի») ղեկավարների միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ մարտական ստորաբաժանումները ինտեգրացվելու են Ցահալի հետ։ Բացառություն էին կազմում այդ կազմակերպությունների ստորաբաժանումները Երուսաղեմում, որոնց վրա այդ ժամանակ չէր տարածվում իսրայելական ինքնիշխանությունը[2][3]։ Քանի որ Ցահալի մեծ մասը կազմում էին «Հագանա»-յի անդամները, նա հիմնականում պահպանել է նրա կազմակերպական կառուցվածքը։
Դոկտրին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակի օգտագործման ձևը՝ գործողությունների դոկտրինը մշակվել է 1949 թվականին գնդապետ Խաիմ Լասկովի գլխավորությամբ։ Դոկտրինը հիմնված էր աշխարհաքաղաքական իրողությունների իսրայելական գնահատականի վրա.
* Իսրայելը բնակչությամբ զիջում է իր հարևաններին և մոտ ապագայւմ ստիպված կլինի պատերազմ վարել թվապես գերազանցող թշնամու հետ։
|
Իսրայելի պաշտպանության նախարար Յաալոն Մոշեն 2013 թվականի հուլիսի 11-ին հայտնել է, որ Միջին Արևելքում իրավիճակի հետ կապված բանակային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել.
Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այսօր ռազմական գործողությունների թատերաբեմն ընդհանրապես նման չէ նրան, ինչը մենք գիտեինք դրանից առաջ։ Ներկայումս ավելի փոքր ուշադրություն դարձվում է ծանր սպառազինության վրա, հիմնական ուշադրությունը դարձվում է տեխնոլոգիաների վրա, անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք մեզ նշանակալի առավելություն են տալիս հակառակորդի նկատմամբ։ |
Հիմնական ուղղությունները, որտեղ պետք է իրականացվեին ամենակարևոր փոփոխությունները, դա հետախուզությունն էր, գաղտնալսումը, ակտիվ գործողությունները կիբերտիրույթում, համալրումը ժամանակակից սպառազինությամբ։ Բոլոր բարեփոխումները պետք է անցկացվեին լուրջ բյուջետային կրճատումների ֆոնի ներքո։ Ծրագրվում էր աշխատանքից ազատել 5 հազար զինծառայող, մի քանի էսկադրիլիաների և տանկային զորամասերի լուծարումը, Գոլանի բարձունքներում առանձին օկրուգի ստեղծումը, որը կդառնար ռազմակայան Սիրիայի կողմից հնարավոր ագրեսիային դիմագրավելու համար։ Ծրագրվում էր ռազմանավերի քանակության կրճատումը, հնացած զենիթային համալիրների դուրս գրումը, գլխավոր շտաբում լոգիստիկայի բաժնի փակումը։ Դաշտային վարժանքների քանակության և տևողության հաշվին մեծ ուշադրություն պետք է դարձվեր մարտական զորամասերի տեխնոլոգիական համալրմանը։ Կրճատումների ծրագիրը բանակը կդարձնի քանակապես ավելի փոքր, սակայն որակապես ավելի լավը։ «Ցահալը վերապրում է հեղափոխական փոփոխությունների դար։ Շուտով մենք կունենանք որակապես այլ բանակ», - խոստացել է Յաալոնը[5]։
Ծառայությունն ըստ զորակոչի
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական ծառայության մասին օրենքը սահմանում է պարտադիր զինվորական ծառայության հետևյալ տեսակները Իսրայելի պաշտպանության բանակում.
- Ժամկետային ծառայություն
- Պահեստային ծառայություն
Հավաքագրման չափանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ օրենքի Իսրայելի բոլոր քաղաքացիները, ներառյալ երկքաղաքացիություն ունեցող և այլ երկրում բնակվող, ինչպես նաև երկրի տարածքում մշտապես բնակվող քաղաքացիները, 18 տարին լրանալուն պես ենթակա են Ցահալում զինվորական ծառայությանը։ Ժամկետային ծառայության ժամկետը 36 ամիս է (32 ամիս մարտական զորամասերի համար), կանանց համար՝ 24 ամիս։ Օրենքը տարածվում է հրեաների վրա (և ոչ հրեա պետության քաղաքացիների), դրուզների և չերկեսների վրա[6]։ Բեդվինները, քրիստոնյաները և մուսուլմանները կարող են բանակում կամավոր ծառայել։
Զորակոչից ազատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորակոչից ազատումը տեղի է ունենում հետևյալ դեպքերում.
