Արտեմ Աղամալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղամալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտեմ Աղամալյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1882[1] |
Ծննդավայր | Սարգսաշեն[1] |
Մահացել է | փետրվարի 9, 1963[1] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Արտեմ Պողոսի Աղամալյան (հունվարի 15, 1882[1], Սարգսաշեն[1] - փետրվարի 9, 1963[1]), խորհրդային պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հունվարի 15-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի Չայքադուզ գյուղում (այժմ՝ Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղ)։ Աղամալյանը 1903 թվականին արտասահմանից Անդրկովկաս էր տեղափոխել լենինյան «Իսկրա»-ն։ 1914 թվականին մասնակցել էր ընդհատակյա տպարանը Բաքվից Գանձակ տեղափոխելուն։
1918 թվականին մասնակցել էր Ադրբեջանում խորհրդային իշխանության համար մղվող պայքարին, իսկ 1920 թվականին, Հայաստանում՝ Մայիսյան ապստամբությանը։ 1926-1937 թվականներին վարել էր մի շարք պատասխանատու պաշտոններ։ Աղամալյանը ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի (1926–1928), վերստուգիչ հանձնաժողովի (1928-1932), Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի (1927-1931) և Հայաստանի Կենտգործկոմի (1927-1937) անդամ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղամանյանը պարգևատրվել էր Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է 1963 թվականի փետրվարի 9-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 241)։ |
|