Տիգրան Մեծի մասին օպերաների ցանկ
Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան Մեծին անդրադարձել են՝ ըստ տարբեր կարծիքների, 32-ից 40 օպերաներում[1], Տիգրան Մեծի աներոջ՝ Միհրդատ VI Եվպատորի մասին գրված 17 օպերաներում Տիգրանը գլխավոր դերակատարություն ունի[2][3]։26 օպերա անմիջականորեն վերաբերում են Տիգրան Մեծի կերպարին, դրանցից 23-ի հեղինակները հայտնի են։ Շատ օպերաներում Տիգրան Մեծը հանդես է գալիս որպես մասնակից, կարևոր կերպար[4]։ Որոշ օպերաների հեղինակներ հայտնի չեն և պահպանվել են կամ նոտաներն ու լիբրետոները[5] կամ միայն օպերայի անունը, մի մասն էլ գրվել են համահեղինակությամբ՝ «պաստիչո» ժանրի օպերաներ են[6][7]։
Սխալ վերագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ օպերաներ՝ վերնագրի կամ հերոսի անվան պատճառով, սխալմամբ են դասվում Տիգրան Մեծի մասին օպերաների շարքին։ Դրանցից է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» 1720 թվականին բեմադրված օպերան, որի Տիգրան անունով հերոսը Տիգրան Մեծը չէ՝ դեպքերը տեղի են ունենում հայոց արքայի արքունիկում, բայց Տիգրան Մեծից մոտ 100 տարի անց[8]։ Ալեքսեյ Արտամոնովի 1938-1939 թվականներին գրած «Տիգրան» օպերան[6], որի հերոսը ժամանակակից ճարտարագետ, էլեկտրակայանի շինարարության պետ է[9][10]։
Տիգրան Մեծին անմիջական վերաբերող օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայի վերնագիր | Երաժշտության հեղինակ |
Լիբրետոյի հեղինակ |
Թվական | Առաջնախաղ և լիբրետո | |
---|---|---|---|---|---|
1 | «Տիգրան արքա Հայաստանի» | Տոմազո Ալբինոնի | Կորադի Ջուլիո Ցեզարե | 1697 | Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (իտալ.՝ Teatro San Cassiano) 1697 թվականին։ Ալբիոնիի պարտիտուրաները հիմնականում հավաքված են եղել Դրեզդենում և ոչնչացվել են 1944 թվականի Դրեզդենի ռմբակոծության ժամանակ[11][12][13]։ |
2 | «Տիգրան` արքա Հայաստանի» | Անտոնիո Մ․ Բոնոնչինի | Բերնարդոնի Պիետրո Անտոնիո | 1710 | Առաջնախաղը կայացել է 1710 թվականի հուլիսի 25-ին Վիեննայի Ֆավորիտի թատրոնում (իտալ.՝ Teatro della Favorita)[11]։ |
3 | «Տիգրան» | Ֆրանչեսկո Գասպարինի, Անտոնիո Վիվալդիի, Ֆրանչեսկո Կոնտիի Ջուզեպե Օրլանդինիի (համահեղինակներ) |
Դոմենիկո Լալի | 1719 | Առաջնախաղը կայացել է 1719 թվականի մայիսի 5-ին Համբուրգի Գյունսեմարկտ օպերայի թատրոնում (գերմ.՝ Gänsemarkt)[14]։ |
4 | «Տիգրան կամ սեր և հավատարմություն» (իտալ.՝ Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede) |
Ալեսանդրո Սկարլատի | Դոմենիկո Լալի | 1715 | Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Բարտոլոմեո (գերմ.՝ Teatro San Bartolomeo) թատրոնում 1715 թվականի փետրվարի 16-ին (երեք գործողությամբ օպերա)[15]։ |
5 | «Տիգրան»[Ն 1] | Անտոնիո Վիվալդի, Ֆրանչեսկո Կոնտի, Ջուզեպե Օրլանդինի (համահեղինակներ) |
Սիլվիանի Ֆրանչեսկո | 1724 | Բեմադրվել է 1724 թվականին Հռոմում։ Երևանում 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ։ Օպերայի պարտիտուրան 1989 թվականին հայտնաբերել է իտալահայ մեներգչուհի Մարիցա Սանոսյանը՝ Վենետիկում։ Ըստ լիբրետտոյի, օպերայի առաջին գործողությունն ունեցել է 13 պատկեր, երկրորդը՝ 14, իսկ երրորդը՝ 9։ Վիվալդիի օպերայի հիմքում Տիգրան Մեծի և Պոնտոսի պետության թագավոր Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրայի սիրո պատմությունն է։ Կլեոպատրայի սերը շահելու համար Տիգրանը Ֆառնասի անունով ծպտված մտնում է Միհրդատի բանակը[16]։ |
