Սպիտակ խալաթի արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ խալաթի արարողություն
Տեսակարարողություն, ավանդույթ, դրես կոդ և ծիսակատարություն
Կազմված էսպիտակ խալաթ
Հիմնադրվել է1993[1]

Սպիտակ խալաթների արարողություն (WCC - white coat ceremony), տոնական միջոցառում, արարողություն բժշկության որոշ հաստատություններում և առողջության հետ կապված այլ ոլորտներում, որը նշանավորում է ուսանողի անցումը նախակլինիկական առողջապահական գիտությունների ուսումնասիրությունից կլինիկական ուսումնասիրության։ Որոշ հաստատություններում, որտեղ ուսանողները հիվանդների հետ սկսում են ծանոթանալ իրենց ուսման սկզբում, սպիտակ խալաթների արարողությունը տեղի է ունենում առաջին կուրսի սկսվելուց առաջ` որպես քոլեջ կամ ԲՈւՀ ընդունվելու հանդիսավոր արարողություն։ Այս արարողությունը 1990-ականների նորամուծություն է[2]։

WCC արարողությունը սովորաբար ներառում է ուսանողների պաշտոնական «ծածկույթ»` բժշկական սպիտակ խալաթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների ավելի քան 100 բժշկական կամ հարակից առողջապահական կրթական հաստատություններում կատարվում են WCC արարողակարգ ուսանողների համար[3], և շատ ուսանողներ այժմ դա համարում են դեպի առողջապահական կարիերա ուղեկցող արարողություն։

Որոշ դպրոցներ այն օգտագործում է նաև որպես կրթական ամբողջ ծրագրի ավարտական տոնակատարության մի մաս. կենսաբանության, քիմիայի, անատոմիայի և այլ հիմնական գիտական քննությունները հանձնելուց հետո առաջադեմ ուսանողներն իրենց ընկերների և ընտանիքի ներկայությամբ ստանում են լաբորատոր խալաթ և վկայական համալսարանի ղեկավարից, սովորաբար ռեկտորից, նախագահից կամ կանցլերից։ Որոշ դեպքերում ուսանողները արարողության շրջանակներում հանդիսավոր խոստում են տալիս` Հիպոկրատի երդում։

Ըստ ոմանց, WCC արարողությունը ստացել է գրեթե կրոնական նշանակություն, որը խորհրդանշում է աշխարհիկ մարդու «դարձը» առողջապահական մասնագիտության անդամի և նման է աշխարհիկ քահանայի քահանայական ձեռնադրությանը[4], թեև հատկանշական է, որ սպիտակ խալաթը վերջերս է ընդունվել բժշկական մասնագիտության կողմից։ Այնուամենայնիվ, աշխարհի շատ բժշկական դպրոցներում ուսանողներն իրենց սպիտակ խալաթներն սկսում են կրել անատոմիայի առաջին կուրսի դասերի ժամանակ` չունենալով պաշտոնական սպիտակ խալաթի արարողություն։

Տասնիններորդ դարում գիտության հավաստիության նկատմամբ հարգանքը կտրուկ հակադրվում էր տասնիններորդ դարի բժշկության շառլատանությանը և միստիկային։ Բժշկության մեջ ավելի գիտական մոտեցմանն անցնելն ընդգծելու համար միջնադարյան բժիշկները ձգտում էին իրենց ներկայացնել որպես գիտնականներ և սկսեցին կրել գիտնականի ամենահայտնի խորհրդանիշը՝ սպիտակ լաբորատոր խալաթ[5]։ Դրա տարածումը հանգեցրեց այն բանին, որ հետագայում սպիտակ խալաթը բժշկության հետ ասոցացվեց[6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

WCC գաղափարը ծագել է Չիկագոյի համալսարանի Պրիցկերի բժշկական դպրոցում 1989 թվականին, այն բանից հետո, երբ Կրթության բաժնի պրոֆեսորը բողոքել է դեկան Նորմա Ֆ. Վագոներին, որ առաջին կուրսի ուսանողները դասերին «ներկայանում են շորտերով և բեյսբոլի գլխարկներով» այնտեղ, «որտեղ հիվանդների սրտից արյուն է կաթում»[2]։

Գաղափարը տարածվել է մի քանի տարի, մինչև Կոլումբիայի համալսարանի Վագելոս բժիշկների և վիրաբույժների քոլեջի դեկան դոկտոր Լինդա Լյուիսը միացավ 1988 թվականին հիմնադրաված Arnold P. Gold հիմնադրամին, որն էլ 1993 թվականին հովանավորեց առաջին լիարժեք սպիտակ խալաթների արարողությունը[2][8][9]։

