Ստելլա ՄաքՔարթնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլա ՄաքՔարթնի
անգլ.՝ Stella McCartney
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1971(1971-09-13)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԼամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունհրեա
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
Կրոնհուդայականություն[4]
ԿրթությունՍուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ, Ravensbourne University London?, Bexhill College?, Rye College? և South Houston High School?
Մասնագիտությունոճաբան և դերասանուհի
ԱմուսինAlasdhair Willis?
Ծնողներհայր՝ Փոլ ՄաքՔարթնի, մայր՝ Linda McCartney?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[6] և Բրիտանական Կայսրության շքանշանի սպա[5]
Կայքstellamccartney.com
 Stella McCartney Վիքիպահեստում

Ստելլա Նինա ՄաքՔարթնի (անգլ.՝ Stella Nina McCartney, 1971 թվական, սեպտեմբերի 13), անգլիացի մոդելավորող, The Beatles խմբի անդամ, Փոլ ՄաքՔարթնիի և լուսանկարիչ ու կենդանիների իրավունքների ակտիվիստ Լինդա ՄաքՔարթնիի դուստրը։ Իր հավաքածուներում նա չի օգտագործում մորթի ու կաշի[7][8], աջակցում է PETA կազմակերպությանը[9]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 13-ին Լոնդոնում՝ Փոլ ՄաքՔարթնիի և Լինդա Իսթմանի ընտանիքում։

Կրել է մայրական գծով տատիկների՝ Ստելլայի և Նինայի անունները, որը, ինչպես պարզվել է, ծագումով ռուս էր։ Մանուկ հասակում Ստելլան, իր երկու ավագ քույրերի, կրտսեր եղբոր, ծնողների և «Wings» ռոք խմբի հետ ճանապարհորդել է աշխարհով մեկ։ Հոր խոսքով՝ խմբին այդպիսի անվանում տալիս իրեն ոգեշնչել Է Ստելլայի ծննդյան պատմությունը։ Ծննդաբերությունը բարդ է եղել, և աղջիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ։ Փոլը գտնվել է վիրահատական պալատի տարածքում և աղոթել, որ նա ծնվի «հրեշտակի թևերի վրա»[10]։

Չնայած համբավին, ՄաքՔարթնին ցանկանում էր, որ իր երեխաները հնարավորինս ապրեն սովորական կյանքով, ուստի Ստելլան և մյուս երեխաները հաճախել են Արևելյան Սասիքսում գտնվող տեղական պետական դպրոց։ ՄաքՔարթնիի վկայությամբ՝ դպրոցում սովորելու ժամանակ աղջիկը ինչպես ինքն է ենթարկվել ծաղրուծանակի, այնպես էլ մասնակցել է այլ աշակերտների նկատմամբ ծաղրուծանակին[11]։ Ստելլայի խոսքով՝ «նույնիսկ դպրոցում ինձ այլ կերպ էին վերաբերվում․ որպես բիթլներից մեկի աղջկան, որը միշտ կարող էր նեղացնել ցանկացածին։ Հասկանալի է, որ ես տիպված էի ընդհարվել և ընդդիմանալ ամբողջ աշխարհին»։ Մանկության տարիներին լինելով հանդուգն աղջնակ՝ նա չի վարանել նեղացնել բոլորին՝ հավատարիմ մնալով այն տեսակետին, որ պետք չէ ուշադրություն դարձնել ուրիշների կարծիքներին։ Ինչ վերաբերում է հանրահայտ հոր աշխատանքին, նա միշտ դստերը ներկայացնում էր իր նոր ձայնագրված երգերը՝ թույլ տալով, որ նա արտահայտի իր կածիքը[12]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում Ստելլան սկսել է հետաքրքրվել հագուստի դիզայնով, այդ ժամանակ էլ նա ստեղծել է իր առաջին ժակետը։ Երեք տարի անց նա դարձել է Քրիստիան Մարի Մարկ Լակրուայի ինտերնը, որն աշխատում էր հագուստի իր առաջին հավաքածուի վրա, և կատարելագործել է հմտությունները՝ աշխատելով Էդուարդ Սեկստոնի մոտ, որը մի քանի տարի եղել է իր հոր դերձակը։

