Jump to content

Սպիտակ խալաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ խալաթ
Ծանոթագրություններ
 Lab coats Վիքիպահեստում

Սպիտակ խալաթ, որը նաև հայտնի է որպես լաբորատոր խալաթ կամ լաբորանտի խալաթ, մինչև ծնկների երկարությամբ վերնազգեստ կամ խալաթ, որը կրում են բժշկական ոլորտի մասնագետները կամ լաբորատոր աշխատանքով զբաղվողները։ Խալաթը կրում են վերնահագուստի վրա կամ և որպես պարզ համազգեստ։ Հագուստը պատրաստված է բամբակյա, վուշե կամ բամբակ-պոլիեսթերյա սպիտակ կամ բաց գույնի կտորից, ինչը թույլ է տալիս այն լվանալ բարձր ջերմաստիճանում և որի վրա պարզորոշ երևում է մաքր է թե ոչ։

Նմանատիպ խալաթը սովորելու խորհրդանիշ է Արգենտինայում և Ուրուգվայում, որտեղ դրանք կրում են պետական դպրոցների և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները։ Թունիսում և Մոզամբիկում ուսուցիչները սպիտակ խալաթ են հագնում իրենց վերնահագուստի վրա` այն կավիճից պաշտպանելու համար։

Ինչպես «կոստյում» բառը, այնպես էլ «սպիտակ խալաթ» արտահայտությունը երբեմն օգտագործվում է որպես մետոնիմ՝ նշելու կրողին, օրինակ՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունում աշխատող գիտնականին։

Բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ խալաթը համարվում է բժիշկների, վիրաբույժների առանձնահատուկ տարբերակիչ զգեստ, որն այդ մասնագետները կրում են ավելի քան 100 տարի[1]։ Տասնիններորդ դարում գիտության հավաստիության նկատմամբ հարգանքը խիստ հակադրվում էր տասնիններորդ դարի բժշկության շառլատանության և միստիցիզմին։ Բժշկությանն ավելի գիտական մոտեցմանն անցնելն ընդգծելու համար բժիշկները սկսեցին իրենց ներկայացնել որպես գիտնականներ՝ կրելով գիտնականի ամենաճանաչելի խորհրդանիշը՝ սպիտակ լաբորատոր խալաթը[2]։

20-րդ դարի վերջից բժշկական հաստատություններ ընդունվողների համար ուսումնական տարվա սկզբում կատարվում է Սպիտակ խալաթների արարողություն, որն ավանդական է դարձել և լայնորեն տարածվում է բժշկության ոլորտի կրթական հաստատություններում[3]։

Ժամանակակից սպիտակ խալաթը բժշկության մեջ հայտնվել է 1800-ականների վերջին՝ որպես մաքրության խորհրդանիշ[4][5]։

Հիվանդի ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդների մեծամասնությունը նախընտրում է, որ բժիշկները կրեն սպիտակ խալաթ, սակայն բժիշկների մեծամասնությունը նախընտրում է այլ հագուստ, օրինակ՝ սկրաբ[6][7]։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեբույժներն ամենաքիչն են սպիտակ խալաթ կրում, իսկ երբ դրանք կրում են, ապա դրանք կրում են սկրաբների վրա։ Որոշ բժիշկներ խալաթը համարում են տաք և անհարմար, և շատերը կարծում են, որ դրանք վարակ են տարածում[7]։

Սպիտակ խալաթի համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդներ, որոնց արյան ճնշումը չափվում է կլինիկական պայմաններում, ավելի բարձր ցուցանիշներ ունեն, քան տնային պայմաններում չափվելիս։ Սա, ըստ երևույթին, արդյունք է այն բանի, որ հիվանդներն իրենց ավելի հանգիստ են զգում, երբ նրանք տանն են։ Երևույթը երբեմն կոչվում է Սպիտակ խալաթի հիպերտոնիա՝ նկատի ունենալով կլինիկական պայմաններում կրվող ավանդական սպիտակ խալաթները, թեև խալաթն ինքնին կարող է ոչ մի կապ չունենալ ճնշման բարձր ցուցանիշների հետ[8]։

Հոգեբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը նաև օգտագործվում է որպես սղագիր-արտահայտություն հոգեբուժական ծառայողների, սանիտարների կամ այլ անձնակազմի համար և կարող է օգտագործվել սովորաբար հումորային ձևով՝ ինչ-որ մեկի խելագար, լուսնոտ կամ պարանոյիկ լինելն ակնարկելու համար։