Մինչ այս արարողությունը, որպես կանոն, բժշկականի ուսանողները սկզբում առաջինը Հիպոկրատի երդում էին տալիս[10]։ Այս արարողությունն ավանդույթի փոփոխություն բերեց իր հետ. ուսանողները ծանոթանում են երդմանը նախքան ուսումնառության առաջին տարին սկսելը[10]։ Սրա նպատակն է ուսանողներին տրամադրել հստակ սահմանված ուղեցույցներ՝ կապված բժշկական մասնագիտության համար համապատասխան ակնկալիքների և պարտականությունների հետ՝ նախքան դասախոսության առաջին օրը[11]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահրեյնի Վիրաբույժների թագավորական քոլեջի (RCSI) ուսանողների խմբակային լուսանկար 2013 թվականի Սպիտակ խալաթների արարողությունից հետո

Կոլումբիայի համալսարանից հետո WCC-ն արագորեն տարածվել է բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, օստեոպաթիկ բժշկության, օպտոմետրիայի և բուժքույրական դպրոցներում ամբողջ աշխարհում[12]։

ԱՄՆ-ից դուրս գտնվող մի քանի երկրների ամերիկյան բժշկական դպրոցներ (Իրան, Իսրայել, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն, Բրազիլիա և Լեհաստան) նույնպես սկսել են WCC-ներ անցկացնել։ Արարողությունն այլևս չի սահմանափակվում բժշկականի ուսանողներով. սկսած 1995 թվականից ԱՄՆ-ի դեղագործական դպրոցները սկսեցին անցկացնել WCC-ներ, այն տարբերությամբ, որ դեղագործական ուսանողների մեծ մասը իրենց խալաթները ստանում են իրենց առաջին ուսումնական տարվա վերջում։ Arnold P. Gold հիմնադրամի կողմից հովանավորվող WCC-ի նմանատիպ արարողությունը ներկայումս օգտագործվում է Ամերիկյան բժշկական քոլեջների ասոցիացիայի (AAMC) կողմից հավատարմագրված բժշկական դպրոցների 97 տոկոսում և տեղի է ունենում 13 այլ երկրների բժշկական հաստատություններում և օստեոպաթիկ այլընտրանքային բժշկության դպրոցներում[13]։

2003 թվականի հարցումը ցույց է տվել, որ սպիտակ խալաթների արարողություն անցկացվում է ԱՄՆ-ի դեղագործական դպրոցների մեծամասնությունում[14]։

2006 թվականի դեկտեմբերին Պակիստանի Կարաչի քաղաքում տեղի ունեցավ Ֆաթիմա Ջիննայի ատամնաբուժական քոլեջի (FJDC) առաջին սպիտակ խալաթների արարողությունը։

2008 թվականի հոկտեմբերին սպիտակ խալաթների արարողությունը տեղի ունեցավ Ամստերդամի ազատ համալսարանի VU բժշկական կենտրոնում, դա առաջին հանդիսությունն էր Նիդեռլանդներում։ 2011 թվականին Ռոտերդամի «Էրազմուս» բժշկական կենտրոնը նույնպես մասնակցեց արարողությանը իրենց բժշկական ֆակուլտետում։

2010 թվականի հոկտեմբերի 13-ին Գերմանիայի Քյոլնի համալսարանի բժշկական ֆակուլտետը դարձավ առաջին գերմանալեզու համալսարանը, որն իր ծրագրում ներառեց այս ծեսը[15]։ Քյոլնում այն ժամանակվա ուսանողների ներկայացուցիչ Հորմոս Սալիմի Դաֆսարիի նախաձեռնությամբ[16] արարողությունը տարածվել է Գերմանիայի տարբեր քաղաքներում, ինչպիսիք են Լայպցիգը և Հալլեն Գերմանիայի բժշկական ուսանողների ասոցիացիայի (bvmd) միջոցով[17]։

2010 թվականի ապրիլի 12-ին Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) դեղագործական դպրոցը դարձավ առաջինը Ավստրալիայում, որը ընդունեց արարողությունը դեղագործության բակալավրի նոր ուսանողների համար։

2011 թվականի ապրիլի 29-ին Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանը Լեհաստանում առաջին բժշկական դպրոցն էր, որը ներկայացրեց Սպիտակ խալաթի արարողությունը[18][19]։ 2011 թվականի սեպտեմբերին Կրակովի Յագելոնյան համալսարանը դարձավ Լեհաստանի առաջին բժշկական դպրոցը, որը ներկայացրեց սպիտակ խալաթների արարողություն ընդունվող ուսանողների համար[20]։

2011 թվականի փետրվարի 28-ին Նովարայի «Ամեդեո Ավոգադրոյի անվան» համալսարանի բժշկության ֆակուլտետը դարձավ առաջին իտալական բժշկական դպրոցը, որը ներկայացրեց սպիտակ խալաթների արարողություն իր երրորդ կուրսի ուսանողների համար[21]։

2012 թվականի հոկտեմբերի 5-ին Ռումինիայում Յասի քաղաքի «Գրիգորե Թ. Պոպայի անվան» Բժշկական և դեղագործական համալսարանի բժշկության ֆակուլտետը դարձավ առաջին ռումինական համալսարանը, որը ինտեգրեց այս ծեսը իր առաջին կուրսի բժշկական ուսանողների համար որպես բժշկի խորհրդանիշ։

