Գադի Այզենկոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադի Այզենկոտ
եբրայերեն՝ גדי אייזנקוט
Դրոշ
Դրոշ
Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ
 2015
Նախորդող Բենի Գանց
Դրոշ
Դրոշ
Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ
2013 - 2014
Նախորդող Յաիր Գոլան
Հաջորդող Յաիր Նավե
Դրոշ
Դրոշ
Իսրայելի հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար
2006 - 2011
Նախորդող Ուդի Ադամ
Հաջորդող Յաիր Գոլան
Դրոշ
Դրոշ
Իսրայելի վարչապետի ռազմական քարտուղար
1999 - 2001
Նախորդող Շիմոն Շապիրա
Հաջորդող Մոշե Կապլինսկի
 
Կուսակցություն՝ National Unity Party?
Կրթություն՝ Թել Ավիվի համալսարան (պատմության ոլորտ)
Իսրայելի պաշտպանության բանակի Հրամանատարաշտաբային քոլեջ
ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջ
Մասնագիտություն՝ սպա
Ազգություն հրեա
Դավանանք աթեիզմ[1]
Ծննդյան օր 1960 թվական, մայիսի 19
Ծննդավայր Տվերիա, Իսրայել
Քաղաքացիություն  Իսրայել
Ամուսին Խանա Այզենկոտ
 
Պարգևներ
«Պատվո լեգեոնի» կոմանդոր[2] First Lebanon War campaign ribbon Second Lebanon War campaign ribbon և Operation Protective Edge campaign ribbon

Գադի Այզենկոտ (եբրայերեն՝ גדי אייזנקוט‎, ծնվել է 1960 թվականի մայիսի 19-ին Տվերիա քաղաքում, Իսրայել), Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտ, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ 2015 թվականի փետրվարի 16-ից։

Նախկինում զբաղեցրել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետի (2005 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի հոկտեմբերը), Իսրայելի հյուսիսային ռազմական շրջանի հրամանատարի (2006 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի հուլիսը) և բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալի (2013 թվականի հունվարից մինչև 2014 թվականի դեկտեմբերը) պաշտոնները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այզենկոտը ծնվել է 1960 թվականին Իսրայելի Տվերիա քաղաքի մոտ գտնվող «Պորիա» բժշկական կենտրոնում[3], Մեիր և Էսթեր Այզենկոտների ընտանիքում[4]։ Նրա ծնողները Մարոկկոյի քաղաքացիներ էին։ Մեկ տարի անց Այզենկոտի հայրը սկսեց աշխատել Թիմնա հովտում գտնվող պղինձ արդյունահանող գործարանում և ընտանիքը տեղափոխվել է Էյլաթ։ Այնտեղ էլ մեծացել է Այզենկոտը, որն ավարտել է «Ալմոգ» տարրական դպրոցը (նախկինում կոչվում էր «Մամլախթի Ալեֆ»), այնուհետև սովորել է «Յեելիմ» դպրոցում, իսկ այնուհետև ավարտել է ծովային թեքումով ուսումը «Գոլդվոթեր» դպրոցում[3]։

Այզենկոտը 9 եղբայրներից և քույրերից երկրորդ որդին էր[5]։

Երիտասարդ տարիքում զբաղվում էր առագաստային սպորտով «420» տեսակի մրցավազքային առագաստանավով[3]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի հոկտեմբերին Այզենկոտը զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ։

Զինվորական ծառայությունը սկսել է «Գոլանի» բրիգադի 51-րդ գումարտակում։ Սպայական կուրսերի ավարտից հետո՝ 1980-1981 թվականներին եղել է դասակի հրամանատար բրիգադի մարզական բազայում, իսկ 1981-1982 թվականներին եղել է հրաձիգ (առաջնադիրք) վաշտի հրամանատարը և բրիգադի 51-րդ գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալը։

1982 թվականին ստացել է գումարտակում հրաձիգ (առաջնադիրք) վաշտի հրամանատարի պաշտոնը (այդ պաշտոնով անցել է Առաջին լիբանանյան պատերազմը[3]), իսկ 1983-1984 թվականներին ծառայել է որպես հրահանգիչ Սպայական դպրոցում։ 1984 թվականին վերադարձել է Գոլանի՝ բրիգադային հակատանկային վաշտի հրամանատարի պաշտոնին (եբրայերեն՝ פלוגת עורב‎), իսկ 1986 թվականին դարձել է բրիգադի օպերատիվ բաժանմունքի հրամանատար (եբրայերեն՝ קצין אג"ם‎)։

1988 թվականին Այզենկոտը գլխավորել է բրիգադի 13-րդ գումարտակը, իսկ 1990-1992 թվականներն եղել է բրիգադի հրամանատարի տեղակալը։

Գադի Այզենկոտը (ձախից երկրորդը) Իսրայելի հյուսիսային սահմանների դիտարկման ժամանակ (2011 թվական)

1992 թվականին նշանակվել է Հյուսիսային ռազմական շրջանի օպերատիվ բաժնի (եբրայերեն՝ קמב"ץ‎) պետ։ 1993-1994 թվականներին եղել է «Կարմելի» պահեստային հետևազորային բրիգադի հրամանատար։ 1994 թվականին ծառայել է որպես հետևազորի հրահանգիչ գումարտակի հրամանատարական կուրսերում, իսկ այնուհետև նշանակվել է «Էֆրաիմ» տարածքային բրիգադի հրամանատար[6]։

