Microsoft Teams
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեսենջեր, Համագործակցային ծրագրեր, տեսակոնֆերանսների ծրագրակազմ և առցանց ծառայություն |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
ՕՀ | Վինդոուզ, Լինուքս, ՕԷս Տաս, iOS և Անդրոիդ |
Լույս տեսավ՝ | նոյեմբեր 2016 |
Պլատֆորմ | Վինդոուզ |
Վերջին կայուն տարբերակ | 1.4.00.2879 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Մասն է | Microsoft 365 |
Կայք | teams.microsoft.com |
«Microsoft Teams» (Մայքրոսոֆթ թիմս), կորպորատիվ հարթակ, որի աշխատանքային տարածքում միավորվում են զրուցարան, հանդիպումներ, նշումներ և հավելվածներ։ Ստեղծվել է Մայքրոսոֆթ ամերիկյան համաշխարհային կորպորացիայի կողմից՝ մրցելու Slack կորպորատիվ մեսենջերի հետ։ Ծառայությունը ներկայացվել է 2016 թվականի նոյեմբերին, միևնույն ժամանակ հասանելի է դարձել հարթակի նախնական տարբերակը[1]։ Microsoft Teams-ը Microsoft Office 365 փաթեթի մի մասն է և տարածված է ձեռնարկության բաժանորդագրության միջոցով։ Բացի Microsoft Office 365-ից, Microsoft Teams-ն ինտեգրված է Skype-ի հետ, բացի այդ այն հնարավորություն ունի ինտեգրվելու երրորդ կողմի ծրագրերի հետ[2]։ Microsoft Teams-ի թողարկումից հետո Slack-ը Նյու Յորք Թայմս թերթի մեկ ամբողջ էջում գովազդ է տեղադրել։
«The Verge» վեբ կայքը գրում է, որ չնայած Slack-ն օգտագործում են Fortune 100-ի 28 ընկերություն, ղեկավարությունը պահանջում է վճարել ծառայության համար, եթե Teams-ը առանց հավելյալ վճարի կներկայացնի նույնատիպ գործառույթներ, որոնք առկա են Office 365-ում[3]։ «ZDNet» էլեկտրոնային ամսագիրը հայտնել է, որ ընկերությունները չեն մրցակցում նույն լսարանի համար, քանի որ Teams-ը թույլ չի տալիս միանալ հարթակին անստորագիր մասնակիցներին, փոքր բիզնեսն ու ֆրիլանսերները դժվար թե կիրառեն այս հարթակը[4]։ Microsoft-ը ծրագրել է ավելացնել այդ գործառույթը[5]։ Teams-ի այդ հայտարարությունից հետո Slack-ը խորացրեց իր ինտեգրումը Google-ի ծառայությունների հետ։ Microsoft-ը Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ գովազդել է Teams-ին՝ նպատակ ունենալով ծառայությունը կիրառելի դարձնել 2017 թվականի սկզբին[6]։ 2019 թվականի մարտի սկզբին ներկայացվել են նորարարությունները, որոնք կոչված էին աշխատանքային հանդիպումներն առավել արդյունավետ և հարմար դարձնել[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Встречайте Microsoft Teams - Новости»։ Новости (ռուսերեն)։ 2016-11-02։ Վերցված է 2017-02-08
- ↑ Warren Tom (2016-11-02)։ «Microsoft Teams launches to take on Slack in the workplace»
- ↑ Warren Tom (2016-11-02)։ «Slack shows it’s worried about Microsoft Teams with a full-page newspaper ad»
- ↑ Bott Ed։ «Slack versus Microsoft Teams: It's really no contest - ZDNet»
- ↑ «Microsoft Teams: The smart person's guide - TechRepublic»
- ↑ «Microsoft Teams: 7 things you need to know»
- ↑ Microsoft анонсировала новые возможности Microsoft Teams
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Microsoft Teams կատեգորիայում։ |