Jump to content

Բանանց (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանանց (այլ կիրառումներ)
Գյուղ
Բանանց
ադրբ.՝ Bayan
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ՀամայնքԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1000-1100 մ
Բնակչություն2047 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Բանանց (գյուղ) (Ադրբեջան)##
Բանանց (գյուղ) (Ադրբեջան)

Բանանց (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Բայան ադրբ.՝ Bayan), գյուղ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ (ուղիղ գծով) հյուսիս-արևելք՝ Արթինաջուր (Կոշկար) գետի ձախ՝ հարավ-արևելահայաց ձորալանջին, Բանանց-Քարհատ և Սևանի ավազան տանող հնագույն ճանապարհին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա[1]։

Բայան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2]։

Հակառակ Բանանցի բազմադարյան գոյության ու ըստ ամենայնի փառավոր անցյալի՝ գրավոր աղբյուրներում Բանանցի մասին պահպանված վկայությունները խիստ աղքատիկ են[1]։

Գյուղի անվան առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։ Հայտնի է, որ այդ թվականին «...Պանանցայ ճամահաթն մեծ և փոքր...» մասնակցել էին ավելի վաղ (1453 թվական) ստեղծված մի Ավետարանի նորոգության գործին (նորոգող՝ Հովհաննես Շատախեցի)[3][4][5]։

19-րդ դարի վերջին գյուղը կալվածատերեր Հովսեփ-բեկ Տեր-Իսրայելյանցի և Հովսեփ Տեր-Հովսեփյանցի նստավայրն էր։ Նրանց էր պատկանում Աղխաչ (Շահդաղ) տեղամասը[6]։

1918-20 թվականներին թուրքական զավթիչների և մուսավաթական բանդաների դեմ մղված մարտերում աչքի են ընկել բանանցեցիներ գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանն ու Գրիգոր Օհանյանը (Թաթողլի)[7][8]։

Բանանցի մոտ պահպանված է եղել սեպագիր արձանագրություն[9]։

Գյուղում մեծ շուքով նշվում էր Վարդավառի տոնը[10]։

Բանանցը հարուստ էր ջրաղացներով։ Դրանք բոլորն էլ գործում էին Արթինաջրի ջրերով, ուստի տեղադրված էին ձորի ողջ երկայնքով[11]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան ծագումը ստուգաբանվում է որպես «բանանոց», այսինքն՝ «աշխատելու վայր»[12]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվազն մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև գրեթե վերջին բռնագաղթը Բանանցը մշտապես եղել է ողջ երկրամասի առավել մարդաշատ բնակավայրերից մեկը։ Այդ են վկայում գյուղի մերձակայքում պահպանված նախաքրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններից մեզ հասած բազմաթիվ ընդարձակ գերեզմանոցները։ Դա են հաստատում նաև գյուղի տարածքում կանգուն կամ ավերակ եկեղեցիների ու մատուռների առատությունը[12]։

Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները, սակայն, առկա են միայն 19-րդ դարի սկզբներից։ Այդ տվյալների հավաքագրումն ու համադրումը հնարավորություն է ընձեռում արձանագրել մի իրողություն, ըստ որի ամբողջ 19-րդ դարում և մինչև խորհրդային կարգերի հաստատումը Բանանցի բնակչության թվաքանակն ընդհանուր առմամբ շարունակաբար աճել է[12]։

1989 թվականի հուլիսի 27-ին գյուղի վերջին բնակիչները ենթարկվեցին բռնագաղթի, որով և հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ Բանանցում մարեց հայ կյանքը[12][13]։ Բռնագաղթի ենթարկված բանանցեցիները գլխավորապես բնակություն հաստատեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում[14]։

Բանանցը հայտնի էր իր երկարակյացներով։ Նրանցից մեկը՝ Մուսունց հայը, վախճանվել էր 103 տարեկան հասակում։ Այդ կապակցությամբ գրում է «Մշակ» թերթը.

«Նորերս վախճանվեց բանանցի նահապետ Մուսունց Մնացական ապէրը հարիւր ու երեքամեայ հասակում։ Ծնվել է նա 1801 թ....»: Նրան թաղում են «...գիւղի մօտ գտնվող «Տատի սեռ» անունը կրող լեռան գագաթին, այն համոզմամբ, որ նա այն բարձրութիւնից կը պահպանէ գիւղը, բարեխօս կը լինի գիւղի համար Աստուծու առաջ...»[15]

Բանանցաբնակ ազգատոհմերի պատմության ուսումնասիրության առումով ուշագրավ է 1839 թվականին կազմված բնակիչների հետևյալ անվանացուցակը.

