Եվգենի Եվստիգնեև
Եվգենի Եվստիգնեև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1926[1][2] |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մարտի 4, 1992[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1956) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, թատերական ուսուցիչ և մանկավարժ |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին(ներ) | Գալինա Վոլչեկ, Իրինա Ցիվինա և Liliya Yevstigneyeva? |
Երեխա(ներ) | Դենիս Եվստիգնեև և Maria Selyanskaya? |
Պարգևներ և մրցանակներ | |
Եվգենի Ալեքսանդրովիչ Եվստիգնեև (ռուս.՝ Евгений Александрович Евстигнеев, հոկտեմբերի 9, 1926[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 4, 1992[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Եվստիգնեևը ծնվել է Նիժնի Նովգորոդում` բանվորի ընտանիքում։ Ապագա դերասանը վեց տարեկան էր, երբ հայրը մահացել է։ Մայրը ամուսնացել է երկրորդ անգամ, սակայն խորթ հայրը նույնպես մահացել է, երբ նա 17 տարեկան էր։ 1941 թվականից սկսել է աշխատել, ավարտել է տեխնիկումը և չորս տարի, որպես փականագործ, աշխատել է «Կարմիր Էտնա» գործարանում։ Այդ ընթացքում զբաղվել է ինքնագործունեությամբ և քանի որ ուներ երաժշտական ընդունակություններ, տարբեր գործիքների վրա նվագել է ջազ` և ելույթներ ունեցել տարբեր վայրերում։
1946 թվականին ընդունվել է Գորկու թատերական ուսումնարանը (այժմ կրում է իր անունը)։ 1951 թվականին ավարտելով, աշխատանքի է անցել Վլադիմիրի մարզային դրամատիկական թատրոնում։ 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից` Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի երկրորդ կուրս։ 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում։ 1957 թվականից «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան է։ Իր առաջին նշանակալից դերը թատրոնում, խաղացել է 1960 թվականին, Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսում։ Այդ ներկայացումը դերասանին մեծ ճանաչում բերեց։ Նշված թատրոնում նրա վերջին դերը Դորնի կերպարն էր` Անտոն Չեխովի «Ճայը» պիեսում, 1970 թվականին։ Կինոյում նկարահանվում է 1957 թվականից։ Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի «Մենամարտ» կինոնկարում (1957): Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու «Լյուբուշկա» (1961), Վլադիմիր Բերնշտայնի «Հավատացեք ինձ, մարդիկ» (1964), Ալեքսանդր Գինզբուրգի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1966), Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» (1966), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), «Հաջողության կեռմաններ» (1968), «Ծերունի ավազակները» (1971) և «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1974) և այլ կինոնկարներում։
1964 թվականին նկարահանվել է Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» կինոնկարում։ 1972 թվականին Եվստիգնեևը խաղացել է պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթները» հեռուստատեսային բազմասերիանոց պատումում։ 1988 թվականին «Շան սիրտը» հեռուստաֆիլմում կատարել է պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը։ Ընդհանուր առմամբ, Եվգենի Եվստիգնեևը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում։ Նրա վերջին դերը կինոյում, Իվան Ահեղի դերն էր «Երմակ» (1986-1996 թթ.) կինոնկարում։
1976-1985 թվականներին դասավանդել է դպրոց-ստուդիայում, 1977 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման[3]։ Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[4]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1955-1964 թվականներին Եվգենի Եվստիգնեևը ամուսնացած է եղել դերասանուհի, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկի հետ և ունի մեկ որդի, ներկայումս ռեժիսոր և պրոդյուսեր Դենիս Եվստիգնեևը։
1966-1986 թվականներին ամուսնացել է դերասանուհի Լիլիա Ժուրկինայի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը, ներկայումս դերասանուհի Մարիա Սելյանսկայան։
