Կարթագենի հիմնադիր Դիդոնեն (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ուիլյամ Թըրներ[1] |
տարի | 1815 |
բարձրություն | 155,5 սանտիմետր |
լայնություն | 232 սանտիմետր |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[2] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Կարթագենի հիմնադիր Դիդոնեն» նաև «Դիդոնեն Կարթագենը հիմնադրելիս կամ Կարթագենի կայսրության ծաղկումը» (անգլ.՝ Dido building Carthage, or the rise of the Carthaginian Empire), անգլիացի նկարիչ, ռոմանտիկական բնանկարի վարպետ, ջրանկարիչ և փորագրիչ, ֆրանսիական իմպրեսիոնիստների նախակարապետ Ուիլյամ Թըրների նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1815 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 155,5 × 230 սմ։ 1856 թվականից ցայսօր «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[3] (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Թըրները նկարը ստեղծելիս որպես սյուժե օգտագործել է Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմը։ Դիդոնեն Պիգմալիոնի՝ Տյուրոսի արքայի քույրն էր և Սիքեի Կինը։ Նա փախչում է Լիբիա այն բանից հետո, երբ գահի համար մղվող պայքարում ձեռնունայն մնաց։ Այստեղ, ըստ ավանդության, Դիդոնեն հիմնադրում է Կարթագեն քաղաքը։ Ուիլյամ Թըրները հաճախակի էր անդրադառնում դասական սյուժեներին, իսկ Դիդոնեի և Էնեասի պատմությունը նկարչի ամենասիրելի թեմաներից էր. մահվանից առաջ նա հասցրեց ստեղծել ևս չորս նկարներ այս նույն թեմայով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ առավել ամբողջությամբ է պատկերված իդեալականացված աշխարհը, որն ըստ էության Ջոշուա Ռեյնոլդսի արվեստի տպավորության ներքո է ստեղծվել։ Նրա դասախոսությունները Ուիլյամ Թըրները լսել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ուսանելի տարիներին։
Հավատարիմ իր համոզմունքներին, ըստ որի գեղարվեստական ստեղծագործությունը պետք է ունենա խրատականություն, Ուիլյամ Թըրները հակասություն է դրել «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործության մեջ։ Մի կողմում երևում է Կարթագենի եռացող կյանքը, իսկ մյուս կողմում, ըստ մասնավորի աջ հատվածում, պատկերված է Սիքեի գերեզմանը։
Հնարավոր է, որ նկարում պատկերված անսովոր գունավորմամբ արևը վրձնելիս Թըրները տեսել է ինդոնեզական Տամբորա հրաբուխը[4]։ 1815 թվականի ապրիլին այդ հրաբուխի ժայթքման ժամանակ մթնոլորտ է արտանետվել ավելի քան 100 կիլոմետր խորանարդ մոխիր։ Այդ պատճառով փոխվել է կլիման Երկրի վրա. չափազանց երկարատև մառախուղներ էին գրանցվում, իսկ 1816 թվականի ամառը հայտնի դարձավ «Տարին առանց ամռան» անվանումով։
Անկասկած «Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը վրձնելիս Ուիլյամ Թըրները ազդվել է Կլոդ Լորենի պատմական կտավից, որը կոչվում է «Թագուհու մեկնումը». այս նկարը հեղինակը տեսել է դեռևս 1799 թվականին։ Տեսնելով այս նկարը լոնդոնցի կոլեկցիոներ Էնգերսթայնի մոտ, Թըրները լացել է։ Նկարի սեփականատերի հարցումներին ի պատասխան Թըրներն ասում է. «Դա այն պատճառով է, որ ես երբեք չէի կարողանա նկարել այսպիսի նկար»։ 1815 թվականին ավարտելով նկարը, Ուիլյամ Թըրները այն համարեց իր արվեստի գագաթնակետ և իր կտակում պայման դրեց, որ մեռնելիս մարմինը փաթաթեն այս նկարով։ Սակայն հետո հեղինակը փոխում է կտակը, քանի որ, ըստ նրա, հետո կրկին կհանեն մարմինը գերեզմանից, որպեսզի նկարը դուրս հանեն։
«Կաթագենի հիմնադիր Դիդոնեն» ստեղծագործությունը շատ անգամներ ցանկացան գնել, սակայն հեղինակը անդրդվելի էր և մերժում էր բոլորին։ Նա իր այս կտավը կտակեց Ազգային պատկերասրահին պայմանով, որ այն միշտ տեղ գտնի «Թագուհու մեկնումը»[5] կտավի կողքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/dido-building-carthage-or-the-rise-of-the-carthaginian-empire-114514
- ↑ http://www.nationalgallery.org.uk/paintings/joseph-mallord-william-turner-dido-building-carthage
- ↑ Dido building Carthage, or The Rise of the Carthaginian Empire // National Gallery Picture Library.
- ↑ Joseph Mallord William Turner — Biography, life and works.
- ↑ Уильям Тёрнер / Перевод с английского А. Е. Мосейченко. — М., 2007. — С. 96—97.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Уильям Тёрнер / Перевод с английского А. Е. Мосейченко. — М.: ЗАО «БММ», 2007. — 256 с. — 2000 экз. — ISBN 5-88353-278-0
- Дзуффи С. Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 244. — 431 с. — ISBN 5-224-03922-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National Gallery
- JMW Turner, the English Claude, The Guardian, 8 March 2012
- J.M.W. Turner: The Making of a Modern Artist, Sam Smiles, p. 42-44, 126–128
- Academies, Museums, and Canons of Art, Gillian Perry, Colin Cunningham, p. 183-185
- Angel in the Sun: Turner's Vision of History, Gerald E. Finley, p. 63-67
- Cultivating Picturacy: Visual Art And Verbal Interventions, James A. W. Heffernan, p. 129-131
- Turner biography Archived 2015-05-01 at the Wayback Machine., Turner Society
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարթագենի հիմնադիր Դիդոնեն (նկար) կատեգորիայում։ |