Microsoft Office 365

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Microsoft Office 365

Microsoft Office 365ինտերնետ ծառայությունների հավաքածու է, որը հիմնված է «ծրագրային ապահովում + ծառայություններ» բաժանորդագրական կառուցվածքի հիման վրա (անգլ.՝ Software plus services)։ Հավաքածուն հնարավորություն է տալիս հասանելի լինել Microsoft Office պլատֆորմի տարբեր ծրագրերին և ծառայություններին, բիզնես դասի էլեկտրոնային փոստին, հաղորդակցության և փաստաթղթերի ղեկավարմանը։

Որպես արտադրանք, որն հաջորդում է Microsoft-ի Business Productivity Online Suite-ին, Office 365-ը առաջին հերթին ստեղծվել է փոստային հոստինգի ապահովման, կորպորատիվ սոցիալական ցանցերի հասանելիության և ամպային տեխնոլոգիաների հիման վրա բիզնեսի տեղեկատվության պահպանման համար։ Ի սկզբանե փաթեթում ներառված են եղել հետևյան գործիքները՝

  1. Exchange սերվերի վրա բիզնես դասի էլեկտրոնային փոստ;
  2. Sharepoint պորտալ և հրապարակային կայք-այցեքարտ էջերի խմբագրման պարզ գործիքներով;
  3. Lync կոմունիկատոր, որը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանակել տեքստային ինֆորմացիա, այլ նաև անցկացնել աուդիո և վիդեո կոնֆերանսներ, ինչպես նաև ցույց տալ համակարգչի աշխատանքային սեղանի պարունակությունը։
  4. Հասանելիություն Microsoft Office 2010 օֆիսային ծրագրերին կորպորատիվ սակագնային պլանի հիման վրա։

Microsoft Office 2013-ի թողարկմանը զուգահեռ Office 365-ը ընդլայնվեց, որպեսզի ծառայություններ մատուցի տարբեր տիպի բիզնեսների, ինչպես նաև առանձին օգտվողներին, որոնք ցանկանում են օգտագործել Office ծրագրային փաթեթը բաժանորդագրության հիմունքներով։

Բետա տարբերակի թեստավորումից հետո, որը սկսվել էր 2010 թվականի հոկտեմբերին, Office 365-ը պաշտոնապես ներկայացվել է 2011 թվականի հունիսի 28-ին։

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft-ն առաջին անգամ հայտարարեց, որ Office 365-ն ստեղծվել է 2010 թվականի հոկտեմբերին։ Տարբեր կազմակերպությունների հետ փակ փուլում փորձարկումներից հետո, բետա տարբերակը թողարկվեց 2011 թվականի ապրիլին, և հանրությանն այն ներկայացվեց 2011 թվականի հունիսի 28-ին։

Google Apps-ի հետ աճող մրցակցության պայմաններում Microsoft-ը մշակեց Office 365 պլատֆորմը, որպեսզի միավորի գոյություն ունեցող առցանց /օնլայն/ ծառայությունները «միշտ թարմացվող ամպային սպասարկումով», որը ներառում է Exchange (էլեկտրոնային փոստի համար), SharePoint (կորպորատիվ սոցիալական ցանցերի համար, համատեղ աշխատանքի կազմակերպման և կայքերի ստեղծման համար) և Lync (հաղորդակցության համար, IP-հեռախոսակապի և տեսակոնֆերանսների անցկացում)։

Փոքր բիզնեսի կազմակերպման պլանը ներառում է այնպիսի գործիքները, ինչպիսիք են կորպորատիվ էլեկտրոնային փոստ Exchange-ի վրա, առցանց SharePoint, առցանց Lync, վեբ հոստինգի միջոցով SharePoint և առցանց Office. Business Productivity Online Suite-ի օգտվողների համար պաշտոնական թողարկումից հետո տրվեց 12 ամիս ժամանակ, որպեսզի պլանավորեն և կատարեն անցումը BPOS պլատֆորմից Office 365։

