Դասական կոստյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տղամարդ` ամբողջովին դասական կոստյումով.սերթուկ, սպիտակ վերնաշապիկ, փողկապ, երկքղանցք բաճկոն, գրպանի ժամացույց, կրծքի սպիտակ թաշկինակ, տաբատ: 1901 թ.
Ժամանակակից կոստյումներ խանութում

Կոստյում (ֆր.՝ Costume— հագուստ, հանդերձ, զգեստ), ավանդական վերնահագուստ (հագուստ),որպես կանոն պատրաստված մեկ ամբողջական կտորից, ավանդաբար տղամարդու: Իր մեջ ներառում է պիջակ, անթև բաճկոն (ժիլետ) և տաբատ: 20-րդ դարի կեսերից արդեն նաև կանացի զգեստ, սովորաբար իր մեջ ներառում է ժակետ և կիսաշրջազգեստ, սակայն կան նաև կանացի կոստյումներ ՝ բաճկոնով և տաբատով (քիչ տարածված)[1]:

Դասական կոստյումի մեջ ամենից հաճախ մտնում են պիջակը[2] և տաբատը, ավելի քիչ անթև բաճկոնը, այն լրացնում է վերնաշապիկը, փողկապը կամ փողկապ-թիթեռնիկը և դասական կոշիկները, երբեմն գլխարկը, կրծքի թաշկինակը, ճարմանդները կամ գրպանի ժամացույցը, շղթան, որն անցնում է անթև բաճկոնի(ժիլետ) կոճակների միջով: Կոստյումների բազմազնությունը պայմանավորված էր գունային գամմայով (առավել տարածված գույներ էին սևը, մոխրագույնը, սպիտակը, մուգ կապույտը, մուգ կանաչը, մուգ կարմիրը, կապույտը և այլն), վերնահագուստի տեսքով (դա կարող է լինել պիջակ, սերթուկ, այցեզգեստ, ֆրակ, սմոքինգ, վերարկու, թիկնոց), կոճակների շարքով (միաքղանցք կամ երկքղանցք), ժիլետի առկայությամբ կամ բացակայությամբ, աքսեսուարների առկայությամբ (գրպանի ժամացույց, կրծքի թաշկինակ, ճարմանդներ), դարձածալի ձևով և այլ պարամետրերով:

Դասական կոստյումը ծնվել է դեռևս 17-րդ դարի կեսերին ՝ Լյուդովիկոս 14-րդ թագավորի Վերսալյան Բակում: Ֆրանսիական նորաձևությունն ընդունել են նաև այլ երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան, որտեղ 19-րդ դարի սկզբին արդեն հայտնվում է ժամանակակից կոստյումի նախատիպը: Շուրջ չորս դար այն ամենօրյա հագուստ էր: 17-րդ դարում այն պարունակում էր սերթուկ, վերնաշապիկ, բաճկոնակ, բրիջիներ, զուգագուլպաներ և կոշիկներ: 18-19-րդ դարերում կոշիկները կարող էին լինել ճտքակոշիկ կամ կիսակոշիկ(արդյունքում ամրապնդվեցին վերջինները), ժանյակը փոխարինեց պարանոցի թաշկինակին, վերնաշապիկը ստացավ ժամանակակից, ավելի նեղ տեսք, տաբատները դարձան երկար: Մինչև 20-րդ դարի սկիզբը հանրաճանաչ էին ձեռնափայտն ու գլանագլխարկը(ցիլինդր), իսկ մինչ Առաջին աշխարհամարտը սպիտակ ձեռնոցներ կրելը պարտադիր էր արիստոկրատների համար: Այնուհետև մինչև 1960-ական թվականները, որպես կանոն, կոստյումը ներառում էր բաճկոն և գլխարկ, ավելի ուշ այն դարձավ ավելի քիչ հայտնի: 1960-ական թվականներից նորաձևության մեջ ամրապնդվեցին կրկնակի կոստյումները` միաքղանցք բաճկոններով, որոնք մինչև հիմա պահպանում են իրենց դիրքերը:

Ավանդաբար դասական կոստյում կրել են միայն տղամարդիկ, սակայն 20-րդ դարում հասարակության մեջ կնոջ դերի ամրապնդմանը զուգընթաց այն սկսեցին կրել նաև կանայք: Սկզբում դասական կոստյումը ամենօրյա հագուստ էր, սակայն 50-60-ական թվականներից այն սկսեց զիջել դիրքերը և դարձավ հագուստի օրինակ դասական ոճի սիրահարների համար կամ հատուկ դեպքերի համար` հեղինակավոր աշխատանք, պաշտոնական միջոցառում, տոն, այցելություն մշակութային հաստատություններ, ելույթ հանրության առջև և այլն:

Նախկինում դերձակները կոստյումները կարում էին պատվիրատուի պատվիրած գործվածքներից, սակայն արդյունաբերական հեղաշրջումից հետո սկսվում է զանգվածային արտադրություն, և բացվում են բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառվում էին ապրանքների լայն տեսականի: Այժմ կոստյումի ձեռքբերման մի քանի հիմնական եղանակներ կան` պատվիրել սեփական գործվածքներից, պատվիրել կատալոգից, ձեռք բերել պատրաստի կոստյումներ, ինչպես նաև առանձին-առանձին ձեռք բերել կոստյումի տարրերը:

Տղամարդու կոստյումի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Քրիստիան ֆիշերը սերթուկով, ժիլետով և բրիջիով: Նկարը Թոմաս Գեյնսբորոյի, 1780 թ.

Կոստյումը տարբեր փոփոխություններով արդեն չորս հարյուր տարի է համարվում է տղամարդկանց հագուստը: Նա շատ անգամ է փոփոխվել, բայց ընդհանուր կանոնները մնացել են նույնը։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կոստյումը Ֆրանսիայում հայտնվեց 17-րդ դարում: Այդ ժամանակ այն կազմված էր կեղծամից, սերթուկից (այն տարբերվում էր 19-րդ դարի սերթուկից), բարձր օձիքով սպիտակ վերնաշապիկից, ժաբոյից, ժիլետից, մինչև ծնկները հասնող կարճ տաբատ-բրիջիից, սպիտակ զուգագուլպաներից և կիսակոշիկներից: Այն ներմուծեց Լյուդովիկոս 14-րդ թագավորը` ժամանակի նորաձևության «օրենսդիրը»:

Նոր կոստյումների առաջացման հետ կտրուկ փոխվում է նորաձևությունը` Վերածննդի դարաշրջանի կրկնօրինակներից և տաբատներից դեպի նոր ժամանակների ազնվական զգեստներ: 1666 թվականին անգլիական թագավոր Չարլզ 2-րդ-ը ֆրանսիական գործընկերների ազդեցությամբ ներմուծեց նոր, բրիտանական պալատական նորաձևություն: Ինչպես նա որոշել էր, տղամարդու կոստյումը պետք է ներառեր երկար սերթուկ( կամզոլ), բաճկոն (այն ժամանակ այն անվանում էին պետտիկոատ), պարանոցի թաշկինակ, կեղծամ, մինչև ծնկները հասնող կարճ տաբատ- բրիջի, սպիտակ զուգագուլպաներ, դասական կոշիկներ, գլխարկ: Հարկ է նշել, որ նկարագրված ժամանակահատվածում կոստյում կրում էին պալատականները, արիստոկրատները, մտավորականները, և այն համարվում էր պալատական, պաշտոնական զգեստ: 18-րդ դարում կոստյումները մնում են նույնը, փոխվում են միայն գույները և որոշ արտաքին առանձնահատկություններ: Բացի այդ, այս ժամանակահատվածում նրա տարրերը հոսում են բարձր ժողովրդական նորաձևություն:

19-րդ դարի կոստյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստյումի նմուշ 1919 года, Վերսալյան պայմանագիր

Հաջորդ փոփոխությունները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի ռեգենտության ժամանակաշրջանում (1811—1820): Բրիտանացի դենդի[Նշում 1] Ջորջ Բրամմելը խիստ ժամանակակից տղամարդու կոստյում է ստեղծում: Այդ ժամանակ այն իր մեջ ներառում էր մուգ, սովորաբար սև ֆրակ, սպիտակ վերնաշապիկ, պարանոցի սպիտակ թաշկինակ, նուրբ երանգի ժիլետ և տաբատ, սև երկարաճիտ կոշիկներ: Նոր պարզությունն ու համեստությունը արմատապես տարբերվում էին նախորդ դարերին բնորոշ շքեղությունից և վառ գունապնակից:

Սկսած Վիկտորյական դարաշրջանից Մեծ Բրիտանիայում փոխվեց նաև նորաձևությունը: 19-րդ դարի կեսերին հայտնի դարձան սերթուկն ու այցեզգեստը: Վերջինն առջևում լայն կտրվածք ուներ, ինչը նրան ձիավարության համար ավելի հարմար էր դարձնում: Այն հագնում էին ցերեկը և պաշտոնական միջոցառումների ժամանակ, և ֆրակը այդ ժամանակից ի վեր դառնում է երեկոյան զգեստ և պահպանում է իր դիրքերը ևս մեկ հարյուրամյակ: ժիլետ կրում էին ցանկացած տեսակի վերնահագուստի տակից: Կոստյումի անբաժանելի տարրերն էին գլխարկ-ցիլինդրը և ձեռնոցները: Անգլիայից կոստյումը տարածվեց ամբողջ Եվրոպան, ինչպես նաև ԱՄՆ-ի արևելյան հատվածները: Աշխարհի գաղութացումը բերեց նոր նորաձևություն իր բոլոր հեռավոր անկյուններում: 19-րդ դարի երկրորդ կեսին ծնվում է ուղիղ բաճկոնը, որը տաբատների և ժիլետների հետ ձևավորում է այն կոստյումը, որն այսօր կոչվում է դասական: Այնուհետև նորաձևություն մտան ֆետրե գլխարկն ու կատելոկը սառը եղանակների համար, և ծղոտե գլխարկ-կանոտյեն ամառային տապի համար: Նոր գլխարկներին աստիճանաբար փոխարինելու են գալիս գլանագլխարկները`ցիլինդրները:

19-րդ դարի վերջին հայտնվում են ոչ ֆորմալ, հարմարավետ կոստյումներ, որոնք նախատեսված էին սպորտով զբաղվելու, քաղաքից դուրս կամ լողափին կրելու համար: Այստեղ կարելի է նշել գործված ժիլետները կամ ջեմպերները, որոնք ավելի մեծ ազատություն էին տալիս որսորդության, ձկնորսության, սպորտի ժամանակ, կոշիկներն ու ճտքակոշիկները, կոպիտ գործվածքից պատրաստված գոտիով բաճկոնները,որը ձգում էր իրանը, կեպկաները, զանգապանները` բրիջիների հետ կրելու համար: Այնուամենայնիվ, մշտապես այդպիսի հագուստ կրելը ամոթաբեր էր, այն ջենտլմեններին անարժան էր համարվում:

Երեկոյան ընդունելությունների համար սովորաբար կրում էին ֆրակ և սպիտակ փողկապ, սակայն դարավերջին նորաձևություն մտավ սմոքինգը, որը սովորաբար կրում էին սպիտակ փողկապով: «Սմոքինգ» անվանումը կոստյումը ստացել Է ԱՄՆ-ում հայտնվելով: Սկզբում այն ծխելու կոստյում էր, մոխիրը թափելը քաղաքակիրթ չէր, իսկ ատլասե դարձածալերից այն հեշտ էր մաքրել: Ամերիկացիներն այն ավելի վաղ են սկսել կրել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո համատարած տարածում է ստանում։

20-րդ դարի կոստյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդ այցեզգեստով, 1901 թ.

