Ական (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ական (այլ կիրառումներ)
Infoboxforlang.png
Ական
Twi, Fante
Տեսակլեզու, կվա լեզուներ, մակրոլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱկանական լեզուներ
ԵրկրներԳանա Գանա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
ՇրջաններԱշանտի, Բրոնգ-Ահաֆո
Խոսողների քանակ8 314 600 ± 100 մարդ (2004)[1]
Վերահսկող կազմակերպությունԳանայի լեզուների կազմակերպություն
Լեզվակիրների թիվը11 միլիոն (2007)[2]
ԴասակարգումՆիգերո-կոնգոլական լեզուներ
Բոլտա-կոնգոլական լեզուներ
Քվա լեզուներ
Ականական լեզուներ
Գրերի համակարգլատինատառ
IETFak
ԳՕՍՏ 7.75–97ака 027
ISO 639-1ak
ISO 639-2aka
ISO 639-3

aka - ական
abr - աբրոն
bqa - չումբոգլի
fat - ֆանտի
twi - թվի

wss - վասա

Ական[3] (թվա-ֆանտի), ականական լեզուներից և ականների լեզուներից մեկն է։ Տարածված է կենտրոնական և հարավային Գանայում, նաև Կոտ դ'Իվուարի արևելքում։ Խոսողների թիվը ավելի քան 7 միլիոն մարդ է (գնահատում, 1995 թ.)։

Ականը պատկանում է քվա լեզուների կենտրոնական խմբի թանո ճյուղին, որտեղ աբրոնի հետ միասին կապված էր ականական ենթախմբի հետ (այդ թվում վասան)։ Ականը իր բարբառով կապված է, բաղկացած Ֆանտիի (մֆանտսե) և թվայի (տվի) բարբառների հետ, որոնք հաճախ համարվում է որպես առանձին լեզուներ։ Վերջինս ներառում է՝ ակվապիմը (իրականում Թվա; ակուպեմ) ակեմ, ասանտե, ասեն, ահաֆոն և դանկիրա քվավու, ֆանտիից՝ աբուրա-ֆանտի, ագոն, անոմաբո-ֆանտի և գոմա բարբառները։

Ըստ Ականի ուղղագրական հանձնաժողովի ականն ունի 20, 000 բառ։ Ադինկրայում կան հին նշան-իդեոգրամներ։

Տիրապետողների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տիրապետողները
1995 7, 000, 000
2007 11, 000, 000

Գիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այբուբենը հիմնված է լատինական գրերի վրա։ 1978 թ. որոշում ընդունվեց որ, աքաներենի ուղղագրությունը պետք է ունենա երեք հիմնական բարբառներ (ակվապիմ, աշանտի և ֆանտի) որոնք դեռ օգտագործում են իրենց սեփական գրավոր չափանիշները։

Ականի այբուբենը՝

A a B b D d E e Ɛɛ F f G g H h I i K k L l M m N n O o Ɔɔ P p R r S s T t U u W w Y y

Վիքիպեդիան ականով[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի աքաներեն բաժնի առաջին խմբագրումը եղել է 2004 թվականի օգոստոսի 4-ին[4]։ Այսօր՝ 20 Հոկտեմբերի 2020 թվականին Վիքիպեդիայի Աքաներեն բաժինը ունի 1305 հոդված։ Գրանցված են 9789 մասնակից, նրանցից 23 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 1 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 25 258-ը[5]:

Ական խոսակցական բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Akwaaba/Akɔaba – Բարի գալուստ
  • Aane – Այո/Հա
  • Yiw (Akuapim) - միշտ
  • Yoo - լավ էղավ/լավ
  • Daabi – Ոչ/Չէ
  • Da yie – Բարի գիշեր
  • Me rekɔ da (pronounced mee ko da) -ես գնացի քնելու
  • Ɛ te sεn/Wo ho te sɛn? – Ինչպե՞ս են ձեր գործերը/Ինչպե՞ս ես (Ոնց ես)
  • Me da wo ase – Շնորհակալություն
  • Me pa wo kyɛw – Խնդրում եմ/ներեցեք/Ներողություն եմ խնդրում
  • Dwom/nnwom - Երգ/երգեր կամ երաժշտություն
  • Wo din de sεn? - Ինչ է՞ ձեր անունը
  • Me din de .../Yɛfrɛ me ... - Իմ անունը/Ես քեզ կզանգեմ ...
  • Wadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան է նա
  • Woadi mfeɛ ahe/sɛn? - Քան՞ի տարեկան եք
  • Ɛ wɔ hen? - Որտե՞ղ է նա
  • Me rekɔ - Ես պատրաստվում եմ/Ես գնացի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" The World's 100 Largest Languages in 2007
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա 
  4. Աքաներեն Վիքիպեդիայի առաջին խմբագրումը
  5. Աքաներեն Վիքիպեդիայի վիճակագրությունը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christaller J. A dictionary of the Asante and Fante language called Tshi. Basel, 1881
  • Akrofi C.A., Botchey G.L., Takyi B.K. An English-Akan-Eve-Ga Dictionary. Accra, 1996
  • Kotey P. Twi Dictionary (Twi-English / English-Twi). New York, 1998

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ական» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։