Jump to content

(20) Մեսալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեսալիա
Massalia
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել էԱնիբալե դե Գասպարիս,
19 սեպտեմբեր 1852 թ.
Ժամանակավոր համարA852 SA[1]
Պատկանում է խմբինաստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database20000020
Բացարձակ մեծություն (H)6,5
Հեռավորությունը Արեգակից2,4089 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2,0657 ա. մ.
Ապոհելին2,7521 ա. մ.
Մեծ կիսաառանցք2,4089 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ0,142452130324886
Սիդերիկ պարբերություն1365,61 օր (3,74 տարի)
Միջին շարժում0,263619 աստիճան/օր
Թեքվածություն0,71° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն206,2°
Պերիկենտրոնի արգումենտ256,75°
Միջին անոմալիա204,95
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ72,75 կմ[2]
Պտույտի պարբերություն8,098 ժ
Սպեկտրալ դասԱստերոիդների դաս S[1]
Ալբեդո0,2096

 20 Massalia Վիքիպահեստում

(20) Մեսալիա (անգլ.՝ Massalia), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1852 թվականի սեպտեմբերի 19-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[2]։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,4089 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,0657 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,7521 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Մեսալիա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,0836 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1365,61 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,263619 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 0,71° անկյուն։

Մեսալիա աստերոիդը գլխավորում է Մեսալիայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են Հիմնական գոտու բոլոր հայտնի աստերոիդների մոտ 0,8%։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,37 - 2,45 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով։

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (20) Մեսալիա». ՌՇԼ. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]