Գետիկ Բաղդասարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գետիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Հայկավան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Համո Սահյանի հուշարձան, Գուսան Աշոտի հուշարձան, Ներսես Աշտարակեցու հուշարձան, Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար (Երևան) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Getik Baghdasarian Վիքիպահեստում |
Գետիկ Հովհաննեսի Բաղդասարյան (փետրվարի 26, 1949, Հայկավան, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ (2020)։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 թվականից դասախոսում է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում։ 1993 թվականից քանդակագործության բաժնի ղեկավար, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր 1995 թվականից[1]։
Աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Մոսկվայի Տրետյակովյան, Իվանովո և այլ քաղաքների պատկերասրահներում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծել է դիմաքանդակներ, կոմպոզիցիոն և խորհրդանշական քանդակներ։
- «Առյուծ» և «Խոյ», 1982 թվական, Մասիս
- «Առնո Բաբաջանյան», 1984 թվական
- «Հազարան բլբուլ», 1986 թվական, Իջևան
- «Կյանք-դրախտ-դժոխք», Դանթեի մոտիվներով, 1998 թվական
- «Հոգու աչքեր», 1998 թվական, ոսկե մեդալ, Ֆլորենցիա
- «Գրիգոր Լուսավորիչ», 2001 թվական
- Համո Սահյանի հուշարձանը Սիսիանում, 2004 թվական
- Սերո Խանզադյանի կիսանդրի, Գորիս, 2004 թվական
- Աշոտ Նավասարդյանի հուշարձան, 2005 թվական, Սիսիան
- Գուսան Աշոտի հուշարձան, Գորիս, 2005 թվական
- Ներսես Աշտարակեցու հուշարձան, Աշտարակ, 2007 թվական
- Լևոն Միրիջանյանի կիսանդրի, 2009 թվական, Երևան, բանաստեղծի անվան թիվ 155 դպրոցի բակում
- Օհան Դուրյանի հուշարձանը, Երևանի Ազատության հրապարակում, 2022 թվական[3]
Հարթաքանդակներ
- Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու տասներկու առաքյալները, 1999 թվական
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Թովմաս առաքյալը, 2001 թվական
- Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնացի եկեղեցու չորս ավետարանիչները և ութ հայ սրբերը
Մոնումենտալ կառույցներ
- «Զանգեզուրի դարպասներ», Սիսիան
- «Կտրիճ», 1988 թվական, Սիսիան
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շլյուխտեռն, Գերմանիա
- Ռուսաստան
- Բելգիա
- Լեհաստան
- Չեխոսլովակիա
- Հունգարիա
- Սուդան
- Շվեյցարիա
- Լիտվա
- Ուզբեկստան
- ԱՄՆ
- Շվեյցարիա
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան մրցանակ (2009)[4]
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[5]։
- Հայաստանի ժողովրդական նկարիչ (2020)[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լյուդվիգ Դուրյանի հուշաքարը Երևանի Թումանյան 41 շենքի պատին
-
Բաղդասար Արզումանյանի դիմաքանդակ-հուշատախտակը Երևանի Չարենցի փողոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գետիկ Բաղդասարյանի քանդակներից ՀԱՊ-ում
- ↑ «Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը». Արմենպրես.
- ↑ Գետիկ Բաղդասարյան - Պողոսյան մրցանակ(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Փետրվարի 26 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ծղուկ գյուղում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- ՀՀ ժողովրդական նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