Ամստերդամի ազատ համալսարան
Ամստերդամի ազատ համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1880 |
Հիմնադրիր | Abraham Kuyper? |
Ընդհանուր անձնակազմ | 2200 մարդ |
Անդամակցություն | ORCID[1], Նիդեռլանդների համալսարանների միություն, Stichting Academisch Erfgoed[2], Համացանցի կոնսորցիում[3][3] և Եվրոպայի համալսարանների միություն[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ամստերդամ |
Կայք | vu.nl |
Կոորդինատներ: 52°20′2.0000001003989″ հս․ լ. 4°51′54.000000100001″ ավ. ե. / 52.333888888916774818° հս․. լ. 4.86500000002777799° ավ. ե. | |
Vrije Universiteit Amsterdam Վիքիպահեստում |
Ամստերդամի ազատ համալսարան (հոլ.՝ Vrije Universiteit Amsterdam), համալսարան Ամստերդամում, Նիդեռլանդներ։ Գլխավորապես տեղավորված է Ամստերդամի կենտրոնից մի քանի կիլոմետր հարավ ընկած Բեյթենֆելդերտ արվարձանում։ Հանդիսանում է երկրի առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը և ընդգրկված է Եվրոպայի առաջատար համալսարանների շարքում։ Համալսարանին կից գործում են մի շարք մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտներ, որոնց թվում առավել հայտնի է Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտը, որը ունիկալ արխիվներ ունի ժամանակակից դարաշրջանի քաղաքական շարժումների վերաբերյալ:
Բովանդակություն
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամի ազատ համալսարանը հիմնադրվել է 1880 թվականին քաղաքական գործիչ և լրագրող (հետագայում ՝ Նիդեռլանդների վարչապետ) Աբրահամ Կայպերի կողմից որպես երկրի առաջին բողոքական համալսարան, իսկ Կայպերը դասավանդել է աստվածաբանություն և եղել է առաջին ռեկտորը։
Vrije Universiteit բառացիորեն թարգմանվում է որպես ազատ համալսարան, որը իր հիմնադրման ժամանակ նշանակում էր համալսարանի անկախությունը, ինչպես պետությունից, այնպես էլ եկեղեցուց։ Համալսարանի տարբերանշան է ծառայում արծվառյուծը (գրիֆոնը)՝ առյուծի մարմնով, արծվի գլխով ու թևերով ու ձիու ականջներով արարածը։ Գրիֆոնը խորհրդանշում է համալսարանի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրականության հետ կապը, դինամիկությունը, ազատասիրությունը և առաջ շարժվելը:
Համալսարանի ժամանակակից լսարանը տեղակայված է Բեյթենֆելդերտ թաղամասում՝ Ամստերդամի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Զեյդաս բիզնես շրջանից ոչ հեռու:
2016/2017 ուսումնական տարում Vrije Universiteit Amsterdam-ում սովորել է ավելի քան 22 960 ուսանող, որոնց մեծ մասը՝ ցերեկային ուսուցման ձևով։
Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամի ազատ համալսարանը առանձնանում է արդյունավետ կազմակերպված ուսուցմամբ և ուսումնական ծրագրերի հստակ կառուցվածքով: Ուսուցումը կատարվում է փոքր խմբերով, կենտրոնանալով ուսանողների փոխգործակցության և ուսուցման անհատականացման վրա: Համալսարանը զբաղեցնում է ամենաբարձր դիրքերը երեք հիմնական համաշխարհային վարկանիշային աղյուսակներում․ համար 109 Լեյդենի CWTS վարկանիշում (2018)[5], 101-ից 150 դիրքերում աշխարհի համալսարանների Շանհայի Ցզյաո Տուն Ակադեմիական վարկանիշում (2017)[6], համար 164 Times Higher Education World University Rankings-ում (2018)[7]:
Ուսումնական ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսուցումը Ամստերդամի ազատ համալսարանում կազմակերպվում է 10 ֆակուլտետներում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով:
Բակալավրիատի ծրագրերի մեծ մասի դասավանդման լեզուն հոլանդերենն է։ Շատ մագիստրոսական ծրագրերի ուսուցումը տեղի է ունենում ամբողջությամբ անգլերեն։ Մագիստրոսական ծրագրերով սովորելու համար ամեն տարի շուրջ ութ հազար ուսանողներ են ընդունվում Vrije Universiteit Amsterdam, որոնցից մի քանիսում արտասահմանցի ուսանողների թիվը զգալիորեն գերազանցում է Նիդեռլանդներից եկած ուսանողների թվին։
Ինչպես Նիդեռլանդներում հավատարմագրված բոլոր համալսարանների դեպքում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները վճարում են օրենքով սահմանված ուսման վարձը, որը ներկայումս կազմում է Եվրամիության երկրների ուսանողների համար տարեկան մոտ €2,000, իսկ Եվրամիության ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան €8,700 — ից €15,500։
Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամստերդամի ազատ համալսարանի ընդունելության ընթացքը որոշվում է ընտրված ուսումնական ծրագրով։ Օտարերկրյա թեկնածուների ընդհանուր պահանջը անգլերեն լեզվի թեստի պաշտոնական արդյունքների (IELTS, TOEFL, CAE, CPE) տրամադրումն է: Ընդունելության լրացուցիչ պահանջները կախված են ուսուցման մակարդակից (բակալավրիատ կամ մագիստրատուրա), ինչպես նաև մասնագիտացումից: Բակալավրիատի ծրագրերի համար անհրաժեշտ է ունենալ ավարտված միջնակարգ կրթություն, մագիստրոսական ծրագրերի համար՝ մագիստրատուրայի ծրագրի հետ կապված բակալավրի մասնագիտացման աստիճան: Փաստաթղթերի ներկայացումն իրականացվում է համալսարանի կողմից սահմանված ժամկետներում: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը միջազգային ուսանողների համար՝ մինչև ապրիլի 1-ը:
Հայտնի ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնդրյու Տանենբաում (Andrew Tanenbaum)՝ ինֆորմատիկայի պրոֆեսոր, գլխավորում է համակարգչային համակարգերի մշակողների խումբը՝ Ph․ D.-ն։ OC Minix-ի հեղինակ (օպերացիոն համակարգ, որը նախորդել է OS Linux-ին և ոգեշնչել է OS Linux-ի հեղինակներին դրա ստեղծման համար):
- Հանս Բոլանդ (Hans Boland)՝ բանասիրության դասախոս, 2014 թվականի Ա.Ս. Պուշկինի անվան մրցանակի դափնեկիր:
- Հենրի Բալ (Henri Bal)՝ ինֆորմատիկայի պրոֆեսոր, մի շարք գրքերի հեղինակ, զուգահեռ համակարգչային համակարգերում, լեզուներում և հավելվածներում մասնագիտացած համակարգչային համակարգերի հայտնի հետազոտող:
- Ֆրանկ դեն Բուտտեր (Frank den Butter)՝ Նիդերլանդների Թագավորական Տնտեսական Ասոցիացիայի նախկին նախագահ։
- Պիտ Ռիտֆելդ (Piet Rietveld)՝ տնտեսագիտության պրոֆեսոր, տրանսպորտի տնտեսագիտության առաջատար հետազոտող:
- Ռիչարդ Տոլ (Richard Tol)՝ տնտեսագիտության պրոֆեսոր, կլիմայական փոփոխությունների տնտեսագիտության առաջատար հետազոտող։
- Ֆրանկ Վան Հարմելեն (Frank van Harmelen)՝ արհեստական ինտելեկտի պրոֆեսոր, Web Ontology Language-ի համամշակող և web-ի սեմանտիկայի բազմաթիվ գրքերի հեղինակ։
- Լեո Հուկ (Leo H. Hoek)՝ բանասեր և սեմիոտիկ, "տիտրոլոգիայի" հիմնադիրներից մեկը՝ գրականագիտության բաժին, որն ուսումնասիրում է ստեղծագործության անվանումները։
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկո Հաբերման (Nico Habermann)՝ ինֆորմատիկայի ոլորտում հայտնի գիտնական և Сarnegie Mellon University-ի պրոֆեսոր։
- Վերներ Ֆոգելս (Werner Vogels)՝ Amazon.com-ի տեխնիկական տնօրեն և փոխնախագահ, համակարգչային գիտության Ph.D. Vrije Universiteit Amsterdam-ում։
- Յան Փեյթեր Բալքենենդե (Jan Peter Balkenende)՝ Նիդերլանդների նախկին վարչապետ, ուսումնասիրել է պատմություն և իրավունք Vrije Universiteit Amsterdam-ում։
- Վիմ Դեյտման (Wim Deetman)՝ Հաագայի քաղաքապետ, ուսումնասիրել է քաղաքագիտությունը Vrije Universiteit Amsterdam-ում:
- Պեյտ Հեյն Դոններ (Piet Hein Donner)՝ արդարադատության նախարար կառավարության մի քանի գրասենյակներում (Balkenende I, II, III) և ներքին գործերի նախարար (Balkenende IV-ի գրասենյակում), սովորել է իրավագիտություն Vrije Universiteit Amsterdam-ում։
- Գերիտ Զալմ (Gerrit Zalm)՝ ֆինանսների նախարար Kok I, Kok II, Balkenende II եւ Balkenende III կաբինետներում, սովորել և դասավանդել է տնտեսությունը Vrije Universiteit Amsterdam-ում։
- Ֆանս Թրոմպենաարսը (Fons Trompenaars)՝ տեսաբան, խորհրդատու և միջմշակութային հաղորդակցության ոլորտում հրապարակումների հեղինակ, հայտնի է ազգային մշակութային տարբերությունների վերլուծության համար նախատեսված Տրամպենաարսի մոդելի մշակման շնորհիվ։
- Մարայկե Հևելեր (Marijke Höweler)՝ գրող, հոգեբան, ուսումնասիրել է հոգեբանություն Vrije Universiteit Amsterdam-ում։
- Յոնա Լենդերինգ (Jona Lendering)՝ պատմաբան, հնագիտության մասին գրքերի հեղինակ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт
- Русскоязычная группа Vrije Universiteit Amsterdam в Facebook
- Группа Vrije Universiteit Amsterdam Вконтакте
- Русскоязычная группа Vrije Universiteit Amsterdam в Google+
- Поступление и обучение во Vrije Universiteit Amsterdam в вопросах и ответах
- Отзывы об обучении во Vrije Universiteit Amsterdam
- Брошюры по программам бакалавриата
- Брошюры по магистерским программам
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://orcid.org/members/001G0000024T6JqIAK-vrije-universiteit-amsterdam
- ↑ https://www.academischerfgoed.nl/instellingen/
- ↑ 3,0 3,1 https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Centre for Science and Technology Studies (CWTS)։ «CWTS Leiden Ranking» (անգլերեն)։ CWTS Leiden Ranking։ Վերցված է 2018-08-08
- ↑ «ARWU World University Rankings 2017 | Academic Ranking of World Universities 2017 | Top 500 universities | Shanghai Ranking - 2017»։ www.shanghairanking.com։ Վերցված է 2018-08-08
- ↑ «World University Rankings»։ Times Higher Education (THE) (անգլերեն)։ 2017-08-18։ Վերցված է 2018-08-08