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայ տուն Հայ արական Հայ իգական Հայ ընդամենը Աղբյուր
1804 51 100 80 180 [16]
1839 49 191 191 382 [17]
1845  -  477 414 891 [18]
1847  -  485 439 916 [19]
1849  -  509 438 947 [20]
1850 118 519 509 1028 [21]
1852  -  529 517 1046 [22]
1853  -  536 523 1059 [23]
1854  -  553 527 1080 [24]
1856  -  582 562 1144 [25]
1857  -  589 579 1168 [26]
1858  -  595 582 1177 [27]
1860  -  599 584 1183 [28]
1861  -  [29]
1863  -  [30]
1864  -  [31]
1865 103 [32][33]
1866 146 [34]
1872  -  [35]
1873  -  [36]
1874  -  [37]
1875  -  [38]
1876  -  [39]
1877  -  [40]
1878  -  [41]
1881  -  [42]
1882  -  [43]
1883  -  [44]
1885  -  [45]
1886 174 1135 860 1995[46] [47]
1887  -  [48]
1888  -  [49]
1889  -  [50]
1890  -  [51]
1891  -  [52]
1892  -  [53]
1893  -  [54]
1894  -  [55]
1897  -  [56]
1898  -  [57]
1899  -  1382 1316 2698 [58]
1900  -  1390 1333 2723 [59]
1901  -  1436 1365 2801 [60]
1902  -  1431 1384 2815 [61]
1905  -  1448 1392 2840 [62]
1906  -  1516 1412 2928 [63]
1907  -   -   -  2310 [64]
1908 262 1156 930 2086[65] [66]
1909  -  1462 1394 2856 [67]
1910  -  1203 971 2174 [68]
1912  -  1508 1423 2931 [69]
1914  -   -   -  2390 [70]
1917 400  -   -  2596 [71]
1976  -   -   -  1675 [72]
1989 հուլիսի 27-ից չկա չկա չկա չկա [13]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործել է յոթ երկաթաձուլարան[73]։

Հայտնի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատներով բանանցեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Григорян Р. Боль моя, Бананц. Ереван, 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138
  2. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. «17-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երևան, 1978, էջ 186
  4. «Ցուցակ ձեռագրաց», հ. Բ, Երևան 1970, ձեռ. N 10669
  5. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 279
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 32-33
  7. Գ. Օհանյանի մասին տես՝ «Հայաստանի Հանրապետություն», 1995, N 199, էջ 4։ «Գարդմանք», 1998, N 6 (11)
  8. «Կրթությունը և գիտությունը Արցախում», 2001, N1-2, էջ 84
  9. Тер-Аветисян С., Памятники древности Карабаха и скифская проблема, Тифлис, 1934, с. 11
  10. Տէր-Միքայէլեան Ս., Վարդավառի տօնը Բանանցում, «Արձագանք», 1884, N 30, էջ 449
  11. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 158
  12. 12,0 12,1 12,2 12,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 138-192
  13. 13,0 13,1 Դանիելյան Ա., Բանանցն աչքիս առաջ դատարկվեց, «Գարդմանք», 1996, N 3, էջ 1
  14. Չալումյան Մ., Բռնագաղթված բանանցեցիները Հայաստանում, «Գարդմանք», 1996, N 3
  15. «Մշակ», 1903, N 162, էջ 2
  16. “Акты, собранные Кавказскою археологическою коммиссиею”, т. II, Тифлис, 1868, с. 596
  17. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 33-34
  18. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 4-5
  19. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 96-97
  20. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97
  21. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, ֆ. 56, ց. 1, գ. 2596, թ. 110
  22. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3819, թ. 106-107
  23. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2743, թ. 16-18
  24. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 68-69
  25. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3828, թ. 112
  26. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 74-75
  27. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3831, թ. 41-42
  28. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 108-109
  29. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
  30. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 15-16
  31. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 23-24
  32. «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2
  33. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 49-50
  34. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57
  35. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 62-63
  36. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 39-40
  37. ”Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 124
  38. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45
  39. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58
  40. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55
  41. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23
  42. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28
  43. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30
  44. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57
  45. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 29
  46. Վիճակագրական մեկ այլ տվյալով նույն թվականին գյուղն ունեցել է 272 տուն (տես՝ «Նոր-Դար», 1889, N 204, էջ 2)
  47. “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 78-79
  48. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 73
  49. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3883, թ. 131
  50. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 226-227
  51. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 150
  52. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 149
  53. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 121
  54. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 77-78
  55. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 174-175
  56. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 147-148
  57. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 169
  58. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 126-127
  59. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 91-92
  60. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 97-98
  61. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 23-24
  62. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 266-267
  63. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24
  64. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 240, թ. 2
  65. Ի դեպ, նույն թվականին գյուղն ունեցել է 2070 բնակիչ (տես՝ ”Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 201)
  66. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 10
  67. Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, 117
  68. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 57-58
  69. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 62-63
  70. ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 98
  71. Ավետիսյան Մ. Մ., Տեղեկագիր Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի բնակավայրերի ու բնակչության թվակազմի մասին, «Բանբեր Հայաստանի Արխիվների», 1991, N 3, էջ 166
  72. «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 1, Բաքու, 1976, էջ 541
  73. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 147
  74. «Բանանց» ՖԱ պաշտոնական կայք(ռուս.)
  75. Խորհրդային մեծ հանրագիտարան, 1950 հրատ., հատոր 27, էջ 99(ռուս.)
  76. Ванян Ася


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 271