Սվետլանա Զագինայչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետլանա Զագինայչենկո
ուկրաիներեն՝ Світлана Юріївна Загінайченко
ռուս.՝ Светлана Юрьевна Загинайченко
Zaginaichenko S.Yu.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1957(1957-08-10)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 23, 2015(2015-11-23) (58 տարեկան)
Դնեպր, Ուկրաինա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս և գիտության մասսայականացնող
Հաստատություն(ներ)Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան
Գործունեության ոլորտՖուլերեն[1]
Ալմա մատերG. V. Kurdyumov Institute for Metal Physics of the National Academy of Sciences of Ukraine? (2004) և Լվովի համալսարան (1984)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2004)
Տիրապետում է լեզուներինռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն
Commons-logo.svg Svetlana Zaginaichenko Վիքիպահեստում

Սվետլանա Յուրեվնա Զագինայչենկո (ուկրաիներեն՝ Світлана Юріївна Загінайченко, օգոստոսի 10, 1957(1957-08-10), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 2015(2015-11-23), Դնեպր, Ուկրաինա), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2][3], որն զգալի ներդրում է ունեցել նյութի կոնդեսացված վիճակի ֆիզիկայի զարգացման բնագավառում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Զագինայչենկոն ծնվել է 1957 թվականի օգոստոսի 10-ին[2]։ 1964-1993 թվականներին բնակվել է Դնեպրոպետրովսկում։ 1964 թվականին ընդունվել է թիվ 9 միջնակարգ մասնագիտական դպրոց՝ անգլերեն լեզվի խորացված ուսուցմամբ (4 առարկա սովորել է անգլերեն լեզվով)[4], որտեղ սովորել է մինչև 1973 թվականը։ 1974 թվականին ավարտել է թիվ 19 միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ հանձնելով ավարտական բոլոր քննությունները։

Կարմիր դիպլոմով ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական համալսարանը՝ «ֆիզիկա» մասնագիտությամբ (1974-1979)[4]։ 1979-1982 թվականներին սովորել է Դնեպրոպետրովսկի Լ. Ի. Բրեժնևի անվան մետալուրգիական ինստիտուտի ասպիրանտուրայում[4]։ Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող տաս տարի աշխատելուց հետո 1992 թվականին ստացել է դոցենտի կոչում[4][3]։

1984 թվականին Լվովի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լուծելիություն, մագնիսականություն և վեցանկյուն կառուցվածքների կարգավորվող համաձուլվածքների ատոմների վերաբաշխումը» թեմայով[4][5]։ Պրոֆեսոր Յարոսլավ Իոսիֆովիչ Դոնչակը բարձր է գնահատել դիսերտացիոն աշխատանքի արդյունքները[4]։ Լվովում գտնվելու եռօրյա ժամկետում նա ոչ միայն պաշտպանել է իր ատենախոսությունը, այլև պատրաստել է փաստաթղթերի ողջ փաթեթը՝ դրանք Բարձրագույն որակավորման հանձնաժողով (ԲՈՀ) ներկայացնելու համար, որի համար Լվովում նրան կոչել են «Моторна дівка»[4]։ Թեկնածուական ատենախոսական աշխատանքի վերաբերյալ համամիութենական և միջազգային ամսագրերում տպագրվել է 20 գիտական աշխատանք[4]։ Հետազոտության արդյունքները փորձարկվել են Դնեպրում, Աշխաբադում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Սվերդլովսկում, Լվովում, Դոնեցկում, Կիևում, Իվանո-Ֆրանկիվսկում և Փիթսբուրգում (ԱՄՆ) կազմակերպված կոնֆերանսներում, կոնգրեսներում, սիմպոզիումներում, դպրոցական սեմինարներում և խորհրդակցություններում[4]։ 1983-1993 թվականներին աշխատել է Դնեպրոպետրովսկի Լ. Ի. Բրեժնևի անվան մետալուրգիական ինստիտուտում[2]։

