Jump to content

Դեսպինա (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեսպինա
(S/1989 N 3; Նեպտուն V)
հին հունարեն՝ Δέσποινα
Դեսպինան լուսանկարված «Վոյաջեր-2»-ից
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էհուլիս 1989 թ.[1] թ. (Սթիվեն Սիննոտի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,0[3]
Հեռավորությունը Նեպտուն52 526 ± 1 կմ[4]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք52 526 ± 1 կմ[4]
Էքսցենտրիսիտետ0,0002 ± 0,0002[4]
Սիդերիկ պարբերություն0,33465551 ± 0,00000001 օր
Թեքվածություն0,216 ± 0,014°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ)
0,06° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ180×148×128 կմ[5][6]
Հասարակածային շառավիղ75 ± 3 կմ[3]
Ծավալ~1,8×106կմ³
Զանգված~2,2×1018 կգ
Միջին խտություն~1,2 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,026 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,063 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն
Առանցքի թեքում0
Ալբեդո0,09[3][5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան~51 Կ միջին ենթադրված

Դեսպինա (հին հունարեն՝ Δέσποινα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն V, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ երրորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության նիմֆ Դեսպինայի անունով, ով հանդիսանում էր Պոսեյդոնի և Դեմետրայի դուստրը։

Դեսպինան հայտնաբերվել է 1989 թվականի հուլիսի վերջին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այն ստացավ S/1989 N 3 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4824) 1989 թվականի օգոստոսի 2-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են միայն "10 դիտարկումներ 5 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել հուլիսի 28-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։

Դեսպինան Նեպտունի ուղեծրում, համակարգչային մոդելավորում

Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Դեսպինան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։

Դեսպինայի ուղեծիրը մոտ է Տալասայի ուղեծրին, սակայն նրանից դուրս է ընկած և գտնվում է Լևերյեի օղակից ներս։ Քանի որ այս արբանյակի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՌՇԼ (2011 թ․ հուլիսի 21). «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Նեպտուն մոլորակի տվյալները
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրները». ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ջակոբսոն, Ռ. Ա.; Օուեն, Մ. Մ., Կր. (2004). «Նեպտունի ներքին արբանյակների ուղեծրերը Վոյաջերի, Երկրի վրայի աստղադիտարանների և Հաբլ աստղադիտակի տվյալներով». Աստղագիտական ամսագիր. 128 (3): 1412–1417. Bibcode:2004AJ....128.1412J. doi:10.1086/423037.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 Կարկոշկա, Էրիխ (2003). «Նեպտունի ներքին արբանյակների չափերը, ձևերը և ալբեդոները». Իկարուս. 162 (2): 400–407. Bibcode:2003Icar..162..400K. doi:10.1016/S0019-1035(03)00002-2.
  6. Ուիլյամս, Դևիդ Ռ. (2008 թ․ հունվարի 22). «Նեպտունի արբանյակների փաստերը». ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտությունների տվյալների կենտրոն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Մարսդեն, Բրայան Ջ. (1989 թ․ օգոստոսի 2). «Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4824. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Մարսդեն, Բրայան Ջ. (1991 թ․ սեպտեմբերի 16). «Սատուրնի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 5347. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Գոլդրիչ, Պ.; Մյուրեյ, Ն.; Լոնգարետի, Պ. Յ.; Բանֆիլդ, Դ. (1989). «Նեպտունի պատմությունը». Սայենս. 245 (4917): 500–504. Bibcode:1989Sci...245..500G. doi:10.1126/science.245.4917.500. PMID 17750259.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Բանֆիլդ, Դոն; Մյուրեյ, Նորմ (1992 թ․ հոկտեմբեր). «Նեպտունի ներքին արբանյակների շարժման պատմությունը». Իկարուս. 99 (2): 390–401. Bibcode:1992Icar...99..390B. doi:10.1016/0019-1035(92)90155-Z.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]