Բեն Կարսոն
Բեն Կարսոն անգլ.՝ Ben Carson | |
|---|---|
| Ի ծնե | անգլ.՝ Benjamin Solomon Carson |
| Ծնվել է | սեպտեմբերի 18, 1951[1][2][3][…] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | աֆրոամերիկացի |
| Դավանանք | Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի |
| Կրթություն | Միչիգանի համալսարան, Եյլի համալսարան, Միչիգանի համալսարանի բժշկական դպրոց, Southwestern High School? և Davenport College? |
| Մասնագիտություն | հոգեբան, նյարդավիրաբույժ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, վիրաբույժ և գրող |
| Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
| Աշխատավայր | Ջոնս Հոփքինսի համալսարան, The Washington Times? և Johns Hopkins Hospital? |
| Պաշտոն | United States Secretary of Housing and Urban Development? |
| Անդամակցություն | Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) |
| Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն, անկախ քաղաքական գործիչ և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
| Ամուսին | Candy Carson? |
| Զավակներ | Rhoeyce Carson?, Ben Carson Jr.? և Murray Carson? |
| Ծնողներ | հայր՝ Robert Solomon Carson?, մայր՝ Sonya Carson? |
| Պարգևներ | |
| Կայք | bencarson.com(անգլ.) |
| Ստորագրություն | |
Բեն Կարսոն, Բենջամին Սոլոմոն կամ Բեն Կարսոն ավագ (անգլ.՝ Benjamin Solomon Ben Carson Sr., սեպտեմբերի 18, 1951[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), ամերիկացի նյարդավիրաբույժ, աշխարհում առաջին ծոծրակային սիամական երկվորյակներին առանձնացնողը։ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու անդամ։ 2017-2021 թթ. եղել է ԱՄՆ-ի բնակարանաշինական և քաղաքային զարգացման 17-րդ նախարար։
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից[8]։

Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Կարսոնը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 18-ին, ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նա ութ տարեկան է եղել, երբ ծնողները բաժանվել են[9]։ Բեն Կարսոնը տարրական դպրոցում բոլոր առարկաներից ցածր առաջադիմություն է ունեցել և շատ բռնկուն երեխա է եղել։ Բեն Կարսոնի մայրը չի կարողացել նրան օգնել, քանի որ ինքն էլ կարդալ չի իմացել, սակայն իր որդիներին հորդորել է ինքնուրույն մտածել և նպատակներին հասնելու ձգտում ունենալ։ Նա ասել է, որ յուրաքանչյուր մարդ Աստծո համար մեծ կարևորություն ունի և եթե նրանք ջանքեր գործադրեն, ապա նրանց մոտ ամեն ինչ կստացվի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Կարսոնը 1977 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է անցել Բալթիմորի Ջոնս Հոպկինս հոսպիտալի մանկական կենտրոնում։ Նա իր կարիերայի սկզբնական շրջանում, որն անց է կացրել հայտնի համալսարանական կլինիկայում, բժշկական բնագավառում հասել է նշանակալի հաջողությունների։
1987 թվականին 70 մարդուց[10] բաղկացած թիմը Կարսոնի գլխավորությամբ իրականացրել է սիամական երկվորյակների՝ Պատրիկ և Բենդժամին Բինդերների միակցված գլուխների առանձնացման՝ պատմության մեջ առաջին հաջող վիրահատությունը։ Վիրահատությունը տևել է 22 ժամ։
1997 թվականին սիամական երկվորյակներ Զամբի Ջոզեֆի և Լուկի Բանդայի առանձնացման վիրահատությունն էլ է կատարել Բեն Կարսոնը։
2002 թվականի հունիսին Կարսոնի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Կարսոնը ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա դեմ է աբորտներին և նույնասեռ ամուսնություններին։ Առողջ ապրելակերպի և Ամերիկայի հրեա-քրիստոնեական արժեքների վերածննդի կողմնակից է[11]։ Նա քննադատում է լիբերալ հանրապետականներին։
Կարսոնը 2016 թվականին հայտնել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին[12]։ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու։ Երեք նահանգների հանրապետականների շրջանում Կվինիպեկսկի համալսարանի հարցման արդյունքում պարզվել է, որ սևամորթ թեկնածու Բեն Կարսոնը 2015 թվականի հոկտեմբերի 7-ին զբաղեցրել էր երկրորդ տեղը. Օհայոյում՝ 17 %, Փենսիլվանիայում՝ 17 %, Ֆլորիդայում՝ 16 %[13]: 2015 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում The New York Times ամսագրի և CBS հեռուստաալիքի հեռախոսային հարցումներից պարզվել է, որ Բեն Կարսոնը Հանրապետական կուսակցության անդամների 26 % ձայների աջակցության շնորհիվ զբաղեցրել է առաջին տեղը[14][Ն 1]:

2016 թվականի մարտի 2-ին Բեն Կարսոնը հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցությունը դադարեցնելու մասին[8]։ Նա իր որոշումը մեկնաբանել է սուպեր երեքշաբթիի[Ն 2] արդյունքների լույսի ներքո քաղաքական առաջընթացի բացակայությամբ։ Դրանից շատ չանցած, Կարսոնը ընտրողներին հորդորել է քվեարկել իր մրցակից Դոնալդ Թրամփի օգտին[17][18]։
2016 թվականի նոյեմբերի 22 -ին Թրամփը խոսել է Բնակարանաշինական և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնում Կարսոնի թեկնածությունը դիտարկելու մասին[19]։ 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Կարսոնը պաշտոնապես առաջադրվել է այդ պաշտոնին[20], իսկ 2017 թվականի մարտի 2-ին ԱՄՆ-ի սենատը 58 կողմ և 41 դեմ ձայներով հաստատել է նրան այդ պաշտոնում[21]։
Հոգևոր գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի մայիսի 1-ին Բեն Կարսոնը նշանակվեց Կրոնական ազատության հարցերով նախագահական հանձնաժողովի փոխնախագահ,[22][23][24] որը ստեղծվել էր նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանով։[25][26][27] Հանձնաժողովը նպատակ ունի խթանել կրոնական ազատության սկզբունքը ԱՄՆ-ում՝ ներառելով կրոնական համայնքների ձայնն ու ազդեցությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։
Կարսոն կրթաթոշակային հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսոնը և նրա կինը 1994 թվականին ստեղծել են Կարսոն կրթաթոշակային հիմնադրամ (անգլ.՝ Carson Scholars Fund): Այն կրթաթոշակ էր շնորհում 4-11-րդ դասարանների ուսանողներին՝ «գերազանց առաջադիմության և մարդկային հատկանիշների» համար[28]։ Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի արժանացողը ստանում է 1000 ԱՄՆ դոլար կրթաթոշակ։ Այդ պատվին արժանացել են 6700 ուսանողներ։ Ողջ կյանքի ընթացքում Կարսոն կրթաթոշակային հիմնադրամի աշխատանքի և բարեգործական այլ նախաձեռնությունների համար, 2005 թվականին Կարսոնին շնորհվել է Վիլյամ Է. Սիմոն մրցանակ մարդասիրական առաջնորդության համար[29]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսոնը և նրա կինը՝ Քենդի Ռաստին, ծանոթացել են 1971 թվականին Եյլի համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1975 թվականին և ունեցել 3 որդի՝ Բեն կրտսերը, Ռոյսը և Մյուրեյը[30]։ Բեն Կարսոնն ու իր ընտանիքը հետևում է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցուն[31]։
2001 թվականին Բեն Կարսոնն ու իր կինը գնել են 48 հա մակերեսով անշարժ գույք Մերիլենդ նահանգի Ուպերկո համայնքում[32][33]։
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշվելուց հետո Կարսոնը վիրահատվել Է Ջոն Հոփկինսի հիվանդանոցում։ Վիրահատությունը եղել է 2002 թվականի օգոստոսի 7-ին, տևել է երկու ժամ[34]։
2013 թվականին Կարսոնն իր մոր և կնոջ հետ տեղափոխվել են Ֆլորիդա նահանգի արևմուտք՝ Ուեսթ Պալմ Բիչ քաղաք[35][36]։ Բնակարանաշինական և քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Կարսոնը 2017 թվականի փետրվարին Վիրջինիա նահանգում գնել է 1,22 միլիոն դոլար արժողությամբ տուն։ Նույն տարվա մայիսին վաճառել է իր Ուեսթ Պալմ Բիչի տունը շուրջ 900.000 դոլարով[37][38]։
Վաստակած հանգստի անցնել
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարսոնը 2013 թվականին հայտարարել է, որ նյարդավիրաբուժական բնագավառում իր աշխատանքն ավարտված է։ Աշխատելով 36 տարի՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, պաշտոնապես թոշակի է անցել[39]։
Երազանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենը միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ երազել է դառնալ բժիշկ և միսիոներ։ Նա սկսել է ավելի շատ կարդալ և ուշադրություն դարձնել ուսմանը։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և ավարտել է Եյլի համալսարանի հոգեբանության բաժինը, ապա Միչիգանի համալսարանի բժշկական բաժինը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեն Կարսոնը 2008 թվականին պարգևատրվել Ազատություն նախագահական մեդալով ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story) 1990 թվական