1993 թվականին Կիևում նա մասնակցել է ՈւԳԱԱ-ի ՆՊԻ-ի ավագ գիտաշխատողի պաշտոնի մրցույթին[4][3]։ Այստեղ նա ղեկավարել է «Պինդ մարմինների հատկությունների ուսումնասիրության ֆիզիկամաթեմատիկական մեթոդներ» գիտա-տեսական խումբը[4][6]։ Գիտական հետազոտությունների ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար նրան շնորհվել է ակադեմիկոս Վ. Վ. Սկորոխոդի ստորագրությամբ պատվոգիր։ Ավագ գիտաշխատողի կոչում ստանալուց հետո նա աշխատել է ՈւԳԱԱ-ի ՆՊԻ-ի «Ածխածնային նանոկառուցվածքների ջրածնային նյութերի գիտություն և քիմիա» թիվ 67 բաժնի վարիչի տեղակալ[4][7]։ ՈւԳԱԱ-ի ՆՊԻ-ի թիվ 67 բաժնի վարիչ Շչուր Դմիտրի Վիկտորովիչը[7][8][9] համագործակցել է նրա հետ գիտական և ստեղծագործական աշխատանքում։ Նրանք հրատարակել են մի շարք համատեղ գիտահետազոտական աշխատություններ և մենագրություններ[10][11][12][13]։ Պաշտպանելով իր դոկտորական ատենախոսությունը՝ Զագինայչենկոն դարձել է Ուկրաինայի ԳԱԱ ՆՊԻ թիվ 67 բաժնի առաջատար գիտաշխատողը։ 1994 թվականին նշանակվել է Ջրածնային և արևային էներգիայի ինստիտուտի (IHSE) փոխտնօրեն[14]։ Դոկտորական ատենախոսության աշխատանքի նյութերը զեկուցվել և քննարկվել են 64 գիտաժողովների, սիմպոզիումների, կոնգրեսների, հանդիպումների ժամանակ 23 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Նորվեգիայում, Հունաստանում, Կորեայում, Չինաստանում, Լատվիայում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Լեհաստանում և այլ երկրներում[4][15]։ Ատենախոսության պաշտպանությունը կայացել է Ուկրաինայի ԳԱԱ-ի Գ. Վ. Կուրդյումովի անվան մետաղների ֆիզիկայի ինստիտուտում 2004 թվականին[4]։

Զագինայչենկոն մի շարք ուսանողներ է ունեցել Դնեպրոպետրովսկի մետալուրգիական ինստիտուտում[4]։ 2014 թվականի նույն օրը երկվորյակ եղբայրներ Անատոլի և Ալեքսանդր Զոլոտարենկոները Զագինայչենկոյի ղեկավարությամբ պաշտպանել են քիմիական գիտությունների թեկնածուի ատենախոսությունները[16][17]՝ շարունակելով զբաղվել իր գիտահետազոտական աշխատանքներով։ Այդ ամենն արտացոլվել է «Երեկոյան Կիև» թերթում տպագրված «Գիտության գալարներով» հոդվածում։ Դեռևս 2001 թվականից Զոլոտարենկոն օգնել է Զագինայչենկոյին գիտական հետազոտություններում[18][19][20][21]։

Զագինայչենկոն մահացել է 2015 թվականի նոյեմբերի 23-ին՝ գիշերվա ժամը երկուսին, 59 տարեկան հասակում, Դնեպրոպետրովսկում[4]։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանողական տարիներից Զագինայչենկոն սիրել է գիտական հետազոտություններ կատարել մոլեկուլային կինետիկ գաղափարների վրա հիմնված աշխատատար հաշվարկներով, ուսումնասիրել բյուրեղների ֆիզիկական հատկությունները։ Նրա ապագա գիտական ղեկավար՝ պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գենադի Միխայլովիչ Վորոբյովը[5] նրան առաջարկել է լուծել բյուրեղային մակերեսի հավասարակշռության կառուցվածքի որոշման խնդիրը, որը Զագինայչենկոն հետազոտել է[4]։ Դրանից հետո նա շարունակել է լուծել մի շարք խնդիրներ՝ վեցանկյուն և խորանարդ կառուցվածքների տարբեր բյուրեղների մակերեսային էներգիան որոշելու նպատակով՝ հաշվի առնելով անիզոտրոպիան և հարաբերակցությունը, սահմանել է դրանց ջերմաստիճանային և կոնցենտրացիոն կախվածությունը։ Գիտահետազոտական աշխատանքների նման ծավալները հնարավորություն են տվել հրապարակել մենագրություն և լրացնել դոկտորական ատենախոսությունը[4][15]։ Զագինայչենկոյի գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը ատոմների դասավորության վիճակագրական թերմոդինամիկական տեսությունների և տարբեր կառուցվածքների համաձուլվածքների ֆիզիկական հատկությունների մշակումն է եղել[2][4]։ Զագինայչենկոյի հետազոտության թեմատիկ մոտեցումներն իրականացվել են ակադեմիկոս Ադրիան Անատոլևիչ Սմիրնովի դպրոցի շրջանակներում, մշակվել է պինդ մարմիններում փուլային փոխակերպումների վիճակագրական տեսություն, կատարվել է դրանց մեխանիկական, մոլեկուլային, ջերմային, էլեկտրական, մագնիսական, դիպոլային, առաձգական և շատ այլ հատկությունների ուսումնասիրություն[2][4]։ Տեսական հաշվարկների արդյունքները համեմատվել են փորձարարական գրականության տվյալների հետ։

1993 թվականից հետո, երբ Զագինայչենկոն գլխավորել է «Պինդ մարմինների ուսումնասիրության ֆիզիկամաթեմատիկական մեթոդներ»[6] գիտական-տեսական խումբը Ուկրաինայի ԳԱԱ ՆՊԻ թիվ 67 բաժնում, նա ավարտել է բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, որոնք սկսվել են Դնեպրոպետրովսկում։ Զագինայչենկոյի աշխատանքի պտուղներից մեկը կոնցենտրացիայի խթանմամբ կառուցվածքային փուլային փոխակերպումների մշակված վիճակագրական-թերմոդինամիկ տեսությունն է՝ հաշվի առնելով երրորդ փոխարինման և միջանկյալ բաղադրիչի խառնուրդի ազդեցությունը, ջերմային և կառուցվածքային դատարկությունները, համակարգերի և կրաուդոնների ներդրումները[4]։ Ուսումնասիրվել են բյուրեղների ֆիզիկական երևույթները և մակերեսային հատկությունները, բյուրեղների կառուցվածքային թերությունները և դրանց ազդեցությունը հատկությունների վրա[2][4]։ Զագինայչենկոն մի խումբ համախոհների հետ ստեղծել է մի շարք արտոնագրային աշխատանքներ Ուկրաինայում (2002-2004)։ 2001 թվականին համահեղինակների հետ նա հրատարակել է իր առաջին մենագրությունը՝ «Ֆուլերենները՝ ապագայի նյութերի հիմք», որը դարձել է առաջին ռուսալեզու մենագրությունը ֆուլերենների մասին ԱՊՀ տարածքում[2][22]։ 3500 օրինակ տպաքանակը սպառվել է հենց առաջին ամիսներին և անհրաժեշտություն է առաջացել գիրքը վերահրատարակել։ Զագինայչենկոն ոչ միայն զբաղվել է գիտական հետազոտություններով և գիտական մենագրությունների հրատարակմամբ, այլև դարձել է «Сонячно-Воднева Енергетика» գրքի անգլերենից ուկրաիներեն թարգմանության համահեղինակը, որը 2006 թվականին հրատարակված ուկրաիներեն առաջին նման գիրքն է եղել[18]։