Սև խալաթից սպիտակ անցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1920-ականների կեսերը, ուսանողները, ովքեր զննում էին դիակները, հագնում էին սև լաբորատոր խալաթներ՝ հարգանք ցուցաբերելու մահացածների նկատմամբ։ Սև լաբորատոր խալաթն օգտագործվել է վաղ կենսաբժշկական և մանրէաբանական լաբորատորիաներում։ Բժշկության մեջ հաստատված «սպիտակություն» և «մաքրություն» հասկացությունները ներթափանցեցին այդ միջավայրը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին, և բժիշկները փոխեցին սև խալաթը սպիտակով[9]։ Սև խալաթ կրում էին վիրաբույժները, ի տարբերություն սպիտակի, մինչև ընդհանուր անզգայացումը լայն տարածում գտավ 1900-ականների սկզբին։ Անզգայացումը թույլ է տվել վիրահատություններ կատարել ավելի դանդաղ և ճշգրիտ՝ նվազեցնելով խառնաշփոթն ու արյունոտությունը. այնուհետև սպիտակ խալաթը խորհրդանշական ասոցիացիա է զարգացրել անարյուն դաշտի հետ[10]։

Սպիտակ խալաթի արարողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ խալաթի արարողությունը համեմատաբար նոր է, որը նշանավորում է մարդու մուտքը բժշկական դպրոց, իսկ վերջերս՝ մի շարք առողջապահական դպրոցներ և մասնագիտություններ։ Այն ծագել է Չիկագոյի համալսարանի Պրիցկերի բժշկական դպրոցում 1989 թվականին[11] և ներառում է լաբորատոր սպիտակ խալաթի պաշտոնական «հանդերձանք» կամ «քողարկում»։

Հակասական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բժշկական խալաթները, որոնք կրում են հիվանդանոցներում, կարող են վարակի աղբյուր լինել, ներառյալ MRSA (մեթիցիլին-կայուն ստաֆիլոկոկ ոսկեգույն)[12]։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը սկսեց արգելել երկարաթև խալաթները[13]։ 2009 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիան ուսումնասիրեց հիվանդներին պաշտպանելու համար երկարաթև խալաթների արգելքը, սակայն արգելք չսահմանեց[14]։

2011 թվականին հրապարակված հետազոտությունը, որն ուսումնասիրում էր Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) արգելքի արդյունավետությունը, 8 ժամվա ընթացքում աղտոտվածության մակարդակի վիճակագրական տարբերություն չի հայտնաբերել երկարաթև խալաթ կրողների և կարճաթև սկրաբ կրողների միջև[15]։

Առողջապահական համազգեստների աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով ASTM International (Փորձարկումների և նյութերի ամերիկյան միջազգային միությունը) մշակում է ստանդարտներ՝ հատուկ անդրադառնալու հեղուկների ներթափանցման դիմադրությանը, հեղուկների ներթափանցումից պաշտպանվածությանը, բակտերիաների ախտահանմանը և նման համազգեստի հակամանրէային հատկություններին[16]։ Սպիտակ խալաթներից վարակի խոսույթը շարունակում է տարածվել գիտական հանրության շրջանում[17]։

Լաբորատոր աշխատանքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբորատոր պայմաններում լաբորատոր խալաթը պաշտպանում է պատահական թափոններից, օրինակ՝ թթուներից։ Այս դեպքում դրանք սովորաբար ունեն երկար թևեր և պատրաստված են ներծծող նյութից, օրինակ՝ բամբակից, որպեսզի օգտագործողը պաշտպանված լինի քիմիական նյութից։ Որոշ լաբորատոր խալաթներ ունեն կոճակներ կամ էլաստիկ թևերի ծայրին, որոնք ամրացնում են դրանք դաստակի շուրջը, որպեսզի դրանք չկախվեն քիմիական նյութերի տարաների մեջ կամ չթափվեն լաբորատոր սարքավորումների վրա։

Ավելի բարձր որակի խալաթներում ավանդական կոճակների փոխարեն օգտագործվում են սեղմվող կոճակագամներ, քանի որ դրանք ավելի հեշտ է արագ քանդել (դրանք թույլ են տալիս խալաթը քաշելով հանել՝ կոճակները հատ-հատ կոճկել-քանդելու փոխարեն)։ Սա շատ ավելի արագ է դարձնում խալաթը հանելու գործողությունը արտակարգ իրավիճակներում, ուստի դրանք նախընտրելի են լաբորատոր աշխատանքի համար, ի տարբերություն կլինիկական աշխատանքի։

Կարճաթև լաբորատոր խալաթներ օգտագործվում են նաև այնտեղ, որտեղ պաշտպանությունն այնպիսի նյութերից, ինչպիսին թթվայինն է, անհրաժեշտ չէ։ Դրանք նախընտրում են որոշ գիտնականներ, օրինակ՝ մանրէաբանները. ընդհանրապես չեն խանգարում թևերը կախել՝ նաև նախաբազուկները լվանալը հեշտ է (կարևոր նկատառում մանրէաբանության մեջ)։

Վիրուսային և մարդու գենոմի լաբորատորիայի Սան Լուիս Պոտոսիի ինքնավար համալսարանի բժշկական ֆակուլտետի (UASLP) թիմի անդամները՝ օգտագործելով Հովի ոճի լաբորատոր խալաթներ