Երրորդ անգամ Եվգենի Եվստիգնեևը ամուսնացել է 1986 թվականին, դերասանուհի Իրինա Ցիվինայի հետ։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվգենի Եվստիգնեևը առողջական լուրջ խնդիրներ ուներ` կապված սրտի հետ։ Առաջին ինֆարկտը նա տարել էր դեռևս 1980 թվականին։ 1992 թվականի մարտին, Լոնդոնում նա պետք է ենթարկվեր սրտի բարդ վիրահատության։ Հետազոտությունից հետո բժիշկը նրան բացատրել էր, որ իր դեպքում նա ապրելու հնարավորություն չունի նույնիսկ վիրահատությունից հետո։ Դերասանը միանգամից ընկել էր կլինիկական մահվան մեջ, որից չորս ժամ անց, 1992 թվականի մարտի 4-ին` մահացել է։ Ըստ բժիշկների, նրան կարող էր փրկել միայն սրտի փոխպատվաստումը։
Եվգենի Եվստիգնեևը թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1957 | Մենամարտ | Поединок | կապիտան Պետերսոն |
1958 | Վասիսուալի Լոխանկին | Васисуалий Лоханкин | Վասիսուալի Լոխանկին |
1959 | Բալլադ զինվորի մասին | Баллада о солдате | բեռնատարի վարորդ |
1959 | Անյուտա | Анюта | նկարիչ |
1961 | Դժվար ժամին | В трудный час | Օլգայի հարևանը |
1961 | Լյուբուշկա | Любушка | Ֆիլիպ Ակիմովիչ |
1961 | Մարդը գնում է արևի հետևից | Человек идёт за солнцем | Նիկոլայ |
1962 | Մեկ տարվա ինը օրերը | Девять дней одного года | Նիկոլայ Իվանովիչ |
1962 | Երբեք | Никогда | Ալեքսանդր Ալեքսին |
1963 | Նրանց խոնարհվում է երկինքը | Им покоряется небо | Իվան Սերգեևիչ |
1964 | Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է | Добро пожаловать, или Посторонним вход воспрещён | ճամբարի պետ Դինին |
1964 | Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ | Хотите — верьте, хотите — нет… | հարևան |
1964 | Հավատացեք ինձ, մարդիկ | Верьте мне, люди | Կոստյուկով |
1965 | Հավատարմություն | Верность | Իվան Տերենտևիչ |
1965 | Տոթակեզ հուլիս | Знойный июль | քննիչ |
1965 | Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը | Гиперболоид инженера Гарина | Պյոտր Գարին |
1965 | Կառուցվում է կամուրջ | Строится мост | Սինայսկի |
1966 | Զազրելի անեկդոտ | Скверный анекдот | Իվան Պրալինսկի |
1966 | Ավագ քույրը | Старшая сестра | Օգորոդնիկով |
1966 | Զգուշացիր ավտոմեքենայից | Берегись автомобиля | Եվգենի Ալեքսանդրովիչ |
1967 | Նրանք ապրում են շատ մոտ | Они живут рядом | Դանիլով |
1967 | Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին | Штрихи к портрету В. И. Ленина | Անատոլի Լունաչարսկի |
1968 | Ոսկե հորթը | Золотой телёнок | Ալեքսանդր Կորեյկո |
1968 | Միայն մեկ կյանք | Всего одна жизнь | Գեորգի Չիչերին |
1968 | Հաջողության կեռմանը | Зигзаг удачи | Իվան Կալաչյով |
1968 | Դա պատահել է հետախուզության ժամանակ | Это было в разведке | լուսանկարիչ |
1969 | Հին տունը | Старый дом | Իվան Յակովլև |
1969 | Կամուրջներ մոռացության վրայով | - | մեխերով մարդը |
1969 | Տարօրինակ մարդիկ | Странные люди | եղբայր |
1969 | Մեղադրվում են սպանության մեջ | Обвиняются в убийстве | Սպիրիդոնով |
1969 | Չայկովսկի | Чайковский | Գերման Լարոշ |
1970 | Վազք | Бег | Պարամոն Կորզուխին |
1971 | Ծերունի ավազակները | Старики-разбойники | Վալենտին Վորոբյով |
1971 | Թագավորական ողջ զորագունդը | Вся королевская рать | Լարսոն |
1971 | Հանրապետության սեփականությունը | Достояние республики | Կառլ Վիտոլ |
1971 | Սպիտակ թագուհու քայլը | Ход белой королевы | Դրիժիկ |
1972 | Երջանիկ «Շչուկայի» հրամանատարը | Командир счастливой «Щуки» | Ստեպան Լուկիչ |
1972 | Պրիվալովյան միլիոնները | Приваловские миллионы | Իվան Յակովլևիչ |
1972 | Երգեցողության ուսուցիչը | Учитель пения | տեսուչ |
1973 | Գարնան տասնյոթ ակնթարթ | Семнадцать мгновений весны | Վերներ Պլեյշներ |
1973 | Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում | Невероятные приключения итальянцев в России | կաղ իտալացի |
1973 | Հին ամրոցը | Старая крепость | Սիմոն Պետլյուրա |
1973 | Ամառանոց | Дача | Ֆեոդոր |
1973 | Իմ ճակատագիրը | Моя судьба | Տիմոֆեյ Կոժուխով, Պավել Կոժուխով |
1973 | Նեյլոն 100% | Нейлон 100 % | Եվգենի Բադեև |
1974 | Մանկության վերջին ամառը | Последнее лето детства | Վալենտին Նավրոցկի |
1975 | Դեպի պայծառ կրակը | На ясный огонь | Պիրամիդով |
1975 | Ցնցող Բերենդեևը | Потрясающий Берендеев | Բերենդեևի հայրը |
1975 | Հալվայի համը | Вкус халвы | վեզիր |
1975 | «Օմեգա» տարբերակը | Вариант «Омега» | Նիկոլայ Սիմակով |