Ծանոթ է եղել այնպիսի գիտնականների հետ, ինչպիսիք են Վիկտոր Իվանովիչ Տրեֆիլովը (Ուկրաինա), Բորիս Եվգենևիչ Պատոնը (Ուկրաինա), Թուրխան Նեջաթ Վեզիրօղլուն (ԱՄՆ), Վալերի Վլադիմիրովիչ Սկորոխոդը (Ուկրաինա), Մոշե Ռոնը (Իսրայել), Միխայիլ Սոլոմոնովիչ Բլանտերը (Ռուսաստան), Ֆ. Է. Վագները (Գերմանիա), Բ. Բարանովսկին (Լեհաստան), Դ. Կ. Ռոսը (Մեծ Բրիտանիա), Մ. Քերիմովը (Ադրբեջան), Ա. Պ. Շիլովը (Ռուսաստան), Ֆուլերենների հայտնաբերման համար Նոբելյան մրցանակի դափնեկիր[23] սըր Ուոլթեր Հարոլդ Կրոտոն (Մեծ Բրիտանիա)[24], Էյջի Օսավան (Ճապոնիա), ով կանխատեսել է ֆուլերենի գոյությունը 1971 թվականին[25], Վ. Կրեչմերը (Գերմանիա), ով առաջինն իր թիմի հետ 1990 թվականին մշակել է գրամային քանակությամբ ֆուլերեններ ստանալու մեթոդը՝ գրաֆիտի էլեկտրոդները գոլորշիացնելով էլեկտրական աղեղում հելիումի մթնոլորտում ցածր ճնշման պայմաններում[26]։

Անդամակցությունը մասնագիտական ընկերություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից մինչև 2015 թվականը Զագինայչենկոն եղել է «Ջրածնային նյութագիտության և ածխածնային նանոնյութերի քիմիա» (International Conferences «Hydrogen Materials Science and Chemistry of Carbon Nanomaterials» (ICHMS) միջազգային կոնֆերանսների կազմկոմիտեի համանախագահ[4][27]։ 1992 թվականից դարձել է Ջրածնային էներգետիկայի միջազգային ասոցիացիայի (IAHE) անդամ ԱՄՆ-ում[28]։ 1994 թվականին զբաղեցրել է Ջրածնային և արևային էներգետիկայի ինստիտուտի (IHSE) տնօրենի տեղակալի պաշտոնը[14], 1995 թվականից՝ International Journal of Hydrogen Energy (ԱՄՆ) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[4][29], 2000 թվականից՝ «New Materials for Electrochemical Systems» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ (Կանադա)[4][29], 1995 թվականից՝ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 2004 թվականից եղել է Ուկրաինայի ջրածնային էներգետիկայի ասոցիացիայի (AHEU) փոխնախագահը[4][30], 2009 թվականին հիմնադրել է ուկրաինական «Կարբոն» ասոցիացիան[31], 2010 թվականից եղել է NATO Science «Carbon Nanomaterials in Clean-Energy Hydrogen Systems» («Ածխածնային նանոնյութերը մաքուր էներգիայի ջրածնային համակարգերում») գիտական միջազգային կոնֆերանսի կազմկոմիտեի համանախագահը[32], 2014 թվականից՝ Էներգետիկ տեխնոլոգիաների համաշխարհային ասոցիացիայի (WAET) պատվավոր անդամ[33]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ԳԱԱ ինստիտուտում Զագինայչենկոն բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով և շնորհակալագրերով՝ գիտական խնդիրների լուծման գործում հաջողության հասնելու և գիտական հետազոտությունների իրականացման գործում ստեղծագործական մոտեցման համար[4]։ 1994 թվականին Ուկրաինայի Տիեզերական ազգային գործակալության և Ուկրաինայի տիեզերագնացության ֆեդերացիայի որոշմամբ՝ ջրածնի պլազմայի ոլորտում փակ հետազոտությունների համար նրան շնորհվել է ակադեմիկոս Միխայիլ Յանգելի անվան մեդալ[4]։ 1995 թվականին Ուկրաինայի ազգային տիեզերական գործակալության և Ուկրաինայի տիեզերագնացության ֆեդերացիայի որոշմամբ միկրոարբանյակի և ջրածնային շարժիչի հետագծի կարգավորման վրա փակ աշխատանքների համար նրան շնորհվել է Յուրի Կոնդրատյուկի անվան մեդալ[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է տարբեր լեզուներով ավելի քան 530 գիտական հրապարակումների[4][10][12], այդ թվում՝ 8 մենագրությունների[10][11][12]։ «Ֆուլերենները՝ ապագայի նյութերի հիմք» գրքի համահեղինակ է[22]։ 2001 և 2004 թվականներին գիտական մենագրություններին շնորհվել են պատվոգրեր[29][34]։ 2006 թվականին անգլերենից ուկրաիներեն թարգմանված «Сонячно-Воднева Енергетика. Сила, яка здатна врятувати Землю» գրքի համահեղինակ է[18]։ Այդ գիրքը 2006 թվականին առաջին ուկրաինալեզու գիրքն է եղել, որը հնարավորություն է տվել լրացնել գիտության այս ոլորտում գիտելիքների պակասը։ 2002 թվականի օգոստոսի 15-ին Զագինայչենկոն մի խումբ գիտնականների հետ գրանցել է Ուկրաինայում թիվ 48455 առաջին արտոնագիրը՝ «Տոլուոլի լուծույթներից ֆուլերենների ստացման մեթոդը» (МПК: C01B 31/02) անվանումով[35]։ 2003 թվականի փետրվարի 17-ին հատկացվել է թիվ 54182 արտոնագիրը՝ «Մետաղական հիդրիդային քիմիական հոսանքի աղբյուրի հիդրիդային էլեկտրոդի պատրաստման մեթոդը» (МПК: H01M 6/00, H01M 4/58)[36]: 2004 թվականի դեկտեմբերին գրանցվել է «Ֆուլերեն պարունակող մրից ֆուլերենի ստացման մեթոդը» արտոնագիրը[37]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Զինաիդա Ալֆրեդովնա Մատիսինան, ծնվել է 1927 թվականին, եղել է Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[38], ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, 90 տարեկան հասակում, 4-ժամյա դասախոսություններ է կարդացել և զբաղվել գիտական գործունեությամբ ՈւԳԱԱ-ի ՆՊԻ-ում[38][39]։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Զագինայչենկոյի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրատարակվել է «Ֆուլերիտների վիճակագրական տեսությունը և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները» գիտական մենագրությունը[4][40]։

Հիշարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 - Սվետլանա Զագինայչենկոյի և նրա եղբոր՝ Ալեքսանդր Յուրիևիչ Մատիսինի գերեզմանը գտնվում է Դնեպր քաղաքում՝ «Զապորոժյան» գերեզմանատուն հուշահամալիրում,
  • 2016 - Զագինայչենկոյի հուշատախտակը տեղադրվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտում (Կիև), որտեղ նա աշխատել է 36 տարի[4],
  • 2017 - Զագինայչենկոյի հուշատախտակը տեղադրվել է Դնեպր քաղաքի, Դմիտրի Յավորնիցկու պողոտայի, թիվ 70 տան վրա, որտեղ նա բնակվել և աշխատել է ավելի քան 29 տարի[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20190207015038/http://esu.com.ua/search_articles.php?id=15156
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Загінайченко Світлана Юріївна - Енциклопедія Сучасної України»։ esu.com.ua։ Վերցված է 2019-01-17 
  3. 3,0 3,1 3,2 НАН Украины։ «Світлана Юріївна Загінайченко»։ nas.gov.ua 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 Загинайченко С.Ю., Матысина З.А., Щур Д.В., Джавадов Н.Ф. Статистическая теория фуллеритов и особенности их практического использования / Щур Д.В.. — Научная монография посвящена памяти Светланы Юрьевны Загинайченко. — Киев: «КИМ», 2016. — С. I-IV. — 486 с. — ISBN 978-617-628-060-6
  5. 5,0 5,1 Загинайченко Светлана Юрьевна Растворимость, магнетизм и перераспределение атомов в упорядочивающихся сплавах гексагональных структур / проф.,д.ф-м.н. Воробьев Г.М.. — Ученая cтепень: кандидат физико-математических наук. — Днепропетровск: Министерство Высшего и Среднего Образования СССР Днепропетровский Металургический Институт имени Л.И.Брежнева, 1984. — 192 с.
