Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում ադմինիստրատորների խորհրդակցելու, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել ադմինիստրատորների տեղեկատախտակի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

Ադմինիստրատորներին ուղղված ցանկացած հարցով և հայտով կարող եք դիմել այս էջում։ Էջը հսկվում է ադմինիստրատորների կողմից, և ձեր հարցը ուշադրության կարժանանա առաջին հնարավորության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներ
Ցանկ

Հայերեն Վիքիպեդիայում այս պահին կա 9 ադմինիստրատոր։

↱

Վանդալություն IP հասցեից

Հարգելի ադմինիստրատորներ, 217.76.14.170 IP հասցեից Հայաստանի զինված ուժեր և Բանակ հոդվածներում կատարվել են շարունակական վանդալություններ։ Առաջիկայում նման դեպքերից խուսափելու համար առաջարկում եմ որոշ ժամանակով արգելափակել տվյալ հասցեն։--Գարդմանահայ (քննարկում) 23:41, 11 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ ադմիններ, վանդալություն՝ Սպասարկող:Ներդրումները/176.36.0.110: --Valen1988 (քննարկում) 08:21, 3 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հետ շրջումներ, վատ թարգմանոթյուն

Հարգելի՛ ադմինները, այսօր մի քանի հոդված «Վատ թարգմանություն» կաղապարով եմ պիտակել, որից մի քանի րոպե անց դրանք հետ են շրջվել՝ առանց ուղղման: Կարող եք նայել այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: Խնդրում եմ կատարել հետևողական աշխատանք:--TonJ (քննարկում) 20:49, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հեգնանք

Խնդրում եմ նաև ուշադրություն դարձրեք այստեղ:

Իմ հիշելով՝ նման բան անելու իրավունք չկա:--TonJ (քննարկում) 20:55, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ TonJ և ադմիններ (քանի որ գրվել է ձեր հիմնական հարթակում), եթե նկատել եք մասնակիցն առանձնապես կենտրոնացված է միայն որոշակի խմբի անձնաք վրա, մտնելով քննարկումներ դուք դա կհասկանաք։ Ուզում եմ նշել, որ հոդվածներում տեղադրված կաղապարները հետ եմ շրջել անձամբ, քանի որ այնտեղ այդքան էլ շատ սխալներ չեն եղել։ Եթե եղել են նույնիսկ, ապա ոչ այնքան, որ պիտակվեն։ ԵՍ այստեղ ավելի շատ նկատում եմ մասնակից/ների հետապնդում ('''Զուտ իմ կարծիքը''')։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած հեգնանքին ասեմ, որ սա հեգնանք չէ, այլ Ձեր կատարած աշխատանքը գնահատելու արդյունք։ Մենք շատ ենք գնահատում այն փաստը, թե որքան ջանք և եռանդ եք ծախսում հոդվածներում 4-5 սխալ գտնելու համար, ինչևիցե։ Շատ շնորհակալություն կատարված աշխատանքի համար։ Մաղթում եմ զանազան երազներով գիշեր բոլորին։--Angelixus (քննարկում) 21:41, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նաև յուրաքանչյուր պիտակված հոդվածի համար սխալ թարգմանության օրինակներ բերել փլիզ։--Angelixus (քննարկում) 21:45, 23 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus ջան, իսկ սա ինչպե՞ս կբացատրես, ինչ ուզում է լինի, եթե թեկուզ համամիտ չես հոդվածը պիտակելու հետ, ամեն դեպքում իրավունք չունես քննարկման էջից ջնջելու/թաքցնելու ծանուցումը (բացի արխիվացումը իհարկե)։--Նուբեռելլա 💬 08:45, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Վիքիպեդիայում գոյություն ունի կանոնակարգ, որին ենթարկվում ենք բոլորս՝ առանց արտոնությունների։ Եթե կա հոդվածի պիտակում, իրավունք չունեք հանելու պիտակն առանց ուղղումների, ձեր հայեցողությամբ։ Սևով սպիտակի վրա գրված է. «Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։»։ Եթե ինչ-որ «հետապնդում» եք նկատում, կարող եք գրել այդ մասին ադմիններին, բայց ոչ երբեք ուղղակի հետ շրջել կամ պիտակը հանել։ Իսկ եթե սխալներ իրոք կան, ապա զգուշացում ձեզ պիտի տրվի՝ իրար հետևից վատ հոդվածներ ստեղծելու համար։--A.arpi.a (քննարկում) 09:58, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Նուբեռելլա, անկասկած դուք ճիշտ եք, սակայն մարդու կյանքում լինում են պահեր, երբ ուղղակի նյարդային լարվածության պատճառով մարդիկ անում են այն ինչ չի կարելի, նույնիսկ եթե լավ տեղեկացված են դրա արգելվածության մասին ('''ԵՍ ԸՆԴՈւՆՈւմ ԵՄ ԻՄ ՍԽԱԼՆԵՐԸ''')։ Շնորհակալություն, որ սփռեցիք Ձեր թանկարժեք կարծիքը և ժամանակը, համբուրում եմ։--Angelixus (քննարկում) 10:08, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Խնդրեմ, բայց համբույրների կարիք չկա))) --Նուբեռելլա 💬 10:14, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա, դա զուտ խոսքի մեջ է օգտագործվում, ԵՍ նմանատիպ ցանկություն չունեմ, այս անգամ ողջագուրվում եմ։--Angelixus (քննարկում) 10:22, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ A.arpi.a ջան, հետ եմ շրջել խմբագրումները, որովհետև նախ ԵՍ շատ խիստ կասկածում եմ մասնակցի թարգմանական իմացություններին և երկրորդ այդտեղ այնպիսի սխալներ չկան, որ հոդվածը պիտակվի, նույն կերպ առաջնորդվելով կարելի է պիտակել այլալեզու տարբերակից ՀՎ-ում թարգմանած մի շարք հոդվածներ (նույնիսկ կարգավիճակ ունեցող)։ Եթե կարծում եք, որ արգելափակման կարիք կա տեղեկացրեք ադմիններին, ինչպես նշել եմ վերևում՝ '''«ԵՍ ԸՆԴՈւՆՈւմ ԵՄ ԻՄ ՍԽԱԼՆԵՐԸ»''', բայց այս անգամ կարծում եմ այդ դեպքը չէ։ Շնորհակալություն ուշադրության համար։--Angelixus (քննարկում) 10:22, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus, կոչ եմ անում դադարեցնել վիքիէթիկետ դեմ գրառումները։ Նախ համացանցում մեծատառերով գրելը, ինչպես վերջերս քննարկումների ժամանակ ասվեց, հակասում է էթիկայի կանոններին, քանի որ այն համարվում է գոռալու նշան։ Ապա եթե ես ասում եմ, որ ինձ համար հաճելի չէ «զուտ խոսքի մեջ է օգտագործվող» արտահայտությունները, ինչպիսիք են օրինակ՝ համբուրում եմ, ողջագուրվում եմ, ապա դու իրավունք չունես օգտագործել դրանք, այլապես ես ադմինների ուշադրությունը կհրավիրեմ այդ հարցի վրա։ Բացի այդ՝ սխալները ընդունելը, ապա դրանք նորից կատարելը անընդունելի են։ Ամենայն հարգանքով՝ --Նուբեռելլա 💬 10:29, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Նուբեռելլա, ԵՍ ցնցված եմ Ձեր նմանատիպ վերաբերմունքից և վիրավորված մինչև հոգուս խորքը, բայց ինչևիցե։ Իսկ ԵՍ երբեք չեմ հանիդպել նմանատիպ տեղեկության, խնդրում եմ սոցիալական կայքերով ուղարկել ինձ տեղեկությունը և ես կուղարկեմ դրա հակափաստարկը։--Angelixus (քննարկում) 10:38, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եվս որոշ դիտարկումներ․
  • Ես ձեր հետ «դուք»-ով եմ խոսում և նույնը ակնկալում եմ ձեզնից։ Էթիկետի կանոնների մասին խոսելուց առաջ, դրան ուշադրություն դարձրեք։
  • Ինձ չի թվում, որ դուք եք այն մարդը, որ կարող է խոսել իմ իրավունքների մասին և եթե ես մի բան անում եմ, ակնկալում եմ հետևանքները՝ իմանալով իրավունքներս։ Անչափ շնորհակալություն։--Angelixus (քննարկում) 10:47, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus ջան, առաջարկում եմ կարդալ ՎՊ:ԷԹ կանոնակարգը, որտեղ Ձեր կաղմից կատարված գործողությունների վերաբերյալ կգտնեք խորհուրդներ։ Օրինակ այս մեկը՝ Փորձեք պահպանել ձեր հանգստությունը։ Եթե նկատում եք ձեր մեջ աճող զայրույթը, որոշ ժամանակով թողեք Վիքիպեդիան։ Վերադարձեք մեկ օրից կամ շաբաթից, և հնարավոր է ձեզ հուզող խնդիրը լուծված լինի ուրիշ մասնակիցների կողմից ձեր բացակայության ընթացքում։ կամ ասյ մեկը՝ Մասնակցի էջերից մի՛ հեռացրեք կամ ջնջեք քննարկումները։ Դա անթույլատրելի է։ Եթե քննարկումները շատ են, կարող եք հին քննարկումները արխիվացնել որպես քննարկման ենթաէջ և նրա վրա հղում դնել։ Նաև սխալ է Վիքիպեդիայում առաջացած խնդիրները լուծել սոցիալական ցանցերում կամ իրական կյանքում, ինչը առաջարկեցիք քիչ առաջ։ Եթե ես Ձեզ վիրավորեցի իմ մեկնաբանություններով, ապա ներողություն եմ խնդրում և խնդրում նշել, թե հատկապես որ գրածս վիրավորեց, քանի որ ես աշխատում եմ միշտ հարգալից գտնվել բոլորի հետ։ Խորհուրդ եմ տալիս, որ քննարկումը շարունակեք միայն մի քանի ժամ անց, երբ կզգաք, որ ի վիճակի եք հանգիստ քննարկել հարցը, քանի որ բոլորիս հետ էլ պատահել է, որ դյուզն ինչ վիրավորվել ենք կամ բարկացել։ Շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 10:57, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
ՀԳ․ ըստ նույն կանոնակարգի՝ եթե Ձեզ համար անընդունելի է «դու» դիմելաձևը, առաջարկում եմ Ձեր քննարկման էջում տեղադրել {{Մասնակից/Դիմեք «դուք»-ով}} կաղապարը։--Նուբեռելլա 💬 11:05, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Նուբեռելլա, մի քանի բան նկատեցի, որ այդքան էլ ճիշտ չեք ներկայացրել։ Առաջինը՝ գոյություն չունի Վիքիէթիկետ (եթե չեմ սխալվում), կարծում եմ, խոսքը թվային էթիկետի մասին էր գնում։ Երկրորդը՝ չկան կոնկրետ էթիկետի կանոններ, և դրա սահմանումը սուբկեկտիվորեն է որոշվում, ինչից ելնելով սխալ է ասել, որ Angelixus-ի գրածները հակասում են ինչ-որ կանոնների։ Մի քիչ ավելի ճիշտ կլիներ նշել, որ դա անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է, ոչ թե կանոնների խախտում, որ մասնակիցը տեղեկանա և չկրկնի դա ապագայում։ Ես իհարկե չեմ պաշտպանում Angelixus-ին, քանի որ ինքս էլ դեմ եմ նման գրելաոճին, ուղղակի նկատեցի ։)