- Կանանց դեպքում – եթե զորակոչի պահին ամուսնացած է կամ առողջական խնդիրներ ունի։
- Տղամարդկանց դեպքում – եթե առողջական խնդիրներ ունի։
- Հայրենադարձներ – ովքեր հայրենիք են վերադարձել 26 տարեկանից ավելի բարձր տարիքում կամ երեխաներ ունեն (1.07.2009 թվականի դրությամբ)[7][8][9]։
Այն տղամարդիկ, ովքեր ուսանում են հրեական կրոնական դպրոցներում (եշիվա), տարկետում են ստանում ուսումնառության տարիների ընթացքում, որը կարող է տևել ամբողջ կյանքի ընթացքում։ Կրոնական կանայք իրավունք ունեն ազատվել զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայության անցնել հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում, կամավորական կազմակերպություններում։
Կանայք բանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելական բանակը աշխարհի բոլոր բանակներից տարբերվում է նրանով, որ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայում է երկրի կանանց մեծամասնությունը (կանայք Իսրայելում զինապարտ են համարվում)։ Սակայն կանանց մոտ 1/3-րդը տարկետում եմ ստանում կամ ամբողջությամբ ազատվում են զինվորական ծառայությունից (հղիություն, կրոնական համոզմունքներ)։ Ժամկետային ծառայության ավարտից հետո կանանց մեծամասնությունը ազատվում է ամենամյա զինվորական հավաքագրումից։
1948 թվականի անկախության համար մղվող պատերազմում, երկրի ծանր իրավիճակի հետ կապված, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան Իսրայելի պաշտպանության գործում։ Պատերազմի ավարտից հետո կանայք գործնականորեն դադարեցին մասնակցել մարտական գործողություններին։ Ներկայումս կանանց մեծ մասը զորակոչվում է ոչ մարտական զորամասեր։ 2005 թվականի դրությամբ կանանց թույլատրվում է ծառայել Իսրայելի պաշտպանության բանակի ավելի քան 83 % զորամասերում։
2009 թվականի դրությամբ կանայք ծառայում են հրետանային զորքերում, Մագավ սահմանապահ զորքերում։ Գոյություն ունեն նաև հետևակային զորամասեր, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են ծառայում, օրինակ, «Կարակալ գումարտակ»։
2001 թվականին Գլխավոր շտաբին կից ստեղծվել է կանանց-զինծառայողների հարցերով խորհրդականի վարչություն, որը զբաղվում է Ցահալում հավասար հնարավորությունների պահպանման հարցերով։ Վարչությունը գլխավորել է գեներալ Սյուզի Յոգևը։
Պահեստային ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարքային և սպայական կազմի բոլոր անձինք կարող են զորակոչվել ամենամյա պահեստային հավաքագրումների 45 օր ժամկետով։
Իսրայելի պահեստայինների ծառայությունը՝ «Շիրութ Միլուիմ Պաիլ» (եբրայերեն՝ שירות מילואים פעיל) տևում է մինչև պահեստայինների 45 տարին լրանալը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.themarker.com/amp/news/.premium-1.10334198
- ↑ Observations: This is no Altalena, By Yated Ne’eman Staff and Moshe Arens(չաշխատող հղում)
- ↑ Эцель и Лехи в первые месяцы после создания ЦАХАЛа, Ицхак Стрешинский, 04.06.2008(չաշխատող հղում)
- ↑ «Б. Тененбаум Знаменитая арабо-израильская война 1967 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «ЦАХАЛ: сокращения ради оснащения». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «דבר ראש מנהל האוכלוסיות». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ צה"ל אנשים ברשת — Сайт Управления кадрами Армии Обороны Израиля Արխիվացված 2016-07-15 Wayback Machine (եբրայերեն)
- ↑ עולים על מדים — מידע לעולה החדש Արխիվացված 2017-01-17 Wayback Machine (եբրայերեն)
- ↑ «Служба в армии» (PDF) (ռուսերեն). Министерство абсорбции. Иерусалим 2011, 9-е издание. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելի պաշտպանության բանակ» հոդվածին։ |
|