2013 թվականի փետրվարի 27-ին Microsoft Office 2013-ի թողարկումից հետո գործարկվեց Office 365-ի նորացված տարբերակը։ Սերվերի բաղադրիչները բերվեցին 2013 թվականի ծրագրի տարբերաին համապատասխան, և Microsoft-ը ընդլայնեց Office 365-ի նոր սակագնային պլանը։ Միաժամանակ ներկայացվեցին նաև տան համար Office 365-ի նոր սակագնային պլանները, որոնք նախատեսված էին տնային անհատական համակարգիչներ օգտագործողների համար։ Պլանը մշակվել է օգտագործողների մեծ լսարանի համար, հատկապես այն անձանց համար, ովքեր ցանկություն են հայտնել տեղադրել Office-ը մի քանի համակարգիչների վրա։ Բացի այդ ստեղծվել է սակագնային պլան կրթական հաստատությունների համար, որը նախատեսված է հատկապես բարձրագույն ուսումնական հաստատությունների /ԲՈՒՀ/ ոլորտի օգտագործողներին։ Այս նոր առաջարկով Microsoft-ը սկսում է Office 365-ի բաժանորդագրության տարածումը սերտիֆիկացում անցած գործընկերների հետ ավանդական Office 2013-ի հրատարակությունը ոչ բաժանորդագրական հիմունքներով։

2013 թվականի մարտի 13-ին Microsoft-ը հայտարարեց Yammer սոցիալական ցանցի հետ ինտեգրացման պլանի մասին, որն ընկերությունը ձեռք էր բերել 2012 թվականին։ Նրանում ընդգրկվել է ընդհանուր տեխնոլոգիայի մուտքի հնարավորության օգտագործումը երկու ծառայությունների համար, համատեղ նորությունների ալիք և փաստաթղթերի ղեկավարում, ինչպես նաև հեռանկարում ունենալով նորությունների ընդհանուր հոսքի փոխարինում և SharePoint-ի կոմունիկացիոն ֆունկցիաների օգտագործում Yammer-ի օգնությամբ։ Office 365 պորտալի հղումները Yammer-ում օգտագործելու գործիքները ստեղծվել են 2013 թվականի հունիսին։

2013 թվականի հուլիսի 8-ին Microsoft-ը հաղորդեց PowerBI-ի թողարկման մասին՝ բիզնես-վերլուծության վերաբերյալ ծրագրային փաթեթ և տվյալների ստացում Office 365-ի համար, նախատեսված 2013 թվականի երկրորդ կեսի համար։ PowerBI-ին առաջին հերթին պետք է ինտեգրվի Excel-ում, որպեսզի բաժանորդները կարողանան օգտագործել Power Query գործիքները ընդհանուր և անձնական տվյալների հիման վրա էլեկտրոնային աղյուսակներ և գրաֆիկներ ստեղծելու համար, ինչպես նաև կատարել գեովիզուալացում, օգտագործելով Bing Maps-ի տվյալները և Power Map-ի գործիքները։ Օգտագործողները կունենան հնարավորություն դիտել և տեղադրել հաշվետվություններ, ինչպես նաև կատարել հարցումներ բնական լեզվով։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Office 365-ը ներառում է մի շարք ծրագրեր և ծառայություններ։

Office 365-ի սակագնային պլանները որպես վաճառքի մոդելի ծառայություն, որոնք ուղղված են բիզնեսին և կազմակերպություններին, ապահովվում են հասանելիություն ամպային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված պահեստարանում գտնվող Office-ի ծրագրային ապահովման տարբերակներին։ Դրանք ներառում են Exchange, Lync, SharePoint, ինչպես նաև Office-ի ծրագրային ապահովման փաթեթ առցանց բրաուզերի հիման վրա։ Ի շնորհիվ SharePoint OneDrive Pro-ի ֆունկցիոնալության (պաշտոնապես հայտնի է որպես SharePoint MySites), յուրաքանչյուր օգտվող ստանում է նաև 7 ԳԲ սկավառակի տարածություն տվյալների պահպանման համար։

Ի տարբերություն կազմակերպությունների համար նախատեսված Microsoft-ի ծրագրային ապահովմանը, տան համար Office 365-ի ընդլայնված սակագնային պլանը ներառում է 20 ԳԲ լրացուցիչ տարածք OneDrive-ում։