Հարգանքներով՝ TheBabushka (քննարկում) 11:04, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]

TheBabushka ջան, Ձեզ նույնպես խնդրում եմ ծանոթանալ ՎՊ:ԷԹ կարոնակարգին կամ Վիքիէթիկետին (այնտեղ էլ կա գրված այդ բառը)։ Մնացածը ինձ համար էական չէ՝ արդյոք դա Վիքիէթիկետի խախտում է, թե ուղղակի անհարգալից վերաբերմունք։ Շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 11:08, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Նուբեռելլա, իսկ արդյո՞ք վիքիէթիկետի կանոններում (նոր իմացա դրա գոյության մասին, շնորհակալ եմ, որ "ծանոթացրեցիք") նշված է կոնկրետ մեծատառ գրելաձևի մասին, թե՞ դա ձեր կողմից է եզրակացվել։ TheBabushka (քննարկում) 11:17, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Չէ, TheBabushka ջան, որպես կանոն չգիտեմ արդյո՞ք կա ամրագրված, թե ոչ, բայց վերջերս այդպիսի քննարկում եղել է, տես՝ «Վիքին սիրում է Երկիր 2020» բաժնի վերջին հատվածը, որտեղ մեր ադմիններից մեկը՝ GeoO-ն, հայտնել է դրա անընդունելիության մասին (ես էլ եմ նոր իմացել դրա մասին էլի)։ Շնորհակալ եմ կառուցողական քննարկման համար, սակայն կարծում եմ շեղվել ենք քննարկման բուն թեմայից։ Ես կսպասեմ ադմինների արձագանքին։ --Նուբեռելլա 💬 11:31, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, խնդրում եմ զերծ մնալ զգացմունքների զեղումներից և քննարկումը շարունակել միայն վերոնշյալ առաջին հարցի վերաբերյալ։ Գուցե ոչ մի հեգնանք չկա, եթե մասնակիցը հոդված է նվիրում մի ուրիշ մասնակցի, կամ բնավ էլ մասնակիցը չի ուզում գոռալ, ուղղակի այդպես է գրել, մանավանդ մասնակիցը գրել է, որ ընդունում է իր սխալը։ Եթե հնարավոր է, չշարունակենք զգացմունքների վերաբերյալ քննարկումները։
Պիտակը հանել կարելի է միայն հոդվածը վերանայելուց հետո, այսինքն՝ հոդվածի պատմության մեջ գոնե մի խմբագրում պիտի լիներ։ Ինչ վերաբերում է պիտակման դրդապատճառներին, որքան էլ որ համոզված լինեք, որ հոդվածները պիտակվում են ետին նպատակներով կամ միտումնավոր սխալներ են փնտրվում միայն որոշակի մասնակիցների հոդվածներում, քանի դեռ դա ապացուցված չէ (իսկ ապացուցելը դժվար է, քանի որ չի կարելի անձնական հարաբերությունները հրապարակել), պետք չէ դա պատճառ դարձնել ու հետ շրջել։ Եթե կարծում եք, որ հոդվածում սխալ չկա, քննարկամն էջում հարցրեք պիտակող մասնակցին, իսկ եթե սխալներ այնուամենայնիվ կան, աշխատեք հնարավորինս ուղղել, որովհետև չեմ կարծում, թե դրանք այնքան շատ լինեն, որ միանգամից հոդվածները ջնջվեն, գուցե հնարավոր է ուղղել դրանք նոր հոդվածներ ստեղծելու փոխարեն։ Եթե սխալներ չեք գտնում կամ դրանք իսկապես աննշան է, կարելի է քննարկում բացել և հարցնել փորձառու խմբագիրների կարծիքները։ Ամեն դեպքում, մասնակիցը նկատում է սխալներ, եթե նույնիսկ միտումնավոր է ստուգում որոշ մասնակիցների հոդվածներ, դրա մեջ պախարակելի ոչինչ չկա, եթե դա արվում է հանուն վեհ նպատակների ու նախագծի բարգավաճման։ Մենք էլ նախկինում ուշադրություն ենք դարձրել հիմնականում սխալներով հոդվածներ ստեղծող մասնակիցների հոդվածներին՝ պարբերաբար նշելով դրանք, և ինչպես տեսնում ենք հիմա, դա որոշակի արդյունք տվել է, և նախկինում համատարած կամ գրեթե համատարած սխալներով հոդվածներ ստեղծողները ներկայում իրենք են ուրիշների հոդվածներն ուղղում։
Չհասկացա՝ ինչ հետևողական աշխատանք է ակնկալվում, բայց ինձ թվում է՝ քննարկումը կարող ենք չծավալել, որովհետև մասնակիցն ընդունեց իր սխալը, հավանաբար էլ չի կրկնի։ Այսինքն՝ բարձրացված հարցերին լուծում է տրվել, իսկ հեգնանքի վերաբերյալ կարող եմ ասել, որ հոդվածներ նվիրելը այնքան էլ սարսափելի չէ, գուցե ներենք մասնակցին այս անգամ։ -Voskanyan (քննարկում) 11:40, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan ջան: Ի պատասխան ձեր գրածի՝ «գուցե ներենք մասնակցին այս անգամ»: Ներքոհիշյալ նախադասությունները մտածելու տեղիք են տալիս՝ «որքան ջանք և եռանդ եք ծախսում հոդվածներում 4-5 սխալ գտնելու համար», «նյարդային լարվածության պատճառով մարդիկ անում են այն ինչ չի կարելի, նույնիսկ եթե լավ տեղեկացված են դրա արգելվածության մասին». փաստորեն մասնակիցը գիտակցաբար է արել, «սոցիալական կայքերով ուղարկել ինձ տեղեկությունը»: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 13:23, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ես նկատի ունեի SilviePink մասնակցին, իսկ այդ արտահայտությունները գրել է Angel X մասնակիցը, որը, ինչպես արդեն նշել եմ, ընդունել է իր հիմնական սխալը, եկեք մասնակիցներին նմանատիպ կամ ավելի թեթև, ավելի ծանր արտահայտություններ օգտագործելու տեղիք չտանք, գրել է, որ ընդունում է իր սխալը, հավատանք, որ էլ չի անի նման խմբագրումներ։ --Voskanyan (քննարկում) 13:43, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan ջան, համենայնդեպս թող նախադեպ չդառնա պիտակը հետ շրջելը, հեգնանքով խոսելը, քննարկումից անհետացնել գրառումները: Ամեն ինչ արվում է, որ Հայերեն Վիքիպեդիան լինի գրագետ, ես, թեկուզ մեկ սխալ էլ տեսնեմ, պիտակում եմ, որ աղբանոցի չվերածվի հայերեն ամենամեծ հանրագիտարանը: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 13:59, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Գիտեմ ու գնահատում եմ նման վերաբերմունքը, բայց քանի որ մասնակիցը գրել է, որ ընդունում է սխալները, իսկ դա հազվադեպ երևույնթ է մեր համայնքում, չհավատապու պատճառ չկա։ --Voskanyan (քննարկում) 14:05, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, մտածելու տեղիք չեմ տվել։ Ես եթե վիրավորական կամ կծողական բան ցանկանայի ինչ-որ մասնակցի ասել (եթե դա ի նկատի ունեիք), ապա դա շատ պարզ կզգացվեր։ '''Գրել եմ միայն ճշմարտությունը'''--Angelixus (քննարկում) 13:48, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Angel X, մտածելու տեղիք կարող է տալ ցանկացած բառ, դա ավելի շատ կախված է ընթերցողի տեսակետից։ Միևնույն ժամանակ բոլորս լավ տեսնում ենք, պետք չէ օգտագործել որոշակի ընդգծող միջոցներ, որոնք մտածելու տեղիք են տալիս, թե արդյոք ինչ է նկատի առնվում, իսկ եզրակացությունները կարող են տարբեր լինել։ Յուրաքանչյուր ոք ազատ է ենթադրել այն, ինչ իր մտքին գալիս է առաջինը, օրինակ՝ հիմա էլ մեկը կարող է վիրավորվել, որ իրեն անուշադիր են համարում, այդ պատճառով ընդգծվել է որոշակի նախադասությունը։ Կամ արտասանում են գոռալով, բացականչելով, երգելով, ծաղրական տոնով և այլն։ Օրինակ՝ դրա փոխարեն կարող էիք նշել, թե արդյոք գիտեիք, որ սոցիալական կայքերով տեղեկություններ խնդրելը հակասում է կանոնակարգին։ Ինչպես նաև, արդյո՞ք ինչ եք նկատ ունեցել «որքան ջանք և եռանդ եք ծախսում հոդվածներում 4-5 սխալ գտնելու համար» ասելով, արդյո՞ք թերագնահատում եք փորձառու խմբագիրների ջանքերը, նախագծի համար ծախսված եռանդը, չէ՞ որ մարդիկ իրենց թանկագին ժամանակը, որը կարող էին ծախսել հազարավոր օգտակար ու շահավետ կամ այլ զբաղմունքների վրա, օգտագործում են հոդվածներն ստուգելով, արդյո՞ք չեք գնահատում այդ ծախսված վայրկյանները։ Խնդրում եմ պատասխանել մտածելու տեղիք չտվող մենիմաստ բառերով և հնարավորինս պարզ նախադասություններով՝ չհրահրելով քննարկման ավելորդ ծավալում։ --Voskanyan (քննարկում) 14:05, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
այստե՞ղ էլ հեգնանք չկա:--TonJ (քննարկում) 14:19, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հեգնանք, չէ։ Ոչ գործնական, հուզական երանգ, որը հնարավոր է նաև որպես Վիքիպեդիան նյարդերի պայքարի դաշտ տեղափոխելու նշան տեսնել, այո։ Ու հատկապես խմբագրման ամփոփումներում պետք է զուսպ մնալ, մի շարք պատճառներով։ Դրանք փոփոխման ենթակա չեն և հավերժ մնալու են տեսանելի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:42, 25 Մայիսի 2020 (UTC)[reply]
Իմ նյարդերն արդեն չեն հերիքում, հարգելի ադմիններ լավ կլինի մեկ-մեկ հիշեք ՀՎ-ում ձեր ունեցած կարգավիճակի մասին, եթե չէ, ապա հրաժարականի տարբերակ գոյություն ունի և լուծում տվեք հարցին (Բացի Voskanyan մասնակցից, որովհետև միայն նա է հետևում այստեղ կատարվող իրադարձություններին)։ TonJ-ն նորից պիտակներ է շռայլում և արդեն հոգնեցնում բոլորին։ Ես հասկանում եմ նաև այն փաստը, որ սրա համար կարող եմ արգելափակվել, բայց արդեն անհնարին է դառնում։ Ես ոչ մի վատ բան նկատի չունեմ այս վերջին տեքստով, բայց լավ կլինի, որ գոնե մեկ-մեկ ակտիվություն ցուցաբերեք, քանի որ գրվում է ձեր հիմնական հարթակում։ Իսկ ինչ վերաբերում է TonJ-ի ամենավերջին նամակին, ասեմ որ մեկ բառ փոխելն էլ է փոփխություն համարվում։ Շնորհակալություն։ Այլևս չեմ պատրաստվում այս թեմայի վերաբերյալ ինչ-որ հարցի շուրջ բան ասել։ --Angelixus (քննարկում) 14:24, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Քննարկման հարգելի մասնակիցներ, անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե խնդիրն ինչու՞մն է։ Հաճախ տրվող հարցերի տեսքով գրեմ միտքս.
Կարելի՞ է հեգնել/վիրավորական արտահայտություններ անել։ — Ոչ։
Կարելի՞ է վատ թարգմանված հոդված գտնելու պարագայում պիտակել հոդվածը։ — Իհարկե այո։
Կարելի՞ է պահանջել պիտակած մասնակցին մատնանշել սխալները և փորձել ուղղել։ — Իհարկե այո։
Սրանք, ինչպես ես եմ հասկացել քննարկումը կարդալու արդյունքում, հիմնական ծագած հարցերն են։ Բացի այդ, վերևում էթիկետի բազմաթիվ խախտումներ եմ նկատել։ Այս անգամ դեռևս մասնակիցներին հորդորում եմ քննարկումը վարել հարգանքի մթնոլորտում, հակառակ պարագայում ոչ կառուցողական գրառման համար ադմիններն իրավասու են զգուշացումներ տալ։ --ջեօ (✡) 14:50, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ քննարկման ընթացքում հեռացել ենք թեմայից, ես նորից եմ գրում խնդիրը, ջեօ: «Վատ թարգմանություն»-ով իմ կողմից պիտակված հոդվածների կաղապարները առանց ուղղումների ջնջվել են, մասնակիցը իր քննարկման էջից թաքցրել էր ծանուցումը, երկու անգամ հեգնական մեկնաբանություն եմ ստացել:--TonJ (քննարկում) 15:01, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած, ես երկրորդ գրառման մեջ հեգնանք չտեսա, հատկապես ի՞նչն է հեգնանք։ Գուցե դա մեզ էլ էր վերաբերում, ես գրել էի, որ գոնե մի խմբագրում պիտի արվի, երևի դրա՞ վերաբերյալ է հեգանքն թվում։ Եթե այդպես է, ես ծանր չեմ տանում։ Մասնակիցը գրել է, որ հասկացել է սխալները, պիտակները վերադարձվել են, քննարկման էջի գրառումը վերադարձվել է, էլի խնդիր կա՞։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ հաճախ նման պիտակումներն ու քննարկումները երկար են տևում, բամզիցս կրկնվում են սխալները, եթե դեռ չի մոռացվել, նախկինում ես էլ եմ հոդվածներ պիտակել, ուրիշներն էլ են պիտակել, տարիներ է տևել, մինչև մասնակիցները քիչ թե շատ նորմա եսն սկսում խմբագրել, առավել ևս՝ մինչև հաղթահարվում է քանակի առաջնահերթության խնդիրը։ Կարծում եմ՝ պետք է համբերատար լինել, ոչ մեկս էլ անթերի չենք։
Հարգելի՛ Angel X, սովորաբար պիտակները հանվում են պիտակած խմբագրի համաձայնության դեպքում, ինչը պետք է ստանալ քննարկման էջում։ Պիտակման հետ համաձայն չլինելու պարագայում պետք է դիմել այլ փորձառու մասնակիցների։ Շռայլել, հոգնեցնել բառերից հնարավորինս պետք է խուսափել՝ միշտ հիշելով, որ խմբագիրները ոչ թե շռայլում են, այլ իրենց թանկագին ժամանակից վայրկյաններ են խլում նախագիծը բարելավելու վեհ նպատակի համար, և ոչ թե հոգնեցնում են, այլ ձգտում են իրենց փորձը փոխանցել, որովհետև սեփական փորձով գիտեն, թե ինչպես են ստեղծվում հոդվածները և ինչ սխալներ են արվում անուշադրության կամ որակը երկրորդ պլան մղելու հետևանքով։ Մասնակիցը գրել էր, որ այլևս չի անդրադառնալու այս թեմային, բայց նշված կանոնները նորից խախտելու դեպքում նոր կարող ենք մտածել նկատողություն տալու մասին։--Voskanyan (քննարկում) 15:32, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan ջան, անչափ շնորհակալ եմ։--Angelixus (քննարկում) 15:42, 24 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus եթե մոտեցման մեջ խնդիրները իրոք նկատել եք, խնդրում եմ ինքներդ վերակգնանեք հոդվածներում պիտակները, և եթե կարիքը կա, խնդրեք պիտակած մասնակցին նշել առավել խնդրահարույց հատվածները։ Կարող եք դիմել նաև այլ մասնակիցների օգնությանը, որ թարմ հայացքով ընթերցեն և ուղղեն կամ օգնեն ուղղեն հոդվածը։ Թեթև աչքի անցկացնելուց նույն «Մարմնի փիրսինգ» հոդվածում թարգմանության խնդիրները իրոք շատ են և պիտակումը տեղին էր։
Ինչպես նաև ուզում եմ նշել, որ մենք այստեղ «նկատողություն» չենք տալիս, այլ զգուշացնում եք խախտման մասին, եթե այն առաջին անգամ է տեղի ունեցել, որ համոզվենք որ մասնակիցը ծանոթ է այս կամ այն նորմին, մինչև որևէ սահմանափակում կիրառելը։ Այս քննարկուման ընթացքում քանի որ բացատրական աշխատանքն տարվել է, մասնակիցներին համարենք տեղեկացված և համապատասխանաբար զգուշացված։
Ինչպես նաև ուզում եմ միանալ այլ ադմինների հորդորին՝ այստեղ քննարկումները կրում են աշխատանքային, գործնական բնույթ, և թյուրըմբռնումները զգալիորեն կպակասեն, եթե այստեղ չհամբուրվենք, չգուրգորվենք և նյարդերի պատերազմներ չակնարկենք։ Սա չի նշանակում լինել գերֆորմալ ու անհետաքրքիր, բայց ընկերական «ջրիկանալու» (այլ հարմար բան չեմ գտնում) տեղ չէ հաստատ։ Ինչպես նաև հիշեցնել, որ Վիքիպեդիայից դուրս, այլ որ հանրային հաղորդակցման վայրեր Վիքիպեդիական քննարկումներ տանելը, առնվազն ողջունելի չէ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:42, 25 Մայիսի 2020 (UTC)[reply]

