Ալբերտոս (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտոս
Albertus
հակապապ
1101 թ․ — 1102 թ․
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Թեոդորիկ (հակապապ), Պասքալիս II պապ
Հաջորդող Սեղբեսարոս IV (հակապապ), Պասքալիս II պապ
 
Մասնագիտություն քրիստոնյա վանական, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն Ալբերտ
Ծնունդ 11-րդ դար
Atella, Իտալիա
Մահ 1102
Ավերսա, County of Aversa


Ալբերտոս (լատին․՝ Albertus, ավազանի անունը՝ Ալբերտ 11-րդ դար, Atella, Իտալիա - 1102, Ավերսա, County of Aversa), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ։ Ալբերտոսը ծնվել է Իտալիայում։ Եղել է կարդինալ և Պորտո Սանտա Ռուֆինա թեմի եպիսկոպոս։ Հակապապ ընտրվել է 1101 թվականին կայսերական կուսակցության կողմից, այն բանից հետո, երբ ձերբակալվում և բանտարկվում է Թեոդորիկ հակապապը[1]։

Կղեմես III-ի հետևորդները, ովքեր ընտրել էին Թեոդորիկին, Հենրիխ IV-ի ցուցումներով, հավաքվում են Սանտի Ապոստոլի եկեղեցում, որպեսզի պապ ընտրեն Ալբերտոսին ի հակադրություն Պասքալիս II օրինական պապի։

Հռոմում անկարգություններ են սկսվում, և հակապապի կողմնակիցներին ձերբակալում են։ Ալբերտոսը հասցնում է թաքնվել Սանտ Մարցելլա երկեղեցում։ Օրինական պապը կաշառում է կայսրին, և վերջինս հրաժարվում է աջակցել նրան։ Ալբերտոսը ձերբակալվում է, նրան զրկում են եպիսկոպոսությունից և տանջահար անելով՝ բանտ նետում։ Կարճատև ազատազրկումից հետո նրան մենաստան են ուղարկում, որտեղ և մահանում է 1102 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Imma Penn, Dogma Evolution and Papal Fallacies, (AuthorHouse, 2007), 233.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]