Քրիստիան Մարի Մարկ Լակրուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան Մարի Մարկ Լակրուա
ֆր.՝ Christian Lacroix
Christian Lacroix - 2018 (cropped).jpg
Ծնվել էմայիսի 16, 1951(1951-05-16)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԱռլ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՆոր Սորբոն համալսարան - Փարիզ III, Լուվրի դպրոց և Մոնպելիե III - Պոլ Վալերիի անվան համալսարան
Մասնագիտությունgrand couturier, դիզայներ, փոստային բացիկների դիզայներ, հագուստի ձևավորող և գործարար
Կայքchristian-lacroix.com
Christian Lacroix Վիքիպահեստում

Քրիստիան Մարի Մարկ Լակրուա (ֆր.՝ Christian Marie Marc Lacroix մայիսի 16, 1951(1951-05-16)[1], Առլ ֆրանսիացի մոդելավորող, Christian Lacroix բարձր նորաձևության տան հիմնադիր (այտեղ աշխատել է 1987 թվականից մինչև 2009 թվականը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ 1951 թվականին՝ ինժեներների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոնպելիե, որտեղ 1970—1972 թվականներին սովորել է Պոլ Վալերիի համալսարանում (Paul Valéry University), արվեստագիտության բաժնում, աշխատել է XVIII դարի գեղանկարչության մեջ պատկերված կոստյումների թեմայով, հետաքրքվել է նաև կինոարվեստում ներկայացված կոստյումների ուսումնասիրության աշխատանքներով։ Ցանկանալով դառնալ թանգարանային համակարգող՝ 1973 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սկսել է սովորել Սորբոնում՝ արվեստի պատմության բաժնում և Լուվրի դպրոցում՝ École du Louvre։

Սկսել է աշխատել որպես կոշիկի և աքսեսուարների ոճաբան, ուժերը փորձել է նաև նորաձևության քննադատի ոլորտում։ 1978 թվականին ընդունվել է աշխատանքի Hermès նորաձևության տանը, 1980 թվականին «Գի Պոլեն» նորաձևության տանն աշխատել է որպես օգնական։ 1981 թվականին նա աշխատել է «Jean Patou Ժան Պատու» նորաձևության տանը, որտեղ նրան հաջողվել է եռապատկել վաճառքի ծավալները։ 1987 թվականին Արնո Բերնարի ֆինանսական աջակցության շնորհիվ բացել է իր սեփական նորաձևության տունը։

1994 թվականին թողարկել է Bazar՝ առավել մատչելի հագուստի շարքը։ 1996 թվականին սկսել է թողարկել ջինսե հագուստներ, 1997 թվականին՝ սպասք և ճաշի պարագաներ՝ (Christofle–ի հետ համատեղ), 1999 թվականին՝ օծանելիք, 2001 թվականին՝ մանկական հագուստ, 2004 թվականին՝ կանացի սպիտակեղեն և տղամարդկանց հագուստ, նույն ընթացքում էլ թողարկել է Air France ավիաընկերության 1–ին կարգի ուղևորների համար համազգեստի լրակազմ (ներառյալ՝ գիշերազգեստ)։

2002—2005 թվականներին չլքելով սեփական նորաձևության տունը՝ իրականացրել է «Emilio Pucci Էմիլիո Պուչչի» նորաձևության տան գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

2006 թվականից սկսած՝ Քրիստիան Լակրուան զբաղեցնում է Մուլենի (Օվերն շրջան) բեմական կոստյումների ազգային կենտրոնի կառավարման նախագահի պաշտոնը։ Նույն թվականի հոկտեմբերին Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում տեղի ունեցած «Նորաձևությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում թանգարանի պատերի վրա ցուցադրվել է նրա կանացի հագուստի հավաքածուն[2]։

2009 թվականին ստիպված է եղել թողնել իր նորաձևության տունը․ այն սնանկ է ճանաչվել և ամբողջությամբ կազմաքանդվել[3]։

Քրիստիան Լակրուան իրականացրել է է փարիզյան մի շարք հյուրանոցների ներքին հարդարումը․ l’Hôtel du Petit Moulin Մարե թաղամաս (2005), l’Hôtel Bellechasse Սեն–Ժերմեն–դը– Պրե (2007) և l’Hôtel Notre Dame Փարիզի Աստվածամոր տաճարից ոչ հեռու (2010)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ամուսնացել է Ֆրանսուազ Ռոզենտիլի հետ։

Թատերական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական՝ «Ընկած հրեշտակները», բալետ Քերոլ Արմիտաժ, Փարիզի օպերա
  • 1988 թվական՝ «Փարիզյան ուրախություն (Gaîté Parisienne)», Լեոնիդ Մյասինի բալետը, Ամերիկայի բալետի թատրոն
  • 1997 թվական՝ «Կոնֆետների վալս» և «Հրաշալի կապուտակ Դանուբի վրա» վալս, Վիեննական ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգը։
  • 1998 թվական՝ «Թեմա վարիացիաներով», Ջորջ Բալանչինի բալետ, Վիեննական օպերա
  • 1999 թվական՝ «Մոխրոտիկ (բալետ)», Վիեննական օպերա։
  • 2000 թվական՝ «Թանկարժեք իրեր (բալետ)», Ջորջ Բալանչինի բալետ, Փարիզի օպերա
  • 2001 թվական՝ «Շահրիզադե», Բյանկա Լիի բալետ, Փարիզի օպերա
  • 2005 թվական՝ «Ֆեդրա (Ռասին)», Ժան–Ռասինի ողբերգությունը, Կոմեդի–Ֆրանսեզ

Կինոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994՝ «Բարձր նորաձևություն (ֆիլմ)», Ռոբերտ Օլտմենի գեղարվեստական ֆիլմ (կամեո)։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christian Lacroix., Pieces of a Pattern: Lacroix by Lacroix (խմբ. Patrick Mauries), «Thames & Hudson», էջ 192, ISBN 978-0500279335։
  • Christian Lacroix, Patrick Mauriès, Olivier Saillard., Christian Lacroix on Fashion, «Thames & Hudson», էջ 240, ISBN 978-0500287972։
Գրքային պատկերազարդումներ
  • Camilla Morton., Christian Lacroix and the Tale of Sleeping Beauty: A Fashion Fairy Tale Memoir, «It Books», էջ 112, ISBN 978-0061917318։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986՝ Ամերիկյան մոդելավորողների խորհրդի հատուկ մրցանակ
  • 2002՝ Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ (մրցանակը ստացել է իր՝ «գարուն—ամառ 2003» հավաքածուի ցուցադրումից հետո՝ LVMH կոնցեռնի տնօրեն Առնո Բեռնարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Christian Lacroix Fashion Show at the V&A»։ Fashion, Jewellery & Accessories։ Музей Виктории и Альберта։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին։ Վերցված է 2007-07-24  (անգլ.)
  3. Florentin Collomp. Christian Lacroix renaît timidement de ses cendres. // Le Figaro, 3 марта 2010(ֆր.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Francois Baudot., Christian Lacroix, «Universe», էջ 80, ISBN 978-0789301215։
  • Patrick Mauries., Christian Lacroix: The Diary of a Collection, «Simon & Schuster», էջ 192, ISBN 978-0684832593։
  • Martine Kahane., Christian Lacroix costumier, «Mecene», ISBN 978-2907970761։
  • Agnès Olive., Conversations au Soleil: Christian Lacroix, «LaBelleBleue» (Conversations au Soleil), էջ 38։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]