  6. 6,0 6,1 «С. Ю. Загинайченко // Научно-теоретическая группа «Физико-математические методы исследования твердых тел»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-21-ին։ Վերցված է 2019-02-06 
  7. 7,0 7,1 Лаборатория №67 ИПМ НАН Украины։ «Администрация»։ lab67.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-17-ին։ Վերցված է 2019-02-06 
  8. Национальная академия наук Украины (2006)։ «Фундаментальные проблемы водородной энергетики. Щур Дмитрий Викторович .»։ nas.gov.ua։ Национальная академия наук Украины 
  9. ИПМ НАНУ։ «Щур Дмитрий Викторович»։ materials.kiev.ua 
  10. 10,0 10,1 10,2 ЗАГИНАЙЧЕНКО С.Ю.։ «Список научных трудов с.н.с. ЗАГИНАЙЧЕНКО С.Ю.»։ lab67.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին։ Վերցված է 2019-02-06 
  11. 11,0 11,1 S.Yu.Zaginaichenko (1987)։ «S. Yu. Zaginaichenko»։ researchgate.net 
  12. 12,0 12,1 12,2 Svetlana Yu. Zaginaichenko։ «Svetlana Yu. Zaginaichenko»։ scholar.google.com.ua։ Google Академія (Бібліометричний профіль вченого - декларація про наукову діяльність) 
  13. Лаборатория №67 ИПМ НАН Украины։ «Достижения»։ lab67.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-25-ին։ Վերցված է 2019-02-06 
  14. 14,0 14,1 IHSE։ «Лидеры Института Водородной и Солнечной Энергетики»։ IHSE 
  15. 15,0 15,1 Загинайченко Светлана Юрьевна Статистическая термодинамика концентрационно стимулированных эффектов сверхструктурных и ферроэластичных превращений многокомпонентных систем / НАН Украины. — Рукопись. Дис... д-ра физ.-мат. наук: 01.04.07. — Киев: ИПМ НАН Украины, 2003. — 405 с.
  16. Міністерство Освіти і Науки України Спецвипуск газети «Освіта України» / www.pedpresa.com.ua. — «Педагогічна преса». — Київ: Офіційне видання міністерства освіти і науки України. Державне Інформаційно-виробниче підприємство. Видавництво «Педагогічна преса»., 14 квітеня, 2014. — С. 64. Анатолий Золотаренко. — 144 с. — ISBN https://lib.pedpresa.ua/wp-content/uploads/2015/01/Spetsvypusk-kviten__-_4_2014.pdf
  17. Міністерство Освіти і Науки України Спецвипуск газети «Освіта України» / www.pedpresa.com.ua. — «Педагогічна преса». — Київ: Офіційне видання міністерства освіти і науки України. Державне Інформаційно-виробниче підприємство. Видавництво «Педагогічна преса»., 14 квітеня, 2014. — С. 65. Олександр Золотаренко. — 144 с. — ISBN https://lib.pedpresa.ua/wp-content/uploads/2015/01/Spetsvypusk-kviten__-_4_2014.pdf
  18. 18,0 18,1 18,2 Пер. з ангнл. Д.В. Щур, С.Ю. Загінайченко, та інщі. Сонячно - Воднева Енергетика, Сила яка здатна врятувати Землю / Д.В. Щур. — УДК 620.92 / ББК 31.27.-01 / Б 786. — Київ: Видавництво ІПМ НАНУ, 2006. — С. 14. — 168 с. — ISBN 0-356-20042-6
  19. Щур Д.В., Матысина З.А., Загинайченко С.Ю. Углеродные наноматериалы и фазовые превращения в них / Щур Д.В.. — Монография. - Днепропетровск: Наука и образование. — Днепропетровск: Наука и образование, 2007. — С. 16. — 680 с. — ISBN УДК 539.8:669.01 / Щ34
  20. Матысина З.А., Щур Д.В., Загинайченко С.Ю. Атомарные, фуллереновые и другие молекулярные фазы внедрения / Матысина З.А.. — Монография. — Днепр: «Маковецкий», 2012. — С. 15. — 887 с. — ISBN УДК 539.21:536.42 / М34
