Տարին առանց ամռան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1816 թվականի ջերմաստիճանը համեմատած ժամանակակիցի հետ:

«Տարին առանց ամռան»[1], 1816 թվականին շնորհված մականուն, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թագավորել է անսովոր սառը եղանակը: Այսօրվա դրությամբ այդ տարին մնում է ամենասառը տարին՝ հաշված առաջին փաստաթղթավորված օդերևութաբանական դիտումներից:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն 1920 թվականին ամերիկացի ֆիզիկոս և կլիմայաբան Ուիլյամ Համֆրեյսը գտավ «Տարին առանց ամռան» երևույթի գիտական բացատրությունը: Վերոհիշյալ գիտնականը կլիմայական այդ փոփոխության պատճառը համարեց Տամբորա հրաբխի ժայթքումը: Տիմբորան գործող հրաբուխ է Ինդոնեզիայում՝ Սումբավա կղզում: Հրաբխի ժայթքման ժամանակ աղետին զոհ գնաց ավելի քան 71 հազար մարդ, որը համարվում է ցայսօր գրանցված ամենամեծ զոհերով հրաբխային ժայթքումը: Տիմբորայի ժայթքումը տեղի ունեցավ 1815 թվականի ապրիլին, որի ուժգնությունը ըստ Հրաբխային ժայթքումների սանդղակի (VEI) կազմել է 7 բալ, իսկ հրաբխային մոխրի արտաժայթքումը մթնոլորտ կազմել է 150 կմ³: Այդ հսկայաքանակ մոխրի պատճառով Հյուսիսային կիսագնդում առաջացել է հրաբխային ձմեռ, որը զգացվել է մի քանի տարի շարունակ:

Նորագույն հետազոտությունների արդյունքում (2009) պարզվել է, որ արկտիկական սառույցների կազմում, նախքան այս ժայթքումը, վեց տարի առաջ արդեն իսկ եղել են արևադարձային շրջաններում տեղի ունեցած ժայթքման ժամանակ արտանետված մոխրի մնացորդներ: Չնայած այն հանգամանքին, որ այդ ժայթքման մասին չկան գրավոր հիշատակություններ, բայց դրա հետևանքով նույնպես տեղի են ունեցել եղանակային պայմանների փոփոխություններ, ինչպես որ տիմբորանյան ժայթքման ժամանակ: Երկու հրաբուխների ժայթքման արդյունքում դրան հետևող տասնամյակները (1810-1819) համարվեցին ամենասառը եղանակներով տարիները վերջին 550 տարի[2]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաբխի ժայթքման ժամանակ մթնոլորտում հրաբխային մոխիրը տարածվել է մի քանի ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով 1815 թվականին Եվրոպայում կլիմայական փոփոխությունը այդքան էլ շուտ չի զգացվել: Մեկ տարի անց, 1816 թվականի մարտ ամսին ջերմաստիճանը շարունակում էր մնալ ձմեռային: Ապրիլին և մայիսին չափազանց շատ անձրևներ և կարկուտներ դիտվեցին: Հունիսին և հուլիսին Ամերիկայում թեթև ցրտահարություններ արձանագրվեցին: Նյու Յորքում և Նոր Անգլիայում ձյուն եկավ: Գերմանիային մի քանի անգամ պատուհասեցին ուժեղ բքերը, շատ գետեր դուրս ելան ափերից, այդ թվում և Հռենոսը: Շվեյցարիայում ամեն ամիս ձյուն էր գալիս:

Անսովոր ցրտերը հանգեցրին աղետալի անբերքատվության: 1817 թվականի գարնանը ցորենի գները թանկացան տասն անգամ, իսկ բնակչության շրջանում սկսեց տարածվել սովը: Միացյալ Թագավորությունը գնեց իր պատմության մեջ ամենամեծ քանակությամբ ցորենը: Տասնյակ հազարավոր եվրոպացիներ, այդ թվում և Նապոլեոնյան պատերազմների արդյունքում տուժածները, արտագաղթեցին Ամերիկա: Մթնոլորտում մոխրի մեծ քանակի պատճառով անսովոր մայրամուտներ եղան այդ ամբողջ ընթացքում: Այդ գեղեցիկ երևույթը շատ նկարիչներ կտավին հանձնեցին, այդ թվում Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Ուիլյամ Թըրներ, որոնց ստեղծագործություններում գերակշռում էին դեղինի զանազան երանգները[3]:

