Բեն Կարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Կարսոն
անգլ.՝ Ben Carson
Ի ծնեանգլ.՝ Benjamin Solomon Carson
Ծնվել էսեպտեմբերի 18, 1951(1951-09-18)[1][2][3][…] (72 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Դավանանքյոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի
ԿրթությունՄիչիգանի համալսարան, Եյլի համալսարան, Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց, Southwestern High School? և Davenport College?
Մասնագիտությունհոգեբան, նյարդավիրաբույժ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, վիրաբույժ և գրող
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան, The Washington Times? և Johns Hopkins Hospital?
ՊաշտոնUnited States Secretary of Housing and Urban Development?
ԱնդամակցությունԲժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն, անկախ քաղաքական գործիչ և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱմուսինCandy Carson?
ԶավակներRhoeyce Carson?, Ben Carson Jr.? և Murray Carson?
Ծնողներհայր՝ Robert Solomon Carson?, մայր՝ Sonya Carson?
Պարգևներ
Կայքbencarson.com(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа

Բեն Կարսոն, Բենջամին Սոլոմոն կամ Բեն Կարսոն ավագ (անգլ.՝ Benjamin Solomon Ben Carson Sr., սեպտեմբերի 18, 1951(1951-09-18)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի նյարդավիրաբույժ, աշխարհում առաջին ծոծրակային սիամական երկվորյակներին առանձնացնողը։ 2017 թվականի մարտի 2-ից եղել է ԱՄՆ-ի բնակարանաշինական և քաղաքային զարգացման 17-րդ նախարար։

2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Կարսոնը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նա ութ տարեկան է եղել, երբ ծնողները բաժանվել են[8]։ Բեն Կարսոնը տարրական դպրոցում բոլոր առարկաներից ցածր առաջադիմություն է ունեցել և շատ բռնկուն երեխա է եղել։ Բեն Կարսոնի մայրը չի կարողացել նրան օգնել, քանի որ ինքն էլ կարդալ չի իմացել, սակայն իր որդիներին հորդորել է ինքնուրույն մտածել և նպատակներին հասնելու ձգտում ունենալ։ Նա ասել է, որ յուրաքանչյուր մարդ Աստծո համար մեծ կարևորություն ունի և եթե նրանք ջանքեր գործադրեն, ապա նրանց մոտ ամեն ինչ կստացվի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Կարսոնը 1977 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է անցել Բալթիմորի Ջոնս Հոպկինս հոսպիտալի մանկական կենտրոնում։ Նա իր կարիերայի սկզբնական շրջանում, որն անց է կացրել հայտնի համալսարանական կլինիկայում, բժշկական բնագավառում հասել է նշանակալի հաջողությունների։

1987 թվականին 70 մարդուց[9] բաղկացած թիմը Կարսոնի գլխավորությամբ իրականացրել է սիամական երկվորյակների՝ Պատրիկ և Բենդժամին Բինդերների միակցված գլուխների առանձնացման՝ պատմության մեջ առաջին հաջող վիրահատությունը։ Վիրահատությունը տևել է 22 ժամ։

1997 թվականին սիամական երկվորյակներ Զամբի Ջոզեֆի և Լուկի Բանդայի առանձնացման վիրահատությունն էլ է կատարել Բեն Կարսոնը։

2002 թվականի հունիսին Կարսոնի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Կարսոնը ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա դեմ է աբորտներին և նույնասեռ ամուսնություններին։ Առողջ ապրելակերպի և Ամերիկայի հրեա-քրիստոնեական արժեքների վերածննդի կողմնակից է[10]։ Նա քննադատում է լիբերալ հանրապետականներին։

Կարսոնը 2016 թվականին հայտնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին[11]։ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Երեք նահանգների հանրապետականների շրջանում Կվինիպեկսկի համալսարանի հարցման արդյունքում պարզվել է, որ սևամորթ թեկնածու Բեն Կարսոնը 2015 թվականի հոկտեմբերի 7-ին զբաղեցրել էր երկրորդ տեղը. Օհայոյում՝ 17 %, Փենսիլվանիայում՝ 17 %, Ֆլորիդայում՝ 16 %[12]: 2015 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում The New York Times ամսագրի և CBS հեռուստաալիքի հեռախոսային հարցումներից պարզվել է, որ Բեն Կարսոնը Հանրապետական կուսակցության անդամների 26 % ձայների աջակցության շնորհիվ զբաղեցրել է առաջին տեղը[13][Ն 1]:

2016 թվականի մարտի 2-ին Բեն Կարսոնը հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցությունը դադարեցնելու մասին[7]։ Նա իր որոշումը մեկնաբանել է սուպեր երեքշաբթիի[Ն 2] արդյունքների լույսի ներքո քաղաքական առաջընթացի բացակայությամբ։ Դրանից շատ չանցած, Կարսոնը ընտրողներին հորդորել է քվեարկել իր մրցակից Դոնալդ Թրամփի օգտին[16][17]։

2016 թվականի նոյեմբերի 22 -ին Թրամփը խոսել է Բնակարանաշինական և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնում Կարսոնի թեկնածությունը դիտարկելու մասին[18]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Կարսոնը պաշտոնապես առաջադրվել է այդ պաշտոնին[19], իսկ 2017 թվականի մարտի 2-ին ԱՄՆ-ի սենատը 58 կողմ և 41 դեմ ձայներով հաստատել է նրան այդ պաշտոնում[20]։

Կարսոն կրթաթոշակային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսոնը և նրա կինը 1994 թվականին ստեղծել են Կարսոն կրթաթոշակային հիմնադրամ (անգլ.՝ Carson Scholars Fund): Այն կրթաթոշակ էր շնորհում 4-11-րդ դասարանների ուսանողներին՝ «գերազանց առաջադիմության և մարդկային հատկանիշների» համար[21]։ Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի արժանացողը ստանում է 1000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ։ Այդ պատվին արժանացել են 6700 ուսանողներ։ Ողջ կյանքի ընթացքում Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի աշխատանքի և բարեգործական այլ նախաձեռնությունների համար, 2005 թվականին Կարսոնին շնորհվել է Վիլյամ Է. Սիմոն մրցանակ մարդասիրական առաջնորդության համար[22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսոնը և նրա կինը՝ Քենդի Ռաստին, ծանոթացել են 1971 թվականին Եյլի համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1975 թվականին և ունեցել 3 որդի՝ Բեն կրտսերը, Ռոյսը և Մյուրեյը[23]։ Բեն Կարսոնն ու իր ընտանիքը դավանում են «ադվենտիզմին»[24]։

2001 թվականին Բեն Կարսոնն ու իր կինը գնել են 48 հա մակերեսով անշարժ գույք Մերիլենդ նահանգի Ուպերկո համայնքում[25][26]։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշվելուց հետո Կարսոնը վիրահատվել Է Ջոն Հոփկինսի հիվանդանոցում։ Վիրահատությունը եղել է 2002 թվականի օգոստոսի 7-ին, տևել է երկու ժամ[27]։

2013 թվականին Կարսոնն իր մոր և կնոջ հետ տեղափոխվել են Ֆլորիդա նահանգի արևմուտք՝ Ուեսթ Պալմ Բիչ քաղաք[28][29]։ Բնակարանաշինական և քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Կարսոնը 2017 թվականի փետրվարին Վիրջինիա նահանգում գնել է 1,22 միլիոն դոլար արժողությամբ տուն։ Նույն տարվա մայիսին վաճառել է իր Ուեսթ Պալմ Բիչի տունը շուրջ 900.000 դոլարով[30][31]։

Վաստակած հանգստի անցնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսոնը 2013 թվականին հայտարարել է, որ նյարդավիրաբուժական բնագավառում իր աշխատանքն ավարտված է։ Աշխատելով 36 տարի՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, պաշտոնապես թոշակի է անցել[32]։

Երազանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենը միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ երազել է դառնալ բժիշկ և միսիոներ։ Նա սկսել է ավելի շատ կարդալ և ուշադրություն դարձնել ուսմանը։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և ավարտել է Եյլի համալսարանի հոգեբանության բաժինը, ապա Միչիգանի համալսարանի բժշկական բաժինը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության նախագահական մեդալ
Ազատության նախագահական մեդալ

