Կարակալ գումարտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարակալ» գումարտակ
33-րդ հետևակային գումարտակ
Изображение логотипа
«Կարակալ» գումարտակի ձմեռային զորավարժությունները
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակIDF military unit?
Զորքերի տեսակInfantry Corps?
Երկիր Իսրայել
ԵնթարկոումՀարավային ռազմական շրջան
Մտնում է«Սագի» 512-րդ տարածաշրջանային բրիգադ
.
Գույներբաց կանաչ բերետ, նարնջագույն և մուգ կարմիր դրոշ
Ստեղծվեց2000
Հրամանատարներ
Ներկա հրամանատարփոխգնդապետ
Յանիվ Ֆրիդման[1]

Կարակալ գումարտակ (33-րդ գումարտակ (եբրայերեն՝ קרקל‎ — «կարակալ»)), Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ-ի) ցամաքային զորքերի առանձին հետևազորային ստորաբաժանում, որը նախատեսված է ռազմական պայմաններում կանանց ծառայություն անցնելու համար։ Մտնում է Հարավային ռազմական շրջանի մեջ։ Օպերատիվ ենթարկվում է «Էդոմ» տարածքային դիվիզիային։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումարտակը ստեղծվել է 2004 թվականին, մարտական ստորաբաժանումներում կանանց ծառայելու հնարավորություն տալու համար։ Գումարտակում ծառայում են կանայք և տղամարդիկ հավասար պայմաններով և պարտականություններով, ընդ որում տղամարդիկ կազմում են գումարտակի 1/3-րդից ոչ ավելին։ Գումարտակի ստեղծմանը նախորդել է (2000 թվականից) մարտական առանձին վաշտերի ստեղման փորձնական ծրագիրը, այն բանից հետո, երբ 2000 թվականին Քնեսեթը օրենք է ընդունել, որը թույլ է տալիս կին զինծառայողներին ծառայել մարտական ստորաբաժանումներում։ 2008 թվականին ՑԱԽԱԼ-ի զորակոչված կանանց 2,5 %-ն ընտրում էին մարտական զորամասերը։

Գումարտակը քննադատության էր արժանանում ենթադրյալ, ինչպես նաև ապացուցված երկու սեռի ներկայացուցիչների զինվորների միջև ռոմանտիկ հարաբերությունների պատճառով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերետները հանձնելու արարողությունը Մասադա ամրոցի մոտ

Տարբերանշանը բաց կանաչ բերետն է հետևակի խորհրդանշանով և կարմիր երկարաճիտ կոշիկներ, ինչպես «Նախալ» բրիգադում[3]։ Զորակոչվածները հայտնվում են գումարտակում վեցամսյա վերապատրաստումից հետո, որն անցկացվում է «Գիվատի» բրիգադի հետ համատեղ։ «Կարակալ» անվանումը գումարտակը ստացել է գիշատիչի տեսակի անունից, որը տարածված է Արավա անապատում։ Այդ կենդանիների առու և էգ տեսակներն արտաքինով չեն տարբերվում իրարից։

Ստորաբաժանումը որոշվում է որպես թեթև հետևակային գումարտակ և պարեկային ծառայություն է կրում։ Գումարտակի հիմնական խնդիրներն են հանդիսանում Իսրայելի հարավային սահմանի հսկումը, առաջին հերթին Հորդանանի, այնուհետև՝ Եգիպտոսի հետ։ Լրացուցիչ խնդիրներն են՝ Էյլաթի մատույցների հսկումը և երկրի հարավում գտնվող ավտոճանապարհների պարեկությունը՝ երկրի կենտրոնական (խիտ բնակեցված) շրջաններ ահաբեկիչների մուտքը կանխելու նպատակով։ Այդ գործունեության շրջանակներում գումարտակի զինծառայողները ձերբակալել են բազմաթիվ սահմանախախտների՝ պաղեստինյան ահաբեկիչների, ովքեր փորձել են հատել Իսրայելի սահմանը Սինայի միջով, օտարերկրյա մաքսանենգների և նրանց իսրայելական հանցակիցներին, Աֆրիկայից ապօրինի ներգաղթյալների։ Առգրավվել էր թմրանյութի՝ առաջին հերթին հերոինի մեծ քանակություն, ինչպես նաև գաղտնի կերպով տեղափոխվող մաքսանենգ ապրանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сообщение о смене командиров батальона, на сайте Армии обороны Израиля (2.7.13). (եբրայերեն)
  2. Այդ թեմային էր նվիրված հոդված «Մաարիվ» օրաթերթում (դեկտեմբեր 2004), որի վերնագիրն էր «Մյաու, կատվիկ»։
  3. «Բերետներ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]