Աննի Կոնեչնի
Աննի Կոնեչնի | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Anny Koneczny |
Ծնվել է | փետրվարի 12, 1902[1] Bela Crkva, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1968[1] (66 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի և օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Կրթություն | Konservatorium Wien? |
Աննի Կոնեչնի (նաև՝ Աննի Կոնեցնի, գերմ.՝ Anny Koneczny, ամուսնական ազգանունով Վիդման, գերմ.՝ Wiedmann, փետրվարի 12, 1902թ. Ունգարիշ-Վայսկիրհեն, Ավստրո-Հունգարական կայսրություն - սեպտեմբերի 6, 1968, Վիեննա), ավստրիական օպերային երգչուհի՝ սոպրանո[2][3][4][5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնառություն է ստացել Վիեննայի Նոր կոնսերվատորիայում՝ Էրիկ Շմեդեսի մոտ, այնուհետև Բեռլինում` Ժակ Ստյուգոլդի մոտ: 1923 թվականին նրա դեբյուտը տեղի ունեցավ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ երգչուհու դերում, որտեղից սակայն նա հեռացվեց[3]:
Ալտով նրա դեբյուտը տեղի է ունեցել 1926 թվականին՝ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ Վագների «Ռիենցի» օպերայում Ադրիանոյի դերը ստանձնելով: Աուգսբուրգի և Էլբերֆելդի թատրոններում պայմանագրերի ավարտից հետո՝ 1929 թվականին, Աննի Կոնեչնին, որպես սոպրանո ընդունվում է Խեմնիցի քաղաքային թատրոն: 1931-ից 1934 թվականներին Աննի Կոնեչնին ելույթներ է ունենում Բեռլինի պետական օպերայում[3]:
Վիեննայի պետական օպերայի բեմում Աննի Կոնեչնին առաջին անգամ ելույթ է ունենում 1933 թվականին գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երեք գործողությամբ «Վալկիրիա» օպերայում՝ Բրունհիլդայի հատվածը կատարելով: Դրանից հետո նա մնում է թատերախմբում մինչև 1955 թվականը: Թատրոնի դիրիժորը գեղարվեստական ղեկավար Կառլ Բյոմի պաշտոնից ազատվելուց հետո, Աննի Կոնեչնին կաթված է ստանում, ինչից հետո նա չի կարողանում վերականգնել առողջությունը[3]:
Աննի Կոնեչնին կրտսեր քրոջ՝ Հիլդա Կոնեչնիի հետ միասին դասվել է էին Վիեննայի օպերայի լավագույն երգչուհիների թվին: 1935 թվականից նա մասնակցել է Զալցբուրգի փառատոնին, համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի բոլոր խոշոր բեմերում: 1934-ից 1954 թվականներին աշխատել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում: Աննի Կոնեչնիի հիմնական երգացանկը եղել են դրամատիկ սոպրանո դերերը՝ Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններում, որը նա կատարել է մեծ մասշտաբայնությամբ և արտահայտչականությամբ: Աննի Կոնեչնիի նշանավոր կատարումներից են եղել Իզոլդայի դերը («Տրիստան և Իզոլդա», լավագույն կատարումը՝ Զալցբուրգի փառատոնի ընթացքում 1936 թվականին[2]), Բրունհիլդի դերը «Նիբելունգի մատանին» ստեղծագործությունում, Վեներայի դերը «Տանհոյզեր» օպերայում, Կունդրի դերը «Պարսիֆալ» օպերայում, գլխավոր պարտիան «Էլեկտրա» օպերայում[2]: Բացի այս, Աննի Կոնեչնին երգել է Բեթհովենի «Ֆիդելիո», Վերդիի «Դոն Կառլոս», Բիզեի «Կարմեն», Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերաներում[2][3][6]:
Աննի Կոնեչնին մահացել է 1968 թվականին: Նրա աճյունն ամփոփված է Վիեննա-Զիմերինգի ավետարանական գերեզմանատանը՝ ամուսնու բժիշկ Ալբերտ Վիդմանի (Albert Wiedmann) կողքին[3]:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1935 թվական՝ «կամերզենգերին» պատվավոր կոչում 1955 թվական՝ Վիեննայի պետական օպերայի պատվավոր անդամի կոչում
Ձայնագրությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռիխարդ Վագներ, «Տրիստան և Իզոլդ»: Կատարում են Մաքս Լորենց, Աննի Կոնեչնի, Կարին Բրանցել, Հերբերտ Յանսեն, Էմանուել Լիստ: Դիրիժոր Էրիխ Կլյայբեր: Բուենոս Այրես 1938.[7]
- Ռիխարդ Վագներ, «Աստվածների մայրամուտը»: Ձայնագրությունը Վիեննայի պետական օպերայի: Կատարում են Մաքս Լորենց, (Զիգֆրիդ), Աննի Կոնեչնի (Բրունհիլդա), Լուիզա Հելեցգրուբեր (Վոլգինդա), Դորա Վիտ (Ֆլոսհիլդա) և Աննի Միխալսկի (Վելգունդա), Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Վիեննայի պետական օպերայի երգչախումբ: Դիրիժոր Հանս Կնապերտսբուշ[7]:
- Ռիխարդ Շտրաուս, «Էլեկտրա», օպերա մեկ գործողությամբ՝ Հուգո ֆոն Հոֆմանսթանի լիբրետտոյի հիման վրա: Կատարում են Մարթա Մյոդլ, Աննի Կոնեչնի, Դանիցա Իլիչ, Ֆրանց Կլարվայն, Հանս Բրաուն, Վիլհելմ Ֆելդեն, Դորոտեա Ֆրազ, Աննի Միխալսկի, Յոզեֆ Շմիդինգեր, Լյուբոմիր Պանչեվ, Շարլոտա Մարկուս, Հերտրուդ Բուրգշտալեր-Շուստեր, Պոլի Բատիկ, Կատյա Զաբո, Դագմար Շմեդես, Ֆրիդլ Ռիգլեր: Դիրիժոր Դիմիտրիոս Միրտոպուլոս, երգչախումբը և նուագախումբը՝ Ֆլորենցիայի երաժշտական խմբի: Ջայնագրությունը՝ 1950 թվական[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «КОНЕЧНЫ • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Վերցված է 2017-11-30(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Michael Wolf, Klaus Edel: Ausgesuchte Prominentengräber auf dem Evangelischen Friedhof Simmering. Eine Einführung in die Geschichte des Friedhofes und ein Begleiter zu ausgesuchten Prominentengräbern. Hrsg. Evangelischer Presseverband in Österreich, Wien 2000.
- ↑ Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 4. Verlag Kremayr & Scheriau, Wien 1995, ISBN 3-218-00546-9, S. 565.(գերմ.)
- ↑ Uwe Harten: Konetzni, Anny. In: Oesterreichisches Musiklexikon. Online-Ausgabe, Wien 2002 ff., ISBN 3-7001-3077-5; Druckausgabe: Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2004, ISBN 3-7001-3045-7.(գերմ.)
- ↑ Karl J. Kutsch und Leo Riemens: Großes Sängerlexikon. 3., erw. Aufl., Saur Verlag, München 1999; Band 3: Hirata–Möwes, S. 1867ff.(գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Աննի Կոնեչնի - Գերմանական ազգային գրադարանի համացուցակ:(գերմ.)