1997 թվականի սեպտեմբերին Այզենկոտը գլխավորել է «Գոլանի» բրիգադը։

1999 թվականի հոկտեմբերին նշանակվել է վարչապետի և պաշտպանության նախարարի ռազմական քարտուղար։

2001 թվականին ստացել է «Նետիվ խա-Էշ» դիվիզիայի զրահատանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, իսկ 2003 թվականի հունիսին՝ Հրեաստանի և Սամարիայի տարածքային դիվիզիա հրամանատար։

2005 թվականի հոկտեմբերին Այզենկոտի կոչումը բարձրացվել է մինչև գեներալ-մայոր և նշանակվել բանակի Օպերատիվ վարչության (եբրայերեն՝ אמ"ץ‎) պետ։ Նա այդ պաշտոնին էր նաև Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ[7]։

2006 թվականի հոկտեմբերին Երկրորդ լիբանանյան պատերազմի արդյունքում գեներալ-մայոր Ուդի Ադամի պաշտոնաթողության հետ կապված, Այզենկոտը նշանակվել է Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար[8]։

2009 թվականին եղել է Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի թեկնածու[9]։

Կրթություն և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այզենկոտը ծառայության ընթացքում ստացել է Թել Ավիվի համալսարանի բակալավրի աստիճան (պատմության ոլորտում) և ավարտել ուսումը Իսրայելի պաշտպանության բանակի Հրամանատարաշտաբային քոլեջում և ԱՄՆ բանակի Ռազմական քոլեջում (անգլ.՝ U.S. Army War College)[10]:

Ամուսնացած է Խանա Այզենկոտի հետ, հինգ երեխաների հայր է։ Բնակվում է Գերցլիա քաղաքում[11]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. גרוניך צ. אם הרמטכ"ל הבא, גדי איזנקוט: " למרות היותו אדם המוגדר כחילוני"Kikar HaShabbat, 2014.
  2. Gross J. A. US Army ‘surprises’ IDF chief with Legion of Merit medal: Chairman of Joint Chiefs of Staff gives Eisenkot award during honor guard ceremony in Washington // The Times of Israel — 2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 מירב לוי דיאמנט אלוף אילת ערב ערב באילת, 16.3.11 (Мейрав Леви Диамант, «Генерал Эйлата», «Эрев эрев бе-Эйлат» (16.3.11)). (եբրայերեն)
  4. צביקה גרוניך אם הרמטכ"ל הבא, גדי איזנקוט: «הייתי רוצה שיהיה רב; הוא צנוע» כיכר השבת, 29.11.14 (Цвика Гроних, «Мать следующего Начальника Генштаба: „Хотела бы, чтобы был раввином; он скромный“ Արխիվացված 2014-12-06 Wayback Machine», «Кикар ха-шабат» (29.11.14)). (եբրայերեն)
  5. עומר כרמון גאווה גדולה לאילת ולשבט אייזנקוט ערב ערב באילת, 13.12.12 (Омер Кармон, «Большая гордость для Эйлата и племени Айзенкотов», «Эрев эрев бе-Эйлат» (13.12.12)). (եբրայերեն)
  6. Бригада, ответственная за западную часть Самарии в границах Западного берега реки Иордан, включая города Тулькарм и Калькилия.
  7. «Халуц возражал против наземной операции Արխիվացված 2014-05-12 Wayback Machine», 7kanal.com (23.1.07) (ռուս.) ; Israel warns Hizbullah war would invite destructionИзраиль предупреждает „Хезболлу“, что война приведёт к разрушению»), Ynet (10.3.08) (անգլ.) ; видеоролик с выступлением Айзенкота перед журналистами во время Второй ливанской войны. (իսպ.) (եբրայերեն)
  8. «Генерал Гади Айзенкот вступил в должность Командующего Северным военным округом», Kursor.co.il (23.10.06). (ռուս.) «Maj. Gen. Eizenkot: No Tension in the North («Генерал-майор Айзенкот: „На севере нет напряжённости"»), на сайте Армии обороны Израиля» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.. См. также видеоролик о церемонии вступления Айзенкота на пост Командующего Северным округом. (անգլ.) (եբրայերեն)
  9. «Бени Ганц назначен заместителем Начальника Генштаба ЦАХАЛа Արխիվացված 2014-02-02 Wayback Machine», 7kanal.com (10.7.09) (ռուս.) ; עמוס הראל הושגה פשרה: האלוף בני גנץ ימונה לסגן רמטכ"ל הארץ, 10.7.09 (Амос Харель, «Достигнут компромисс: генерал-майор Бени Ганц будет назначен заместителем Начальника Генштаба Արխիվացված 2009-07-15 Wayback Machine», «Га-Арец» (10.7.09)). (եբրայերեն)
  10. Во время учёбы в США был одноклассником генерал-майора Клаудио Грациано, командира ЮНИФИЛа в южном Ливане с января 2007 по начало 2010 года: On guardНа карауле»), The Jerusalem Post (21.6.07). (անգլ.)
  11. יואב זיתון, מיכל מרגלית מורעל גולני, לא עושה חשבון. זהו הרמטכ"ל ה-21 (Йоав Зейтун и Михаль Маргалит, «Помешан на „Голани“, сам себе голова. Таков 21-й Начальник Генштаба»), Ynet (28.11.14). (եբրայերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գադի Այզենկոտ» հոդվածին։
  1. «Նաև Իսրայելի պաշտպանության բանակի կայքի հին տարբերակում» (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  2. Հղումն աշխատում է Internet Explorer բրաուզերով