Սահմանապահ զորքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայելի սահմանապահ ոստիկանության զինծառայողներ (Մագավ)

Սահմանապահ զորքեր (սահմանային պաշտպանություն, սահմանային պահակախումբ և այլն), պետական կազմակերպություն, զորային կազմավորում, որը նախատեսված է պետության արտաքին սահմանների պաշտպանության համար ցամաքում կամ ջրի վրա, ինչպես նաև սահմանային գոտում համապատասխան ռեժիմի պահպանման համար։

Սահմանապահ զորքերի հիմնական պարտականությունների մեջ մտնում է՝

  • Պետական սահմանի վերահսկում և պաշտպանություն,
  • Սահմանահատող անձանց, տրանսպորտային միջոցների և ճամփորդական փաստաթղթերի վերահսկում,
  • Անօրինական ճանապարհով սահմանահատող անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ ապրանքների տեղափոխումների կանխում,
  • Արգելված և սահմանափակ իրերի (զենք, զինամթերք, թունավոր նյութեր) փոխադրման վերահսկում,
  • Սահմանային գոտին կամ պետական սահմանը հատող օտարերկրացիների փաստաթղթերի և մուտքի արտոնագրերի վերահսկում,
  • Ֆիզիկական անձանց և բեռների սահմանային հատման իրականացումը օրենսգրքի համաձայն,
  • Անհրաժեշտության դեպքում աջակցության ապահովում մաքսային ծառայությանը, հակաօդային պաշտպանության զորքերին, ազգային անվտանգության մարմիններին,
  • Սահմանային ռեժիմը խախտող անձանց բացահայտում և ձերբակալում, պետական սահմանը ապօրինաբար հատելու փորձերի կանխում,
  • Պետական սահմանի դեմ ուղղված հանցագործություններին/խախտումներին առնչվող դեպքերի հետաքննություն։

Սահմանապահ ծառայությունները տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուս – Բելառուսի Հանրապետության պետական սահմանապահ կոմիտե (ռուս.՝ Государственный пограничный комитет Республики Беларусь)
  • Բուլղարիա – Սահմանապահ ոստիկանություն (բուլղար․՝ Гранична полиция)
  • Մեծ Բրիտանիա – Միացյալ Թագավորության սահմանապահ ծառայություն (անգլ.՝ UK Border Agency)
  • Հունգարիա - Հունգարիայի սահմանապահ ծառայություն (հունգ.՝ Vám- és Pénzügyőrség)
  • Գերմանիա – Գերմանիայի դաշնային ոստիկանություն (գերմ.՝ Bundespolizei, BPOL)
  • Հունաստան – Սահմանապահ ծառայություն (հուն.՝ Συνοριοφύλακες), որը մտնում է Հունաստանի ոստիկանության կազմի մեջ
  • Ռուսաստան – Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայություն (ռուս.՝ Пограничная служба ФСБ России)
  • Ֆինլանդիա – Ֆինլանդիայի սահմանային պահպանություն (ֆին.՝ Rajavartiolaitos, շվեդ.՝ Gränsbevakningsväsendet)
  • Չեխիա – Օտարերկրացիների գործով ոստիկանություն և սահմանապահ ոստիկանություն (չեխ․՝ Služba cizinecké policie)
  • Ուկրաինա – Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն (ուկր.՝ Державна прикордонна служба України)

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական սահմանապահ զորքերի պահակային դիտանոցը Գուանդուն նահանգում

Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ – ԱՄՆ-ի սահմանապահ ծառայություն (անգլ.՝ United States Border Patrol (USBP))
  • Կանադա – Սահմանապահ ծառայությունների կանադական գործակալություն (անգլ.՝ Canada Border Services Agency (CBSA))

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.gov.am/am/adjunct-bodies/18/ Հայաստանի Հանրապետության Կառավարության կայք էջ, Ազգային անվտանգության ծառայություն
  2. [1] Abbas, Hassan, "Transforming Pakistan's Frontier Corps", article in Terrorism Monitor, Volume 5, Issue 6, a publication of the Jamestown Foundation, March 29, 2007, accessed November 7, 2007