Տեղեկացում

Հարգելի՛ ադմիններ, խնդրում եմ նայեք այս քննարկմանը՝ Մասնակցի_քննարկում:Հակոբջանյան_Լիլիթ, հոդվածն առանց մի կետի փոփոխության կրկին ստեղծվել է՝ Ջոն Հորթոն Քոնուեյ: Կարող է նախադեպային դառնալ: --Valen1988 (քննարկում) 20:06, 25 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նույնը սա՝ Մասնակցի_քննարկում:ԵՆարինե, հոդվածը վերստեղծվել է առանց փոփոխությունների՝ Պահպանողականությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: --Valen1988 (քննարկում) 20:10, 25 Մայիսի 2020 (UTC)[reply]
Սա էլ՝ Մասնակցի_քննարկում:Ռոմեո, առանց ստուգելու՝ Ջոզեֆ Հոֆման: --Valen1988 (քննարկում) 20:37, 25 Մայիսի 2020 (UTC)[reply]

։Մասնակցին զգուշացրել եմ, հոդվածները հեռացրել եմ։--Սամվելքննարկում 06:36, 26 Մայիսի 2020 (UTC)[reply]

Սամվել ջան, շնորհակալ եմ: --Valen1988 (քննարկում) 07:17, 26 Մայիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, շնորհակալ եմ ուշադրության և հետևողականության համար։ Առաջին մասնակցին կարծես թե զգուշացում չի տրվել։--A.arpi.a (քննարկում) 18:44, 26 Մայիսի 2020 (UTC)[reply]
Արված է--Սամվելքննարկում 04:58, 27 Մայիսի 2020 (UTC)[reply]