Հիմնական կրթությունը ստացել է Ռեյվենսբորն դիզայնի քոլեջում, հագուստի դիզայնը սովորել է արվեստի և դիզայնի Սուրբ Մարտին քոլեջում։ Լրատվամիջոցները հաղորդել են, որ նրա դիպլոմային հավաքածուն 1995 թվականին՝ ավարտական շոուի ժամանակ, անվճար ցուցադրել են իր ընկերուհիները և սուպերմոդելներ Նաոմի Քեմփբելը, Յասմին Լե Բոնը և Քեյթ Մոսը։ Հավաքածուն ցուցադրվել է նրա հոր հայտնի երգի՝ «Stella May Day»-ի ուղեկցմամբ[13]։ Շոուն հայտնվել է թերթերի առաջին էջերում, իսկ հավաքածուն վաճառվել է Տոկիոյի և Լոնդոնի խանութներում՝ «Browns», «Joseph», «Bergberg Goodman» և «Neiman Marcus» ապրանքանիշերի ներքո։

Հագուստի հավաքածուների ստեղծման ժամանակ Ստելլան չի օգտագործում մորթի ու կաշի, համագործակցում է «PETA» կազմակերպության հետ[9][14]։

Ստելլայի որոշ արտադրանքներ ուղեկցվել են տեքստերով, որոնք աջակցում են նրա՝ կենդանիների պաշտպանության քաղաքականությանը, օրինակ, Adidas-ի համար մշակված բաճկոններից մեկի թևի վրա գրված էր «սպորտային բուսակերների համար» նշումը։ Ստելլան չի հրաժարվել բուրդ, մետաքս և կենդանական ծագման այլ նյութեր օգտագործելուց։

Chloé, Gucci, CARE[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մարտին Ստելլա ՄաքՔարթնին նշանակվել է Փարիզի «Chloé» նորաձևության տան կրեատիվ տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարլ Լագերֆելդին։ Լագերֆելդը այնքան էլ տպավորված չէր նորաձևության տան նման ընտրությամբ և հայտարարել է, որ «Chloé»-ին բարձր անուն է պետք։ Նրանք ստացել են այն, բայց երաժշտության, այլ ոչ թե նորաձևության ասպարեզում։ Հուսանք, որ նա նույնքան օժտված է, որքան իր հայրը։ Չնայած նախնական թերահավատությանը՝ ՄաքՔարթնիի մշակումները առևտրային հաջողություն են ունեցել։

2001 թվականին Ստելլան լքել է «Chloé»-ն՝ «Gucci»-ի սեփական համանուն գիծը ստեղծելու համար։ Գիծը բաղկացած է չորս խանութից՝ Նյու Յորքում (2002 թվականից), Մեյֆերում (2004 թվականից), Լոս Անջելեսում (բացվել է 2005 թվականին՝ դիզայների ծննդյան օրը, և ներառում է նաև օծանելիք) և Հոնկոնգում (2008 թվականից)։ 2009 թվականին Ստելլան Փարիզում՝ Պալե-Ռոյալ պարտեզի սրտում, բացել է խանութ։

2000 թվականին Վոգ-ից ստացել է «Տարվա դիզայներ» տիտղոսը։ Մրցանակը դստերը հանձնել է Փոլ ՄաքՔարթնին։ Ստելլան շնորհակալություն է հայտնել նրան իր ելույթում և ասել, որ պարգևը նվիրում է իր հանգուցյալ մորը[15]։ 2000 թվականին ՄաքՔարթնին դարձել Է Գայ Ռիչիի հետ Մադոննայի ամուսնության հարսանեկան զգեստի հեղինակը։