1976 | Վիրաբույժ Միշկինի օրերը | Дни хирурга Мишкина | Ֆիլիպ Իվանովիչ |
1976 | Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը | Жизнь и смерть Фердинанда Люса | Դիգոն |
1976 | Պատմություն անհայտ դերասանի մասին | Повесть о неизвестном актёре | Պավել Գորյաև |
1977 | Լեգենդ Թիլի մասին | Легенда о Тиле | վանական |
1977 | Կարմիր Գլխարկի մասին | Про Красную Шапочку | աստղագուշակ |
1977 | Քիթը | Нос | չինովնիկ |
1977 | Ընտանեկան հանգամանքներից ելնելով | По семейным обстоятельствам | Նիկոլայ Պավլովիչ |
1979 | Սիրելիներից մի բաժանվեք | С любимыми не расставайтесь | Խոմակ |
1979 | Հանդիպման վայրը փոխել չի կարելի | Место встречи изменить нельзя | Պյոտր Ռուչնիկով |
1980 | Սև հավը, կամ Ստորգետնյա բնակիչները | Чёрная курица, или Подземные жители | աստվածաբանության ուսուցիչը |
1980 | Հին Նոր տարին | Старый Новый год | Իվան Ադամիչ |
1980 | Ատլանտներ և կարիատիդներ | Атланты и кариатиды | Լեոնիդ Սոսնովսկի |
1981 | Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը | Любимая женщина механика Гаврилова | Ռիտայի քեռին |
1983 | Դեմիդովները | Демидовы | Նիկիտա Դեմիդով |
1983 | Զավեշտալի սիրեկանը, կամ Սըր Ջոն Ֆալստաֆի սիրային մտահղացումները | Комический любовник, или Любовные затеи сэра Джона Фальстафа | հերցոգ |
1983 | Մենք ջազից ենք | Мы из джаза | օրենքով գող |
1983 | Եվ կյանք, և արցունքներ, և սեր | И жизнь, и слёзы, и любовь | Ստեպան Ստեպանովիչ |
1984 | Դեռ սիրում եմ, դեռ հույս ունեմ | Ещё люблю, ещё надеюсь | Վասիլի Վասիլևիչ |
1984 | Ծեր կախարդի հեքիաթները | Сказки старого волшебника | ինքնակոչ արքա |
1984 | Պերիկոլա | Перикола | Պերուի փոխարքան |
1985 | Մարդն ակորդեոնով | Человек с аккордеоном | Իվա Լոպատին |
1985 | Ձմեռային երեկո Գագրայում | Зимний вечер в Гаграх | Ալեքսեյ Բեգլով |
1986 | Ջեկ Վոսմյորկինը` ամերիկացի | Джек Восьмёркин — «американец» | ծովակալ Կացաուրով |
1987 | Մոոնզունդ | Моонзунд | Նիկոլայ ֆոն Էսսեն |
1987 | Գարդեմարիններ, առաջ | Гардемарины, вперёд! | Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին |
1987 | Հետքագետը | Следопыт | Սախեմ |
1988 | Շան սիրտը | Собачье сердце | պրոֆեսոր Պրեոբրաժենսկի |
1988 | Յանկիի նոր արկածները Արթուր թագավորի պալատում | Новые приключения янки при дворе короля Артура | արքեպիսկոպոս |
1988 | Զերո քաղաքը | Город Зеро | թանգարանի տնօրեն |
1989 | Բալթազարի խնջույքները, կամ Գիշեր Ստալինի հետ | Пиры Валтасара, или Ночь со Сталиным | Միխայիլ Կալինին |
1989 | Սայլապանն ու թագավորը | Биндюжник и Король | Նիկիֆոր |
1989 | Կորած ժամանակը | Канувшее время | Վասիլի Չալիշև |
1990 | Յամա | Яма | դատարանի նախագահ |
1990 | Գլխարկը | Шапка | Կոնստանտին Բարանով |
1990 | Տասը տարի առանց նամակագրության իրավունքի | Десять лет без права переписки | Իսայ Լվովիչ |
1990 | Շան որդիները | Сукины дети | Անդրեյ Նանայցև |
1990 | «Գազան» մականունով | …По прозвищу «Зверь» | ծեր բանտարկյալ |
1991 | Վիվատ, գարդեմարիններ | Виват, гардемарины! | Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին |
1991 | Գիշերային զվարճանքներ | Ночные забавы | Ալեքսանդր Անդրյուշչենկո |
1991 | Ձայն բարբառոյ... (?) | - | դահիճ |
1992 | Գարդեմարիններ III | Гардемарины III | Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին |
1992 | Ինչպե՞ս եք ապրում, կարասներ | Как живёте, караси? | Անատոլի |
1992 | Երազներ Ռուսաստանի մասին | Сны о России | պարտիզպան Բուշ |
1992 | «Ռուբինչիկ» կրպակը և... | Лавка «Рубинчик» и… | պրոֆեսոր |
1996 | Երմակ | Ермак | Իվան Ահեղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://ria.ru/spravka/20161009/1478677922.html
- ↑ http://www.kinobraz.ru/?page_id=1361
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Եվստիգնեև» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նիժնի Նովգորոդ քաղաքում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 1992 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ռուս մանկավարժներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