6 | «Տիգրան Մեծ»[1][17] | Յոհան Ադոլֆ Հասսե | Սիլվիանո Ֆրանչեսկո | 1723 | Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Բարտոլոմեո (գերմ.՝ Teatro San Bartolomeo) թատրոնում 1723 թվականի նոյեմբերի 4-ին[18]։ |
7 | «Տիգրան» | Ջեմինիանո Ջակոմելլի | անհայտ | 1733 | Առաջնախաղը կայացել է 1733 թվականի ապրիլին Պյաչենցայ Դուկալե թատրոնում (իտալ.՝ teatro Ducale)[19]։ |
8 | «Տիգրան» | Ջուզեպե Պագանելլի | Սիլվանի Ֆրանչեսկո | 1733 | Առաջնախաղը կայացել է 1733 թվականի փետրվարի 10-ին ն Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo)[20]։ |
9 | «Տիգրան» | Սանտո Լապիս | Սիլվանի Ֆրանչեսկո | 1738/9 | Առաջնախաղը կայացել է Պրահայի Սպորկս թատրոնում (Sporck's Theatre), 1738 թվականին։ |
10 | «Տիգրան» | Ջուզեպե Արենա | Սիլվանի Ֆրանչեսկո | 1741 | Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Գիո Գռիսոստոմո թատրոնում (իտալ.՝ Teatro San Gio Grisostomo) 1741 թվականի դեկտեմբերի 18-ին[11]։ |
11 | «Տիգրան» | Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ | Կարլո Գոլդոնի [Ն 2] | 1743 | Առաջնախաղը կայացել է Կրեմայի[Ն 3][21] Պուբլիկո թատրոնում (իտալ.՝ Teatro Pubblico) 1743 թվականի սեպտեմբերի 9-ին[Ն 4][21][22][23]։ |
12 | «Տիգրան» | Դանիել Դալ Բարբա | անհայտ | 1744 | Առաջնախաղը կայացել է 1744 թվականին։ |
13 | «Տիգրան» | Անտոնիո Պալելլա | Սիլվանի Ֆրանչեսկո | 1745 | Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Կարլո թատրոնում 1745 թվականի նոյեմբերի 4-ին[24]։ |
14 | «Տիգրան» | Ջովանի Լամպունիանի | Սիլվանի Ֆրանչեսկո | 1747 | Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում 1747 թվականի մայիսի 10-ին[11][25]։ |
15 | «Տիգրան» | Ջուզեպե Կարկանի | Սիլվանի Ֆրանչեսկո | 1750 | Առաջնախաղը կայացել է Միլանի Դուկալե թատրոնում 1750 թվականի փետրվարին[26]։ |
16 | «Տիգրան» | Իգնացիո Սելոնիատ | Սիլվանի Ֆրանչեսկո | 1757 | Առաջնախաղը կայացել է Պեսարոյում Դել Սոլե թատրոնում 1757 թվականին։ |
17 | «Տիգրան» | Նիկոլո Պիչինի | Սիլվանի Ֆրանչեսկո | 1761 | Առաջնախաղը կայացել է Թուրինի Ռեջիո թատրոնում (իտալ.՝ Teatro Regio) 1761 թվականին[27]։ |
18 | «Տիգրան» | Անտոնիո Տոցցի | Կարլո Գոլդոնի | 1762 | Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo) 1762 թվականի մայիսի 19-ին[11][28]։ |
19 | «Տիգրան» | Ջուզեպե Կոլլա | Սիլվանի Ֆրանչեսկո | 1767 | Առաջնախաղը կայացել է Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo) 1767թվականի մայիսի 19-ին[29]։ |
20 | «Տիգրան» | Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի | Սիլվանի Ֆրանչեսկո | 1767 | Առաջնախաղը կայացել է Լոնդոնի Հայ Մարկեթում (անգլ.՝ Hay Market) 1767 թվականի հոկտեմբերի 27-ին[30]։ |
21 | «Տիգրան» | անհայտ | Սիլվանի Ֆրանչեսկո | 1771 | Առաջնախաղը կայացել է Ֆլորենցիայի Պերգոլա թատրոնում (իտալ.՝ Teatro della Pergola), 1771 թվականի դեկտեմբերկ 26-ին[31]։ |
22 | «Տիգրան» | Վինչենցո Ռիգինի | Ֆիլիստրի | 1799 | Առաջնախաղը կայացել է 1799 թվականի հունվարի 20-ին Բեռլինի Արքայական ազգային թատրոնում (գերմ.՝ Königliches Nationaltheater)[11]։ |
23 | «Պոմպեոսը Հայաստանում» | Ջուզեպե Սարտի | անհայտ | 1752 | Առաջնախաղը կայացել է Բոլոնիայում 1752 թվականին[32][33][34][35]։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայաստանում կբեմադրվի «Տիգրան Մեծ» օպերա». Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ М. С. Хармандарян. Опера «Тигран» Алессандро Скарлатти. էջ 69.
