Jump to content

Քվինսլենդի սև աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինսլենդի սև աստղ
Կատեգորիաշափյուղա
Նույնականացում
Գույնսև

Քվինսլենդի սև աստղ (անգլ.՝ Black Star of Queensland), մեծ թանկարժեք քար, աշխարհի ամենամեծ աստղային շափյուղան, 733 կարատ (146,6 գ)։ Հայտնաբերվել է Քվինսլենդում 1930-ական թվականներին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև աստղի ամենամեծ շափյուղան հայտնաբերվել է 1938 թվականին Ավստրալիայում, Քվինսլենդ նահանգում։ Այն հայտնաբերվել է հասարակ տասներկուամյա տղայի կողմից, ով խաղում էր այսպես ասած` «Շափյուղյայի դաշտում» կամ էլ Անկի անունով դաշտում (Ավստրալիայի ամենամեծ շափյուղայի հանքավայրը)։ Գտնելով հսկայական սև բյուրեղ, Ռոյ Սպենսեր անունով տղան շտապեց իր հայրիկի մոտ, ով զբաղվում էր թանկարժեք քարեր հավաքելով։ Շափյուղայի գույների մասին տեղեկացված չլինելու պատճառով Հարրի Սպենսերը միանգամից չճանաչեց բյուրեղի մեջ իրական թանկարժեք զարդը։ Սակայն նա ամեն դեպքում թողեց այն դուռը նորոգելու համար։

Միայն 10 տարի անց Սպենսերը հայտնաբերեց սև քարի մեջ իրական շափյուղան։ 1947 թվականին 18 հազար ԱՄՆ դոլլարով սև շափյուղան հայտնվեց հայ ոսկերիչ Հարրի Կազանջանի[2] ձեռքերում։ Հենց այս ոսկերչին հաջողվեց հսկա սև քարը վերածել «Քվինսլենդի սև աստղի»։ Նա շափյուղան կտրեց, նրան տալով օվալաձև տեսք, որը կոչվում է կաբաշոն։ Սկզբից քարի քաշը կազմում էր 1156 կարատ։ Ոսկերչի կողմից մշակվելուց հետո «Քվինսլենդի սև աստղը» սկսեց կշռել 733 կարատ։

Քրտնաջան աշխատանքի արդյունքը սև շափյուղան էր, որի կենտրոնում փայլում է վեց գագաթ ունեցող աստղը։ Այդ ժամանակ (1949 թվական) «Քվինսլենդի սև աստղը» գնահատվում էր 1 միլիոն ԱՄՆ դոլլար։ Քարի մեջ երևում են սպիտակ բծերը, բայց դրանք չեն փչացնում շափյուղան, այլ միայն ընդգծում են նրա գեղեցկությունը։

«Քվինսլենդի սև աստղը» փառք և պատիվ բերեց հայ ոսկերչին։ Այդ իսկ պատճառով նա չէր շտապում վաճառել քարը։ Հարրի Կազանջանը եզակի գեղեցիկ քարի հետ բաժանվեց միայն մի քանի տարի անց։ Գործուղության մանրամասները մինչ այժմ մնում են գաղտնի։ Եզակի սև շափյուղայի սեփականատիրոջ հաջորդ փոփոխությունը եղավ 2002 թվականին։ Նրա մանրամասները ևս անհայտ են։ 2007 թվականը «Քվինսլենդի սև աստղին» բերեց նոր սեփականատեր։

Իր գոյության պատմության ընթացքում «Քվինսլենդի սև աստղի» շափյուղան միայն երկու անգամ է ցուցադրվել աշխարհին։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1969 թվականին։ Հայ ոսկերիչը թույլ տվեց ցուցադրել սև ադամանդը Բնության պատմության թանգարանում(Վաշինգտոն)[3]։ Երկրորդ անգամ հեռուստադիտողները կարողացան հիանալ շափյուղայով 2007 թվականին։ Դա տեղի է ունեցել Կանադայի Օնտարիոյի[3] թագավորական թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yoo, Aileen (2010 թ․ հունվարի 5). «Legendary sapphire, a family, Cher, lovers and a lawsuit». San Francisco Gate. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին. «The 733-carat Black Star of Queensland is at the center of an L. A. legal squabble that centers on allegations of deception, unkept promises and a lover's betrayal. ...»
  2. «The Black Star of Queensland Famous Black Sapphire Gemstone». jewelry-blog.internetstones.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Black, Debra. «Sapphire to star at ROM». The Star. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.