Պիտակում

Հարգելիներս խնդրում եմ ուշադրություն դարձրեք մասնակցի քննարկման վերջին հատվածին, Valen1988-ն անընդհատ պիտակում է հոդվածներ։ Սա իմ կարծիքով արդեն մասնակցի հետապնդում է։ Այս ողջ պիտակումները կատարվել են այն բանից հետո, երբ մասնակիցը քվեարկել է նախագծի անցկացման օգտին։ Եթե դուք կարծում եք, որ սա հետապնդում չի, ապա ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Ուշադրություն դարձրեք և անհրաժեշտության դեպքում ԱՐԳԵԼԱՓԱԿԵՔ։--Angelixus (քննարկում) 20:41, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]

Angelixus, դիտարկեցի բոլոր հոդվածները, որոնցում Դուք չունեք էական ներդրում կամ հեղինակ չեք, բացի այդ Ձեր քննարկման էջում չգտա հոդվածագրի կողմից դիմում Ձեզ՝ օգնության խնդրանքով: Վերևում Դուք բերեցիք հղումը, որ հոդվածագիրն իր էջում էլ չի դիմել Ձեզ: Հետևաբար, ինչո՞վ է պայմանավորված այս մտահոգությունը, թե՞ կա արտավիքիական քննարկումներ: Հաջորդը, եթե նույնիսկ վերանանք այս ամենից, Դուք չեք դիմել Valen1988 մասնակցին (սա էլ իր քննարկման էջը)՝ պարզաբանումներ ստանալու, թե՞ դարձյալ աշխատել է արտավիքիական գրագրությունը: Հարցերիս պատասխանից հետո կանդրադառնամ մասնակցի պիտակումներին:--∑ίγμα (քնն.) 22:04, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հ.Գ. Ձեր քննարկման էջում TonJ մասնակիցը մեկ շաբաթ առաջ բավականին ընդարձակ կերպով ներկայացրել է Ձեր հոդվածի թերությունները, որոնք Դուք կարծես անտեսել եք (TonJ-ի վերջին դիտարկումներն անպատասխան են), և 1 օրից ծավալուն հոդվածը կջնջվի: Այդ դեպքում նորից առաջ է գալիս պիտակված հոդվածներում Ձեր շահագրգռվածության հարցը:--∑ίγμα (քնն.) 22:10, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ ∑ίγμα, մասնակցին շատ եմ օգնել խմբագրումներ կատարելու հարցում և քանի որ նրանց մոտ վիքիակումբ չկա, դրա համար էլ ԵՍ եմ խառնվել հարցին։ Բացի այդ Valen1988 մասնակիցը քննարկումներից մեկում գրել է, որ կարող է հոդվածը պիտակել նույնիսկ մեկ բառի համար, ըստ Ձեզ դա նորմա՞լ է։ Իսկ ինչ վերաբերում է իմ ստեղծած «Ցեղախառնություն» հոդվածին, ապա ասեմ, որ TonJ մասնակցին ոչ մեկ չի անտեսել և ԵՍ հարգում եմ նրա պերֆեկցիոնիստական մոտեցումները։ Ես կարծում եմ, որ հոդվածի ջնջման դեպքում գուցե Ես ավելի լավ կերպով կվերստեղծեմ այդ հոդվածը՝ սկսելով 0-ից։--Angelixus (քննարկում) 22:23, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus, Դուք չպատասխանեցիք իմ հարցերին, կամ Ձեր պատասխաններն առավել քան խուսափողական էին: Կոնկրետ պատասխաններ, խնդրում եմ:--∑ίγμα (քնն.) 22:29, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի ադմիններ։ Ճիշտն ասած, դեռ վաղուց էի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց ինչևէ։ Սկզբում արտահայտեմ կարծիքս այս քննարկման վերաբերյալ։ Համաձայն եմ Angelixus-ի հետ այն առումով, որ «Վատ թարգմանություն» կաղապարը կարող է հետապնդման նշան լինել Valen1988-ի կողմից այս նախագծին Կողմ քվեարկելու պատճառով։ Բացատրեմ ինչու՝ ես ինքս էլ եմ Կողմ քվեարկել նախագծին, ինչից հետո՝ մեկ ժամ անց իմ հոդվածներից մեկը նույնպես պիտակվել է Valen1988-ի կողմից։ Արդյո՞ք սա զուգադիպություն է, չեմ ժխտում, կարող է։ Եթե այդպես է, ապա սխալվել եմ իմ դատողություններում ու ներողություն եմ խնդրում։ Հիմա անցնեմ, ինչպես ինձ թվում է, հիմնական խնդրին։ Valen1988-ն այս քննարկման մեջ՝ պատասխանելով Angelixus-ի «ինձ չի թվում, որ մի քանի սխալի համար արժե պիտակել հոդվածը» արտահայտությանը, գրել է․ «թեկուզ մեկ բառի դեպքում ես պիտակում եմ»։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչքանով է ճիշտ այս մոտեցումը, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է նորեկներին։ Առաջինը՝ այդ տրամաբանությամբ պետք է պիտակել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների մեծ մասը։ Երկրորդը՝ Վիքիպեդիան հիմնված է կամավորական գործունեության վրա, և դուք՝ համարելով ձեզ փորձառու խմբագիր, պետք է առավելագույնս փորձեք «հյուրասիրություն» ցուցաբերել, օգնել մասնակիցներին, ոչ թե հոդվածները պիտակելով և ջնջելով (իհարկե, դա էլ պետք է, բայց չափի մեջ, ոչ թե մարազմի վերածել), այլ մատնացույց անելով սխալների և թերությունների վրա։ Վիքիպեդիան, ինչպես և մի շարք այլ նախագծեր, հիմնված է մարդկային աշխատանքի, և հետևաբար մարդկային ֆակտորի վրա։ Եվ եթե ձեր գլխավոր նպատակներից մեկը այն զարգացնելն է, ապա, իմ կարծիքով, դուք շատ սխալ ուղղությամբ եք շարժվում։ Շնորհակալություն ուշադրության համար և կներեք, որ մի քիչ շեղվել եմ հիմնական թեմայից։ Ամենայն հարգանքով՝ TheBabushka (քննարկում) 22:32, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Առայժմ փոքր նկատառում-հիշեցում՝ Վիքիպեդիան հանրագիտարան է։ Այսինքն մեր առաջնահերթությունը ընթերղոցներին որակյալ, հուսալի, բոլոր վստահելի ու վավեր տեսակետները համաչափ ներկայացվող բովանդակություն տրամադրելն է։ Եթե մենք խմբագիրներին իրենց կամավոր աշխատանքում խնդիրներ չնշելու խաթր, մեր էությունը մի կողմ դնենք, ընթերցողներին (ում համար այստեղ ենք) մոռանանք ու Վիքիպեդիան մեր համար ինչ-որ խաղ դառնա, հանրագիտարանն սևագրի կամ խաղահրապարակի վերածելով, ապա այս իրոք սխալ ճանապարհով գնալով, մենք կկորցնենք ընթերցողներին և հետևաբար խմբագրողներին, որոնք չեն ուզենա ասոցացվել անորակ բովանդակության կամ անառողջ միջավայրի հետ և Սիզիփոսի տանջանք կհամարեն համատարած որակական խնդիրների ուղղումը։
Եվ ևս մեկ բայց։ Բացի մարդ ընթերղողներից, Վիքիպեդիան «կարդում» են նաև մեքենանրը և մեզանից սովորում են հայերեն լեզուն։ Եվ եթե հայախոս մարդու փոխարեն Գուգլ Թարգմանչին սովորեցնում է Յանդեքս Թարգմանչի չմշակված տեքստով, իսկ Յանդեքսին Գուգլի մարդկային տեքսի չբերած տեքստով (մարդկային բառի բուն, ոչ փոխաբերական իմաստով), ապա մենք ոչ միայն օգուտ չենք տալիս Հայերեն Վիքիպեդիային, մենք խիստ երկարատև վնաս ենք տալիս հայերեն լեզվին առհասարակ։ Բնական լեզվի մշակմամբ և մեքենայական թարգմանությամբ զբաղվող մասնագետները այս տարի ինձ ասել էին, որ ըստ իրենց հետազոտության Հայերեն Վիքիպեդիան չի փայլում որակով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23:22, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ ∑ίγμα, այստեղ արտավիքիական մոտեցումներ չկան։ Իմ համար բոլոր մասնակիցները հավասար են, բայց կան որոշները, որոնց վրա ավելի շատ ուշադրություն եմ հատկացնում, որպեսզի Հայերեն Վիքիպեդիայի նկատմամբ նրանց մեջ հիասթափության չառաջանա։ Բացի այդ խնդրում եմ վերջապես լուծում տալ հետևյալ հարցին, բոլորն էլ ամեն ինչ լավ հասկանում են կապված պիտակների և այլնի հետ։ Ինձ շատ հետաքրքիր է այս թեմայի հետ կապված ձեր կարծիքը։--Angelixus (քննարկում) 22:39, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, շնորհակալություն եմ հայտնում ձեր տված լիովին ճիշտ և կառուցողական կարծիքի համար։--Angelixus (քննարկում) 22:42, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, կարծում եմ՝ Valen1988 մասնակիցն առավոտյան կփաստարկի իր մոտեցումները: Բայց փորձեմ ցրել Ձեզ մոտ եղած այն թյուր ըմբռնումը, որ հոդված պիտակելը մարդուն (տվյալ դեպքում հոդվածագրին) «հետապնդելու նշան» է: Երիցս սխալ է եղել Վիքիպեդիայի սկզբունքները Ձեզ ներկայացնելիս նման տեղեկույթ փոխանցած անձը: Սա հանրագիտարան է, որը պետք է լինի կատարյալ ընթերցողի համար (ում համար էլ ստեղծվում է): Դուք կամավորության սկզբունքով անում եք հսկայական աշխատանք, ուրեմն՝ Ձեզ հաճելի՞ է, երբ ասում են. «Ես Հայերեն Վիքիպեդիային չեմ վստահում, սխալ-մխալ է գրված, սխալներով»: Շտապելով պատասխանել իմ հարցին՝ կասեմ, որ ինձ բացարձակապես հաճելի չէ: Մեջբերեմ վերջերս քննարկումներից մեկում հնչեցրած մեր բազմափորձ վիքիպեդիստներից մեկի խոսքերը, որոնք արդարացիորեն ներկայացնում են իրավիճակը.

