Yammer

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Yammer
Yammer logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էսեպտեմբեր 2008
ՀիմնադիրDavid O. Sacks?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Արդյունաբերությունհամացանց
Մայր ընկերությունՄայքրոսոֆթ
ՍեփականատերՄայքրոսոֆթ
Կայքyammer.com
Yammer Վիքիպահեստում

Yammer, ամերիկյան ընկերություն, որը համարվում նույն անունը կրող հաղորդակցման ծառայության հեղինակը[1]։ Հիմնադրվել է 2008 թվականին, 2012 թվականին գնվել է Microsoft-ի կողմից[2][3]։

Yammer-ը իրենի ներկայացնում է Enterprise 2.0 նախագծով աշխատող պլատֆորմ, որը նախատեսված է կազմակերպությունների մասշտաբով հաղորդագրությունների փոխանակման համար։ Yammer-ին հասանելիություն կարող են ստանալ միայն այն օգտատերերը, ովքեր ունեն հատուկ գրանցված էլեկտրոնային հասցե։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Yamme-ի սկզբնական տարբերակը մշակվել է Geni կայքում ներքին հաղորդակցությունը կազմակերպելու համար[4]։

Yammer ընկերությունը իր աշխատանքը սկսել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ին TechCrunch50 կոնֆերանսի շրջանակում։ Ծառայության հիմքում ընկած էր Yammer-ի նախագիծը, որը ստարտափի մշակման ընթացքում մշակել էր ընկերության աշխատակից՝ Դեյվիդ Սակստ, ով մինչև 2002 թվականը PayPal-ում զբաղվել է կառավարման գործերով։ Բացի հաղորդակցման ֆունկցիաներից, Yammer-ը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս մշակել հավելումներ և վաճառել դրանք պլատֆորմի այլ օգտատերերին[5]։

2010 թվականի սեպտեմբերի տվյալներով ծառայություննից օգտվում էր ավելի քան 3 միլլիոն օգտատեր և 80 000 ընկերություն ողջ աշխարհից, այդ թվում Fortune 500-ի 80 տոկոսը։ Այդ շրջանում էլ թողարկվեց Yammer 2․0-ն և նոր տարբերակը սկսեցին անվանել «Ֆեյսբուք բիզնեսի համար»[6]։

2012 թվականի հուլիսին Yammer-ը ստացավ ավելի քան 142 մլն դոլլար ներդրում այնպիսի վենչուրային կազմակերպությունների ինչպիսիքն են՝ Charles River Ventures, Founders Fund, Emergence Capital Partners, Goldcrest Investments[7]։ Ծառայությանը ընդհանուր բաժանորդագրումների թիվը հասնում է 8 միլլիոնի[8]։

2012 թվականի հուլիսի 25-ին Microsoft ձեռք բերեց Yammer-ը 1,2 մլրդ դոլլարով[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]