Բեն Կարսոնը 2008 թվականին պարգևատրվել Ազատություն նախագահական մեդալով ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story) 1990 թվական
  • «Լայն մտքեր»[33] (անգլ.՝ Think Big, Zondervan Publishing), 1996 թվական
  • «Ամբողջ նկարը» (անգլ.՝ The Big Picture, Zondervan Publishing ), 2000 թվական
  • «Մի վախեցիր ռիսկի դիմել»[34] 2008 թվական
  • «Շնորհալի ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story), 2009 թվական
  • «Գեղեցիկ Ամերիկան, վերածնունդ, որը երկիրը ավելի հզորացրեց» (անգլ.՝ America the Beautiful: Rediscovering What Made This Nation Great), 2011 թվական
  • «Մեկ ազգ, ինչ կարող ենք մենք անել Ամերիկայի ապագայի համար» (անգլ.՝ One Nation: What We Can All Do to Save America’s Future), 2014 թվական
  • «Մեկ ձայն, լսեք ձեր ձայնը» (անգլ.՝ One Vote: Make Your Voice Heard), 2014 թվական
  • Վերջին գիրքը ըստ վարկածի (անգլ.՝ New York Times) բեսթսելլեր է «Մեկ ազգ» 2014 թվական, վաճառքով գերազանցել է Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություն» (անգլ.՝ Hard Choices):

Կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story), ռեժիսոր Թոմաս Քարթերի հեռուստատեսային կինոնկար, հիմնված է իրական իրադարձությունների հիման վրա։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարսոնը հանրապետական նախնական ընտրություններում ստացել է 857,039 ձայն. ընդհանուր թիվը կազմել է քվեարկած ձայների 2.75% -ը։ Նա ստացել է յոթ պատվիրակների աջակցությունը Հանրապետական ազգային կոնվենցիային[14]
  2. Սուպերերեքշաբթին ԱՄՆ-ի քաղաքական ժարգոնով, նախագահական ընտրությունների տարում փետրվարի կամ մարտի սկզբի երեքշաբթին է, երբ նահանգների մեծ մասում տեղի են ունենում նախընտրական ընտրություններ[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 Rogers K. Encyclopædia Britannica
  4. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  5. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/benjamin-solomon-carson/
  6. https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
  7. 7,0 7,1 Mali, Meghashyam (2016 թ․ հունվարի 7). «Exclusive: House Republicans recruited Carson for Speaker». TheHill (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Think big : Ben Carson : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  9. Ap (1988 թ․ ապրիլի 7). «Twins Disjoined at Head Leave the Hospital» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  10. «Бен Карсон: США нужны подлинные иудео-христианские ценности». Девятый канал. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  11. ««National Draft Ben Carson for President Committee»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Трамп и Клинтон лидируют в трех ключевых штатах». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  13. «"Несистемного" миллиардера сменил "несистемный" нейрохирург». vz.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  14. «Republican Convention 2016». www.thegreenpapers.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Бен Карсон объявил о прекращении борьбы за пост президента США». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  16. «Бен Карсон призвал американцев голосовать за Дональда Трампа». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  17. CNN, MJ Lee and Eugene Scott. «Ben Carson endorses Donald Trump». CNN. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  18. «https://twitter.com/realdonaldtrump/status/801110690387857408». Twitter (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  19. «Трамп подтвердил назначение Карсона министром жилищного строительства». ТАСС. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  20. Alcindor, Yamiche (2017 թ․ մարտի 2). «Ben Carson Is Confirmed as HUD Secretary» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  21. «Our Impact». Carson Scholars Fund (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  22. «404 Page». Philanthropy Roundtable (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  23. Sun, Laura Vozzella, The Baltimore. «Knowing when to pop the question». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. «Ben Carson - Redland Baptist Church - Redland Baptist Church». web.archive.org. 2014 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  25. «Ben Carson: inside the worldview of a political conundrum». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Text "The Guardian" ignored (օգնություն); Text "US news" ignored (օգնություն)
  26. magazine, Baltimore (2009 թ․ փետրվարի 1). «Dr. Ben Carson Tells His Life Story». Baltimore magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  27. Bor, Jonathan. «Neurosurgeon Ben Carson undergoes cancer surgery». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  28. David Brody (2014 թ․ դեկտեմբերի 12). «Is the Doctor In? Why Conservatives Want Ben Carson – Politics – CBN News – Christian News 24-7». CBN.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  29. «Candy Carson». Penguin Random House. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. Dangremond, Sam (2017 թ․ մայիսի 25). «Ben Carson Just Sold His West Palm Beach Home». Town and Country. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  31. «Dr. Ben Carson Drops $1.22 Million On A Virginia Home». Trulia. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  32. Williams, Armstrong (2013 թ․ հուլիսի 1). «My Chat With Retiring Dr. Ben Carson». Newsmax. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
  33. «Мысли широко читать онлайн, Бен Карсон». КнигоГид (ռուսերեն). {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  34. «Take the Risk». www.goodreads.com. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Կարսոն» հոդվածին։