Office 365-ի որոշակի սակագնային պլաններ հնարավորություն են տալիս օգտվելու Office-ի ընթացիկ տարբերակներին ինչպես Windows-ի (Office 2013), այնպես էլ OS X-ի համար (Office-ը Mac 2011-ի համար)։ Windows-ի Office 2013-ը օգտագործելու ժամանակ ծրագիրը տեղակայվում է «Click-to-Run» համակարգի օգտագործմամբ։ Այն հնարավորություն է տալիս գրեթե ակնթարթորեն կատարել ծրագիրը, մինչև ֆայլերը կփոխանցվեն հոսքային ռեժիմում։ Ծրագրային ապահովման նոր տարբերակները տեղակայվում են ավտոմատ կերպով, ներառյալ անվտանգության թարմացումները և Office-ի վերջին տարբերակները։ «Office ըստ հարցման» ծառայությունը («Office on Demand») օգտագործողներին հնարավորություն է տալիս թողարկել Office 2013 ծրագիրը նրան համատեղելի համակարգչից առանց ամբողջական ծավալի տեղակայման։

Նույնպես հնարավորություն է տրված Office Mobile-ի ծրագրերի հասանելիություն Android և iPhone սմարտֆոնների համար։

Թարմացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Office 365 պլատֆորմը օգտագործում է լողացող բացթողման մոդելը։ Բաղադրիչների առցանց թարմացման ծառայությունը տեղի է ունենում եռամսյակը մեկ։ Office 365-ի թողարկման ժամանակ օգտագործվել են 2010 թվականի ծրագրային ապահովման բաղադրիչները։ Այդ ծառայությունները արդեն ավտոմատ կերպով փոխարինվել են Office 2013-ի անալոգներով 2013 թվականի փետրվարից նրա թողարկումից հետո։ Office 2013-ի թողարկմամբ, Office-ի բաժնի վարիչ Կուրտ Դել Բենեն (անգլ.՝ Kurt Del Bene) հայտարարեց, որ Office 365-ի փոքր և աստիճանական թարմացումները կկատարվեն կանոնավոր կերպով, ի տարբերություն Office-ի երեք տարի ցիկլի գլխավոր բացթողումների։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերին Microsoft-ը հայտարարեց, որ Office 365 պլատֆորմը համապատասխանում է ISO/IEC 27001 անվտանգության ստանդարտին, ԵՄ տվյալների պահպանման Դիրեկտիվային (արբիտրաժային հաղորդագրության ստորագրման միջոցով) և ԱՄՆառողջապահության ոլորտում ապահովագրության անընդհատության և հաշվետվության օրենքին։ 2012 թվականի մայիսին Microsoft-ը հաղորդեց Office 365-ի համապատասխանությունը տեղեկատվական անվտանգության դաշնային օրենքին (անգլ.՝ FISMA), որը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի պետական կազմակերպությունների կողմից ծրագրային ապահովման օգտագործումը։

Սակագնային պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Office 365 ներկայացվում է իր սակագնային պլաններով։ Դրանք ներառում են.