«Ամեն դեպքում, մասնակիցը նկատում է սխալներ, եթե նույնիսկ միտումնավոր է ստուգում որոշ մասնակիցների հոդվածներ, դրա մեջ պախարակելի ոչինչ չկա, եթե դա արվում է հանուն վեհ նպատակների ու նախագծի բարգավաճման։ Մենք էլ նախկինում ուշադրություն ենք դարձրել հիմնականում սխալներով հոդվածներ ստեղծող մասնակիցների հոդվածներին՝ պարբերաբար նշելով դրանք, և ինչպես տեսնում ենք հիմա, դա որոշակի արդյունք տվել է, և նախկինում համատարած կամ գրեթե համատարած սխալներով հոդվածներ ստեղծողները ներկայում իրենք են ուրիշների հոդվածներն ուղղում։»

Ուրեմն գործե՛ք հանուն Վիքիպեդիայի, հանուն այն մեկ գաղափարի, որը մեզ բոլորիս համախմբում է մեկ հարթակում, մի՛ անձնավորեք հոդվածներն ու գործողությունները, որովհետև դրանք միայն միտված են հանրագիտարանը որակյալ դարձնելուն: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ: --∑ίγμα (քնն.) 22:47, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]

Angelixus, հարցերիս պատասխաններին եմ սպասում, որոնցից Դուք փորձում եք խուսանավել: Եղե՞լ է արտավիքիական քննարկում թե՛ հոդվածագրի, թե՛ պիտակողի հետ:--∑ίγμα (քնն.) 22:49, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]

Արտավիքիական քննարկում մասնակցի հետ եղել է, որովհետև նրան փորձել եմ բացատրել, որ բոլորի հետ էլ կարող է պատահել, որ իր հոդվածները պիտակեն և որ պետք չէ այդ փաստը ծանր տանել։ Մանավանդ, երբ որոշները հատուկ են դա անում (Զուտ իմ կարծիքը)։ Իսկ պիտակողին ասել եմ իմ կարծիքը իր պահվածքի վերաբերյալ։ Իսկ հիմա հայտնեմ այլ կարծիք․․․ Ես չգիտեմ, թե դուք ինչի վրա եք հիմնվում նմանատիպ մեկնաբանություն անելով (գուցե միջանձնային հարաբերությունների, չգիտեմ և առանձնապես ԱՐԴԵՆ հետաքրիր չէ), ուղղակի ասեմ, որ ակնհայտ է որոշ մասնակիցների վերջին գործողությունները։ Եվս մեկ անգամ իմ կարծիքը հայտնեմ և ասեմ, որ հանուն մեկ ընդհանուր գաղափարի համար, լավ կլիներ, որ որոշ մասնակիցներ, որոշ միտումներ անտեսեին։ Բացի այդ, ՊԱՐԶ ԵՐևՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ։ Խնդրում եմ չանտեսել ոչ մեկի կարծիքը, շատ-շատ մարդիկ իմ հետ համամիտ կլինեն մասնակիցների նմանատիպ պահվածքի վերաբերյալ, ինչևիցե։ ԵՍ պնդում եմ, որ Valen1988 պետք է արգելափակվի և վաղը խորհրդարանում կառաջադրեմ, այդ և ևս մի քանի մասնակիցների արգելափակման մասին։ Շնորհակալություն--Angelixus (քննարկում) 22:57, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ∑ίγμα, լիովին համաձայն եմ ձեր հետ։ Իհարկե, մենք բոլորս էլ երևի մեկ նպատակ ունենք (ուզում եմ հավատալ դրան), բայց արդյո՞ք այդ նպատակին հասնելու համար ավելի հեշտ և արդյունավետ չէր լինի ուղղել այդ մեկ սխալը հոդվածում, քան պիտակել այն։ Պիտակելով հոդվածը, մասնակիցը ստիպում է խմբագրին վերանայել ամբողջ հոդվածը (երբեմն՝ հսկայական) և ինչի՞ համար՝ այդ մեկ սխալը գտնելու՞։ Իմ կարծիքով՝ ավելի արդյունավետ պրակտիկա կլիներ կամ այդ սխալների մասին հայտնել հոդվածը ստեղծողին/խմբագրողին, որպեսզի նա հեշտությամբ գտնի և ուղղի սխալը, կամ էլ ինքնուրույն ուղղել, այդպիսով զերծ մնալով ավելորդ քննարկումներից և տարաձայնություններից։ Քանի որ «վատ թարգմանությունը» երբեմն արժեզրկում է հոդվածի վրա կատարված ամբողջ աշխատանքը։ Օրինակ ես՝ մտնելով հոդված, եթե տեսնում եմ, որ այն պիտակված է, արդեն չեմ վստահում գրված տեքստին, և ինձ թվում է դա նորմալ արձագանք է այդ կաղապարի վրա։ Եվ ինչքանո՞վ է դա ճիշտ, երբ մեկ սխալի պատճառով արժեզրկվում է ամբողջ բովանդակությունը։ Հուսոմ եմ ճիշտ և հասկանալի ձևակերպեցի մտքերս, սպասենք Valen1988 մասնակցի պատասխանին։ --TheBabushka (քննարկում) 23:00, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Ալեքսեյ a.k.a. Xelgen, ես կոչ չեմ անում Վիքիպեդիան խաղահրապարակի վերածել, նաև կոչ չեմ անում անտեսել անորակ թարգմանությունը։ Ասածիս իմաստն այն է, որ քանի որ Վիքիպեդիան հարթակ է, որտեղ խմբագիրները պետք է համագործակցեն առավելագույն որակ ստանալու համար, ապա այդ համագործակցությունը պետք է հետապնդի միայն այդ նպատակը։ Եվ, արդյոք սա կարելի է համարել բառերին կպնել, թե ոչ, բայց Valen1988-ի արտահայտությունը մեկ սխալի մասին միայն նպաստում է Հայերեն Վիքիպեդիայի «հեղինակազրկմանը»։ Քանի որ մանր սխալների պատճառով, որոնք արագ ուղղվում են, պիտակվելու են ինչպես մանր, այդպես էլ խոշոր հոդվածներ, ինչը դժվար օգուտ բերի Վիքիպեդիային։ Ճիշտ չե՞մ։ Ինչ վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք դուք նկարագրել եք, ապա ես չեմ հասկանում, հոդվածը պիտակելն ինչ ազդեցություն կարող է ունենալ լեզվի զարգացմանն այդ ոլորտում։ Եթե ես ամեն ինչ ճիշտ հասկացա, ապա սխալներն ուղղելը կամ գոնե մատնացույց անելը ավելի օգտակար կլինի ձեր նշված գործընթացների համար։ --TheBabushka (քննարկում) 23:33, 29 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եթե խոսքը առանձին և հեշտ ուղղվող սխալի մասին է, իհարկե ճիշտ եք՝ ավելի հեշտ ու արդյունավետ է ուղղել այն, քան պիտակել։ Եթե սխալը մի քանի անգամ կրկնվում է, արդեն պետք է գրել մասնակցին, որ ինքը այդ սխալից կարողանա խուսափել ինքնուրույն։ Դա կլինի արդյունավետ տվյալ դեպքում։ Բայց ի՞նչ անել եթե X մասնակցի 10 հոդված բացելուց, առաջին 3-ի մեջ գտնում ես տասնյակ սխալներ։ Արդեն ուղղել ակնկակալելը ավելի դժվար է։ Եվ նորմալ է, որ եթե մնացած 7-ում գտնվի մեկ սխալ, ապա երկրորդ սխալը էլ չորոնվի, և պիտակը տեղադրվի, որ ցանկացողնեըը ուղղեն դրանք։ Մոտեցումը կփոխվի նաև եթե սխալ ուղղելը ժամանակատար է, կամ այդ տեսակ խնդիրը մասնակցի սիրած զբաղմունքի մեջ չի մտնում, կամ մասնակիցը անտեսում է կոմունիկացիան, կամ այդքան մեծ տեմպով է ավելանում խնդիրը, որ նախ պետք է կանգնացնել հոսքը, հետո գտնել ռեսուրսներ դրանք շտկելու համար։ Ձեր կողմից ստեղծած հոդվածներից վերջինը պիտակվածում արեցի փոփոխություններ, ու դա ինձանից մոտ կես ժամ պահանջեց, քանի որ ոճական խնդիրները շատ ավելի լավ նկատում եմ, քան կարողանում եմ ուղղել։ Ինչպես նաև գուցե թեման ինձ հետաքրքիր չէ, կամ առաջհնահերթություններից մեջ չի մտնում, ու 30 րոպեի փոխարեն, կարող էի 10 վայրկյանում, պիտակելով հրավիրել այն մասնակիցների ուշադրությունը, ով դա լավ է անում և ում հետաքրքիր է։ Ու ստեղ կա այլ հարց և այլ լուծում՝ գուցե պիտակի տեքստը և գույնը փոփոխության կարիք ունի, գուցե ավելի շատ պետք է ընթերցողներին հրավիրի խնդիր ուղղելու, որ ընթերցողից ստանանք խմագիրներ, իսկ եղած խմբագիրները այդքան ցավոտ չտանեն այս պիտակը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:27, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Իսկ ի՞նչ, եթե խոսքը գնում է առաջին իսկ հոդվածում, առաջին իսկ սխալի