Ծովից ծով Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովից ծով (այլ կիրառումներ)
Հայաստանը Տիգրան Մեծ թագավորի օրոք

Ծովից ծով Հայաստան, հայ ժողովրդի մոտ տարածված իրրեդենտիստական գաղափար, որը ենթադրում է Պատմական Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը ի դեմս՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Գամիրքի, Կիլիկյան Հայաստանի, Հայոց Միջագետքի և Կոմմագենեի վերամիավորմամաբ մեկ հայկական պետության սահմաններում։ Այդպիսով Պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

Ծովից ծով Հայաստան գաղափարը հանդիսանում է հայկական ժամանակակից ազգայնականության տարրերից մեկը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ համարում են մ․թ․ա․ 1-ին դարը՝ Տիգրանյան Հայաստանի գոյության ժամանակը որպես հայոց պետականության ոսկեդար։ Տիգրանյան ժամանակաշրջանը հայկական ազգային նույնականացման գաղափարներում ցույց է տրվում որպես Հայաստանի քաղաքական, մշակութային և հասարակական կյանքի ծաղկման գագաթնակետերից մեկը, երբ հայերը ունեցել են հզոր և արդար պետականություն։

Հայաստանի բաժանումներից հետո մինչև մեր օրերը Ծովից ծով Հայաստանի գաղափարը հայկական մեսիականության ենթատեքստում դարձել է անկախության պայքարի կարգախոս և ռոմանտիկ պայքարի տարր։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չալոյան Վ. Կ. // Հայկական Վերածնության մասին ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 12 . pp. 85-114.