Դիսար
Գյուղ | ||
---|---|---|
Դիսար/Բաշքենդ | ||
ադրբ.՝ Başkənd ադրբ.՝ Disər | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Օրդուբադի շրջան | |
Համայնք | Օրդուբադի շրջան | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 414 մարդ (2010) | |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Դիսար[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Başkənd - Բաշքենդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Գտնվում է Տանակերտից 2,5-3 կմ ներքև[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը միջին մեծության բնակատեղի է, որտեղ կառուցված հուշարձաններից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Տեսանելի են նրա եկեղեցու և Տրունյաց գետի վրա կառուցված կամրջի ավերակները[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Գևորգ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսարի Սուրբ Գևորգ եկեղեցին տեղակայված է գյուղի կենտրոնական հատվածում։ Համեմատաբար փոքր չափի հուշարձան է։ Եկեղեցու հորինվածքը բաղկացած է դահլիճից, աբսիդից և ավանդատներից, որի մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է և ունի երեք որմնախորշեր[2]։
Վերակառուցվել է 17-րդ դարում՝ նախկին եկեղեցու հիմքերի վրա։ Բեմի քարերից մեկի վրա քանդակված «1900 թ.» տվյալը վկայում է այն մասին, որ եկեղեցին վերանորոգվել է նաև այդ տարեթվին, որի ժամանակ շինության ծածկը կառուցվել է փայտից՝ հենարան ունենալով դահլիճի չորս փայտյա սյուները[2]։
Կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիսարի կամուրջը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Ըստ կազմության միաթռիչք է և կիրարկված է եղել սրբատաշ ու կիսամշակ որձաքարերով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 74 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։