պատճառով պիտակելու մասին։ Արդյո՞ք «թեկուզ մեկ բառի դեպքում ես պիտակում եմ» արտահայտությունը չի ընդգրկում նաև այդ պարագան։ Եթե այս արտահայտությունը կրում էր ինչ-որ այլ, փոխաբերական իմաստ, որն ավելի մոտ է ձեր ասած օրինակներին, ապա ես միայն ուրախ կլինեմ, իսկ եթե չէ՝ պիտակի ձևավորումն այստեղ բան չի փոխի, քանի որ հոդվածի ստեղծողի համար (իմ կարծիքով) աննշան կամ անգամ կարևոր, բայց միակ սխալի պատճառով, որը հեշտությամբ կարելի է ուղղել, պիտակված հոդվածը շատ հաճելի չէր լինի, համաձայն չե՞ք։ --TheBabushka (քննարկում) 00:37, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եթե խնդրեւմ, կբերե՞ք մի երկու օրինակ, որտեղ միայն մեկ հեշտ ուղղվող սխալ կար և պիտակ էր տեղադրվել, որ ավելի առարկայական լինի և շատ չընդհանրանանք-շեղվենք թեմայից։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:42, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Կներեք, բայց ես տեղյակ չեմ, այդպիսի դեպք արդեն եղել է, թե չէ։ Եթե մի անգամ ևս ընթերցեք գրածներս, կտեսնեք, որ ես ոչ մի տեղ չեմ նշել, որ մասնակիցն արդեն այդպիսի բան է արել։ Ասածս այն է, որ առաջինը՝ ըստ մասնակցի արտահայտությանը, դա շատ հնարավոր է արվի մոտ ապագայում (կամ արդեն անվում է, քանի որ մասնակիցը խոսում էր ներկայի մասին), եթե դրա վերաբերյալ բան չնախաձեռնվի։ Եվ երկրորդը՝ այդ արտահայտությունն ընթերցողները կարող են դա որպես նորմ ընկալել, քանի որ դրա հեղինակը փորձառու մասնակից է և համակարգող (եթե չեմ սխալվում), և մեկ սխալի համար պիտակելու երևույթները կարող են շատանալ։ Արդյո՞ք դա օգուտ կբերի Վիքիին, թե վնաս, իմ կարծիքով ավելի լավ է չստուգել, քանի որ պատասխանն առավել քան նախատեսելի է, և ներկայումս բան ձեռնարկել այդ ռիսկից խուսափելու համար։ --TheBabushka (քննարկում) 00:54, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Angelixus, առաջին հերթին խնդրում եմ հետևալ նախագծի և ցանցային էթիկետի նորմերին։ Եթե գտնում եք, որ կա խնդիր, խնդրում եմ ներկայացրեք այն։ Դա ոչ միայն իրավունքն է, դա նաև մեր պարտավորությունն է, որքանով որ կամավորական նախածգում այդ բառը կիրառելի է, իհարկե։ Արգելափակման առաջարկները ներկայացվում են այստեղ, ոչ թե Խորհդրանուոմ։ Նաև կխնդրեմ խուսափել լղոզված և բացի մթնոլորտ փչացնող, որևէ լուծումների չհանգեցնող արտահայտությունների՝ «որոշ մասնակիցներմ», «ոմանք» և այլն։ Կոնկրետ անուն, կոնկրետ գործողություն, այդ գործողության վրա տարբերության հղում (diff link), և բացատրություն թե ինչումն է խնդիրը։ Տեխնիկական օրինակ՝ Xelgen մասնակիցը մայիսի 30-ին Ադմինների տեղետախտակում գրեց որ «Վիքիպեդիան որակով չի փայլում», ինչը խախտում է «Կամավորը միշտ ճիշտ է ու լավն է, որովհետև կամավոր է» սկզունքը։ Սակայն եթե պարզվի, որ Valen1988 նշումները տեղին են, ապա կստացվի, որ հետապնդում է ոչ թե ինքը, այլ հետապնդում են իրեն։ Ու ոչ միայն հետապնդում են, այլ նաև զրպարտում են, ներգարվում են ադմիններին և այդ ամենը մտահոգիչ արտավիքիական կոմունիկացիայի ֆոնին։ Անցյալ անգամ TonJ մասնակցին էին մեղադրում «անտեղի պիտակելու» մեջ, բայց ուշադիր կարդալով բազմաթիվ խնդիրները իրոք կային և մեղադրանքները տեղին չէին։ Հիմա կարդացի Valen1988-ի նշած 3 տարբեր հոդված և պիտակումը կրկին տեղին է՝ սխալները շատ են։ Այդ պատճառով խնդրում եմ նախ վստահանալ, որ մեղադրանքները օբյեկտիվ են և հիմնավորված՝ 7 անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։ Ադմինների ներողամտությունը անհիմն մեղադրանքներին, կարող է տարածվել միայն երբ խոսքը ադմիններին է վերաբերվում և դա էլ վաղուց անցանկալի էֆֆեկտների է բերում։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 00:42, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
  • Սիրելի՛ ∑ίγμα և Ալեքսեյ a.k.a. Xelgen: Անչափ շնորհակալ եմ հետևողականություն ցուցաբերելու գործում: Իսկ ինչ վերաբերում է մի քանի տեղ իմ նախադասության կրկնելուն՝ TheBabushka, այո՛, եթե հոդվածի մեկ բառը ենթադրում է փաստերի խեղաթյուրում՝ պետք է պիտակվի. ինչը որ կոնկրետ եղել է մի քանի տեղ: Մի՛ մոռացեք, սա հանրագիտարան է: Եթե դուք ուղղորդված չլինեիք, ապա իմ ամենօրյա ներդրումներում կտեսնեիք և՛ շղթայական /մեկ մասնակցի/ և՛ խառը խմբագրումներ, որտեղ կան բազմաթիվ և՛ պիտակումներ, և՛ սխալների ուղղումներ: Բարի խմբագրումներ բոլորին: --Valen1988 (քննարկում) 06:58, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Ալեքսեյ a.k.a. Xelgen, ԵՍ ադմինիստրատորների կողմից որևէ հստակ պատասխան չեմ ստանում, ինչպես և նախորդ քննարկումներում։ Ադմինիստրատորները չեն ուզում արգելափակել մասնակցին, իսկ ինձ թվում է, որ ես բավականաչափ փաստեր եմ ներկայացրել դրա համար։ Քանի որ դուք չեք ուզում որևէ հարցի շուրջ ինչ-որ բան անել, դրա համար էլ ԵՍ կդիմեմ ողջ համայնքին և եթե համայնքը որոշի, որ արգելափակումը տեղին է, ապա այդ դեպքում դուք չեք կարող խոչընդոտել մասնակցի արգելափակմանը։ --Angelixus (քննարկում) 07:49, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
  • Հարգելի՛ Voskanyan: Վերջերս արեցիք հայտարարություն՝ «Ամեն դեպքում, մասնակիցը նկատում է սխալներ, եթե նույնիսկ միտումնավոր է ստուգում որոշ մասնակիցների հոդվածներ, դրա մեջ պախարակելի ոչինչ չկա, եթե դա արվում է հանուն վեհ նպատակների ու նախագծի բարգավաճման։ Մենք էլ նախկինում ուշադրություն ենք դարձրել հիմնականում սխալներով հոդվածներ ստեղծող մասնակիցների հոդվածներին՝ պարբերաբար նշելով դրանք, և ինչպես տեսնում ենք հիմա, դա որոշակի արդյունք տվել է, և նախկինում համատարած կամ գրեթե համատարած սխալներով հոդվածներ ստեղծողները ներկայում իրենք են ուրիշների հոդվածներն ուղղում։»: Հիմա որ խնդրեմ, քննարկումը բացած ձեր ակումբականին մանրամասն կմեկնե՞ք Ձեր գրածը: --Valen1988 (քննարկում) 07:58, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ինձ թվում է՝ առաջին հերթին պետք է դադարել «վհուկների որսը», քանի որ պատմության ողջ ընթացքում այն հաջողություն չի բերել: Վիքիպեդիայի նպատակը «հանուն բոլորի, հանուն հանրագիտարանի» է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի: Հարկ չեմ համարում նորից անդրադառնալ վիրտուալ տիրույթում գրելաոճին: Այսպես, մասնակից Angel X-ի կողմից արդեն որերորդ անգամ է նկատվում վիքիից դուրս մասնակիցների հետ վիքիի մասին քննարկումների անցկացումները: Քանի որ Angel X-ն ինքը վերևում ասել է, որ վիքիից դուրս խոսել է ԱրմինեՄնիկ մասնակցի հետ, ես մտածում եմ, որ նա կարող է նաև ուղղորդած լինել մասնակցին՝ «կողմ» քվեարկելու համար «համաշխարհային ժառանգություն» նախագծին (երկուսն էլ կողմ են քվեարկել): Խնդրում եմ սրան նույնպես ուշադրություն դարձնել:

Եթե իմ կարծիքը հետաքրքիր է, կարող եմ ասել, որ նորմալ պրակտիկա է «վատ թարգմանությամբ» պիտակել վատ թարգմանված հոդվածները: Նորմալ պրակտիկա չէ անտեսելը: Մնացածը թողնում եմ ադմինների որոշմանը: Առողջ եղեք:--TonJ (քննարկում) 08:18, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ TonJ, ոչ բոլոր մասնակիցներն են ուղղորդված, ես կարծում եմ, որ եթե մասնակիցը ցանկացել է քվեարկել նապխագծի օգտին, ապա պարտադիր չէ, որ դրա համար նա ուղղորդված լինի։ --Angelixus (քննարկում) 08:30, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Միայն կուզեմ նշել, որ հաճախ նորեկների հոդվածների պիտակումները ստիպում են ավելի ուշադիր ստուգել սեփական հոդվածները, ավելի կատարելգործել սեփական լեզվական կամ այլ հմտություններ և շուտով դառնալ ավելի լավ խմբագիր, քան, օրինակ, մեկ ամիս առաջ էր, իսկ սխալները չմատնանշելու դեպքում մասնակիցը կկարծի, որ ամեն ինչ ճիշտ է անում և կշարունակի նույն կերպ։ Օրինակի համար նայիր իմ հին քննարկումները, որոնք ինձ ստիպեցին վերանայել իմ գործելաոճը և հմտությունները։--Նուբեռելլա 💬 08:34, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան համամիտ եմ լիովին: --Valen1988 (քննարկում) 08:39, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Նուբեռելլա, դա ոչ բոլոր դեպքերում է նմանատիպ ավարտ ունենում։--Angelixus (քննարկում) 08:37, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նախօրոք նշեմ, որ եթե թվա, թե վիրավորել եմ մեկին, այդպես չէ, ես առանց այն էլ աշխատում եմ այնպես գրել, որ չեզոքությունը պահպանվի։ Ես ուղղակի գրել մի քանի տող, բայց չեմ պնդում, ուղղակի ենթադրություններ են։
Շատ հուզիչ է երկու անգամ իմ գրածի մեջբերումը, բայց ես դրա փոխարեն ուղղակի ուրիշ տեքստ գրել չէի կարող, որովհետև չեմ կարող ասել, որ այո, ինձ էլ է վաղուց թվում, որ որոշ մասնակիցներ իրենց անձնական հարաբերությունների պատճառով են կատարում որոշ խմբագրումներ (ես մանրամասն տեղյակ չեմ, թե հատկապես ինչ է պատահել, ուղղակի այդպես թվում է, որովհետև նույն մասնակիցները մեկը մասնակցում են նույն քննարկումներին և այլն), բայց սա համարեք չասված, որովհետև ես թեկուզ համոզված էլ լինեմ, դա նախագծում հիմք չէ, դա շատ լավ հասկանալի է, ոչ ոք չի կարող ապացուցել, թե այսինչ պիտակումն արվել է նախագծից դուրս գտնվող այսինչ պատճառով, ու դա շատ լավ գիտեն պիտակողները։ Մյուս կողմից, պիտակողները իսկապես գտնում են սխալներ, իսկ քանի որ դրանք կան, արդեն պիտակման դրդապատճառ փնտրելն իմաստ չունի, ուղղակի պետք է այնպես խմբագրել, որ միտումնավոր կերպով պիտակողները (եթե այդպիսիք կան) սխալներ չգտնեն ու չպիտակեն։
Տվյալ մեջբերման մեջ երկրորդ եթե-ն պետք է գրել թավատառ ու մեծ տառերով։ Մենք էլ նախկինում պիտակում էին, բայց մենք գիտեինք, որ տվյալ մարդուն չենք ուզում վիրավորել կամ նեղացնել, այլ ուղղակի ամեն կերպ փորձում ենք տվյալ մասնակցին ցույց տալ, որ ինքը սխալներ է անում, որպեսզի նա չկրկնի դրանք՝ վնաելով նախագծի հեղինակությանը։ Եթե մարդուն թվում է, որ այդ եթե-ից հետո գրվածը չի պահպանվում, գոնե թող բողոքեն, գուցե ուրիշներն էլ են նույն կարծիքին, թեկուզ նորից նշեմ, որ դա ապացուցելը գրեթե անհնար է։
Արտավիքիական բանակցությունների դեմ բողոքողների համար նշեմ (որպեսզի թյուր կարծիք չձևավորվի), որ մենք մեր ակումբականների հետ նախագծի քննարկումներին, քվերակություններին չենք անդրադառնում։ Եթե նկատել եք, մենք երբեք չենք քվեարկում մեր ծանոթների հոդվածների համար կամ նրանց օգտին, ոչ մեկի չենք խնդրում մասնակցել քննարկումների, միայն անհրաժեշտության դեպքում բացատրում ենք գործող կանոնակարգերը։ Խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ քննարկուներում մեր ակումբականին բացատրելու գործը մեզ հանձնարարելուց, որովհետև տվյալ հարթակում այդ հարաբերությունները ոչ մի իմաստ չունեն (լիահույս եմ, որ բոլորն էլ մեզ նման խմբագրում են միայն վեհ նպատակներից ելնելով)։ Իսկ եթե դա համարվում է անձնական հարաբերությունների բացահայտում, պետք չէ ընդհանրապես նշել այդ մասին։
Angelixus ջան, նորից եմ նշում, եթե անգամ դու գիտես, որ պիտակումները արվում են որոշակի նպատակով, դա այստեղ հիմք չունի, աշխատեք սխալ չանել։ Իմ կարծիքով՝ միակ ելքը դա է։ Սակայն նախագծի օգտին քվեարկելուց հետո մասնակցի հոդվածների պիտակումն իսկապես մտածելու տեղիք է տալիս, ինչո՞ւ չպետք է նա բարձրաձաներ այդ մասին։ Հարգելի Valen1988, վերևում հարցրել են դրա մասին, արդյո՞ք այդ հարցի պատասխանը եղել է։ Ինչո՞ւ մասնակցի պիտակումից հետո նրա հինգ տարի առաջվա հոդվածը պիտակելը համարվում է հետապնդում, իսկ քվեարկությունից հետո մասնակցի հոդվածների պիտակման դեմ գոնե չի կարելի բողոքել։ Ամեն դեպքում, դա իր որոշելիքն է, եթե ուզում է բողոքել, խնդրեմ պատասխանել վերևի հարցին, թե ինչպես է այդպես ստացվել։ Հիշեցնեմ նաև, որ քննարկում է եղել հոդվածների տեղափոխման վերաբերյալ, և որոշվել է, որ հնարավորինս զերծ մնանք միանգամից տեղափոխելուց։ --Voskanyan (քննարկում) 08:37, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, շնորհակալություն: Ընդհանրապես, եթե ես նոր՝ ինձ անծանոթ մասնակից եմ տեսնում, սկսում եմ հոդվածները ստուգել՝ լինի կողմ թե դեմ քվեարկած, չեմ հասկանում դա ի՞նչ կապ ունի, խորհուրդ եմ տալիս նայել իմ ներդրումները, որտեղ կտեսնեք ինչքան պիտակումներ կան, որոնք ոչ կողմ, ոչ դեմ են քվեարկել: Միայն հինգ տարվա պիտակած պահը խնդում եմ բացատրել, ինչի՞ մասին է խոսքը: --Valen1988 (քննարկում) 08:49, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ողջույն բոլորին, քննարկմանը հետևելով տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ Angelixus ջան դու ես հետապնդում Valen1988 (քննարկում)-ին, քան թե նա։ Բացատրեմ ինչու, նախ պիտակված հոդվածները իսկապես պիտակի «արժանի» հոդվածներ էին (ինքս աչքի եմ անցկացրել) և բացի այդ Valen1988-ի ներդրումները աչքի անցկացնելիս, պարզ երևում է, որ մասնակիցը հաճախ է հոդվածներ պիտակում, որն ըստ իս կարևոր և ողջունելի քայլ է։ Եվ բացի այդ, հոդվածների հեղինակը ԱրմինեՄնիկ մասնակիցն է, և կարծում եմ տեղին կլիներ եթե «հետապնդման» հարցը բարձրացրած լիներ հենց ինքը։ Գուցե՞ մասնակիցը համամիտ է իր հոդվածների վատ թարգմանություն լինելու հետ, և ամենևին էլ հետապնդում չի նկատում այդ ամենի մեջ (իհարկե շատ լավ է Angelixus ջան որ հետևողական ես, բայց ամեն դեպքում)։ Շնորհակալություն առմ_սիրիուս (քննարկում) 09:51, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
առմ_սիրիուս, եթե ես ինչ-որ մեկին հետապնդել ցանկանայի, ապա դա շատ պարզ կզգացվեր։ Ինչևիցե հարկ չեմ համարում նորից նույն տեքստը գրել հատուկ ձեր համար։--Angelixus (քննարկում) 10:01, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ես նախկինում ել նշել եմ, որ կողմ եմ պիտակումներին, բայց ոչ ծայրահեղությունների (մի սխալի դեպքում պիտակելուն դեմ եմ, բացառությամբ եթե մասնակիցը շարունակում է սխալները կրկնել), ես ոչինչ չեմ գրել պիտակումների վերաբերյալ, չնայած քննարկում էլ եղել էր, որ խուսափենք միանգամից սևագիր տեղափոխելուց, բայց դրանից հետո էլի շարունակվում էր։ Ես ինքս ստուգում եմ պիտակված հոդվածներից կամ ինքս էլ պիտակում եմ նոր ստեծված հոդվածներից, բայց առնվազն կարելի էր չէ՞ հարցնել, թե ինչպես է ստացվում, որ մասնակիցը սկսում է պիտակել արդեն մի քանի տարի խմբագրող մասնակցի՝ վաղուց ստեղծված հոդվածները նրա քվեարկելուց հետո միայն։ Իսկ ահա ոչ ոք չարձագանքեց, երբ մասնակիցը ինքը վերանայեց իր հոդվածն ու հանեց պիտակման կաղապարը, չնայած սխալներ կարծես թե դեռ կան։ Խասքը ուղղակի զգուշացման մասին է, բայց եթե դրանց միջև կապը երևում է, ուրիշներն էլ կարող են կապ տեսնել մի քանի մասնակիցների խմբագրումների մեջ։ Ես չեմ պնդում, գուցե իսկապես ուղղակի աչքի է ընկել մասնակցի անունը վերջին փոփոխություններում, բայց մարդիկ ազատ են մտածել, որ դա բնավ էլ պատահականություն չէ։ Հարց, ինչո՞ւ ադմինները միանգամից ջնջելու կամ սևագիր տեղափոխելու փոխարեն ուղղակի պիտակում են այսպիսի հոդվածը, իսկ մասնակիցը ադմինի պիտակումից հետո միանգամից սևագիր է տեղափոխում այս հոդվածը, ի՞նչ պետք է արվեն հետագայում այդ սևագրերը, ո՞վ պետք է հետո ջնջի դրանք, եթե մասնակիցը չուղղի (եթե սխալներ կան, ապա այդ սխալները մնում են համացանցում), ավելի լավ չէ՞ պիտակել կամ ներկայացնել ջնջման։ Նունը վերաբերում է այս հեդվածին։ Եթե մինչև հիմա տարբեր խմբագիրներ հոդվածը համարել են բավարար, հանկարծ որոշվում է առանց քննարկման այն տեղափոխել սևագիր, գուցե կարելի՞ էր ներկայացնել ջնջման։ Սակայն հակառակ այս ամեն ինչի, եթե իսկապես նպատակը նախագծի բարելավումն է, այո, կարելի է հաշվի չառնել ոչ մեկի կարծիքը և շարունակել նույն ոգով։ --Voskanyan (քննարկում) 10:17, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Այո՛, Voskanyan, նպատակը նախագծի բարելավումն է: Ու իմ խմբագրման փորձը ցույց է տվել, որ պիտակածները շտկվել և տեսքի են բերվել ու մասնակիցները հոդվածին սկսել են մոտենալ խորությամբ: --Valen1988 (քննարկում) 10:38, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Այստեղ քննարկումը բացել երեկոյան՝ 20:41-ին, քննարկել, ստանալ երեք ադմինիստրատորի պատասխան, ու քանի որ պատասխանները քո կարծիքը չեն հաստատում, 12 ժամ անց, առավոտյան 08:57-ին խորհրդարանում քվեարկություն բացել, պահանջել մասնակիցների արգելափակում, պատճառաբանությամբ, թե ադմինները որոշում չեն կայացնում։ Մնացածի մասին քիչ հետո կգրեմ։ --BekoՔննարկում 10:55, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ադմինիստրատորներ, Այս քննարկման ամենակարևոր հատվածը՝ Valen1988 մասնակիցը պիտակել է Մասնակից:ԱրմինեՄնիկ մասնակցի ստեղծած Ֆրիդրիխ Առնոլդ հոդվածը որպես վատ թարգմանություն, չնկատելով այն փաստը, որ Արմինեն ժամանակին այդ հոդվածը կապել է Ռուսերեն Վիքիպեդիայի նմանատիպ անվանում ունեցող այլ հոդվածի հետ, (ԱրմինեՄնիկ մասնակիցը սխալ էջի հետ է միջլեզվային հղումը կապել)։ Այստեղից էլ եզրակացություն, որ Valen1988 մասնակիցը հոդվածն ընդհանրապես չի կարդացել ուղղակի պիտակել և անցել է։ Սրանից էլ լավ ապացույց գտնել չեմ կարող։ Valen1988 мы вас раскусили։--Angelixus (քննարկում) 11:16, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հ․Գ․ Վիքիտվյալներից եկած տեղեկաքարտի տվյլաները սխալ են, հոդվածի ճիշտ տարբերակը սա է Арнольд, Фридрих։ Եթե սրանից հետո էլ արգելափակումը չգործի, ապա կարող եմ բոլորին վստահեցնել, որ գործում է միջանձնային հարաբերությունների պատճառով մասնակիցներին չարգելափակելու առկայության փաստը։--Angelixus (քննարկում) 11:24, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ս, դուք ստում եք: Հոդվածի միջլեզվային հղումը ճիշտ է եղել:--TonJ (քննարկում) 11:30, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ինչպես այս քննարկման սկզբից պարզվում է Մասնակից:ԱրմինեՄնիկի հոդվածները պիտակվել է, որպես նախագծի օգտին քվեարկող։ Ի դեպ մասնակիցը նաախագծին քվեարկել է մայիսի 29-ին, երբ այն արդեն երկու օր փակվել էր։ Եվ այս՝ փաստացի ոչ մի դեր չխաղացող քվեարկությունից հետո, ի՞նչ իմաստ ուներ հոդվածների պիտակավորումը ներկայացնել, որպես վրեժ։ Մասնակցի այլ հոդվածներ, այլ մասնակիցներ էլ են պիտակավորել, ինչո՞ւ դրանք միտումնավոր չեն համարվում։ Համեմատաբար քիչ սխալների դեպքում պիտակավորել ստիպված ես լինում, երբ դրանք շարունակական են լինում նույն մասնակցի կողմից։ Եթե որևէ մեկը խորհուրդ է տալիս սխալները ուղղել, ապա հաստատ ինքը դա չի արել, ու չգիտի, թե դա ինչքան ժամանակատար է։ Հոդվածները պիտակավորելուն դեմ խոսել, և դրանք ներկայացնել միտումնավոր ճիշտ չէ, դրանով հաստատ Վիքիպեդիայի որակին չենք նպաստելու։--BekoՔննարկում 11:28, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus ջան, չէի ուզում այս քննարկման մեջ այսքան խորանալ, բայց քանի որ համառորեն պնդում ես որ սխալ չկա, միայն մի նախադասություն եմ մեջբերում։ «Аурикулярная ветвь блуждающего нерва была названа по имени Арнольда — «нервом Арнольда», после того, как Арнольд описал рефлекторный кашель в ответ на раздражение кожи слухового канала в ухе или слизистой барабанной перепонки․» նախադասությունը թարգմանվել է այսպես․ «Վագուսի նյարդի ականջի ճյուղը անվանվել է Առնոլդի անունով։ Առնոլդի անվանումով «Առնոլդի նյարդը» նկարագրել է ռեֆլեքսային հազ, ի պատասխան լսափողի ջրանցքի մաշկի գրգռման»։ Շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 11:33, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]


