Call of Duty 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Call of Duty 2
Callofduty2.jpg
Մշակող Infinity Ward և Aspyr
Հրատարակիչ Activision, Aspyr և Konami
Դիստրիբյուտոր Activision
Կոմպոզիտոր Գրեմ Ռևել
Սերիայի մաս Call of Duty
Վայր ԽՍՀՄ, Գերմանիա և Ֆրանսիա
Թողարկման թվական հոկտեմբերի 25, 2005, մարտի 24, 2006, նոյեմբերի 22, 2005, դեկտեմբերի 2, 2005, հունիսի 15, 2006, հունվարի 5, 2006, 2006 և հունիսի 1, 2006
Պլատֆորմներ Xbox 360, Վինդոուզ և ՕԷս Տաս
Շարժիչ IW Engine
Վերջին տարբերակ 1.3
Ժանր first-person shooter
Խաղի ռեժիմ բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGI PEGI 16
USK USK 18
ESRB ESRB T
Կրիչ CD-ROM և Steam
Պաշտոնական կայք callofduty.com
Call of Duty Վիքիպահեստում

«Call of Duty 2» (kɔːl əv ˈdjuːti tuː), համակարգչային խաղ, շութեր առաջին դեմքից, «Call of Duty» շարքի երկրորդ խաղը: Մշակել է «Infinity Ward» ընկերությունը՝ «Pi Studios» ստուդիայի աջակցությամբ: Խաղն անհատական համակարգչի համար թողարկել է «Activision» ընկերությունը 2005 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ 2005 թվականի նոյեմբերի 22-ին «Xbox 360»-ի համար: Խաղի սյուժեն հիմնված է Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի վրա և կազմում է երեք խաղափուլ, որտեղ խաղացողին հնարավորություն է տրվում լինել խորհրդային, բրիտանական և ամերիկյան բանակների զինվոր:

«Call of Duty 2» խաղը «Xbox 360»-ի համար դարձավ այնքան հայտնի, որ առաջին 3 շաբաթների ընթացքում վաճառվեց ավելի քան 250 հազար օրինակով[1]:

Խաղային պրոցես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես խաղի առաջին մասում, այստեղ ևս խաղացողը հանդես է գալիս բրիտանական, ամերիկյան և խորհրդային բանակի զինվորի դերում, կռվելով Նացիստական Գերմանիայի դեմ:

Առաջին մասի հետ համեմատած կարևոր փոփոխություններից մեկը առողջության սանդղակի բացակայությունն է: Այժմ հնարավորություն չի ընձեռվում հստակ նշմարելու, թե ինչքանով է խաղացողն առողջ: Այնուամենայնիվ, բավականին ուժեղ հարվածներից հետո էկրանը կարմրում է, խաղացողն սկսում է ծանր շնչել, դրանով իսկ հասկացնելով, որ վիրավոր է: Բացի այդ, խաղից հանվել են դեղատուփերը, և խաղացողի վերքերը ժամանակի ընթացքում ինքնուրույն վերականգնվում են:

Խաղում ներկայացված է զենքերի մեծ տեսականի, խաղացողը միաժամանակ կարող է իր մոտ պահել ընդամենը երկու զենք (չհաշված բեկորային և ծխացող նռնակները): Զենքը և բեկորային նռնակները կարելի է վերցնել սպանված թշնամիներից և յուրայիններից: Նաև որոշ առաջադրանքների ժամանակ կարելի է զենք (մասնավորապես՝ նռնականետներ, դիպուկահարային հրացաններ, ծխացող նռնակներ) գտնել բունկերներում, շինություններում կամ հենց փողոցում: Բացի ներկայացված զենքերից, մարտում կարելի է օգտագործել ստացիոնար գնդացիրներ (Բրաունինգ M1919 և MG-42), զենիթային և հրետեանային կայանքներ: Նաև խաղացողի տրամադրության տակ կա հեռադիտակ, որն առաջադրանքներից մեկի ժամանակ պետք է գալիս հրետանային կրակի ուղորդման համար: Առանձին առաջադրանքներում անհրաժեշտ է օգտագործել մագնիսական ականներ և պայթուցիկներ հակառակորդի զինտեխնիկան՝ հրետանին շարքից հանելու և բունկերների դռները պայթեցնելու համար:

Ներկայացված առաջադրանքները բազմազան են՝ շինությունների գրավում, դիրքերի պաշտպանություն, զինտեխնիկայի և հրետանու ոչնչացում: Նաև ներկայացված են առաջադրանքներ, որոնցում խաղացողն իր վրա է վերցնում տանկի հրամանատարի դերը: Բայց բոլոր առաջադրանքների գլխավոր նպատակն է ապրել, քանի որ առաջադրանքը ձախողել հնարավոր է միայն մահանալու դեպքում (եթե հաշվի չառնենք գերիների և ընկերների սպանությունը): Բոլոր հիմնական հերոսները (օրինակ՝ ջոկատների հրամանատարներ) սկզբունքայնորեն անմահ են (եթե նրանց մահը սյուժեի մաս չէ, կամ եթե հրահրված չէ խաղացողի կողմից), իսկ երկրորդական դերում գտնվող զինվորները առաջադրանքների մեծ մասում մահից հետո «գեներացվում» են:

«Call of Duty 2» խաղում խաղացողը միայնակ կռվողի դեր չի կատարում, նրան շատ ժամանակ օգնում են դաշնակից զինվորները: Միաժամանակ սպանությունների մեծ մասը բաժին է ընկնում նրան: Բոլոր առաջանդրանքները կառուցված են ըստ սցենարի, շատ կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում մինչև այն պահ, երբ խաղացողը չի կատարել ինչ-որ գործողություն (ամենից շատ՝ շարժվել առաջ՝ սկսելով գրոհը): Սրա հետ մեկտեղ առաջադրանքների մեծամասնության ընթացքում հակառակորդի զինվորները սկսում են հայտնվել նորից ու նորից՝ մինչև չսկսվի սցենարի հաջորդ մասը: Այդ պատճառով մեկուսի վայրում սպասելու կամ հեռվից նացիստներին դիպուկահար զենքով սպանելու մարտավարությունը մեծամասամբ անօգուտ է, փամփուշտները ի տարբերություն թշնամու անվերջանալի չեն:

Խաղափուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում ներկայացված է 3 խաղափուլ, որոնցում նկարագրված է 1941-1945 թվականների պատերազմը: Ամեն խաղափուլ բաժանված է դրվագների, իսկ ամեն դրվագը՝ առաջադրանքների: Ընդհանուր կա 10 դրվագ, 27 առաջադրանք (այդ թվում՝ խաղին ծանոթացնող առաջադրանքները):

Խաղի սյուժեն շատ դեպքերում համընկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի փաստացի ընթացքի հետ: Այդպես օրինակ՝ տեղի է ունեցել դեպի Կան շարժվող բրիտանական ավտոշարասյան ոչնչացումը Վագր տանկերի կողմից (տե՛ս նաև՝ Նորմանդական օպերացիա), որը նշված է սերժանտ Ջոն Դեյվիսի օրագրում:

Բեռլինում Ռայխստագի գրավումը, որով նշանավորվում է պատերազմի ավարտը, այս խաղում բացակայում է (Ռայխստագի գրավումը արտացոլված է խաղի առաջին Call of Duty մասում): Դրա փոխարեն ցուցադրվում է սև ու սպիտակ դոկումենտալ տեսահոլովակ, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ մարտերի մասին: Այնտեղ ասվում է, որ Կարմիր բանակը մտնում է Բեռլին և գրավում Ռայխստագը, դաժան մարտերի ընթացքում, որը տևում է գրեթե երեք ամիս, զոհվում է կես միլիոնից ավելի զինվոր և խաղաղ բնակիչ:

Խաղի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Նկարագրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վասիլի Իվանովիչ Կոզլով Կարմիր բանակային, 13-րդ հրաձգային դիվիզիա
Խորհրդային խաղափուլի գլխավոր գործող հերոս: Խաղը այս հերոսի մասին սկսվում է Մոսկվայից 30 կմ հեռավորության վրա գտնվող խորհրդային բանակի ուսումնական զորավարժարանում, նոր ժամանած նորակոչիկներից մեկի դերում (ուսումնական առաջադրանք): Մասնակցում է Ստալինգրադի ճակատամարտին:
Մեծ Բրիտանիա Ջոն Դեյվիս
(John Davis)
Սերժանտ, 7-րդ զրահատանկային դիվիզիա
Բրիտանական խաղափուլի չորս դրվագներից երեքի հիմնական հերոսը: Մասնակցություն է ունեցել Հյուսիսաֆրիկյան պատերազմին հյուսիսային Եգիպտոսում և կենտրոնական Թունիսում, նաև Կանի ճակատամարտին (Նորմանդիա, Ֆրանսիա):
Մեծ Բրիտանիա Դեյվիդ Ուելշ
(David Welsh)
Կապիտան, 7-րդ զրահատանկային դիվիզիա
Բրիտանական խաղափուլի երկրորդ դրվագում տանկի հրամանատար: Մասնակցում է Հյուսիսաֆրիկյան պատերազմին հյուսիսարևմտյան Լիբիայում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլլ Թեյլոր
(Bill Taylor)
Կապրալ (հետագայում սերժանտ), «Դ» վաշտ, ռենջերների 2-րդ գումարտակ
Ամերիկյան խաղափուլի հիմնական հերոսը: Մասնակցել է Նորմանդիայի ափհանման գործողությանը, Բերգշտայնում բարձունք 400-ի մարտերին (Գերմանիա) և Հռենոսի գործողությանը (Հռենոսով անցմանը):

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խորհրդային խաղափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային խաղափուլը պարունակում է երեք դրվագ, ընդհանուր կազմում է 7 առաջադրանք՝ ներառյալ ուսումնականը: Բոլոր դրվագներում գլխավոր հերոսը շարքային Կոզլովն է: Բոլոր երեք դրվագների իրադարձությունները տեղի են ունենում Ստալինգրադում (տե՛ս նաև՝ Ստալինգրադի ճակատամարտ):

Ձմեռային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կարմիր բանակայինների վարժանք
1941 թվականի դեկտեմբերի 17, Մոսկվայից 30 կմ արևմուտք, ԽՍՀՄ:
Ուսումնական առաջադրանք, որում կոմիսար Լետլյովը սովորեցնում է նորակոչիկներին զենքին տիրապետել և նռնակ նետել: Վարժանքներից հետո սկսվում է գերմանացիների հարձակումը և դուք գնում եք պահեստ, օգտագործում եք ծխացող ռումբեր և պայթեցնում ինքնաշարժ ականանետը:
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Քանդման աշխատանքներ
1942 թվականի դեկտեմբերի 2, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Լեյտենանտ Լեոնովի հրամանատարությամբ խորհրդային ականահատ զինվորի դերում պետք է պայթեցնել Սոլնեչնի թաղամասը և քաղաքի գործադիր կոմիտեն, որն զբաղեցրել էին թշնամական զորքերը:

«Ոչ մի քայլ ետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կապի վերականգնում
1942 թվականի դեկտեմբերի 8, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Գերմանացիները կտրել են հեռախոսային կապը, որպեսզի խափանեն խմբի հետ կապը: Երկու ոչ մեծ ջոկատներ պետք է վերականգնեն կապը՝ միացնելով կտրված հաղորդալարերը: Կապի վերականգնումից հետո թշնամին օգնություն է ստանում, այդ թվում՝ մի քանի տանկ: Դրվագը հաջող ավարտելու համար անհրաժեշտ է պայթեցնել բոլոր թշնամական միավորները։
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խողովակաշար
1942 թվականի դեկտեմբերի 8, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Անցած առաջադրանքի շարունակությունը: Պետք է օդում գտնվող խողովակաշարի միջով մտնել կայարան, գրավել այն և հետ մղել թշնամու հարձակումները, որից հետո մաքրել շրջակայքում գտնվող մի քանի կառույց:

Ստալինգրադյան ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Փողոցային մարտեր
1943 թվականի հունվարի 15, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Պետք է մարտերի միջոցով հասնել քաղսովետ: Ճանապարհին պետք է մաքրել մի քանի շենք և պայթուցիկի միջոցով պայթեցնել երկու տանկ:
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստալինգրադի քաղսովետ
1943 թվականի հունվարի 15, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Անցած առաջադրանքի շարունակությունը: Հիմնական առաջադրանքն է քաղսովետի շենքի գրավումը:
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ընկեր դիպուկահար
1943 թվականի հունվարի 15, Ստալինգրադ, ԽՍՀՄ:
Գլխավոր առաջադրանքը՝ մաքրել և պաշտպանել քաղսովետի շենքը: Պետք է խուսափել թշնամու դիպուկահարի կարակոցներից, որից հետո պետք է հետ մղել թշնամու մի քանի գրոհները: Այս առաջադրանքը խորհրդային խաղափուլի վերջին առաջադրանքն է:

Մեծ Բրիտանիա Բրիտանական խաղափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական խաղափուլը կազմում է 4 դրվագ, որոնք իրենց հերթին բաժանվում են 11 առաջադրանքների: Երկրորդ դրվագի պրոտագոնիստն է տանկի հրամանատար կապիտան Դեյվիդ Ուելշը: Մնացած դրվագների հերոսն է սերժանտ Ջոն Դեյվիսը: Առաջին երեք դրվագների իրադարձությունները տեղի են ունենում Հյուսիսային Աֆրիկայում, իսկ չորրորդը՝ Նորմանդիայում և Ֆրանսիայում:

Էլ-Ալամեյնի մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիա Դիվերսիոն ներթափանցում
1942 թվականի հոկտեմբերի 29, Էլ-Ալամեյնից 25 մղոն դեպի հարավ, Հյուսիսային Եգիպտոս
Պետք է հակառակորդի թիկունքից լռեցնել թշնամական կրակակետերը, որոնք խանգարում են դաշնակիցների զորքերին մտնել Էլ-Ալամեյն, նաև պետք է ոչնչացնել զենքի պահեստները և վառելիքի պաշարները: Հակառակորդի բունկերից պետք է վերցնել մարտավարական նշանակություն ունեցող փաստաթղթեր:
  • Մեծ Բրիտանիա Պահել դիրքը
1942 թվականի հոկտեմբերի 29, Էլ-Ալամեյնի պաշտպանական գծից 30 մղոն դեպի հարավ, Հյուսիսային Եգիպտոս
Պետք է պաշտպանել քաղաքը և հրետանու օգնությամբ ոչնչացնել հակառակորդի տանկերը:
  • Մեծ Բրիտանիա «Նետում վերևից» գործողություն
1942 թվականի նոյեմբերի 3, Էլ-Ալամեյնի պաշտպանական գծում, Հյուսիսային Եգիպտոս
Բրիտանական 7-րդ զրահատանկային դիվիզիան փորձում է անցնել 30 մղոն երկարությամբ Ռոմմելի ականապատ հակատանկային, ականապատ դաշտը՝ «Դևերի այգին», «Աֆրիկա» կորպուսի և դաշնակիցների վերջին խոչընդոտը: Գործելով 7-րդ զրահատանկային դիվիզիայի կազմում՝ անհրաժեշտ է ոչնչացնել մի քանի գնդացրային կետեր և մի քանի զրահահար հաշվարկ, իսկ հետո պայթեցնել հակառակորդի ռադիոկապի կենտրոնը:
  • Մեծ Բրիտանիա Վերջի սկիզբը
1942 թվականի նոյեմբերի 6, Էլ-Դաբա, Հյուսիսային Եգիպտոս, Միջերկրածովյան ափ
Գերմանական զորքերը նահանջում են Միջերկրական ծովի մոտ գտնվող Էլ-Դաբա քաղաք, Էլ-Ալամեյնից արևմուտք: Անհրաժեշտ է պայթեցնել ափամերձ հրանոթները և նշան տալ նավերին: Իսկ հետո պետք է վերցնել փաստաթղթերը և վերադառնալ այնտեղ, որտեղ ձեզ գինու շիշը ձեռքին սպասում են Մակգրեգորը և կապիտան Պրայսը:

Տանկային ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիա Տանկային հարձակում
1943 թվականի հունվարի 15, Տրիպոլիից 160 մղոն հարավ-արևելք, Հյուսիս-արևմտյան Լիբիա
Բրիտանական 7-րդ տանկային դիվիզիայի հարձակումը «Աֆրիկա» կորպուսի տանկերի վրա:
  • Մեծ Բրիտանիա «Բարձունք 88»
1943 թվականի հունվարի 18, Տրիպոլիից 65 մղոն հարավ-արևելք, Հյուսիս-արևմտյան Լիբիա
Պետք է թևից գրոհել և պայթեցնել հակառակորդի տանկերի մեծ մասը, նաև մի քանի զենիթային հաշվարկ:

Ռոմմելի ջախջախում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիա Զրահապատ ավտոմեքենայում (խոցելի դիրքում)
1943 թվականի մարտի 10, Տուժեն, Թունիս
Սերժանտ Ջոն Դեվիսը, կապիտան Պրայսը և շարքային Մակ Գրեգորը ընկնում են գերմանական շրջափակման մեջ և պետք է վերադառնան իրենց դիրքերը, օգտագործելով գերմանական զրահամեքենա (հերոսը զբաղեցնում է գնդացրորդի տեղը): Թշնամու զորքերը նահանջում են Տուժենից և հաջորդ օրը վերադառնում են տանկերի ուղեկցությամբ Կրուսեյդեր:
  • Մեծ Բրիտանիա Տուժենի գրավումը
1943 թվականի մարտի 11, Տուժեն, Թունիս
Կրուսեյդեր տանկերի ուղեկցությամբ գերմանացիները սկսում են հակագրոհ: Անհրաժեշտ է պայթեցնել զենիթային հաշվարկը և գրվել մզկիթը:
  • Մեծ Բրիտանիա Մատմատայի լեռներ
1943 թվականի մարտի 30, Մատմատա, Թունիս
Ավտոշարասյունը Մատմատա քաղաքի մոտ ընկնում է թակարդը: Պրոտագոնիստը կապիտան Պրայսի ղեկավարությամբ սկսում է մաքրել քաղաքը, ոչնչացնում է զենիթային հաշվարկը և պայթեցնում գերմանական ինքնաթիռների էսկադրիլիան:

Կանի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծ Բրիտանիա Ռազմագերիներ-խաչմերուկ-«Վագր»
1944 թվականի հունիսի 11-12, Կանից արևելք, Ֆրանսիա
Կանի վրա հարձակվելու համար անհրաժեշտ է զինվորներից մաքրել ավտոշարասյան ճանապարհը: «Անապատային առնետներին» (7-րդ զրահատանկային դիվիզիա) հրամայված էր կապիտան Պրայսի գլխավորությամբ մարտերի միջոցով հետախուզել Բելտո գյուղը: Դրա արդյունքում պետք է պարզվեր ամերիկյան բանակի վիրավոր զինվորների գտնվելու վայրը, նրանց գյուղից դուրս բերելու համար պետք է գալիս բեռնատար: Դաշնակիցների ճանապարհին հաջորդ կետը դառնում է Անկտովիլ գյուղը, որտեղ «առնետներին» հրամայված էր գրավել մոտակա ֆերմայի խաչմերուկը, որպեսզի ապահովվի ավտոշարասյան անվտանգ անցումը: Դիվիզիան կատաղի դիմադրության է հանդիպում Սեն Լուե քաղաքում, որտեղ մի քանի տասնյակ զինվորներ և մեկ Վագր տանկ փորձում էին ետ մղել դաշնակիցների հարձակումը, այստեղ նրանցից պահանջվում է գրավել և մաքրել բոլոր կարևոր կառույցները:
  • Մեծ Բրիտանիա «Տուփ»
1944 թվականի հունիսի 14, Ամայե սյուր Սոյլ, Ֆրանսիա
Դաշնակիցների ավտոշարասյունը Կանի ճանապարհին խփվում է գերմանական Վագր տանկի կողմից և ընկնում շրջափակման մեջ: Սա լինում է հենց այն տանկը, որը երևացել էր Սեն Լուեում: 7-րդ զրահատանկային դիվիզիան նահանջում է Ամայե սյուր Սոյլ քաղաք, որտեղ նրանցից պահանջվում է գրավել գերմանացիների դաշտային շտաբը և պաշտպանել այն հակառակորդի հարձակումներից:

Ամերիկյան խաղափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան խաղափուլը բաղկացած է 3 դրվագից, որոնք բաժանվում են 7 առաջադրանքի: Առաջին դրվագում ներկայացվում է Նորմանդիայի ափ հանումը: Երկրորդ դրվագում ամերիկյան զորքերը գրավում են Բերգշտայնի ստրատեգիական բարձունքներից մեկը, իսկ երրորդ դրվագում ներկայացված է Ռեյնի օպերացիան, որը ճանապարհ է բացում դեպի Բեռլին: Բոլոր դրվագների պրոտագոնիստը հանդիսանում է Բիլլ Թեյլորը:

«Օր Դ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պուենտ դյու Հոկի տակատամարդ, Պուենտ դյու Հոկի պաշտպանություն (Նահա՞նջ, մենք հարձակվում ենք, բայց ուրիշ ուղղությամբ)
1944 թվականի 6-7 հունիս, Պուենտ դյու Հոկի լողափ, Նորմանդական ափ, Ֆրանսիա
Պրոտագոնիստը ռենջերների 2-րդ գումարտակի կազմում դեսանտ է իջնում Պուենտ դյու Հոկի լողափում՝ հակառակորդի հյուսիսային կրակակետերը ճնշելու և հյուսիսային հաշվարկները ոչնչացնելու նպատակով, որը գրավել էին ֆրանսիացիները: Հաջորդ օրը ռենջերները ֆաշիստների հակագրոհի հետևանքով նահանջում են և դիմանում մինչև դաշնակիցների օգնության ժամանումը:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հացահատիկի պահեստ
1944 թվականի հունիսի 17, Բոմոն-Գաագա, Ֆրանսիա
Դաշնակիցների զորքի Եվրոպական ափ իջնելուց հետո սկսվում է ֆրանսիական քաղաքների և գյուղերի ազատագրումը գերմանական զորքերից: Այդպիսի մի քաղաք Բոմոն-Գաագան է հանդիպում ռենջերների 2-րդ գումարտակի ճանապարհին, որտեղ նրանք պետք է գրավեն բարձր շենքերը, որոնք հակառակորդի դիպուկահարները օգտագործում էին որպես կրակակետ: Հիմնական առաջադրանքը համարվում է քաղաքի կարևոր կառույցների գրավումը, հացահատիկի պահեստի կատարին դիրքավորվել և ետ մղել հակառակորդի հակագրոհները:

Բարձունք 400[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բերգշտայն, «Ռենջերները գնում են առաջինը», մարտեր Բարձունք 400-ի համար
1944 թվականի դեկտեմբերի 6-8, Բերգշտայն, Գերմանիա
Դաշնակիցների զորքերը հատում են Գերմանիայի հետ Բելգիայի սահմանը և Բերգշտայն քաղաքի մոտ հանդիպում են ծանր դիմադրության: Բարձունք 400-ը[2] կարևոր դիրք, որտեղից թշնամական նշանառում էր դաշնակիցների զորաշարժը: Ռենջերների 2-րդ գումարտակին հրամայված էր հասնել Բերգշտայնի հեռավոր ծայրամասեր և ապահովել պլացդարմ Բարձունք 400-ի մարտը սկսելու համար: Հաջորդ օրը ռենջերները պետք է անցնեն ականապատ դաշտի միջով և հակառակորդի երկարաժամկետ կրակակետերի կրակի տակով, հասնել Բանձունք 400-ին, գրավել այն և ետ մղել թնամու գրոհները մինչև օգնության ժամանումը:

