Վոլոժինի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վոլոժինի գետտո (1941 թվականի օգոստոս – 1943 թվականի ամառ), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի օկուպացիայի ընթացքում հրեաների հալածանքների ու ոչնչացման շրջանակներում Բելառուսի Մինսկի մարզի Վոլոժին քաղաքի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։

Վոլոժինի օկուպացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից առաջ Վոլոժինի հրեա բնակիչների թվաքանակը կազմել է 1434 մարդ:

Քաղաքը վերմախտի զորքերի կողմից օկուպացվել է 1941 թվականի հունիսի 25-ին[1] (26-ին[2]), և մնացել նրանք վերահսկողության ներքո երեա տարի՝ մինչև 1944 թվականի հուլիսի 5-ը[3][4][5]:

Քաղաքի բուրգոմիստր նացիստները նշանակել են Ստանիսլավ Տորսկուն (Stanislaw Torsky), որն ուներ ծայրահեղ հակասեմական հայացքներ[6]:

Գետտոյի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք մտած զինվորներն անմիջապես սպանել են մի քանի հրեաների: Հաջորդ օրը՝ 1941 թվականի հունիսի 26-ին, գեստապոն բռնի կերպով ստեղծել է 12 մարդուց բաղկացած յուդենրատ: Բուրգոմիստրն իր ղեկավարման հենց երկրորդ օրը հրամայել է ձերբակալել 11 հրեաների (նրանց թվում են եղել քաղաքի բժիկն իր դստեր հետ), որոնց գազանաբար ծեծել են ու գնդակահարել[6]:

1941 թվականի օգոստոսին Վոլոժինում ստեղծվել է հրեական գետտո, ուր տեղափոխվել են Վոլոժինի, Վիշնևոյի, Օշմյանիի ու մոտակա գյուղերի հրեաները՝ ընդհանուր առմամբ 3500 մարդ[6][7][8][9]:

Օկուպացիայի կարճ ժամանակ հետո ստեղծվել է հականացիստական դիմադրության հրեական ընդհատակյա խումբ[2]:

Պայմանները գետտոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեաները կատարել են հարկադիր աշխատանք, ենթարկվել տանջանքների, մատնվել սովի, շատերին սպանել են հրապարակայնորեն[6]:

Տեղաի բնակիչները, որոնք երբեմն փորձել են օգնել հրեաներին սննդով, դաժանորեն պատժվել են[6]:

Գետտոյի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ արտակարգ Պետական հանձնաժողովի հետ համագործակցող Վոլոժինի հանձնաժողովը 1945 թվականի հունիսի 13-ի արձանագրությունում պաշտոնապես ամրագրել է, որ Վոլոժինի շրջանում նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից սպանված խաղաղ բնակիչների մեծ մասը եղել են հրեաներ: Նրանց թվում են եղել Վոլոժինի եշիվայի վերջին 64 աշակերտները[3]:

Գերմանացիները, մանրակրկիտ կերպով իրականացնելով հրեաների ոչնչացման ծրագիրը, հրեաների առաջին զանգվածային գնդակահարությունը կազմակերպել են 1941 թվականի օգոստոսին. նրանք քաղաքից դուրս են տարել 45 մարդու, նրանց ստիպել փորել փոս և բոլորին գնդակահարել՝ վիրավորներին թաղելով մեռածների հետ միասին[2][3][7][10]։

Վոլոժինի հրեաներին նվիրված հուշարձան Գորկու փողոցում
Սպանված հրեաներին նվիրված հուշարձան Պուշկինի փողոցում
«Սգացող մայրը» հուշարձան 1942 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին կատարված զանգվածային սպանության վայրում
Հուշարձան Վոլոժինի հրեական գերեզմանատանը

1941 թվականի հոկտեմբերի 28-ին գեստապոյի տեղական բաժանմունքի ղեկավարը, որի մականունը Մոկա (Moka) էր, հրամայել է գնդակահարել 10 հրեաների անտառում՝ քաղաքի մոտակայքում։ Սպանվածների թվում է եղել յուդենրատի գլխավոր Յակոբ (Յանի) Գարբերը։ Հայտնի է դեպք, երբ մի քանի հրեաներ գնդակահարվել են բացված Տորայի թղթագլանի վրա[6]։

