Էդիթ Շտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Շտայն
գերմ.՝ Edith Stein
Ծնվել էհոկտեմբերի 12, 1891(1891-10-12)[1][2][3][…] Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 9, 1942(1942-08-09)[2][3][5][…] (50 տարեկան) Բիրկենաու համակենտրոնացման ճամբար[4]
Բնակության վայր(եր)Վրոցլավ[6] և Մյունստեր
Քաղաքացիություն Գերմանիա
Դավանանքկաթոլիկություն[7]
Մասնագիտությունթարգմանչուհի, փիլիսոփա, գրող, Դիմադրության մարտիկ, լեզվաբան, համալսարանի դասախոս, միանձնուհի և ինքնակենսագիր
Հաստատություն(ներ)Ֆրայբուրգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, կրթություն, աղոթք և Քրիստոնեական խորհրդապաշություն
ԱնդամակցությունQ125142884?
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և Վրոցլավի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8]
ՈւսուցիչԷդմունդ Հուսերլ
 Edith Stein Վիքիպահեստում
Գերմանական նամականիշ Էդիթ Շտայնի և Ռուպերտ Մայերի դիմանկարով

Էդիթ Շտայն (գերմ.՝ Edith Stein, հայտնի է նաև Թերեզա Բենեդիկտա Խաչի միանձնուհու անունով, հոկտեմբերի 12, 1891(1891-10-12)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 9, 1942(1942-08-09)[2][3][5][…], Բիրկենաու համակենտրոնացման ճամբար[4]), գերմանացի-հրեա փիլիսոփա, որ ընդունել է կաթոլիկություն և դարձել կարմելիտների միաբանության միանձնուհի, մահացել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում հրեական ծագման պատճառով։ Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի կարգին է դասվել 1987 թվականի մայիսի 1-ին, կանոնականացվել՝ 1998 թվականի հոկտեմբերի 11-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Շտայնը ծնվել է 1891 թվականի հոկտեմբերի 12-ին Սիլեզիայի Բրեսլաու (այժմ՝ լեհական Վրոցլավ) քաղաքում։ Նա հրեական ընտանիքի ամենափոքր, տասնմեկերորդ երեխան էր։ Էդիթի հայրը՝ Զիգֆրիդ Շտայնը (1844-1893), Վոյսկայի բնիկ էր և մահացել է, երբ Էդիթը 2 տարեկան էր։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը՝ Ավգուստա Կուրանտը (1849-1936), որը ծնունդով Լյուբլինեցից էր և ծայրահեղ կրոնական կին էր։ Դեռևս դեռահասության տարիքից Էդիթն սկսել է հետևել աթեիստական հայացքների[9]։

Էդիթն ստացել է գերազանց կրթություն, նա Բրեսլաուի, Գյոթինգենի և Ֆրայբուրգի համալսարաններում սովորել է գերմաներեն, փիլիսոփայություն, հոգեբանություն։ «Էմպաթիայի խնդրի վերաբերյալ» թեմայով թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1916) նա դարձել է իր գիտական ղեկավար, ականավոր փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի հիմնադիր Էդմունդ Հուսերլի գիտական աշխատակիցը[10]։ Էդիթ Շտայնի ատենախոսության բնօրինակ վերնագիրն է «Zum Problem der Einfühlung»: «Einfühlung» բառացի թարգմանվում է «կարեկցանք», բայց ժամանակակից փիլիսոփայական և հոգեբանական մոտեցումներում այդ հասկացությունն ընդգրկված է էմպաթիայի խնդրի մեջ, այդ պատճառով էլ ատենախոսության անգլերեն թարգմանությունը, որը 1962 թվականին կատարել է Էդիթ Շտայնի ազգական Վ. Շտայնը (Waltraut Stein), կոչվում է «On the problem of Empathy»: Այս աշխատության մեջ Էդիթ Շտայնը վարպետորեն ներկայացրել է ֆենոմենոլոգիական հետազոտության սկզբունքներն էմպաթիան՝ որպես «ուրիշի գիտակցության»՝ մեկ այլ մարդու գիտակցության փորձը վերապրելու նկարագրություն։ Երկու տարի ճակատում մնալուց հետո, որտեղ նա ծառայել է որպես գթության քույր, Էդիթը վերադարձել է փիլիսոփայական ուսումնասիրություններին, և հենց այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել կրոնի ֆենոմենով։

Աստիճանաբար Էդիթը հասկացել է, որ իր հետաքրքրությունը կրոնի, հիմնականում կաթոլիկության նկատմամբ, դուրս է գալիս սովորական հետաքրքրասիրության սահմաններից։ 1922 թվականին Էդիթը որոշում է ընդունել մկրտվել կաթոլիկ եկեղեցում։ Նրա այդ վարմունքի համար մեծ դեր են խաղացել մեծ կարմելիտուհի Սուրբ Թերեզա Ավիլացու գրքերը, որ հետագայում ազդել են նրա վանական ընտրության վրա[9]։

Կաթոլիկ դառնալուց հետո Էդիթը՝ որպես ուսուցիչ, աշխատել է դոմինիկյան միաբանության դպրոցում, ուսումնասիրել փիլիսոփայական կաթոլիկ մտքի պատմությունը՝ չթողնելով փիլիսոփայության իր պարապմունքները։ Գերմաներեն է թարգմանել Ջոն Նյումենի օրագրերն ու նամակերը և Թովմա Աքվինացու «Բանավեճային հարցեր ճշմարտության մասին» («Disputed Questions on Truth») աշխատությունը։ 1929 թվականին տպագրվել է նրա «Հուսերլի ֆենոմենոլոգիան և սուրբ Թովմա Աքվինացու փիլիսոփայությունը» աշխատությունը[9]։

