Աշխարհագրագետը (նկար)
Աշխարհագրագետը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1668[2] |
բարձրություն | 51,6 սանտիմետր[2] |
լայնություն | 45,4 սանտիմետր[2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիմապատկեր և կենցաղային ժանր[2] |
նյութ | յուղաներկ[1][2] և կտավ[1][2] |
գտնվում է | Շտեդել[2] |
հավաքածու | Շտեդել[2] |
սեփականատեր | Շտեդել[3] |
հիմնական թեմա | interior view?[4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
De geograaf (Vermeer) Վիքիպահեստում |
«Աշխարհագրագետը» (հոլ.՝ De geograaf), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1668-1669 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 52 × 45,5 սմ։ Այսօր «Աշխարհագրագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։
Պատմություն և նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աշխարհագրագետը» ստեղծագործությունը Յան Վերմեերը նկարել է 1668 թվականին, որտեղ պատկերել է աշխարհագրագետի։ Վերջինս մտածկոտ հակվել է քարտեզի վրա։ Աջ ձեռքին կարկին է. աշխարհագրագետը գիտական մտորումների մեջ է։ Գիտնականի հագին ճապոնական ոճի խալաթ է, որը բնորոշ հանդերձանք էր այդ ժամանակների գիտնականների համար[5]։
Նկարում Վերմեերը պատկերել է մի շարք առարկաներ՝ քարտեզներ, գծագրեր, գրքեր, գլոբուս, ալիդադա, որոնք ներկայացնում են գիտնականի գործունեության ոլորտը։ Կերպարի դիրքը ընդգծում է կոմպոզիցիայի դինամիկան՝ իրերի կուտակումը նկարի ձախ հատվածում և ձախ պատին ստվերի անկյունագիծը[6]։
Վերմեերը մի շարք փոփոխություններ է կատարել գրեթե ավարտուն նկարում, որպեսզի առավել ուժեղացնի կոմպոզիցիոն դինամիկան։ Սկզբնական տարբերակում աշխարհագրագետը նայում էր սեղանին, ոչ թե պատուհանին։ Նրա ձեռքի կարկինը ուղղահայաց դիրքով էր պատկերված։ Աջ կողմի ներքևի անկյունում գտնվող աթոռին կար պատկերված թուղթ, որի հեռացումից հետո այդ հատվածը դարձավ առավել մուգ։ Հերոսի դեմքի արտահայտությունն արտացոլում է շարժման էֆեկտը։ Կկոցած աչքերը կարող է պայմանավորված լինել ինչպես արևի լույսով, այնպես էլ մտորումների լարվածությունից։ Արվեստաբան Սելենա Քարրը ենթադրում է, որ նկարում պատկերված է գիտական բացահայտումը։ Աշխարհագրագետը մտահոգ կերպով բռնել է գիրքը, ասես պատրաստվելով բացել այն ու գտնել իր մտահանգման ապացույցը[7]։
Նկարում պատկերված է նաև Յոդոկուս Հոնդիուսի գլոբուսը։
Այսօր «Աշխարհագրագետը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շտեդելի գեղարվեստի ինստիտուտում (Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242357
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://staedelmuseum.de/go/ds/1149
- ↑ http://www.essentialvermeer.com/references/provenance.html
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/en/work/the-geographer
- ↑ Wheelock (2000)
- ↑ Wheelock (1995)
- ↑ Cant (2009)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cant, Serena (2009). Vermeer and His World 1632–1675. Quercus Publishing Plc. с. 126–129.
- Wheelock, Arthur K., Jr. (1995). Johannes Vermeer. New Haven: Yale University Press. с. 170–174.
- Wheelock, Arthur K., Jr. (2000). The Public and the Private in the Age of Vermeer
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vermeer Centrum Delft
- (անգլերեն) The Geographer (Essential Vermeer)
- (Գերմաներեն) Der Geograph Արխիվացված 2011-09-27 Wayback Machine (Städel Museum)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհագրագետը (նկար)» հոդվածին։ |
|
|