- «Լայն մտքեր»[40] (անգլ.՝ Think Big, Zondervan Publishing), 1996 թվական
- «Ամբողջ նկարը» (անգլ.՝ The Big Picture, Zondervan Publishing ), 2000 թվական
- «Մի վախեցիր ռիսկի դիմել»[41] 2008 թվական
- «Շնորհալի ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story), 2009 թվական
- «Գեղեցիկ Ամերիկան, վերածնունդ, որը երկիրը ավելի հզորացրեց» (անգլ.՝ America the Beautiful: Rediscovering What Made This Nation Great), 2011 թվական
- «Մեկ ազգ, ինչ կարող ենք մենք անել Ամերիկայի ապագայի համար» (անգլ.՝ One Nation: What We Can All Do to Save America’s Future), 2014 թվական
- «Մեկ ձայն, լսեք ձեր ձայնը» (անգլ.՝ One Vote: Make Your Voice Heard), 2014 թվական
- Վերջին գիրքը ըստ վարկածի (անգլ.՝ New York Times) բեսթսելլեր է «Մեկ ազգ» 2014 թվական, վաճառքով գերազանցել է Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություն» (անգլ.՝ Hard Choices):
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե ձեռքեր, Բեն Կարսոնի պատմությունը» (անգլ.՝ Gifted Hands: The Ben Carson Story), ռեժիսոր Թոմաս Քարթերի հեռուստատեսային կինոնկար, հիմնված է իրական իրադարձությունների հիման վրա։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կարսոնը հանրապետական նախնական ընտրություններում ստացել է 857,039 ձայն. ընդհանուր թիվը կազմել է քվեարկած ձայների 2.75% -ը։ Նա ստացել է յոթ պատվիրակների աջակցությունը Հանրապետական ազգային կոնվենցիային[15]
- ↑ Սուպերերեքշաբթին ԱՄՆ-ի քաղաքական ժարգոնով, նախագահական ընտրությունների տարում փետրվարի կամ մարտի սկզբի երեքշաբթին է, երբ նահանգների մեծ մասում տեղի են ունենում նախընտրական ընտրություններ[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.blackpast.org/african-american-history/carson-dr-benjamin-s-1951/
- ↑ https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2008/06/20080619-9.html
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/benjamin-solomon-carson/
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ 8,0 8,1 Mali, Meghashyam (2016 թ․ հունվարի 7). «Exclusive: House Republicans recruited Carson for Speaker». TheHill (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Think big : Ben Carson : Free Download, Borrow, and Streaming». Internet Archive (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ap (1988 թ․ ապրիլի 7). «Twins Disjoined at Head Leave the Hospital» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Бен Карсон: США нужны подлинные иудео-христианские ценности». Девятый канал. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ ««National Draft Ben Carson for President Committee»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Трамп и Клинтон лидируют в трех ключевых штатах». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «"Несистемного" миллиардера сменил "несистемный" нейрохирург». vz.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Republican Convention 2016». www.thegreenpapers.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Бен Карсон объявил о прекращении борьбы за пост президента США». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Бен Карсон призвал американцев голосовать за Дональда Трампа». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ CNN, MJ Lee and Eugene Scott. «Ben Carson endorses Donald Trump». CNN. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
{{cite web}}:|last=has generic name (օգնություն) - ↑ «https://twitter.com/realdonaldtrump/status/801110690387857408». Twitter (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|title= - ↑ «Трамп подтвердил назначение Карсона министром жилищного строительства». ТАСС. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Alcindor, Yamiche (2017 թ․ մարտի 2). «Ben Carson Is Confirmed as HUD Secretary» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Official Press Release from Presidential Commission on Religious Liberty (May 2, 2025) https://www.pcrl.gov/press-releases/2025/05/02/ben-carson-appointed-vice-chair
