Jump to content

Բետպակ Դալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետպակ Դալա
Տեսականապատ և հարթավայր
Երկիր Ղազախստան[1]
ՎարչատարածքՂազախստան[1]
Քարտեզ
Քարտեզ

Բետպակ Դալա (ղազ.՝ Бетпақдала), անապատ Ղազախստանում, Սարիսու գետի ստորին հոսանքի արևմուտքում։ Գտնվում է Չու գետի (Հարավում) և Բալխաշ լճի (արևելքում) միջև։ Տարածությունը շուրջ 75․000 կմ², բարձրությունը մինչև 974 մ (հարավ-արևելքում, Ջամբուլ լեռ)։

Տարածված է նաև անվանման «Բեդպակ դալա» ձևը։ Առաջացել է թյուրքերեն բատպակ «խրուտ» կամ պարսկերեն դեբախտ «չարաբաստիկ» և թյուրքերեն դալա «հարթավայր» բառերից։

Ռուսներն այն անվանում են նաև Северная Голодная степь (թարգմ․՝ Հյուսիսային սովյալ տափաստան)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետպակ Դալա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 416