Այդընջըք (Մերսին)
Քաղաք | ||
---|---|---|
Այդընջըք | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Մերսինի մարզ | |
Բնակչություն | 11 088 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 33840 | |
| ||
Այդընջըք (թուրքերեն՝ Aydıncık), քաղաք և շրջան Մերսինի մարզում (Թուրքիա)։ Քաղաքը գտնվում է Մերսինից 173 կմ, իսկ Անթալիայից 325 կմ հեռավորության վրա։ Այդընջըքը հայերեն կոչել է Կելենդերիդա, հունարեն՝ Κελένδερις։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տարածքները բնակեցված են եղել անտիկ ժամանակներից։ Այստեղ իշխել են պարսիկները, հույները, բյուզանդացիները, հայերը, թուրք սելջուկները, և ի վերջո մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Այն քաղաք և բերդ էր Կիլիկիայում[1] ։ Հելլենիստական դարաշրջանում (Մ.թ.ա. 1-ին դարում) Կելենդերիդան եգիպտական Պտղոմեոս թագավորի հետ գտնվում էր քաղաքական կոալիցիայի մեջ, և ծովահենության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Այս խնդիր առկա էր այնքան ժամանակ, մինչև որ Հռոմը ռազմական գործողություններ սկսեց ծովահենների դեմ և Կելենդերիդան սկսեց զբաղվ ել ծովային առևտրով, որը նրան մեծ շահույթներ բերեց։ Քաղաքը ծաղկում է ապրել 4-5-րդ դարերում՝ քանի որ այն գտնվում էր Եգեյան ծովի արևմուտքում, Կիպրոսի հարավում և Սիրիայի արևելքում։
Տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ քիչ բան է մնացել հնագույն Կելենդերիդա[2], քաղաքի ավերակներից, և ներկայումս ավերակները հիմնականում պահպանվել են ժամանակակից Այդընջըքի տարածքում։ Շինություններ կան ժամանակակից նավահանգստի փարոսի տարածքում։ Սոգուկսուից 1,6 կմ արևմուտք գտնվում է մի փոքրիկ ծոց, որ հայտնի է իր աղբյուրներով։ Այստեղ կան հնագույն շինության ավերակներ հնագույն բաղնիք և պալատի ավերակներ։ Դուրուհանից 9,6 կմ դեպի հյուսիս գտնվում է ավերված գեղեցիկ քարե դամբարաններ։ Յուլանլի կղզու շրջակայքում 2002 թվականին հայտնաբերվել է 2400-ամյա նավահանգստի մնացորդներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://artflx.uchicago.edu/cgi-bin/philologic/getobject.pl?c.17:1:480.geography Արխիվացված 2012-07-07 archive.today
- ↑ Pliny v. 27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|