Անցում Ռեյնով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անցում
1945 թվականի մարտի 24, Վալլենդար, Գերմանիա
Ռեյնի անցումով Վալլենդար քաղաքի գրավման օպերացիա: Պահանջվում է մաքրել քաղաքը հակառակորդի զինվորներից և տանկերից:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարքային Վասիլի Իվանովիչ Կոզլով (պրոտագոնիստ)
  • Լեյտենանտ Լեոնով
  • Լեյտենանտ Դմիտրի Վոլսկի

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմիսար Լետլյով
  • Շարքային Պավել Սեմյոնով

Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերժանտ Ջոն Դեյվիս (պրոտագոնիստ)
  • Կապիտան Պրայս
  • շարքային Մակգրեգոր
  • Տանկի հրամանատար Դեյվիդ Ուելշ (պրոտագոնիստ)

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերժանտ Կարվեր
  • Շարքային Բոյլ
  • Կապիտան Բերվելլ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապրալ Բիլլ Թեյլոր (ապագա սերժանտ, այնպես ինչպես խաղի վերջում Ռանդալին առաջարկեցին դառնալ լեյտենանտ և նա Թեյլորին առաջարկում է զբաղեցնել իր տեղը), հանդիսանում է պրոտագոնիստ:
  • Սերժանտ Ռանդալ: Ջոկատի հրամանատար, որի կազմում էր նաև Թեյլորը:
  • Շարքային Մակ Կլոսկի: Ռանդալի ջոկատի անդամ:
  • Շարքային Բրեյբերն: Ռանդալի ջոկատի անդամ: Հնարավոր է մահացել է Բարձունք 400-ի մարտերում:

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնդապետ Բլեյք:
  • Լեյտենանտ Քոֆֆի:
  • Լեյտենանտ Մեյերս:

Բազմաօգտատերային խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաօգտատերային ռեժիմում հաղթանակի հիմնական պայմանը միավորներ հավաքելն է, մինչև կռվամարտի ավարտը ամենամեծ թվով միավորներ հավաքած թիմը, կամ խաղացողը հաղթում է: Հաղթանակի այլ պահանջներ համաձայնեցվում են հատուկ: Միավորները տրվում են հակառակորդի խաղացողներին սպանելու համար (1 միավոր 1 սպանության համար), դրոշի վերադարձը հենակետ՝ մինչև հակառակորդի կողմից այն վերցնելը (2 միավոր), թշնամու դրոշի գրավում (10 միավոր), թշնամու շտաբի ոչնչացում (10 միավոր), սեփական շտաբի պաշտպանում (1 միավոր 1 վայրկյանում), ինքնասպանության կամ դաշնակիցների սպանության համար հանվում է մեկ միավոր:

Ռեժիմի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխհրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացողը հարություն է առնում գրեթե միանգամից քարտեզի վրա պատահական տեղում:

Թիմային մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ դաշնակիցներ և առանցքային զինյալներ:
  • Եթե խաղացողը մահանում է, այդ դեպքում խաղացողը կարող է հայտնվել սերվերի քարտեզի ցանկացած տեղում:

Գրավել դրոշը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ դաշնակիցներ և առանցքային զինյալներ:
  • Ամեն թիմ ունի իր «բազան», որտեղ գտնվում է նրանց դրոշը:
  • Խաղացողները պետք է գողանան հակառակորդի դրոշը, որպեսզի այն տանի իր բազա, որի համար թիմին տրվում են միավորներ:
  • Եթե խաղացողը մահանում է, այդ դեպքում խաղացողը կարող է հայտնվել սերվերի քարտեզի ցանկացած տեղում:

Շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ դաշնակիցներ և առանցքային զինյալներ:
  • 45 վայրկյանի ընթացքում մինչև շտաբի ոչնչացումը քարտեզի վրա ինչ որ տեղ առաջանում է նոր շտաբ, շտաբը հանդիսանում է ռացիա, որը պետք է վերցնել, դրանք որոշ ժամանակ գտնվում են անմիջական հարևանությամբ, ինչքան շատ խաղացող կա շտաբի մոտ այնքան արագ է ընթանում դրա գրվումը:
  • Շտաբի գրավումից հետո անհրաժեշտ է երկու րոպեի ընթացում թշնամու խաղացողներից մեկին թողնել մտնի, շտաբի որից հետո շտաբը ոչնչանում է:

Փնտրել և ոչնչացնել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ դաշնակիցներ և առանցքային զինյալներ:
  • Քարտեզի վրա գտնվում են երկու օբյեկտ, որոնցից մեկում դաշնակիցները պետք է տեղադրեն ժամային մեխանիզմով ռումբ և սպասել օբյեկտի պայթյունին, իսկ առանցքային զինյալները պետք է խոընդոտեն դրան:
  • Խաղացողները վերածնվում են միայն հաջորդ ռաունդի սկզբում:
Ռաունդի հաղթելու պայմանները՝
  • Դաշնակիցներ՝
    • սպանել հակառակորդի թիմի բոլոր անդամներին,
    • երկու օբյեկտներից մեկում տեղադրել ժամային մեխանիզմով ռումբը և թույլ չտալ դրա վնասազերծումը:
  • Առանցքային զինյալներ՝
    • սպանել հակառակորդի թիմի բոլոր անդամներին,
    • ժամային մեխանիզմով ռումբը վնասազերծել մինչև դրա պայթելը։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Game Informer9.75/10[3]
GamePro5/5 stars[4]
GameSpot8.8/10 (360)[5]
8.8/10 (PC)[6]
GameSpy70%[7]
IGN9.0/10 (360)[8]
8.5/10 (PC)[9]
Official Xbox Magazine9.0/10[10]
X-Play5/5 stars[11]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Absolute Games70%[12]
Игромания9.0/10[13]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings89,84 % (360)[14]
87,59 % (PC)[15]
Metacritic89/100 (360)[16]
86/100 (PC)[17]

Call of Duty 2 ստացավ շատ դրական գնահատականներ: Դրա հետ մեկտեղ շատերը քննադատեցին խաղը: Հիմնական քնադատությունը վերաբերվում էր առողջության նոր համակարգին, որը թույլ էր տալիս խաղացողին վերականգնել այն՝ որոշ ժամանակ մնալով թաքստոցում. գրաքննադատների կարծիքով դա խաղը դարձնում է ավելի անիրատեսական:[9]: Մյուսները կարծում են, որ մյուս համակարգն ավելի հետաքրքիր էր[7]: Մայքրոսոֆթ Վինդոուզի տարբերակը քննադատվեց՝ որպես ցածր արդյունավետություն ունեցող խաղ[6]:

Call of Duty 2 խաղը Xbox 360ի համար դարձավ ամենահայտնի խաղը՝ այն վաճառելով 250,000 օրինակով առաջին շաբաթում[1]: 2006 թվականի հուլիսին վաճառվել էր 1.4 միլիոն օրինակ[18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Duty 2 Tops Xbox 360 Launch Sales»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  2. Բարձունք 400֊ը maps.google.com֊ում
  3. «Game Informer Online: Call of Duty 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-09-05-ին։ Վերցված է 2009-05-24 
  4. «GamePro: Call of Duty 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  5. «GameSpot: Call of Duty 2 Review for XBox 360»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  6. 6,0 6,1 «GameSpot: Call of Duty 2 Review for PC»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  7. 7,0 7,1 «Gamespy: Call of Duty 2 Review»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  8. «IGN: Call of Duty 2 Review (XBox 360)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  9. 9,0 9,1 «IGN: Call of Duty 2 Review (PC)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  10. «OXM Online: Call of Duty 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  11. «G4tv.com — Call of Duty 2 Review Videos»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  12. «AG.ru: Call of Duty 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  13. «Игромания: Вердикт: Call of Duty 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-05-05-ին։ Վերցված է 2009-05-24 
  14. «GameRankings: Call of Duty 2 for XBox 360»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  15. «GameRankings: Call of Duty 2 for PC»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  16. «Metacritic.com: Call of Duty 2 (pc: 2005): Reviews»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  17. «Metacritic.com: Call of Duty 2 (xbox360: 2005): Reviews»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 
  18. USA Today (2006-11-07)։ «WWII shows no battle fatigue»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-05-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]