Կարլ Դրեզ
Կարլ Դրեզ գերմ.՝ Karl Drais | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1785[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարլսրուե, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 10, 1851[1][2][5] (66 տարեկան) |
Մահվան վայր | Կարլսրուե, Բադենի Մեծ Դքսություն[4] |
Գերեզման | Hauptfriedhof Karlsruhe և Alter Friedhof |
Քաղաքացիություն | Բադենի Մեծ Դքսություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | գյուտարար, forester, դիզայներ և land surveyor |
Ծնողներ | հայր՝ Karl Wilhelm Ludwig Friedrich Drais von Sauerbronn? |
![]() |
Բարոն Կարլ Դրեզ (գերմ.՝ Karl Drais, ամբողջական անունը՝ Կարլ Վիլհելմ Լյուդվիգ Ֆրիդրիխ ֆոն Դրեզ ֆոն Զաուերբրոն, գերմ.՝ Karl Wilhelm Ludwig Friedrich von Drais von Sauerbronn, ապրիլի 29, 1785[1][2][3][…], Կարլսրուե, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - դեկտեմբերի 10, 1851[1][2][5], Կարլսրուե, Բադենի Մեծ Դքսություն[4]), գերմանացի գյուտարար։ Նրան են պատկանում հեծանիվի[6][7][8], գրամեքենայի[6], մսաղացի[9] գյուտերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Դրեզը ծնվել է 1785 թվականի ապրիլի 29-ին Բադենի մեծ դքսության մայրաքաղաք Կարլսրուեում։ Նրա ծնողները՝ բարոն Կարլ Վիլհելմ Ֆրիդրիխ Լյուդվիգ Դրեզը և բարոնուհի Քրիստինա Մարգարիտա դե Կալենտալալը՝ մեծ կարողություն չունեին, չնայած որ հայրը դատարանի խորհրդական էր։ Նրա կնքահայրը` Բադենի մեծ դուքս Կարլ Ֆրիդրիխն էր։
Երիտասարդ Կարլը ուսումը սկսել է հայրենի քաղաքում, այնուհետև շարունակել՝ Պֆորցհայմի ջրային և անտառային կառավարման մասնավոր դպրոցում։ 1803-1805 թվականներին Հեյդելբերգի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և ճարտարապետություն։ Ուսումնառությունից հետո նա աշխատանքի է անցել Բադենի մեծ դքսության ջրային և անտառային ընկերությունում։ 1811 թվականին մեկնել է Մանհայմ՝ ծնողների մոտ, որտեղ հայրն արդարադատության բարձրագույն դատարանի նախագահ էր նշանակվել։ Հենց այս ժամանակաշրջանից էլ սկսել է զբաղվել գյուտարարությամբ։ 1813-1814 թվականներին կոնգրեսին է ներկայացրել իր ստեղծած երկու մեքենաներից մեկը։ Այն ուներ չորս անիվ և աշխատում էր մարդու կողմից ուժ կիրառելու շնորհիվ։

1817 թվականի հունիսի 12-ին Կարլ Դրեզը, 33 տարեկանում, իր ստեղծած «քայլող մեքենայով» Մանհայմից մեկնեց Շվեցինգեն` 14,4 կիլոմետրն անցնելով մեկ ժամից քիչ ավել ժամանակահատվածում։ Այն ուներ երկու անիվ և նստատեղ։ Առջևի անիվն ապահովում էր շարժման ուղղությունը։ Այս գյուտը ֆինանսական մեծ հաջողություն չբերեց։ Բադենի Մեծ Դուքս Կարլ Ֆրիդրիխի աջակցությաբ, այս գյուտի համար Դրեզը ստացավ մեխանիկայի պրոֆեսորի կոչում, 10 տարվա անդորրագիր և կենսաթոշակ։
Կարլ Դրեզի վերջին տարիներն այնքան էլ նպաստավոր չէին ֆինանսական տեսակետից։ 1849 թվականի հեղափոխության պատճառով զրկվել էր կենսաթոշակից։ Կարլ Դրեզը մահացել է 1851 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Կարլսրուեում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Audrey Malgras-Serra, Karl Drais - la nouvelle biographie, Goethe-Institut Mannheim-Heidelberg, 2006, 3 p. lire [archive] (consulté le
- Keizo Kobayashi, Histoire du vélocipède de Drais à Michaux 1817-1870: Mythes et réalités, Tokyo, Bicycle culture center, 1993
- Hans-Erhard Lessing, Automobilität - Karl Drais und die unglaublichen Anfänge, Maxime-Verlag, Leipzig 2003 [1] [archive]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118702459 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 6,0 6,1 Die Welt: Карл Дрез — человек, который изобрел велосипед (Karl Drais — Der Mann, der das Fahrrad erfand)(գերմ.)
- ↑ Stern: 225 лет со дня рождения изобретателя велосипеда Карла Дреза (225. Geburtstag des Fahrrad-Erfinders Karl Drais)(գերմ.)
- ↑ Официальный сайт города Карлсруэ: Карл Фридрих Дрез фон Зауербронн: изобретатель велосипедов — (Karl Friedrich Drais von Sauerbronn: Erfinder des Zweirades) Արխիվացված 2015-12-28 Wayback Machine(գերմ.)
- ↑ ИЗ ИСТОРИИ МЯСОРУБКИ / Наука и Жизнь, 2006 №12
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Դրեզ» հոդվածին։ |
|