- ↑ CNN Politics — «Ben Carson Named Vice Chair of Trump’s Religious Liberty Commission» (May 3, 2025) https://www.cnn.com/2025/05/03/politics/ben-carson-vice-chair-religious-liberty-commission/index.html
- ↑ The Washington Post — «Ben Carson Joins Presidential Religious Liberty Commission as Vice Chair» (May 3, 2025) https://www.washingtonpost.com/politics/2025/05/03/ben-carson-vice-chair-religious-liberty-commission/
- ↑ ԱՄՆ նախագահի պաշտոնական կայք՝ White House Executive Orders Archive (2025) https://www.whitehouse.gov/briefing-room/presidential-actions/2025/05/01/executive-order-establishing-presidential-commission-on-religious-liberty/
- ↑ Reuters — «Trump Establishes Presidential Commission on Religious Liberty» (May 1, 2025) https://www.reuters.com/world/us/trump-establishes-presidential-commission-religious-liberty-2025-05-01/
- ↑ The New York Times — «Trump Signs Executive Order to Create Religious Liberty Commission» (May 1, 2025) https://www.nytimes.com/2025/05/01/us/politics/trump-religious-liberty-commission.html
- ↑ «Our Impact». Carson Scholars Fund (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «404 Page». Philanthropy Roundtable (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: Cite uses generic title (օգնություն) - ↑ Sun, Laura Vozzella, The Baltimore. «Knowing when to pop the question». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Ben Carson - Redland Baptist Church - Redland Baptist Church». web.archive.org. 2014 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Ben Carson: inside the worldview of a political conundrum». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: Text "The Guardian" ignored (օգնություն); Text "US news" ignored (օգնություն) - ↑ magazine, Baltimore (2009 թ․ փետրվարի 1). «Dr. Ben Carson Tells His Life Story». Baltimore magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Bor, Jonathan. «Neurosurgeon Ben Carson undergoes cancer surgery». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ David Brody (2014 թ․ դեկտեմբերի 12). «Is the Doctor In? Why Conservatives Want Ben Carson – Politics – CBN News – Christian News 24-7». CBN.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Candy Carson». Penguin Random House. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Dangremond, Sam (2017 թ․ մայիսի 25). «Ben Carson Just Sold His West Palm Beach Home». Town and Country. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Dr. Ben Carson Drops $1.22 Million On A Virginia Home». Trulia. 2017 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Williams, Armstrong (2013 թ․ հուլիսի 1). «My Chat With Retiring Dr. Ben Carson». Newsmax. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.(անգլ.)
- ↑ «Мысли широко читать онлайн, Бен Карсон». КнигоГид (ռուսերեն).
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն) - ↑ «Take the Risk». www.goodreads.com.
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dr. Benjamin Carson Johns Hopkins University վեբ կայքից
- Carson's Speech at the National Prayer Breakfast ՅուԹյուբում from February 7, 2013
- Ben Carson interviewed on Conversations from Penn State
- In Depth interview with Carson, August 4, 2013
- NationBuilder: The National Draft Ben Carson for President Committee Արխիվացված 2015-03-18 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Կարսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դետրոյթ քաղաքում ծնվածներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Վիրաբույժներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Աֆրոամերիկացի գրողներ