1941 թվականի դեկտեմբերի 1-ին սպանվել են շուրջ 300 վոլոժինցի հրեաներ[7][10]։

1942 թվականի մայիսի 10-ին որոշվել է պատժել Վոլոժինի գետտոյի հրեաներին դրանից մի քանի օր առաջ պարտիզանների կողմից երեք գերմանացիների սպանության համար։ Առավոտյան ժամը 5-ին գետտոն շրջապատվել է ՍՍ զորաբաժանումների և բելառուս ու լեհ ոստիկանների կողմից։ Նրանք մտել են գետտո, սպանել հրեա երկու ոստիկանների դարպասների մոտ, ապա սկսել են կրակել հրեաների ամբոխի վրա[11]։ Ոստիկանության ղեկավարը կանչել է յուդենրատի անդամներից մեկին, հրամայել մաքրել կոշիկները, ապա կրակել նրա գլխին։ Հրեաների մի մասը փորձել է բարձրանալ տանիքների վրա ու ցատկել գետտոյի ցանկապատից դուրս։ Նրանց մեծ մասն սպանվել է, բայց տասներկու մարդու հաջողվել է փախչել։ Կենդանի մնացած հրեաների մի մասն սպաել է մինչև երեկո, իսկ գիշերը նրանց մի մասը կարողացել է հեռանալ անտառ։

1942 թվականի մայիսի կեսերին Վոլոժինում գնդակահարվել է 2000 հրեա[9][12]։ Եվս մեկ «գործողություն» (այդ մեղմասացությամբ գերմանացիները կոչել են զանգվածային սպանությունները) կազմակերպվել է 1942 թվականի հոկտեմբերին (սեպտեմբերին[2])։ Գեստապոյականները 225 (220[10]) հրեաների լեհական նախկին զորանոցներից քշել են Դուբինսկայա փողոց ու գնդակահարել[3][10]։

1943 թվականի հունվարին Վոլոժինի ծարամասում՝ Շապովալովսկայա փողոցում, գերմանացիներն ու բելառուս ոստիկանները շուրջ 400 հրեաների կենդանի այրել են վուշ չորացնելու ցախանոցում[2][3][10]։

1943 թվականի հունիսին (մայիսի 2[10]) գերմանացիներն սպանել են 1500 վոլոժինցի հրեաների, այդ թվում նաև երեխաների ու կանանց։ Դրա պատճառը եղել է տեղացի Դանիլա Նեխայի մատնությունը գեստապոյին, թե հրեաներն իրենց մոտ թաքցնում են ռադիոընդունիչ։ Սկզբում գեստապոյականները գետտոյի կալանավորներին հավաքել են մեծ ցախատանը, ապա այնտեղից 50-100 մարդկանցից կազմված խմբերով տարել հրեական գերեզմանատուն ու գնդակահարել։ Դիմադրություն ցույց տվողները, թաքնվել կամ փախչել փորձողները սպանվել են տեղում։ 600 հրեաների, որոնք փորձել են թաքնվել, կենդանի այրվել են լեհ նախկին անդարմ Բուլովի (Bulow) տանը, որ գտնվել է գերեզմանատան մոտ։ Այդ ընթացքում կարողացել է փրկվել ընդամենը մեկը՝ Գիրշ Սկլյուտը, որը հարվածել է ոստիկանին ու փախել[2][3][7][10]։ Զանգվածային սպանությունների մասնակիցներից մեկը դատարանում տված ցուցմունքի ժամանակ ասել է. «....Մենք դուրս եկանք Վոլոժին քաղաքից, որտեղ գնդակահարել էինք շուրջ երկու հազար հրեաների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների։ Գնդակահարությունը ղեկավարել է Գրավեն։ ....Ես անձամբ գնդակահարել եմ հարյուր քսան մարդ»[13]։