2007 թվականի հունվարին Ստելլան սկսել է մաշկի խնամքի «CARE» արտադրանքի գիծը, որը 100%-ով բաղկացած է օրգանական բաղադրիչներից։ Գիծը ներառում է յոթ արտադրանք՝ ծիրանի կոսմետիկ կաթից և կիտրոնի թուրինջխոտից մինչև կանաչ թեյով և լինդենի ծաղիկներով տոնիկ[16]։ Ապրանքանիշի դեմքը դարձել է հոլանդացի մոդել Բեթ Ֆրանկեն։

Համատեղ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ստելլան դարձել Է Մադոննայի «Re-Invention World Tour»-ի, Էնի Լենոքսի ամառային շրջագայության և տարազների, Գվինեթ Փելթրոուի և Ջուդ Լոուի՝ Երկնային կապիտանը և ապագայի աշխարհի ֆիլմի կոստյումների հեղինակը[17]։

2004 թվականի սեպտեմբերին սկսվել է Ստելլայի երկարաժամկետ գործընկերությունը «Adidas» կորպորացիայի հետ։ Դիզայների գիծը ներառել է կանացի սպորտային հագուստ[18] լողի, մարզասարքերի, վազքի, թենիսի, ձմեռային սպորտի, պայուսակների և աքսեսուարների համար։ Հեղինակի ֆավորիտը դարձել է հատուկ ռեֆլեկտորով կախազարդը։ 2006 թվականի սկզբին կախազարդը թողարկվել է վարդագույն սրտի տեսքով, տարեվերջին՝ մոխրագույն գայլի գլխի տեսքով։ 2007 թվականի հունվարին Ստելլա ՄաքՔարթնին հայտարարել է «Adidas» ապրանքանիշի ներքո յոգայով զբաղվելու համար հավաքածուի գործարկման մասին[19]։

2005 թվականին մշակել է հագուստի և աքսեսուարների հավաքածու «H&M»-ի համար՝ գնորդների շրջանակը ընդլայնելու և իրենց արտադրանքն ավելի մատչելի դարձնելու համար։ Այս տարվա նոյեմբերին լույս տեսած հավաքածուն նմանություններ է ունեցել Ստելլայի թանկարժեք մոդելների հետ և գրեթե անմիջապես վաճառվել է։

2007 թվականի մարտի 12-ին սահմանափակ քանակով թողարկվել է 42 անուն-հավաքածու՝ Ավստրալիայում «Target» ցանցի 100 խանութներում բացառիկ վաճառքի համար։ Արտադրանքը ստեղծվել է Չինաստանում, գինը տատանվել է մեկ մետաքսի շարֆի համար 30 $-ից մինչև 200 $ տաֆտայից թռենչքոթի համար։ Գնորդները ստիպված են եղել գրոհել խանութները, քանի որ հավաքածուի մեծ մասը գնել են Իբէյ աճուրդում վերավաճառքի համար՝ բարձր գնով[20]։ Սակայն ավելի ուշ հավաքածուի զգալի մասը վերադարձվել է խանութներ՝ հագուստի ստանդարտ չափերը գերազանցող տարօրինակ գանգատներով։ Վերադարձված հագուստը պահանջարկ չի վայելել և գնահատվել է 60%-ով[21]։

2008 թվականի սկզբին սկսել է «LeSportsac»-ի պայուսակների գիծը։ Հավաքածուն ներառում է ճամփորդական պայուսակներ, ճամպրուկներ, նորածինների պարագաներ և մայրական պայուսակներ՝ 200-500 $ արժեքով։ Նախատեսվել է Լոս Անջելեսի և Նյու Յորքի «Ստելլա ՄաքՔարթնի» խանութների, «LeSportsac»-ի որոշ բուտիկների և համացանցի միջոցով վաճառքի համար։