  21. Загинайченко С.Ю., Щур Д.В., Визироглу А., Визироглу Т.Н., Габдуллин М.Т., Джавадов Н.Ф., Золотаренко Ан., Золотаренко Ал. Водород в Кристаллах / Золотаренко А.Д.. — Монография. — Киев: И-во «КИМ», 2017. — С. Соавторство. — 1061 с. — ISBN 978-617-628-074-3
  22. 22,0 22,1 Трефилов В.И., Щур Д.В., Тарасов Б.Л., Шульга Б.Л., Черногоренко А.В., Загинайченко С.Ю. и др. Фуллерены - основа материалов будущего / Щур Д.В.. — Киев, Украина: ИПМ НАНУ и ИПХФ РАН, 2001. — 148с. с. — ISBN 966-02-2011-1
  23. Kroto H. W., Heath J. R., O’Brien S. C., et. al. C60: Buckminsterfullerene // Nature 318, 162 (1985) doi:10.1038/318162a0
  24. Лидия Суржик. Редактор отдела науки и образования ZN.UA. (2015-10-16)։ «Танцы на воде, или Особенности фуллеренолечения.»։ ZN.UA. Зеркало Недели. Украина.։ ZN №1064, 16 октября — 23 октября 
  25. Osawa E. Kagaku (Kyoto), V.25, P.854 (1971); Chem. Abstr. V.74 (1971)
  26. Kratschmer W., Lamb L.D., Fostiropoulos K., Huffman D.R. Nature, V.347, № 354 (1990)
  27. ICHMS։ «Нашим встречам два десятилетия!!!. International Conference Hydrogen Materials Science.»։ ichms.org։ ichms.org։ Վերցված է 2019-01-19 
  28. International Journal of Hydrogen Energy (в переводе с англ. «Международный журнал водородной энергетики»)
  29. 29,0 29,1 29,2 «Лаборатория №67 ИПМ НАН Украины»։ Lab67։ lab67.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-23-ին։ Վերցված է 2019-02-06 
  30. AHEU։ «Лидеры Ассоциации Водородной Энергетики в Украине»։ Ассоциация Водородной Энергетики в Украине 
  31. Повне досьє на кожну компанію України (2019-01-14)։ «АСОЦІАЦІЯ КАРБОН В УКРАЇНІ.»։ youcontrol.com.ua 
  32. NATO Science for Peace and Security Series (2010-06-24)։ «Carbon Nanomaterials in Clean Energy Hydrogen Systems - II»։ link.springer.com 
  33. WAET (2014)։ «Лидеры Всемирной Ассоциации Энергетических Технологий.»։ waet.com.ua 
  34. «Почесна грамота за кгнигу»։ lab67.kiev.ua։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2019-02-06 
  35. Загінайченко Світлана Юріївна та інш. (2002)։ «База патентів України. Спосіб одержання фулеренів з розчинів в толуолі.»։ uapatents.com։ UAPATENTS 
  36. Загінайченко Світлана Юріївна та інші. (2003)։ «База патентів України. Спосіб виготовлення гідридного електрода металогідридних хімічних джерел струму.»։ uapatents.com։ UAPATENTS 
  37. Загінайченко Світлана Юріївна та інщі. (2004)։ «База патентів України. Спосіб виділення фулеренів з фулереновмісної сажі.»։ uapatents.com։ UAPATENTS 
  38. 38,0 38,1 проф. М. В. Поляков и др. Професори дніпропетровського національного університету імені Олеся Гончара / М.В.Поляков. — http://www.dnu.dp.ua/docs/dnu/profesorsdnu.pdf. — Днепр: Дніпропетровськ Видавництво Дніпропетровського національного університету, 2008. — С. 293. — 596 с. — ISBN 978-966-551-258-5
  39. «Фундаментальные проблемы водородной энергетики»։ nas.gov.ua 
  40. «Books»։ nas.gov.ua։ 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]