Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը
անգլ.՝ Sky Captain and the World of Tomorrow
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
 ԱՄՆ[1][2][3]
 Իտալիա[1][2]
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[4][5][6], մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, դիզելփանկ, այլընտրանքային պատմական ֆիլմ և կինոֆանտաստիկա
Թեմաօդագնացություն և խենթ գիտնական
Թվականսեպտեմբերի 14, 2004[7] և նոյեմբերի 18, 2004[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔերրի Քոնրան[9][5][6][…]
ՊրոդյուսերԱուրելիո դե Լաուրենտիս, Ջուդ Լոու, Ջոն Էվնետ և Սեյդի Ֆրոսթ
Սցենարի հեղինակՔերրի Քոնրան
ԴերակատարներԳվինեթ Փելթրոու[4][5][6][…], Անջելինա Ջոլի[4][6][10], Ջուդ Լոու[4][5][6][…], Լոուրենս Օլիվիե[10], Ջովաննի Ռիբիզի[5][6][11][…], Մայքլ Գեմբոն[5][6][11][…], Բայ Լին[6][10], Օմիդ Ջալիլի[6][10], Ջուլիան Քարրի[6][10], Համադա Միդո[12], Մարկ Ուելս[12], Դեմետրի Գորիցաս[12], Ուիլյամ Հոուփ[12], Թրևոր Բեքսթեր[12] և Ստյուարտ Միլիգան[12]
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՍաբրինա Պլիսկո
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունFilmauro և Paramount Pictures
Տևողություն106 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ57 958 696 $
Պաշտոնական կայքէջ

Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը (անգլ.՝ Sky Captain and the World of Tomorrow), Կերի Կոնրանի ֆիլմը՝ դիզելպանկ ոճում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողուհի Պոլի Պերկինսն ուսումնասիրում է վեց գիտնականների գաղտնի անհետացումը։ Նա նամակ է ստանում քիմիկոս բժիշկ Ջենինգսից, ով ասում է, որ գիտի, թե ով կհափշտակվի հաջորդը։ Պարզվում է, որ նա վեց գիտնականների հետ աշխատել է «11 շնորհավորանք» գաղտնի լաբորատորիայում, որը տնօրինում էր Տոտենկոպֆը (գերմաներեն՝ Totenkopf- «մահացած գլուխ»)։ Այդ ժամանակ Նյու-Յորք քաղաքը ենթարկվում է մեխանիկական հսկաների կողմից հարձակմանը («Մեխանիկական հրեշներ», «հսկա ռոբոտներ»), որոնց դեմ մարտնչում է էսկադրիլիան՝ երկնային կապիտանի գլխավորությամբ։ Թերթերն վկայում էին ուրիշ քաղաքներում նմանօրինակ հարձակումների մասին։ Մեխանիկական հսկաները գողանում էին նավթը, ածուխը, գեներատորները, պողպատաձույլ մեքենաների սարքավորումները։ Պարզվում է, որ ռոբոտները ռադիոկառավարելի են։ Ազդանշանը գալիս էր Շամբալա գաղտնի պետությունից (Նեպալում

Պոլի Պերսկինսը միանում է հետաքննությանը, կասկածելով, որ մեխանիկական հսկաները և գիտնականների անհետացումը փոխադարձ կապ ունեն։ Բացի դրանից, մեխանիկական հսկաների խորհրդանշանը զուգադիպում էր Տոտենկոպֆի լաբորատորիայի խորհրդանշանին։ Նեպալում երկնային կապիտանը և Պոլին գտնում են Տոտենկոպֆի լաբորատորիայի հետքերը, որտեղ իրականացվում էին դաժան փորձեր մարդկանց վրա։ Հետքերը տանում են մի կղզի՝ օվկիանոսում։ Հասնելով լաբորատորիա՝ երկնային կապիտանը և Պոլին ներկա են լինում տիեզերական նավի արձակելու պատրաստությանը, որի մեջ, ինչպես Նոյի տապանում, տանում են գիտնականներին և կենդանիներին։ Բայց և այնպես Տոտենկոպֆը լինում է մահացած և նրա ստեղծածները շարունակում են արձակելու պատրաստությունը։ Նավի արձակելուց հետո երկիրը կոչնչանար։ Երկնային կապիտանը ու Պոլին պետք է կանգնեցնեն չար ծրագիրը[13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդ Լոու- Երկնային կապիտան (Ջո, Ջոզեֆ Սալլիվան)
  • Գվինեթ Փելթրոու- Պոլի Պերկինս (լրագրողուհի)
  • Անջելինա Ջոլի- Ֆրենկի (Կուկ կապիտան)
  • Ջովանի Ռիբիզի- Դէկս (Երկնային կապիտանի օգնական)
  • Մայքլ Գեմբոն- Պեյլի (Թերթի խմբագիր)
  • Բայ Լին- Գաղտնի տիկին (Տոտենկոպֆին օգնող, ռոբոտ)
  • Օմիդ Ջալիլի- Կաջի (Տիբեթում՝ ճամբարի պետը, Ջոզեֆի ընկեր)
  • Լոուրենս Օլիվիե- Տոտենկոպֆ (գլխավոր չար կերպարը)
  • Պիտեր Լոու- բժիշկ Կեսսլեր

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին ցուցադրումը եղել է 2004 թվականի հուլիսի 22-ին՝ Սան Դիեգոյում։ Պրեմիերային մնացել էր 2 ամիս, որը հնարավորություն էր տալիս ուղղելու որոշ թերություններ։

Ֆիլմը պետք է մեծ էկրաններին լիներ սկսած 2004 թվականի հուլիսի 25-ից։ «Սարդ-մարդ 2» ֆիլմի պրեմիերայի օրվա նշանակումից հետո (2004 թվականի հունիսի 30)՝ պրոդյուսերներն որոշեցին տեղափոխել ֆիլմի թողարկումը 2004 թվականի սեպտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]