Լրացուցիչ անվտանգության համար հաճախ ընդունվում է լաբորատոր խալաթի տարբերակ, որը կոչվում է «Հովի» ոճի լաբորատոր խալաթ։ Այն կոչվում է 1978 թվականի զեկույցից հետո, որը պատվիրված էր Մեծ Բրիտանիայի Առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտի կողմից՝ ստանդարտ կլինիկական լաբորատոր պրակտիկաների կոդավորման նպատակով, որը նախագահում էր Ջեյմս Հովին։ Կոդավորված ստանդարտների թվում էր պաշտպանիչ հագուստը։ Ամբողջական ծածկույթով լաբորատոր խալաթի տեսակը, որը օգտագործվել է Մեծ Բրիտանիայում ավելի քան հարյուր տարի, ստացել է «Հովի ոճ» խալաթ մականունը՝ ցույց տալու համար դրա համապատասխանությունը սույն զեկույցի դրույթներին։

Այն կոճակները ձախ եզրի վրա են, առաձգական դաստակներով և մանդարինի օձիքով. բավականին նման է խոհարարի համազգեստին։ Այն նախատեսված է արտաքին հանդերձանքի հետ պաթոգենների շփումը նվազագույնի հասցնելու համար։

Որպես դպրոցական համազգեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակ համազգեստը Արգենտինացի դպրոցականների կրթության ազգային խորհրդանիշն է

Սպիտակ խալաթները, որոնք հիշեցնում են լաբորատոր խալաթ, կրում են հանրակրթական տարրական դպրոցների մեծ մասի աշակերտները և ուսուցիչները որպես ամենօրյա համազգեստ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Ուրուգվայը, Իսպանիան, Բոլիվիան և Մարոկկոն, ինչպես նաև Կոլումբիայի մասնավոր դպրոցներում։ Այն նաև նախկինում կրում էին Պարագվայում և Չիլիում անցած տասնամյակների ընթացքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hardy, Susan; Corones, Anthony (2015). «Dressed to Heal: The Changing Semiotics of Surgical Dress». Fashion Theory. 20: 1–23. doi:10.1080/1362704X.2015.1077653. S2CID 193121532.
  2. Jones VA (1999). «The White Coat: Why not Follow Suit?». JAMA. 281 (5): 478. doi:10.1001/jama.281.5.478-jms0203-5-1. PMID 9952213.
  3. «The Arnold P. Gold Foundation White Coat Ceremony - The Arnold P. Gold Foundation». web.archive.org. 2015 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.
  4. Andre Picard (2012 թ․ հուլիսի 2). «Why do physicians wear white lab coats?». The Globe and Mail. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Hochberg, Mark (2007 թ․ ապրիլ). The Doctor's White Coat--an Historical Perspective. Vol. 9. էջեր 310–314. doi:10.1001/virtualmentor.2007.9.4.mhst1-0704. PMID 23217976. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. «Nursing Scrubs and Medical Uniforms | Uniform Advantage». www.uniformadvantage.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.
  7. 7,0 7,1 «Doctors 'should wear white coats'». BBC News. 2004 թ․ մայիսի 13. Վերցված է 2006 թ․ հուլիսի 18-ին.
  8. Pierdomenico S, Mezzetti A, Lapenna D, Guglielmi M, Mancini M, Salvatore L, Antidormi T, Costantini F, Cuccurullo F (1995). «'White-coat' hypertension in patients with newly diagnosed hypertension: evaluation of prevalence by ambulatory monitoring and impact on the cost of health care». Eur Heart J. 16 (5): 692–7. doi:10.1093/oxfordjournals.eurheartj.a060975. PMID 7588903.
  9. Hochberg, M. S. (2007 թ․ ապրիլ). History of medicine The doctor's white coat—an historical perspective (PDF). Vol. 9. American Medical Association Journal of Ethics. էջեր 310–314. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  10. Van De Laar, Arnold (2018). UNDER THE KNIFE. London: John Murray Publishers.
  11. WARREN, PETER M. (1999 թ․ հոկտեմբերի 18). «For New Medical Students, White Coats Are a Warmup». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  12. Treakle, Amy (2009 թ․ մարտ). «Bacterial contamination of health care workers' white coats». American Journal of Infection Control. 37 (2): 101–105. doi:10.1016/j.ajic.2008.03.009. PMC 2892863. PMID 18834751.
  13. Murphy, Clare (2007 թ․ սեպտեմբերի 17). «Death of the doctor's white coat». BBC News. BBC. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Yao, Laura (2009 թ․ հունիսի 17). «AMA: White Coats Need More Study». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Burden, Marisha; Cervantes, Lilia; Weed, Diane; Keniston, Angela; Price, Connie; Albert, Richard (2011 թ․ փետրվար). «Newly cleaned physician uniforms and infrequently washed white coats have similar rates of bacterial contamination after an 8-hour workday: A randomized controlled trial». Journal of Hospital Medicine. 6 (4): 177–182. doi:10.1002/jhm.864. PMID 21312328.
  16. Subcommittee: F23.40. «New Specification for Healthcare Worker Protective Uniforms». ASTM International. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Frakt, Austin (2019 թ․ ապրիլի 29). «Why Your Doctor's White Coat Can Be a Threat to Your Health». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]