Սպիտակ խալաթների առաջին արարողությունը Գրացի Բժշկական համալսարանում (Ավստրիա) տեղի է ունեցել 2012 թվականին

2012 թվականի հոկտեմբերի 8-ին Գրացի բժշկական համալսարանը դարձավ Ավստրիայի առաջին համալսարանը` իր երրորդ կուրսի ուսանողների համար սպիտակ խալաթների արարողությունն անցկացնելով։

2012 թվականի դեկտեմբերի 6-ին Ջամայկայի Բժշկական Գիտությունների Համաամերիկյան Ինստիտուտի Բժշկության Դպրոցը դարձավ Ջամայկայում առաջինը, որը ներկայացրեց այս ծեսը իր ֆունդամենտալ գիտությունների բժշկական ուսանողների համար։

2014 թվականին Առնոլդ Պ. Գոլդ բժշկության հումանիզմի հիմնադրամը համագործակցեց Բուժքույրական քոլեջների ամերիկյան ասոցիացիայի (AACN) հետ՝ բուժքույրական դպրոցներում Սպիտակ խալաթների հանձնման արարողության փորձնական փորձարկման համար[22]։

2017 թվականի հուլիսի 13-ին Տրիպոլիի համալսարանի բժշկական դպրոցը Լիբիայում առաջինն էր, որը ներկայացրեց այս միջոցառումը։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին Թունիսի համալսարանի բժշկության ֆակուլտետը դարձավ առաջինը Թունիսում, ով ներկայացրեց այս ծեսը Hygie Էթիկայի խթանման երիտասարդական կազմակերպության հետ համագործակցությամբ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. gold-foundation
  2. 2,0 2,1 2,2 Warren, Peter M. "For New Medical Students, White Coats Are a Warmup" Los Angeles Times, 18 October 1999.
  3. Russell PC (2002). «The White Coat Ceremony: turning trust into entitlement». Teaching and Learning in Medicine. National Library of Medicine. 14 (1): 56–59. doi:10.1207/S15328015TLM1401_13. PMID 11865752. S2CID 219640050.
  4. Veatch RM (2002 թ․ փետրվար). «White coat ceremonies: a second opinion». J Med Ethics. 28 (1): 5–9. doi:10.1136/jme.28.1.5. PMC 1733513. PMID 11834749.
  5. Jones VA, "The White Coat: Why not Follow Suit?" JAMA. 1999;281:478. Full Text.
  6. Hardy, Susan and Corones, Anthony, "Dressed to Heal: The Changing Semiotics of Surgical Dress", Fashion Theory, (2015), pp.1-23. doi=10.1080/1362704X.2015.1077653
  7. Jones VA (1999 թ․ փետրվար). «The white coat: why not follow suit?». JAMA. 281 (5): 478. doi:10.1001/jama.281.5.478. PMID 9952213.
  8. Uscher, Jen (2013 թ․ դեկտեմբերի 13). «Celebrating 20 Years of the White Coat Ceremony». Columbia Medicine Magazine. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  9. White Coat Ceremony Gold Foundation for Signature Programs
  10. 10,0 10,1 «White Coat Ceremony». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «White Coat Ceremony - History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «New York Medical College School of Medicine Welcomes 200 Entering Students at White Coat Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «The Arnold P. Gold Foundation White Coat Ceremony - The Arnold P. Gold Foundation». Arnold P. Gold Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  14. համահեղինակներ` Brown DL, Ferrill MJ, Pankaskie MC (2003 թ․ հոկտեմբեր). «White coat ceremonies in US schools of pharmacy». Ann Pharmacother. 37 (10): 1414–9. doi:10.1345/aph.1D124. PMID 14519030. S2CID 40895980.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «White Coat Ceremony». Fachschaft Medizin Köln (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին.
  16. "White Coat Ceremony Winter 2010 Cologne, Key Note Speech Hormos Salimi Dafsari" White Coat Ceremony Winter 2010 Cologne, Key Note Speech Hormos Salimi Dafsari
  17. "Bundesvertretung der Medizinstudierenden in Deutschland e.V. (bvmd)" Bundesvertretung der Medizinstudierenden in Deutschland e.V. (bvmd) Wikipedia Page
  18. «White Coat Ceremony | School of Medicine». wl.uwm.edu.pl. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  19. «UWM Chronicle». University of Warmia and Mazury in Olsztyn (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
  20. «www.cm-uj.krakow.pl - Uniwersytet Jagielloński Collegium Medicum». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  21. "Debutto per la Cerimonia del Camice Bianco, NovaraOggi.com"
  22. «American Association of Colleges of Nursing - The Arnold P. Gold Foundation and AACN Initiate White Coat Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «Hygie Organization for the Promotion of Ethics». www.facebook.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խալաթի արարողություն» հոդվածին։