2009 թվականին «Gap» մանրածախ ցանցի համար մանկական հագուստ է մշակել, որը նախատեսված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Ճապոնիայի «GapKids» և «babyGap» առանձին խանութներում վաճառքի համար։

2010 թվականի հունվարին ՄաքՔարթնին հայտարարել է Ուոլթ Դիսնեյ ընկերության հետ համագործակցության մասին՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմի մոտիվներով ոսկերչական հավաքածու ստեղծելու համար[22]։

2010 թվականի հուլիսին «Adidas»-ը՝ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի պաշտոնական գործընկերը, հայտարարել է բրիտանացի առաջատար դիզայներ Ստելլա ՄաքՔարթնիի՝ «Adidas Team GB» հավաքածուի կրեատիվ տնօրեն նշանակելու մասին, որը պատասխանատու է ինչպես մարզիկների, այնպես էլ բրիտանական թիմի երկրպագուների հագուստի մշակման համար։

Ամառային խաղերի պատմության մեջ առաջին անգամ դիզայները սպորտային հագուստի բրենդի հետ աշխատել է ազգային թիմերի հանդերձանքի դիզայնի ստեղծման վրա։ 1984 թվականից բրիտանական թիմի հանդերձանքը մատակարարող «Adidas» ընկերությունը Ստելա ՄաքՔարթնիին առաջարկել է նոր գծի կրեատիվ տնօրենի պաշտոնը, որպեսզի բրիտանացի մարզիկները 2012 թվականին ունենան ոչ միայն լավագույն, այլև ամենաոճային համազգեստը։ Արդյունքում բրիտանական դիզայնի լեգենդը իր ներդրումն է ունեցել ամենանորարար սպորտային հանդերձանքի մշակման գործում։

Թիմի ոճին կարող էին միանալ նաև երկրպագուները՝ Adidas Team GB սպորտային հագուստի նոր հավաքածուով, որը ստեղծել է դիզայները։ Հավաքածուն վաճառքի է հանվել 2010 թվականի աշնանը և ներառել ինչպես տղամարդու, այնպես էլ կանացի հագուստ։ Դա նոր նշանակում էր Ստելլայի համար, որն արդեն մշակում էր «Adidas by Stella McCartney» կանացի հագուստի հավաքածու բրենդի համար։

Ստելլա ՄաքՔարթնին այսպես է մեկնաբանել իր նշանակումը․ «Ինձ համար, որպես բրիտանացի դիզայներ, զարմանալի և յուրահատուկ հնարավորություն է «Team GB»-ի ստեղծարար տնօրեն լինելը, հատկապես եթե հաշվի առնենք, որ Անգլիան 2012 թվականի Օլիմպիական խաղերի ընդունող երկիրն էր»։

«Adidas by Stella McCartney» սպորտային հագուստի նոր հավաքածուն հագեցած է մթության մեջ լուսավորվող ներդիրներով, որոնց օգնությամբ հեծանվորդների համար հեշտացել է գիշերային պայմաններում տեղաշարժվելը, իսկ երկար աշխատանքային օրվանից հետո վազելը վերածվում է հաճելի և ուրախ արկածի։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլան միշտ պնդել է, որ հայտնի մոդելավորող կդառնար, անգամ եթե իր հայրը Փոլ ՄաքՔարթնին չլիներ։ Մասամբ դա պայմանավորված է այն ենթադրություններով, որ Chloé-ի սեփականատերը՝ Վանդոմը, նրան նշանակել է ոչ այնքան տաղանդի, որքան ուշադրություն գրավելու համար։ Սակայն վերջերս այդ քննադատներից ոմանք ճանաչել են նրա ընդունակությունները։ Ինչպես գրել Է Vogue-ը՝ «Chloé տան համար նրա առաջին հավաքածուն, որը ցուցադրվել է 1997 թվականի հոկտեմբերին Փարիզում, արագորեն ցրել է բոլոր վատ կասկածները նրա տաղանդի վերաբերյալ»[23]։

