Արավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արավա
Տեսակբնակավայր
Երկիր Պապուա Նոր Գվինեա
ՎարչատարածքCentral Bougainville District?
ԲԾՄ22 մետր
Քարտեզ
Քարտեզ

Արավա (անգլ.՝ Arawa), քաղաք Պապուա Նոր Գվինեայում, Հյուսիսային Սողոմոնյան Կղզիների Հանրապետության նախկին մայրաքաղաքը և, հնարավոր է, Բուգենվիլ ինքնավար շրջանի և Հյուսիսային Բուգենվիլ շրջանի ապագա մայրաքաղաքը (ներկայումս նրանց մայրաքաղաքը Բուկան է)։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Բուգենվիլ կղզու արևելյան ափի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 5 մ բարձրության վրա[1]։ Այն կղզու ամենամեծ բնակավայրն է և բնակչության թվով երրորդը երկրում։ 1998 թվականից հետո, երբ ավարտվել է կղզու անկախության համար մղվող քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում ավերվել է Հյուսիսային Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Արավան, մայրաքաղաքը տեղափոխվել է Բուկա քաղաք։ Ապագայում նախատեսվում է մայրաքաղաքը վերադարձնել Արավա։ Արավայից առաջ շրջանի մայրաքաղաքը գտնվում էր Սոհանո կղզում՝ Բուկիի մոտ[2][3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Բուգենվիլ կղզու արևելյան ափին, նրա կենտրոնը գտնվում է Բովո և Տապեկաս գետերի միջև, որոնք օվկիանոս թափվելիս միաձուլվում են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի տվյալների` քաղաքի բնակչությունը 38 200 մարդ էր[4]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1980 2013
12 623 38 200

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arawa, Papua New Guinea Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Sohano». Энциклопедия Британника. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  3. «Sohano Island» (անգլերեն). Lonely Planet. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  4. «Arawa» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արավա» հոդվածին։