Jump to content

Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ
Ponte Principe Amedeo Savoia Aosta
ԱնունովPrince Amedeo, 3rd Duke of Aosta?
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակճանապարհային կամուրջ
Նյութաղյուս, մարմար
Հատում էՏիբեր
Երկարություն1, 097 մ
Լայնություն20 մ
Շինարարության սկիզբ1939
Բացման տարեթիվ1942
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Արքայազն Ամադեո Սավոյացու կամուրջ, հայտնի է նաև որպես Արքայազնի կամուրջ (իտալ.՝ Ponte Principe Amedeo Savoia Aosta), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Կապում է դեյ Սանգալլո բուլվարը Պիացցա Դելլա Ռովերեին, Պոնտե, Տրաստևերե և Բորգո շրջաններում։ Հատում է Տիբեր գետը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջն ունի 3 աղյուսե կամարներ, որոնք պատված են մարմարով։ Կամարների միջև կան երկու պատուհաններ։ Երկու հիմնասյուները, որոնք ունեն նավակների տեսք, բաժանում են Տիբերը երեք ճյուղի։

Կամուրջը կապում է Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի բազիլիկը և Վիտտորիո Էմանուելե II փողոցն այն թունելին, որն ուղղվում է դեպի Վիա Աուրելիա փողոց՝ անցնելով Վիա դի Գրեգորիո VII փողոցի միջով։

Կամուրջը նվիրված է արքայազն Ամադեո Սավոյացուն՝ Եթովպիայի փոխարքային։

Կամրջի կառուցումն իրականացվել է «Stoelker» ընկերության կողմից, իսկ Հռոմի քաղաքապետարանը ձևավորել է այն։

Կամրջի շինարարությունն ավարտվել է 1942 թվականին, 34 ամիս անց և մի քանի ընդհատումներից հետո։ Կառուցման ընթացքում երկաթե ժամանակավոր կամուրջ է անցկացվել, որպեսզի երթևեկությունը չդադարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]