- ↑ Լրաբեր հասարակական գիտությունների (PDF). Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն,. 1975. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Pompeo in Armenia : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo il carnovale dell'anno 1747». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Library of Congress. Music Division. «Catalogue of opera librettos printed before 1800 (Volume 1)». Washington, Govt. Print. Off. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net. «Տիգրան Մեծը և եվրոպական օպերան». panarmenian.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ A New Chronology of Venetian Opera and Related Genres, 1660-1760. Stanford: Stanford Univesity press. 2007. էջեր 506.
- ↑ Burrows, Donald (2012). Handel (2nd ed.). Oxford University Press. ISBN 978-0199737369.
- ↑ Г Бернандт (1962). Словарь опер, впервые поставленных или изданных в дореволюционной России и в СССР, 1736-1959. Москва: Советский композитор. էջ 298.
- ↑ «Драматург и поэт Фёдор Сергеевич Готьян». rslovar.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Felix Clement et Pierre Lrousse (1999). Dictionnaire lyrique ou histoire des opéras:. Ceneve: Slatkine Reprints. էջ 661.
- ↑ «Վենետիկի Սան Կասիանո թատրոնում 1697 թվականին կայացած «Տիգրան արքա Հայաստանի» օպերայի լիբրետոն։». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Il Tigrane rè d'Armenia : drama per musica : da rappresentarsi nel Teatro di San Cassiano. l'anno 1697». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Saunders, Harris S (1992), 'Gasparini, Francesco' in The New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London) ISBN 0-333-73432-7
- ↑ «Alessandro Scarlatti». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Վիվալդիի «Տիգրան Մեծե օպերայով եզրափակվեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագիրը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Տիգրան Մեծ օպերայի պրեմիերա». tigrangreat.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hasse, Johann Adolf, Opere serie und verwandte Formen». /operone.de/. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «A. Della Corte e G.M. Gatti, Dizionario di musica, Paravia, 1956, p. 255». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo il carnovale dell'anno 1733 : dedicato a S.E. il signor O: Don Federico Rossi marchese di San Segondo, grande di Spagna nob. ven. ec. ec. ec». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ 21,0 21,1 Ballola, Giovanni Carli; Segreto, Vincenzo. Christoph Willibald Gluck nel 200. anniversario della morte. — Grafiche Step Cooperativa, 1987. — 608 p.
- ↑ Рыцарев, С. А. Кристоф Виллибальд Глюк. — М. : Музыка, 1987. стр, 175
- ↑ Глюк, Кристоф Виллибальд / С. А. Маркус // А — Гонг. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1973. — Стб. 1018—1023. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 1).
- ↑ «Tigrane : drama per musica : da rappresentarsi nel Real Teatro di S. Carlo nel dì 4. novembre di quest'anno 1745 : per solennizare il glorioso nome di Sua Maestà». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo : nella fiera della ascensione dell'anno 1747 : consegrato all'eccelso merito dell'illustriss ed eccellentiss. signora Canziana Soranzo Corner». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Միլանի Դուկալե թատրոնում «Տիգրան» օպերայի լիբրետտոն, 1750». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Regio Teatro di Torino nel carnevale del MDCCLXI [i.e. 1761] : alla presenza di S.S.R.M.». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo nella fiera dell'ascensione dell'anno 1762». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Tigrane (Francesco Silvani), dramma per muscia 3 Akte (1766 oder 1767 Parma)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Tigrane, Londra, King 's Theatre, 1767». ,. italianopera.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di via della Pergola il carnevale del MDCCLXXI [i.e. 1771] : sotto la protezione dell'A.R. di Pietro Leopoldo arciduca d'Austria principe reale d'Ungheria e di Boemia granduca di Toscana ec. ec. ec». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Юрий Бочаров, Мастера старинной музыки, (2005). Мастера старинной музыки. Москва. էջ 265.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Научный совет по истории мировой культуры (Академия наук СССР) (1985). Памятники культуры: новые открытия. Наука. էջ 157.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ О, Гусева (1990). Творческие портреты композиторов: Попул. справ. Музыка. էջ 309.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Giuseppe Sarti». .treccani.it/. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիվալդիի «Տիգրան» օպերան Հայաստանի ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում բեմադրվել է 2001թ՝ եզրափակելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագիրը[6]։
- ↑ Ըստ Ֆրանչեսկո Սիլվանիի «Առաքինությունը հաղթում է սիրուն և ատելությանը» պիեսի։
- ↑ Շատ աղբյուրներ սխալմամբ նշում են Կրեմոնա քաղաքը, բայց 1743 թվականին Կրեմոնայի թատրոնը դեռ չէր կառուցված։
- ↑ Որպես տարբերակ առաջնախաղի օր է նշվում նաև սեպտեմբերի 26-ը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Il Tigrane, ovvero La Virtù trionfante dell'Amore e dell'Odio, Incisione CD։ Pal Németh, Hungarton, 2004, HCD 32320
|