  • Office 365 տան համար՝ այն ուղղված է առանձին օգտագործողներին և ընտանիքներին։ Հիմնական հատկանիշներն են՝ Office ծրագրերի մեծ մասին մատչելիությունը տան/ոչ առևտրային օգտագործման համար (բացառությամբ InfoPath-ի և Lync-ի), լրացուցիչ 20 ԳԲ առցանց տարածք OneDrive-ում։
  • Office 365 ուսանողների համար՝ արտոնյալ գնով ընդլայնված տարբերակ տան համար նախատեսված ուսանողներին և դասախոսներին։ Հիմնական հատկանիշներն են՝ փաթեթի գործողության ժամկետը - 4 տարի, միայն երկու տարբեր սարքերը վրա օգտագործման հնարավորություն մեկ օգտագործողի կողմից։
  • Office 365 փոքր բիզնեսի համար՝ նախատեսված է 1-ից 10-ը աշխատակիցներ ունեցող ընկերությունների համար։ Հնարավորություն է տալիս բիզնես փոստի մուտք, ընդհանուր օրացույցների, ընդհանուր ֆայլային տարածքի, աուդիո և վիդեո կոնֆերանսների, ինչպես նաև կորպորատիվ պորտալի օգտագործում (առցանց Exchange, առցանց SharePoint, առցանց Lync)։
  • Office 365 փոքր բիզնեսի համար-ընդլայնված՝ նախատեսված է 1-ից 10-ը աշխատակիցներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում սահմանափակ փորձ ունեցող ընկերությունների համար։ Հիմնական հատկանիշները՝ մեկ օգտագործողին Office Professional Plus փաթեթի վերջին տարբերակի տեղակայման հնարավորություն մինչև 5 անհատական համակարգչի/Mac-ի և բջջային 5 սարքերի համար, ինչպես նաև բիզնես փոստի մուտք, ընդհանուր օրացույցների, ընդհանուր ֆայլային տարածքի, աուդիո և վիդեո կոնֆերանսների, ինչպես նաև կորպորատիվ պորտալի օգտագործում (առցանց Exchange, առցանց SharePoint, առցանց Lync)։
  • Office 365 Professional Plus՝ թույլ է տալիս Office փաթեթի ծրագրերի նորագույն տարբերակի օգտագործում։ Հիմնական հատկանիշներն են՝ յուրաքանչյուրի օգտագործողի համար առավելագույնը 5 սարքերի վրա փաթեթի ամբողջ ծավալի տեղադրման հնարավորություն։
  • Office 365 միջին բիզնեսի համար՝ նախատեսված է 10-ից 250 աշխատակիցներ ունեցող ընկերությունների համար։ Հիմնական հատկանիշներն են՝ Office 2013 Professional Plus փաթեթի բոլոր ծրագրերից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև առցանց Exchange-ի, SharePoint-ի և Lync-ի ծառայությունների օգտագործում։
  • Office 365 կորպորատիվ՝ նախատեսված է մեծ ընկերությունների համար։ Այստեղ օգտվողների թվի վրա սահմանափակում չի դրված։ Հիմնական հատկանիշներն են՝ օգտվողների բոլոր սարքերի վրա Office փաթեթի նորագույն և ամբողջական տարբերակի առկայություն, առցանց Exchange-ի, SharePoint-ի և Lync-ի ծառայությունների օգտագործում, ինչպես նաև ՏՏ ենթակառուցվածքների ընդլայնված էլեմենտների կառավարում առանց նախնական ներդրումների և սպասարկման համար հավելյալ ծախսերի։

Սակագնային պլանների համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատական աղյուսակ
Փաթեթի պարունակությունը Office 365 տան համար Office 365 փոքր բիզնեսի համար-ընդլայնված Office 365 Professional Plus Office 365 կորպորատիվ Office 365 ուսումնական հաստատությունների համար
Օգտվողների առավելագույն թիվը Տան ցանցում բոլոր օգտվողներ 25 300 Անսահմանափակ 1
Մեկ օգտվողի համար սարքերի թիվը 5 5 5 5 2
Թույլատրվում է օգտագործել կոմերցիոն նպատակներով Ոչ Այո Այո Այո Ոչ
Լոկալ ծառայություններ
Exchange, Lync, Sharepoint
Ոչ Այո Ոչ Այո Ոչ
Word Այո Այո Այո Այո Այո
Excel Այո Այո Այո Այո Այո
PowerPoint Այո Այո Այո Այո Այո
OneNote Այո Այո Այո Այո Այո
Outlook Այո Այո Այո Այո Այո
Publisher Այո Այո Այո Այո Այո
Access Այո Այո Այո Այո Այո
InfoPath Ոչ Այո Այո Այո Ոչ
Lync Ոչ Այո Այո Այո Ոչ
SharePoint Designer Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Project
Ներառում է տարբեր տարբերակներ
Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
Visio
Ներառում է տարբեր տարբերակներ
Viewer Viewer Viewer Viewer Viewer

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

TechRadar հրատարակություն Office 365-ի թարմացված տարբերակը 2013 թվականին գնահատել է 4,5՝ 5-ից, նշելով, որ ՏՏ ոլորտի տարբեր կարողությունների և փորձի օգտվողների համար ղեկավարման վահանակը բավականին մատչելի է, OneDrive Pro-ն ամբողջական ինտեգրված է Office 2013-ում, և առաջարկված ծառայությունները համապատասխանում են փոքր բիզնեսի կարիքներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]