20-րդ դարի սկիզբը Մեծ Բրիտանիայում նշանավորվեց այսպես կոչված Էդվարդյան դարաշրջանով: Սերթուկները դարձան ավելի քիչ ժողովրդականություն վայելող, պահպանողական հագուստ, մարդիկ հիմնականում նախընտրում էին այցեզգեստներ կամ բաճկոններ: Հայտնի են դառնում սև փողկապները, դրանք կրում էին մասնավոր միջոցառումներին, որոնք, որպես կանոն, անցկացվում էին առանց կանանց: Ֆրակը սկսեցին օգտագործել սմոքինգի հետ: Վերջինս համատարած տարածում ստացավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, պահպանողական անգլիացիները այն վերջնականապես ճանաչեցին միայն 1920-ական թվականներին: Հյուսիսային Ամերիկայում մեծ ժողովրդականություն է ձեռք բերում կոստյում-«սակե»ն: Այնուամենայնիվ, սովորական գործնական կոստյումի համեմատ այն համարվում էր ոչ պաշտոնական, քանի որ ամուր էր նստում ուսերին`չունենալով կողմնակի ներսակարեր: Գիրությանը հակված ամերիկացիները ըստ արժանվույն գնահատեցին կոստյումի ազատ հատվածնեը:

Լուսանկարում պատկերված են Վերսալյան պայմանագրի առաջնորդները: Ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, ինչպես օրինակ տվյալ իրավիճակում, նրանք հագնում էին այցեզգեստներ և բաճկոններ: Պաշտոնական հանդիպումներին նրանք երկար սերթուկներով էին:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1920-ական թվականներին այցեզգեստը դառնում է պաշտոնական հագուստ, առօրյա կյանքում հայտնի են դառնում բաճկոնները: Հասարակության ավելի պահպանողական մասը երկար սերթուկներ էր կրում, կամ, ինչպես իրենք էին անվանում, «Արքայազն Ալբերտի վերարկուն»: Հայտնի էին մուգ երանգների փողկապները: Նորաձևության մեջ մտան լայն, ուղիղ տաբատները: Սովորական լայն տաբատները անվանում էին «Օքսֆորդյան պարկեր»:Դրանք,ի նշան բողոքի, կրում էին Օքսֆորդի համալսարանի ուսանողները, որոնց արգելել էին կրել բրիջներ: 20-40 ական թվականներին բարձր գոտկատեղով տաբատներ կրելու միտում կար: 20-ական թթ. բոլորը կրում էին միաքղանցք կոստյումներ, երկքղանցք նախընտրում էին պահպանողական և տարեց մարդիկ: Միևնույն ժամանակ 20-ական թթ. նորաձև էր համարվում երկքղանցք ժիլետը`յուրաքանչյուր կողմում չորս կոճակով և միաքղանցք կոստյումը:

1930-ական թվականները նշանավորվեց հզոր, կարող տղամարդու, գանգստեր-մաֆյոզներիի կերպարով` լայն դարձածալերով,հսկա ուսերով, լայն տաբատով: 1930-ական թթ. (հետո նաև 1970) նորաձև էին երկար բաճկոններն ու ժիլետները: 1940-ական թվականներից սկսեցին արտադրվել նոր, անհարմար բաճկոններ, և շատ տղամարդիկ սկսեցին բողոքել դրանցից: Այն ձգվում էր, երբ նրանք նստում կամ կռանում էին: Շուրջ երկու տասնամյակ նորաձևության մեջ ամրապնդվել էին երկքղանցք բաճկոնները:

1940-1950-ական թվականները բնութագրվում են տարատեսակ կոստյումներով և նրանց պարզեցմամբ: Վերարկուները, սերթուկներն ու բաճկոնները ուղիղ էին, իսկ 1960-ական թվականներին երկքղանցք կոստյումները դուրս եկան նորաձևությունից:

1950-1960-ականների սահմանագծին ժիլետը դադարում է կոստյումի պարտադիր մաս լինելուց, սակայն այն օգտագործվում է մինչ օրս: «Ջինսային հեղափոխությունից» հետո համատարած օգտագործումից դուրս է գալիս նաև դասական գլխարկը: 60-ականներին հայտնի էին ուղիղ բաճկոններով կրկնակի կոստյումները։

1960-ականների վերջից և 1970-ականների սկզբից որոշ չափով ժողովրդականություն էր վայելում Неру ոճի բաճկոնը(կոկորդի տակ կոճկվող, բարձր օձիքով: ԱՄՆ-ում այն կրում էր, օրինակ, Ջոննի Կարսոն):

1970-ական թթ. նորաձևություն են վերադառնում երկար վերարկուներն ու ժիլետները` «Շաբաթ երեկոյան տենդը» հանրաճանաչ ֆիլմի ազդեցության տակ: Կոստյում-եռյակները նույնպես ասոցացվում էին դիսկո-մշակույթի հետ:

Ուշ 70-ականներին շատ ընկերություններ, առաջին հերթին ՝ Haggar-ը, հանրահռչակեցին կրկնակի կոստյումները, ինչպես նաև առաջին անգամ ներկայացրին կոստյումի տարրերը առանձին-առանձին գնելու հնարավորությունը[3]:

1980-ականներին արտադրողների մեծ մասը պատրաստում էր կրկնակի կոստյումներ, իսկ այն քչերը, որոնք շարունակում էին ժիլետներ պատրաստել, դրանք դարձնում էին միաքղանցք և 4 կոճակներով:

1985-1986 թթ. կոստյում-եռյակների համար նորաձևությունն աստիճանաբար սպառում է իրեն ՝ տեղը զիջելով երկքղանցք և միաքղանցք կոստյումներին:

60-ական թվականներից սկսած դասական կոստյումները դադարում են առօրյա հագուստ լինելուց: Մասսայական տաբատները տեղը զիջում են ջինսերին, բաճկոններն ու սերթուկները` սվիտերներին, ֆուտբոլկաներին և այլ հագուստներին, կոշիկները` ճտքակոշիկներին և կրոսովկաներին: Նորաձևություն են մտնում կտրվածքներով սվիտեր-ժիլետները, որոնք դասական ժիլետներից ավելի հայտնի են դառնում:

21-րդ դարի կոստյում[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 90-ական թվականներին և 21-րդ դարի սկզբին երկքղանցք կոստյումների ժողովրդականության պոռթկում էր, բայց շուտով այն մարեց:

Ներկայումս կրկնակի կոստյումները ավելի հայտնի են, քան կոստյում-եռյակները: Բաճկոնը և տաբատը սովորաբար պատրաստվում են մեկ նյութից, գործնական կոստյումի համար դա հաճախ բուրդ (նյութ) է: Անցած տասնամյակում հանրաճանաչ էին երեք կոճակներով միաքղանցք բաճկոնները, այժմ նորաձև են երկու կոճակներով բաճկոնները` նեղ դարձածալերով և կարճեցված փեշերով: Սակայն վաճառքում հանդիպում են ընդհուպ չորս կոճակ ունեցող տարբերակները: Ներկայումս դասական կոստյումները կրում են կամ դասական ոճը գնահատողները, կամ հատուկ առիթներով: Նորաձևություն են մտնում նաև դասական ոճի առարկաներ, բայց ժամանակակից մշակմամբ, ինչպես նաև վառ գույներով և նկարներով բաճկոններ, գունավոր ջինս-տաբատներ և այլն:

Կանացի կոստյումի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանացի զբոսանքային կոստյումներ, 1894, Butterick ընկերություն

Կանացի կոստյումը ծնվել է 1660-ական թթ., երբ ձիավարության համար կանացի կոստյումի մեջ հայտնվեց բաճկոնի/ժիլետի և կիսաշրջազգեստի համադրությունը:Նման հագուստ, որը կապված չէր ձիարշավի հետ, հայտնվում է 19-րդ դարի վերջում: Այստեղ անհրաժեշտ է լեզվական տեղեկություն: Կոստյումը անվանում էին costume, բայց ոչ suit: Երկու բառերն էլ ռուսերենում թարգմանվում են «կոստյում»: Բայց առաջին դեպքում կոստյումը որպես հագուստի պարագաների համադրություն, իսկ երկրորդը նշանակում է կոստյում` որպես դասական հագուստ, որը նման է տղամարդու կոստյումին: Այսպիսով, կոստյումի այս ձևը դառնում է դասական կոստյում միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո[4]:

Դերձակները կանացի կոստյումներ պատրաստելիս օգտագործում էին փափուկ գործվածքներ և ձգտում ընդգծել կանացիությունն իրենց աշխատանքներում: Կիսաշրջազգեստով կոստյումը դառնում է ամենօրյա կանացի հագուստ, այն հագնում էին, երբ գնում էին աշխատանքի կամ քաղաքից դուրս: Ոչ պաշտոնական միջոցառումներին հագնում էին կոկտեյլային զգեստներ:

20-րդ դարի կեսերին հայտնվում են կանացի գործնական կոստյումները, որոնք սովորաբար կազմված էին ժակետից և կիսաշրջազգեստից, հիմնականում մուգ երանգների: Նրա տակ սովորաբար հագնում էին բաց երանգի վերնաշապիկ, զուգագուլպաներ և կոշիկներ, ավելի քիչ էին պարանոցի զարդարանքներն ու կրծքի թաշկինակները: 1964 թվականին դիզայներ André Courrèges-ը ներդնում է կանացի տաբատով կոստյումները: Դրանք սկսում են օգտագործվել կիսաշրջազգեստի հետ միասին:Թե' դրանք, թե' մյուսները 1970-1980-ական թվականներին ամրապնդվում են որպես կանացի մշտական պաշտոնական հագուստ: Դրան մասամբ նպաստում է բեսթսելլեր Dress for Success-ը:

Կոստյումի տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստյումները կարող են լինել շատ բազմազան` կախված ոճի ընտրությունից և հագուստի հատուկ տարրերից:

Ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ձևից` կոստյումը (բաճկոնակ, սմոքինգ կամ սերթուկ) կարող է լինել միաքղանցք և երկքղանցք: Առաջին տիպի կոստյումները առավել տարածված են, դրանցում ձախ և աջ կողմերը փոքր-ինչ համընկնում են, իսկ կոճակները գտնվում են աջ կողմում: Երկքղանցքները համարվում են պահպանողական ոճի կոստյումներ: Պարբերաբար տեղի են ունենում դրանց ժողովրդականության բռնկումներ, բայց դրանք մի քանի տարուց ավելի չեն շարունակվում: Երկքղանցք կոստյումների ձախ մասը լավ ծածկում է աջը, իսկ կոճակները գտնվում են երկու սիմետրիկ շարքերում: Հաճախ հեռու ընկած շարքը պարզապես դեկորատիվ է, սակայն կան նաև երկու շարքերը կոճկելու տարբերակներ: Երկքղանցք կոստյումները ավելի պաշտոնական են և նրբագեղ, դրանք միշտ կրում են փողկապի հետ միասին: Միևնույն մոդելը կարող է համալրվել նաև միաքղանցք ժիլետով, սակայն հանդիպում են նաև երկքղանցք մոդելներ:

Բացի այդ, կոստյումները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների[5]:

Անգլիական ձև

Նման մոդելների համար թույլատրելի են միաքղանցք և երկքղանցք բաճկոնները` համապատասխանաբար 2-3 և 4-6 կոճակներով: Բաճկոնները պարտադիր պիտի ունենան թեթևակի հարված ուսեր, ուղղանկյուն կամ սրածայր դարձածալեր` կոճականցքերով, ձգված իրան, երկու արտաքին փակվող գրպաններ և հետևի կողմում երկու բացվածք: Նաև աջ կողմում կարող է ունենալ լրացուցիչ գրպան` «տոմսերի» համար: Տաբատները, որպես կանոն, նեղ են, կարող են ունենալ նաև մանժետներ: Նման ձևը թույլ է տալիս ընդգծել ուսերի գիծը և գոտկատեղը` ստեղծելով ավելի ագրեսիվ և հզոր կերպար: Հարմար է ատլետիկ կամ նիհար կազմվածք ունեցողներին: Անգլիական կոստյումի դասական նախշեր են քառակուսին («Ուելսի արքայազնը», «Գլեն», «Թարթան») և «եղևնին»:

Իտալական ձև

Տարբերվում է ավելի համեստ ուրվագծով, որը ստացվում է աստառի մեծ մասի բացակայությամբ: Մոդելները պատրաստվում են հիմնականում թեթև գործվածքներից (կտավատ, բամբակ, սիրսաքեր[Նշում 2]): Բաճկոնը, անգլիականի հետ համեմատած, ունի ավելի քիչ արտահայտված փեշեր և ավելի լայն դարձածալեր: Ավելի «խիստ» կոստյումների ուսերը, անգլիական տարբերակի համեմատ, աստիճանաբար լայնանում են: Ամենօրյա մոդելների ուսային աստառները փոքր են և կարող են նույնիսկ ընդհանրապես բացակայել: Ավանդական իտալական բաճկոնները ևս չունեն բացվածքներ, սակայն բավական տարածված են մեկ ձևավոր բացվածքով մոդելները: Տաբատները կարճ են, առանց ընդգծված կարերի և բարձր գոտկատեղով:

Ամերիկյան

Բնութագրվում է ավելի ազատ ձևով և ֆիգուրի ոչ այնքան ցայտուն նստեցվածքով: Բաճկոնը ուղիղ է և նույնիսկ թեթևակի կարճ, առանց ուսի վառ արտահայտված բարձիկների: Հետևի կողմից կենտրոնում ունի մեկ բացվածք: Տաբատները ազատ են, իրենց լայնությամբ պայմանավորված` ներքևի մասում պարտադիր ունեն ամբողջական ծալվածք:

Տղամարդու գործնական կոստյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնական կոստյումը փաստացի համարվում է բիզնեսի և պաշտոնական միջոցառումների հագուստ: Սովորաբար բաղկացած է բաճկոնից և տաբատից` կարված մեկ տեսակի գործվածքից, և նախատեսված է միասին կրելու համար:[6].

Կոստյումը կարելի է ձեռք բերել ինչպես պատրաստի, այնպես էլ պատվերով: Անհատական կարը նույնպես բաժանվում է, այսպես կոչված, Made-to-Measure-ի և Bespoke-ի: Առաջին դեպքում դերձակն աշխատում է արդեն պատրաստի գործարանային շաբլոններով` հարմարեցված հաճախորդի համար: Այսօրվա դրությամբ Made-to-Measure կոստյումներ առաջարկում են բազմաթիվ բրենդներ, ինչպես նաև վաճառում են արդեն պատրաստի մոդելներ (Henderson, Massimo Dutti, Gucci, Emporio Armani և այլն): Երկրորդ դեպքում արտադրանքը կարվում է հաճախորդի չափսերով: Առավել նախընտրելի տարբերակը երկրորդն է, քանի որ դա թույլ է տալիս կոստյում կարել կատարյալ համապատասխան կոնկրետ անձի: Այս մեթոդը, միևնույն ժամանակ, առավել թանկ է: Նաև վտանգ կա, որ հաճախորդի պարամետրերը կարող են կփոխվեն այն պահից, երբ նրանից վերցրել էին չափսերը:

Պատրաստի կոստյումները թույլ են տալիս զգալիորեն խնայել, բայց չեն ապահովում պատշաճ հարմարավետություն և, շատ հաճախ, բավարար որակ[7]:

Կոստյումների որակը որոշվում է կարերով, որոնք պետք է լինեն հարթ և ուղիղ, փոքր դետալներով (ինչպես նաև կոճակների որակը, նյութի հարմարեցումը նկարին, թևերի կոճակները արձակելու հնարավորությունը և այլն), և ընդհանուր տեսքով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ожегов Сергей Иванович. «Словарь русского языка». Около 53 тысяч слов. Издание 8-ое, стереотип. — Москва: Издательство «Советская энциклопедия», 1970. — 900 с.
  2. В английском языке есть удобное слово coat, которое характеризует сразу всю классическую верхнюю одежду.
  3. The Haggar Family & Corporation, Haggar, Ed R. June, 1999
  4. «Costume by John Redfern»։ Search the Collections։ V&A Museum։ Վերցված է 14 February 2013 
  5. Советы по подбору классического костюма
  6. «Centeno, Antonio. Men's Suits:An Introduction to the Men's Business Suit. Version 16. Knol. 2008 Nov 30»։ knol.google.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2009-10-08 
  7. «Мужской костюм: введение»։ ATailoredSuit.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2009-04-20 

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նրբաճաշակ հագնված արիստոկրատ երիտասարդ
  2. Բամբակյա կտորի տեսակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antongiavanni, Nicholas: The Suit, HarperCollins Publishers, New York, 2006. ISBN 0-06-089186-6
  • Byrd, Penelope: The Male Image: men’s fashion in England 1300—1970. B. T. Batsford Ltd, London, 1979. ISBN 0-7134-0860-X
  • Croonborg, Frederick: The Blue Book of Men’s Tailoring. Croonborg Sartorial Co., New York and Chicago, 1907
  • Cunnington, C. Willett; Cunnington, Phillis (1959): Handbook of English Costume in the 19th Century, Plays Inc, Boston, 1970 reprint
  • Devere, Louis: The Handbook of Practical Cutting on the Centre Point System (London, 1866) revised and edited by R. L. Shep. R. L. Shep, Mendocino, California, 1986. ISBN 0-914046-03-9
  • Doyle, Robert: The Art of the Tailor, Sartorial Press Publications, Stratford, Ontario, 2005. ISBN 0-9683039-2-7
  • Druessedow, Jean L. (editor): Men’s Fashion Illustration from the Turn of the Century Reprint. Originally published: New York: Jno J. Mitchell Co. 1910. Dover Publications, 1990 ISBN 0-486-26353-3
  • Mansfield, Alan; Cunnington, Phillis: Handbook of English Costume in the 20th Century 1900—1950, Plays Inc, Boston, 1973
  • Stephenson, Angus (editor): The Shorter Oxford Dictionary. Oxford University Press, New York, 2007
  • Unknown author: The Standard Work on Cutting Men’s Garments. 4th ed. Originally pub. 1886 by Jno J Mitchell, New York. ISBN 0-916896-33-1
  • Vincent, W. D. F.: The Cutter’s Practical Guide. Vol II «All kinds of body coats». The John Williamson Company, London, circa 1893.
  • Waugh, Norah: The Cut of Men’s Clothes 1600—1900, Routledge, London, 1964. ISBN 0-87830-025-2
  • Whife, A. A (ed): The Modern Tailor Outfitter and Clothier. The Caxton Publishing Company Ltd, London, 1951