Jump to content

Էյուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էյուպից)
Էյուփ
թուրքերեն՝ Eyüp
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի նահանգ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2008)323 038
Ազգային կազմթուրքեր, հայեր, հույներ
Տարածք224
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ212
Փոստային ինդեքսներ34000–34099
Ավտոմոբիլային կոդ34
eyup.gov.tr

Էյուփ (թուրքերեն՝ Eyüp), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում՝ Սև ծովի ափին։

Այս վայրերում Բյուզանդական կայսրության տարածքում եղել է գյուղական բնակավայր։ Բյուզանդական ժամանակաշրջանում գյուղը կոչվել է Սուրբ Կոսմայի և Դամիանի վանք, քանի որ մոտակայքում գտնվել է եկեղեցի (հավանաբար վանք), որը նվիրված է եղել Սուրբ Կոսմային և Դամիանին։ Վանքը հետագայում ամրացվել է և Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ այնտեղ տեղակայված է եղել Գոդֆրուա Բուլյոնցու զորաբանակը։

Թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ, Մեհմեդ II Ֆաթիհի հոգևոր խորհրդականը հայտարարել է, որ, իբր թե, այստեղ հայտնաբերել է Մուհամմադ մարգարեի զինակիցներից մեկւ Աբու Այուբ ալ Անսարիի գերեզմանը, ով մահացել էր այս վայրում արաբների կողմից Կոստանդնուպոլսի անհաջող գրավման ժամանակ։ Կոստանդնուպոլսի անկումից հետո, Մեհմեդ II-ը այստեղ կառուցել է Աբու Այուբ մզկիթը ։ Մզկիթը եղել է Ստամբուլում կառուցված առաջին մզկիթը։ Մզկիթի շրջակայքում կառուցվել են բաղնիք, մեդրեսե և հասարակական ճաշարան։ Այդ ժամանակվանից սկսած Էյուփը դարձել է սուրբ վայր։

17-18-րդ դարերում ներգաղթյալների մեծ հոսքի հետ պատճառով, Ստամբուլի բնակչությունը կտրուկ աճել է, որի արդյունքում Էյուփը մտել է Ստամբուլի մեջ։ Այստեղ կառուցվել են գործարաններ, և շրջանը դարձել է «բանվորական»։ 19-րդ դարի վերջին Էյուփ է այցելել ֆրանսիացի գրող Պիեր Լոտին, որի անունով շրջանում գործում է սրճարան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյուփ» հոդվածին։