1943 թվականի ամռանը գետտոյում մնացած հրեաներին տարել են գերեզմանատուն, ստիպել մեծ փոս փորել, ինչից հետո նրանց կենդանի թաղել են տրակտորների ու տանկերի օգնությամբ[14][10]։

Քաղաքի ազատագրումից հետո Վոլոժին վերադարձած մի քանի հրեաներ սպանվել են տեղացիների կողմից[14]։

Սպանությունների կազմակերպիչներ ու կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակահարությունների ղեկավարել են գերմանացի սպաներ Բլյումն ու Բլեշը, որոնց օգնել են տեղացի կոլաբորացիոնիստները։ Հրեաների սպանություններին ակտիվորեն մասնակցել է քաղաքային ստիկանության պարետ Յանկովսկին (Վոլոժինում ԲԽՍՀ հողագործության ժողկոմատի նախկին լիազոր)։ Հրեաների նկատմմաբ ցուցաբերած հատուկ դաժանությամբ աչքի են ընկել Վոլոժինի բնակիչներ Տավտենը, Զենկոն, Բոտյանն ու Ստանկևիչ եղբայրները Ֆիլիպինյատի գյուղից[3]։

Ոստիկաններ Նեհայը, Ժուրկևիչն ու Կաշկևիչը գնդակահարություններից հետո զբաղվել են դիակատպությամբ՝ հանգուցյալների վրայից հանելով կոշիկներն ու հագուստները, ատամների ոսկե ու պլատինե հավելումները, վերցնում արժեքավոր իրերը, փողն ու ժամացույցները[3]։

Փրկության դեպքեր և «աշխարհի արդարակյացներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոժինում երեք մարդու շնորհվել է «աշխարհի արդարակյացի» կոչում Իսրայելի «Յադ Վաշեմ» ինստիտուտի կողմից «ի նշան խորագույն երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաներին ցուցաբերված օգնության համար».

  • Մարիա Ստասյակ – Ռեգինա Դրատվիցկայային ու նրա որդուն՝ Բենիին փրկելու համար[15],
  • Յան և Անտոնինա Նովոդվորսկիներ – Շաի Լավիտին ու Իոսիֆ Գուդեսին փրկելու համար[16]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ազատագրումից հետո Արտակարգ հանձնաժողովը կարողացել է վերականգնել Վոլոժինում սպանված ավելի քան 3000 հրեաներից ընդամենը 136-ի ազգանունները՝ նշելով նրանց տարիքը, սեռը, մասնագիտությունն ու պատերազմից առաջ աշխատանքի վերջին վայրը[3]:

1992 թվականին հին հրեական գերեզմանատունը, որտեղ տեղի են ունեցել հրեաների գնդակահարությունները, արտասահմանցի հրեաների միջոցներով ցանկապատվել է ու կարգի բերվել: Այնտեղ՝ քաղաքի կենտրոնում, գտնվում է այն 45 հրեաների եղբայրական գերեզմանը, որոնց 1941 թվականի օգոստոսին գերմանացիներն ստիպել են փորել իրենց գերեզմաններն ու գնդակահարել են[1]:

1995 թվականին Վոլոժինի հրեաների գնդակահարությունների մեկ այլ վայրում տեղադրվել է հուշարձան բելառուսերեն ու եբրայերեն գրություններով[2][7][17]:

1961 թվականին տեղադրվել է սգացող մոր արձան գետտոյի կալանավորների գերեզմանի վրա, որտեղ 1942 թվականի սեպտեմբերին գերմանացիները տանջահար են արել ու գնդակահարել գետտոյի կալանավոր 1000 հրեաների: 2015 թվականին այնտեղ վերաթաղվել են սպանված հրեաների աճյունները, որոնք գտնվել են մարզադաշտում կատարվող շինարարական աշխատանքների ժամանա, իսկ ողջ հուշահամալիրը վերանորոգվել է[18][19]:

1961 թվականին նույնպիսի հուշարձան է տեղադրվել 1942 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին սպանված հրեաների գերեզմանին (100-220 ծերեր, կանայք ու երեխաներ):

Վոլոժինի գետտոյի վերաբերյալ նյութերը ցուցադրվում են Վոլոժինի երկրագիտական թանգարանում[20]:

Հրապարակվել են Վոլոժինի սպանված հրեաների ոչ ամբողջական ցանկեր[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 162
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Воложин. Электронная еврейская энциклопедия
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Л. Смиловицкий, «Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944 гг.», Тель-Авив, 2000
  4. Периоды оккупации населенных пунктов Беларуси
  5. «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 242
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Leoni, ed., Ṿoloźin(եբրայերեն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Վոլոժին հոդվածը Ռուսական հրեական հանրագիտարանում
  8. «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 162, 164-165
  9. 9,0 9,1 Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 46
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 165
  11. Axis History Forum(անգլ.)
  12. «Памяць. Вiлейскi раён», 2003, էջ 280
  13. Газета «Працоўная слава». К. Побаль. «Новы парадак» у Вішневе
  14. 14,0 14,1 Бялик и песнь о Воложине(եբրայերեն)
  15. Яд Вашем. История спасения. Стасяк Мария.
  16. Яд Вашем. История спасения. Новодворские Ян и Антонина.
  17. Holocaust in Volozhin(անգլ.)
  18. «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 162, 440
  19. В Воложине открыли мемориальный знак в память о жителях города, расстрелянных нацистами
  20. В Воложинском музее проходит выставка, посвященная Второй мировой войне
  21. «Памяць. Валожынскi раён», 1996, էջ 253-254

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Адамушко В. И., Бирюкова О. В., Крюк В. П., Кудрякова Г. А. Справочник о местах принудительного содержания гражданского населения на оккупированной территории Беларуси 1941-1944. — Мн.: Национальный архив Республики Беларусь, Государственный комитет по архивам и делопроизводству Республики Беларусь, 2001. — 158 с. — 2000 экз. — ISBN 985-6372-19-4.
  • Л.К. Лявонаў, В.I. Малiшэўскi, А.Л. Петрашкевiч i iнш. (рэдкал.), Я.Я. Янушкевiч (укладальнiк) «Памяць. Валожынскi раён». — Мн.: «Мастацкая лiтаратура», 1996. — 454 с. — ISBN 985-02-0387-0(բելառուս.)
  • Смиловицкий Л. Л. Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — 432 с. — ISBN 965-7094-24-0.
  • Г. К. Кiсялёў, Я. А. Iгнатовiч, М. Ц. Кароткi i iнш. (рэдкал.), В. А. Коласава (укладальнiк) «Памяць. Вiлейскi раён». — Мн.: БЕЛТА, 2003. — 704 с. — ISBN 985-6302-56-0(բելառուս.)
  • Судебный процесс по делу о злодеяниях, совершённых немецко-фашистскими захватчиками в Белорусской ССР, с. 183—184;
  • Новак М. Ф. Валожынскае гета (բելառուս.)
  • Новак М. Ф. «Кровавый след в истории». Газета «Працоўная слава» Воложинского районного исполнительного комитета, № 172—173 (8340-8341), 6 ноября 2009 года (բելառուս.)
  • Роўда. Н. Расстрэл яўрэяў у Валожыне. Гавораць сведкі (բելառուս.)
  • В. Корбут. «Это было массовое уничтожение людей», газета «Советская Белоруссия», № 244 (24625), 23 декабря 2014
  • Վոլոժին հոդվածը Ռուսական հրեական հանրագիտարանում
  • Н. А. Михайлашев. «Буря гнева», Минск, изд. «Беларусь», 1971
  • Ицхак Арад. Уничтожение евреев СССР в годы немецкой оккупации (1941—1944). Сборник документов и материалов, Иерусалим, издательство Яд ва-Шем, 1991, ISBN 9653080105
  • Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941— 1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 985627902X
  • Винница Г. Р. Холокост на оккупированной территории Восточной Беларуси в 1941—1945 годах. — Мн.: Ковчег, 2011. — 360 с. — 150 экз. — ISBN 978-985-6950-96-7.
  • Новак М. Ф. «Крывавы след нямецка-фашысцкай акупацыі ў гісторыі Валожынскага раёна» (բելառուս.)