Հայ-պոնտական դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-պոնտական դաշինք
Պայմանագրի տիպ Դաշինք
Ստորագրվել է
— վայր
Մոտ մ․թ․ա․ 94 թվական
Ստորագրել են Տիգրան Մեծ (Արտաշեսյանների թագավորություն) և Միհրդատ VI Եվպատոր (Պոնտոսի թագավորություն)
Կողմեր Պոնտոսի թագավորություն

Արտաշեսյանների թագավորություն

Հայ-պոնտական դաշինք, կնքվել է հայոց թագավոր Տիգրան Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև՝ մ.թ.ա. 94 թվականին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91 թվականին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92 թվականին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։

Մ. թ. ա. 2-րդ դարի կեսից սկսում է զգալիորեն ուժեղանալ Հայաստանի հյուսիս-արևմուտքում սահմանակից Պոնտոսի թագավորությունը: Այդ թագավարությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Միհրդատ VI Եվպատորի օրոք (մ.թ.ա. 111-63 թթ․): Մ.թ.ա. 99 թվականին Միհրդատ Պոտնացին գրավում է Կապադովկիան, սակայն այն Միհրդատի տիրապետության տակ է գտնվել ընդամենը 4 տարի, երբ հռոմեացիների միջամտությամբ պոնտացիները ստիպված են լինում հեռանալ Կապադովկիայից[1]:

Միհրդատ Պոնտացին, արևելքից իր թիկունքն ապահովելու և հայոց զորքերի աջակցությունը ստանալու նպատակով, ցանկացնում է դաշինք կնքել Տիգրան Մեծի հետ: Տիգրանը համաձայնվում է դաշինք կնքել Միհրդատի հետ, քանի որ ցանկանում էր գրավել Միջագետքն ու Ասորիքը: Մ.թ.ա. 94 թվականին Միհրդատ Պոնտացին և Տիգրան Մեծը ռազմաքաղաքական դաշինք են կնքում: Այդ դաշինքն ամրապնդելու համար Տիգրանն ամուսնանում է Միհրդատի աղջիկ Կլեոպատրայի հետ: Կլեոպատրայից Տիգրանն ունենում է երեք որդի և մեկ աղջիկ[2]:

Հայ-պոնտական դաշինքը Տիգրան Մեծին հնարավորություն է տվել նվաճել և Մեծ Հայքին միացնել Միջագետքի, Սիրիայի, Միջերկրական ծովի ափերին գտնող պետություններ, ինչպես նաև միացնել Ատրպատականը՝ Փրաասպա մայրաքաղաքով, Ադիաբենեն՝ Արբելա մայրաքաղաքով, Միգդոնիան՝ Մծբին մայրաքաղաքով, Հադրենեն՝ Հադրա մայրաքաղաքով, Օսրոյենեն՝ Եդեսիա մայրաքաղաքով, Կոմագենեն՝ Սամոսատ մայրաքաղաքով, Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն մայրաքաղաքով, Ասորիքը՝ Անտիոք մայրաքաղաքով, Փյունիկիան, Աղվանքը՝ Կապաղակ մայրաքաղաքով, Քարթլին՝ Մցխեթա մայրաքաղաքով[3]:

Կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-պոնտական դաշինքից կարելի է առանձնացնել հետևյալ կետերը[3]՝

  • Մեծ Հայքը և Պոնտոսը համատեղ ուժերով էին գրավելու Կապադովկիան, որի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ մարդկային և շարժական գույքերը՝ Մեծ Հայքին։
  • Մեծ Հայքին իրավունք էր վերապահվում նվաճել Սիրիան, Միջագետքը, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող երկրները, արևելյան Անդրկովկասը։
  • Պոնտոսին իրավունք էր վերապահվում նվաճել Փոքր Ասիան՝ Հռոմին հպատակ երկրները։
  • Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Մեծը ամուսնանում էր Միհրդատի դուստր Կլեոպատրայի հետ, որը դառնում էր Մեծ Հայքի թագուհի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]