Jump to content

Աննի Կոնեչնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննի Կոնեչնի
Բնօրինակ անունգերմ.՝ Anny Koneczny
Ծնվել էփետրվարի 12, 1902(1902-02-12)[1]
Bela Crkva, Ավստրո-Հունգարիա
Երկիր Ավստրիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1968(1968-09-06)[1] (66 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԿրթությունMusic and Arts University of the City of Vienna?

Աննի Կոնեչնի (նաև՝ Աննի Կոնեցնի, գերմ.՝ Anny Koneczny, ամուսնական ազգանունով Վիդման, գերմ.՝ Wiedmann, փետրվարի 12, 1902թ. Ունգարիշ-Վայսկիրհեն, Ավստրո-Հունգարական կայսրություն - սեպտեմբերի 6, 1968, Վիեննա), ավստրիական օպերային երգչուհի՝ սոպրանո[2][3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառություն է ստացել Վիեննայի Նոր կոնսերվատորիայում՝ Էրիկ Շմեդեսի մոտ, այնուհետև Բեռլինում` Ժակ Ստյուգոլդի մոտ։ 1923 թվականին նրա դեբյուտը տեղի ունեցավ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ երգչուհու դերում, որտեղից սակայն նա հեռացվեց[3]։

Ալտով նրա դեբյուտը տեղի է ունեցել 1926 թվականին՝ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ Վագների «Ռիենցի» օպերայում Ադրիանոյի դերը ստանձնելով։ Աուգսբուրգի և Էլբերֆելդի թատրոններում պայմանագրերի ավարտից հետո՝ 1929 թվականին, Աննի Կոնեչնին, որպես սոպրանո ընդունվում է Խեմնիցի քաղաքային թատրոն։ 1931-ից 1934 թվականներին Աննի Կոնեչնին ելույթներ է ունենում Բեռլինի պետական օպերայում[3]։

Վիեննայի պետական օպերայի բեմում Աննի Կոնեչնին առաջին անգամ ելույթ է ունենում 1933 թվականին գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երեք գործողությամբ «Վալկիրիա» օպերայում՝ Բրունհիլդայի հատվածը կատարելով։ Դրանից հետո նա մնում է թատերախմբում մինչև 1955 թվականը։ Թատրոնի դիրիժորը գեղարվեստական ղեկավար Կառլ Բյոմի պաշտոնից ազատվելուց հետո, Աննի Կոնեչնին կաթված է ստանում, ինչից հետո նա չի կարողանում վերականգնել առողջությունը[3]։

Աննի Կոնեչնին կրտսեր քրոջ՝ Հիլդա Կոնեչնիի հետ միասին դասվել է էին Վիեննայի օպերայի լավագույն երգչուհիների թվին։ 1935 թվականից նա մասնակցել է Զալցբուրգի փառատոնին, համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի բոլոր խոշոր բեմերում։ 1934-ից 1954 թվականներին աշխատել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում։ Աննի Կոնեչնիի հիմնական երգացանկը եղել են դրամատիկ սոպրանո դերերը՝ Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններում, որը նա կատարել է մեծ մասշտաբայնությամբ և արտահայտչականությամբ։ Աննի Կոնեչնիի նշանավոր կատարումներից են եղել Իզոլդայի դերը («Տրիստան և Իզոլդա», լավագույն կատարումը՝ Զալցբուրգի փառատոնի ընթացքում 1936 թվականին[2]), Բրունհիլդի դերը «Նիբելունգի մատանին» ստեղծագործությունում, Վեներայի դերը «Տանհոյզեր» օպերայում, Կունդրի դերը «Պարսիֆալ» օպերայում, գլխավոր պարտիան «Էլեկտրա» օպերայում[2]։ Բացի այս, Աննի Կոնեչնին երգել է Բեթհովենի «Ֆիդելիո», Վերդիի «Դոն Կառլոս», Բիզեի «Կարմեն», Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերաներում[2][3][6]։

Աննի Կոնեչնին մահացել է 1968 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է Վիեննա-Զիմերինգի ավետարանական գերեզմանատանը՝ ամուսնու բժիշկ Ալբերտ Վիդմանի (Albert Wiedmann) կողքին[3]։

1935 թվական՝ «կամերզենգերին» պատվավոր կոչում 1955 թվական՝ Վիեննայի պետական օպերայի պատվավոր անդամի կոչում

Ձայնագրությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «КОНЕЧНЫ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Michael Wolf, Klaus Edel: Ausgesuchte Prominentengräber auf dem Evangelischen Friedhof Simmering. Eine Einführung in die Geschichte des Friedhofes und ein Begleiter zu ausgesuchten Prominentengräbern. Hrsg. Evangelischer Presseverband in Österreich, Wien 2000.
  4. Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 4. Verlag Kremayr & Scheriau, Wien 1995, ISBN 3-218-00546-9, S. 565.(գերմ.)
  5. Uwe Harten: Konetzni, Anny. In: Oesterreichisches Musiklexikon. Online-Ausgabe, Wien 2002 ff., ISBN 3-7001-3077-5; Druckausgabe: Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2004, ISBN 3-7001-3045-7.(գերմ.)
  6. Karl J. Kutsch und Leo Riemens: Großes Sängerlexikon. 3., erw. Aufl., Saur Verlag, München 1999; Band 3: Hirata–Möwes, S. 1867ff.(գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Աննի Կոնեչնի - Գերմանական ազգային գրադարանի համացուցակ:(գերմ.)