1932 թվականին նա ստացել է Մյունստերում՝ Գերմանական բարձրագույն գիտամանկավարժական ինստիտուտում, ազատ դասավանդելու իրավունք, սակայն նա այնտեղ աշխատել է միայն մեկ տարի, քանի որ 1933 թվականին Հիտլերը հրեաներին արգելել է ստանձնել հասարակական ցանկացած պարտականություն[10]։

Էդիթ Շտայնի հուշարձանը Քյոլնում

Նույն թվականին Էդիթ Շտայնը միանձնուհու ուխտ է ընդունել և դարձել կարմելիտուհի։ Ձեռնադրության ժամանակ նա ստացել է Թերեզա Բենեդիկտա Խաչի անունը։ Վանքի ղեկավարությունը քույր Թերեզային չի արգելել շարունակել ուսումը, և արդեն վանքում նա վերամշակել է իր հիմնական «Վախճան ունեցող էություն և հավիտենական էություն» աշխատությունը[10]։

1938 թվականին, նկատի ունենալով Գերմանիայում սկսվող հրեաների հետապնդումները, քույր Թերեզային տեղափոխել են Նիդերլանդներ՝ Էխտ քաղաքի վանք։

1939 թվականին Էդիթն ավարտել է Սուրբ Խուան դե լա Կրուսի մասին գիրքը, որը կրում էր «Scientia Crucis» («Խաչի գիտություն») վերնագիրը։ Դա նրա վերջին գիրքն էր։

1942 թվականի հուլիսի 20-ին Նիդերլանդների բոլոր եկեղեցիներում ընթերցվել է Նիդերլանդների եպիսկոպոսների կոնֆերանսի՝ նացիստների ռասիզմը դատապարտող կոչը։ Դրան ի պատասխան՝ 1942 թվականի հուլիսի 26-ին Նիդերլանդների ռեյխսկոմիսար Արթուր Զեյս-Ինկվարտը հրամայել է ձերբակալել մկրտված հրեաներին, որոնց նախկինում նացիստները ձեռք չէին տալիս։ 1942 թվականի օգոստոսին քույր Թերեզան Նիդերլանդների հրեական ծագմամբ մյուս քրիստոնյաների հետ ուղարկվել է Օսվենցիմ և մահացել գազախցում[9]։

1987 թվականին կարգվել է սրբերի դասին, իսկ 1998 թվականի հոկտեմբերի 11-ին Հովհաննես Պողոս II պապի կողմից կանոնականացվել։ Սրբի հիշատակը Հռոմեական կաթոլիկ եկեղեցում կատարվում է օգոստոսի 9-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Շտայնին ազգական է մաթեմատիկոս Ռիխարդ Կուրանտը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edith Stein: essential writings / John Sullivan, ed.. — New York: Orbis Books, 2002. — 158 p. — (Modern spiritual masters series). — ISBN 9781570754289

Կերպար և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Շտայնի մասին «Յոթերորդ սենյակ» կենսագրական ֆիլմը 1995 թվականին նկարահանել է Մարթա Մեսարոշը, գլխավոր դերակատարն է Մայա Մորգենշտերնը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Posselt, Teresia Renata (1952). Edith Stein: The Life of a Philosopher and Carmelite. Sheed and Ward.
  • Sawicki, Marianne (1997). Body, Text and Science: The Literacy of Investigative Practices and the Phenomenology of Edith Stein. Dordrecht: Kluwer.
  • Herbstrith W.Edith Stein, a biography. San Francisco: Harper & Row, 1985
  • Feldhay Brenner R. Writing as resistance: four women confronting the Holocaust. Edith Stein, Simone Weil, Anne Frank, Etty Hillesum. University Park: Pennsylvania State UP, 1997
  • Courtine-Denamy S. Three women in dark times: Edith Stein, Hannah Arendt, Simone Weil, or Amor fati, amor mundi. Ithaca: Cornell UP, 2000
  • Oben F.M. The life and thought of St. Edith Stein. New York: Alba House, 2001
  • Borden, Sarah R. (2003). Edith Stein (Outstanding Christian Thinkers). Continuum.
  • MacIntyre A.C.Edith Stein: a philosophical prologue, 1913—1922. Lanham: Rowman & Littlefield Publishers, 2006.
  • Mosley J. Edith Stein: modern Saint and martyr. Mahwah: HiddenSpring, 2006
  • Berkman J.A. Contemplating Edith Stein. Notre Dame: University of Notre Dame Press, 2006
  • Maskulak M. Edith Stein and the body-soul-spirit at the center of holistic formation. New York: Peter Lang, 2007
  • Calcagno, Antonio (2007). The Philosophy of Edith Stein. Duquesne University Press.
  • Pulina G. L’angelo di Husserl. Introduzione a Edith Stein, Civitella in Val di Chiana: Zona, 2008
  • Lebech, Mette (Winter 2011). «Why Do We Need the Philosophy of Edith Stein?» (PDF). Communio. 38: 682–727. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին.
  • Lebech, Mette (2015). The Philosophy of Edith Stein: From Phenomenology to Metaphysics. Peter Lang.
  • Антонио Сикари Блаженная Эдит Штейн // Портреты святых = Ritratti di santi. — Милан: Нова ет ветера, 1989. — 224 с.
  • Эдита Штайн // Католическая энциклопедия. — М.: Издательство Францисканцев, 2013. — Т. 5. — С. 403—405. — ISBN 978-5-89208-114-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]