Ստելլան նորաձևության աշխարհում հայտնի է որպես «Պողպատե Ստելլա» կամ «Անդադար Ստելլա» անվանումներով։

2007 թվականի նոյեմբերին Ստելլան մեկ ոտքի տեսքով արծաթե կախազարդ է մշակել, հավանաբար, իր հոր նախկին կնոջը՝ Հիզեր Միլսին հուզելու նպատակով, որի մոտ մեկ ոտքը անդամահատված էր։ Նորաձևության աշխարհի ինսայդերները դա համարել են սրամիտ, բայց որոշ չափով անողջամիտ արարք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի 30-ին Ստելլա ՄաքՔարթնին ամուսնացել է բրիտանացի հրատարակիչ Ալասդեր Ուիլիսի հետ։ Ստելլայի հարսանեկան զգեստը իր մոր՝ 1969 թվականին կայացած հարսանիքի հարսանեկան զգեստի թարմացված տարբերակն էր[24]։ Հագուստի ստեղծմանը մասնակցել է Թոմ Ֆորդը՝ «Gucci»-ի նրա ղեկավարը։

Զույգն ունի չորս երեխա՝ Միլլեր Ալասդեր Ջեյմս (ծնված՝ 2005 թվականի փետրվարի 25)[25], Բեյլի Լինդա Օլվին (ծնված՝ 2006 թվականի դեկտեմբերի 8)[26][27], Բեկեթ Ռոբերտ Լի (ծնված՝ 2008 թվականի հունվարի 8)[28] և Դեյլի Դայլիս Ստելլա (ծնված՝ 2010 թվականի նոյեմբերի 23)[29]։

Ստելլան, ինչպես նաև նրա ամուսինը, Բրիտանական թագավորական լեգեոնի անդամներ են։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RKDartists (նիդերլ.)
  2. GeneaStar
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.beliefnet.com/celebrity-faith-database/m/stella-mccartney.aspx
  5. The London Gazette 60367 (բրիտ․ անգլ.) — 2012. — Iss. 60367. — P. 12.
  6. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2022. — Iss. 63714. — P. B10. — ISBN 978-0-11-692213-7
  7. Stella McC artney Kids hits stores today independent, 3 November 2010
  8. Ethical fashion Արխիվացված 2018-07-27 Wayback Machine Deccan Chronicle, November 14th, 2010
  9. 9,0 9,1 PETA: Do people you care about still wear fur?
  10. name/nm0565383/bio Биография Стеллs Маккартни на IMDb
  11. Stella Mccartney Wants Son To Go Private
  12. Стелла Маккартни: «Я посылала всех на хер» на RollingStone.ru
  13. CHRONICLE — New York Times
  14. Stella McCartney: 'Fashion people are pretty heartless' — guardian.co.uk
  15. BBC News | ENTERTAINMENT | Stella triumphs in New York
  16. «Care by Stella McCartney at Sephora». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  17. Stella McCartney(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  18. Adidas by Stella McCartney Արխիվացված 2010-11-11 Wayback Machine
  19. Stella McCartney adds «Gym Yoga» collection to her range for Adidas Արխիվացված 2009-10-25 Wayback Machine EnjoyFashion, 9 February 2007
  20. Surviving the Stella wars
  21. «Mass return of oversized garments». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  22. ELLE UK "Sells, Emma. «Stella McCartney designs for Disney»
  23. «Stella McCartney bio». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 16-ին.
  24. «Vogue Stella McCartney». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  25. «Stella McCartney's Baby Gets Family Name — Birth, Stella McCartney: People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  26. «Stella McCartney gave birth to a little girl on Friday». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. «Stella McCartney, Husband Welcome daughter». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.
  28. Stella McCartney welcomes a baby boy, Beckett Robert Lee Willis, to the family(չաշխատող հղում)
  29. «Stella McCartney Welcomes Daughter Reiley Dilys Stella». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելլա ՄաքՔարթնի» հոդվածին։