Աթենքի աստղադիտարանում կայացած հետազոտությունները, որոնք գլխավորում էր Կ. Ցարեֆոսը, դիտարկվել են մայրամուտի պատկերով 554 նկարներ՝ 181 նկարչի կողմից ստեղծված 1500-ից մինչև 1900 թվականները: Արդյունքում աստղագետ գիտնականները հանգան այն եզրակացության, որ նկարներում գունավորման ինտենսիվությունը համապատասխանում է հրաբխային ժայթքումներին[4][5][6]:

Անգլիացի բանաստեղծուհի Մերի Շելլին 1816 թվականի ամառն անցկացրել է ընկերների հետ Դիոդատի վիլլայում՝ Ժնևի լճի հարևանությամբ: Չափազանց վատ եղանակային պայմանների պատճառով հանգստացողները հաճախ չէին կարողանում դուրս գալ տանից: Դրա պատճառով նրանք որոշեցին, որ յուրաքանչյուրը պիտի մեկական սարսափելի պատմություն ստեղծի և հետո կարդան մեկը մյուսին: Մերի Շելլին այդ ժամանակ ստեղծեց իր հայտնի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը, իսկ Ջորջ Բայրոնը առաջին պատմվածքը վամպիրների մասին՝ «Վամպիր» անվանումով: Այդ թվականին Բայրոնի կողմից գրված բանաստեղծություններում նկարագրվում են մռայլ երկինքն ու անդադար շարունակվող վատ եղանակները:

Հետագա հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտահանրամատչելի գրականության մեջ հաճախակի կարելի է հանդիպել բազմաթիվ չապացուցված ենթադրություններ՝ աղետին հաջորդող տասնամյակների մասին, որոնք հնարավոր է, որ Ինդոնեզիայի հրաբուխի ժայթքման պատճառահետևանքնային կապերից են առաջացել.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Weather Doctor's Weather People and History: Eighteen Hundred and Froze To Death, The Year There Was No Summer»։ Islandnet.com։ Վերցված է 2012-03-05 
  2. Cole-Dai, J., D. Ferris, A. Lanciki, J. Savarino, M. Baroni, and M. H. Thiemens (2009), Cold decade (AD 1810—1819) caused by Tambora (1815) and another (1809) stratospheric volcanic eruption, Geophys. Res. Lett., 36, L22703, doi:10.1029/2009GL040882
  3. Аналогичные явления наблюдались в 1883 году после извержения вулкана Кракатау и на западном побережье Соединенных Штатов в 1991 году после извержения вулкана Пинатубо на Филиппинах.
  4. Was die schönsten Sonnenuntergänge verraten // wissenschaft.de, 25.09.2007
  5. Команда греческих ученых… (нерабочая ссылка) // cnews.ru, 25.09.2007 (копия на rsci.ru)
  6. Ф. Лангер. Вулкан, который изменил мир: Апокалипсис вчера // Geo. — 2015. — № 4. — С. 113.
  7. https://books.google.am/books?id=RGlpCAAAQBAJ&pg=PA47
  8. «Brimstone and bicycles» // New Scientist, January 29, 2005
  9. 9,0 9,1 BBC Radio 4 — In Our Time, 1816, the Year Without a Summer

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


  • Keith Briffa: Influence of volcanic eruptions on Northern Hemisphere summer temperature over the past 600 years, в журнале Nature 393 (Июнь 1998), 450—455. doi:10.1038/30943
  • Charles R. Harington: The Year Without a Summer? World Climate in 1816, Оттава 1992. ISBN 0-660-13063-7 (англ.)
  • Henry and Elizabeth Stommel: Volcano Weather. The Story of 1816, the Year Without a Summer, Newport (R. I.) 1983. ISBN 0-915160-71-4 (англ.)
  • R. B. Stothers: The great Tambora eruption in 1815 and its aftermath, в журнале Science 224 (1984), 1191—1198. doi:10.1126/science.224.4654.1191

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]