Այդընջըք (Մերսին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Այդընջըք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Բնակչություն11 088 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ33840
Այդընջըք (Մերսին) (Թուրքիա)##
Այդընջըք (Մերսին) (Թուրքիա)

Այդընջըք (թուրքերեն՝ Aydıncık), քաղաք և շրջան Մերսինի մարզում (Թուրքիա)։ Քաղաքը գտնվում է Մերսինից 173 կմ, իսկ Անթալիայից 325 կմ հեռավորության վրա։ Այդընջըքը հայերեն կոչել է Կելենդերիդա, հունարեն՝ Κελένδερις։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքները բնակեցված են եղել անտիկ ժամանակներից։ Այստեղ իշխել են պարսիկները, հույները, բյուզանդացիները, հայերը, թուրք սելջուկները, և ի վերջո մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Այն քաղաք և բերդ էր Կիլիկիայում[1] ։ Հելլենիստական դարաշրջանում (Մ.թ.ա. 1-ին դարում) Կելենդերիդան եգիպտական Պտղոմեոս թագավորի հետ գտնվում էր քաղաքական կոալիցիայի մեջ, և ծովահենության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Այս խնդիր առկա էր այնքան ժամանակ, մինչև որ Հռոմը ռազմական գործողություններ սկսեց ծովահենների դեմ և Կելենդերիդան սկսեց զբաղվ ել ծովային առևտրով, որը նրան մեծ շահույթներ բերեց։ Քաղաքը ծաղկում է ապրել 4-5-րդ դարերում՝ քանի որ այն գտնվում էր Եգեյան ծովի արևմուտքում, Կիպրոսի հարավում և Սիրիայի արևելքում։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քիչ բան է մնացել հնագույն Կելենդերիդա[2], քաղաքի ավերակներից, և ներկայումս ավերակները հիմնականում պահպանվել են ժամանակակից Այդընջըքի տարածքում։ Շինություններ կան ժամանակակից նավահանգստի փարոսի տարածքում։ Սոգուկսուից 1,6 կմ արևմուտք գտնվում է մի փոքրիկ ծոց, որ հայտնի է իր աղբյուրներով։ Այստեղ կան հնագույն շինության ավերակներ հնագույն բաղնիք և պալատի ավերակներ։ Դուրուհանից 9,6 կմ դեպի հյուսիս գտնվում է ավերված գեղեցիկ քարե դամբարաններ։ Յուլանլի կղզու շրջակայքում 2002 թվականին հայտնաբերվել է 2400-ամյա նավահանգստի մնացորդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]