Հարգելի՛ Beko, եթե ընթերցել եք վերևի գրվածները, ապա այնտեղ հստակ նշել եմ թավատառով եղելությունը։ Դրանից էլ բխում է այն, որ ադմինիստրատորների նմանատիպ պահվածքն է հանգեցնում Հայերեն Վիքիպեդիայի որակազրկման։ Բավականաչափ փաստեր եմ ներկայացրել և սպասում եմ մասնակցի արգելափակմանը։ Հարգանոք--Angelixus (քննարկում) 11:36, 30 Մայիսի 2020 (UTC) (ԼՕԼ)[reply]
Հարգելի Angelixus, ես և մյուս մասնակիցներն էլ առանց թավատառի իրենց կարծիքն են գրել։ Ձեր «փաստերի» հիման վրա մասնակաիցներին արգելափակելուն ես անձամբ դեմ եմ։ Այդ պահանջը հանգեցնելու է դրան, որ մարդիկ խուսափելու են անորակ հոդվածները պիտակելուց։ Սա ասում եմ այն պատճառով, որ պիտակված հոդվածները, ինչը որ կարողացել եմ նայել անթերի չէին։--BekoՔննարկում 11:45, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա, ես չեմ ասել, որ հոդվածն անսխալական է, ԵՍ ասել եմ, որ հետապնդում է գործում։--Angelixus (քննարկում) 11:36, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, ձեր ի սկզբանե արած արտահայտությունն էր՝ «թեկուզ մեկ բառի դեպքում ես պիտակում եմ», հետո, արդեն այս քննարկման մեջ դուք ավելացրել եք սա՝ «եթե հոդվածի մեկ բառը ենթադրում է փաստերի խեղաթյուրում՝ պետք է պիտակվի»։ Արդյո՞ք դուք չեք կարծում, որ շատ ավելի ճիշտ կլիներ այս «լրացումը» գրել հենց ի սկզբանե՝ այս քննարկման մեջ, քանի որ այն որոշակի (ես կասեի անգամ մեծ) չափով փոխում է ձեր գրածների իմաստը։ Ըստ ձեր գրած սկզբնական տարբերակին, ես շատ հանգիստ կարող եմ մտնել ձեր կողմից ստեղծված Lionsgate հոդվածը, միտումնավոր, թե ոչ, բայց մի քիչ ուշադիր ընթերցելուց հետո գտնեմ այս սխալները (Lionsgate Entertainment Corporation, ամերիկյան մեդիա ըկերություն, որը հիմնադրվել է Վանկուվերում, որը մինչև իր Կալիֆոռնիա տեղափոխվելը, այն համարվել է ամենահաջող կինոստուդիան Հյուսիսային Ամերիկայում / գործարկը) և պիտակեմ այն, հղվելով ձեր իսկ արած առաջին արտահայտության վրա՝ պիտակում եմ թեկուզ մեկ բառի պատճառով։ Իսկ ձեր կողմից արտահայտությունը լրացնելուց հետո, ես ձեզ ուղղակի մատնացույց կանեմ սխալները, այդպիսով իմ, թեև փոքրիկ, բայց դերն ունենալով հոդվածի, այսինքն նաև ամբողջ Վիքիպեդիայի գործում։ Համաձայն չե՞ք։ --TheBabushka (քննարկում) 11:48, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
P.S. - Իհարկե ես դեմ եմ մասնակցի արգելափակմանը ըստ այս քննարկման, կան ինչ-որ դատողություններ և ենթադրություններ, որոնց պատճառով փորձառու խմբագրին, որը նաև շատ օգուտ է բերում Վիքիպեդիային, արգելափակելն ինձ համար անձնապես մի քիչ ծիծաղելի է հնչում։ Եվ ես այս ամենը չեմ գրում, որևէ մեկին արգելափակելու հիմնավորումներ բերելու համար, այլ պարզապես ուզում եմ հասկանամ, ե՞ս եմ սխալ հասկացել մասնակցի արտահայտությունը, թե ի՞նքն է մի քիչ շտապել գրելիս և չի մտածել այն հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել նման արտահայտությունը։--TheBabushka (քննարկում) 11:54, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, հոդվածի հեղինակը ոչ թե Valen1988 մասնակիցն է, այլ Վաչ Վարդանյանը:--Արեն (քննարկում) 11:59, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Արեն, շնորհակալություն ուղղման համար, ուշադրություն չէի դարձրել դրա վրա, քանի որ առաջինը Valen1988-ի մասնակցային անունն էր գրած, բայց ինչևէ, ինձ չի թվում, որ դրանից գրածիս իմաստը կամ նպատակը փոխվում է։ --TheBabushka (քննարկում) 12:08, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, ես արդեն վերևում հիմնավորել եմ իմ արտահայտությունը: Տվյալ անձի հոդվածներում չափազանց շատ են սխալները: Ուստի կրկին շարունակելու եմ կարդալ և ստուգել. եթե աննշան վրիպակներ են՝ ես ուղղում եմ, (տե՛ս ներդրումներս), իսկ եթե աչքի ընկնող ու շատ են, այո՛, պիտակելու եմ, քանի որ, կրկին եմ հիշեցնում, սա հանրագիտարան է ու կարդում են բազմաթիվ մարդիկ: --Valen1988 (քննարկում) 12:22, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, եթե այդքան սխալ գտաք Վաչ Վարդանյանի հոդվածում, ինչու՞ չխմբագրեցիք. եթե այդքան անտարբեր եք Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների նկատմամբ, ԱրմինեՄնիկ մասնակցի նկատմամբ ձեր այդքան մեծ ակտիվությունը համարե՞մ արտավիքիական շփման ծնունդ: --Valen1988 (քննարկում) 12:27, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք պնդորեն անտեսում եք այն, ինչ ես ուզում եմ հասկացնել և արտահայտել։ Ասածս այն չէ, որ ձեր գործունեությունը հակասում է կանոնակարգին, այն չէ, որ դուք սխալ կերպ եք ուղղումներ կատարում։ Եթե ավելի ուշադիր ընթերցեիք գրածներս, կտեսնեիք, որ ես ձեր և ձեր գործունեության դեմ բան չունեմ, հակառակը, միայն ուրախ եմ, որ այդքան ուշադիր եք հոդվածների որակին։ Ես դեմ եմ ձեր կողմից արված արտահայտությանը, քանի որ այն իր մեջ մեկնությունների և հետևանքների լայն շրջանակ է ներառում։ Ինչու՞, բացատրել եմ արդեն մի քանի անգամ, բայց չեմ ալարի, մեկ անգամ էլ կանեմ։ Եթե ես մտնեմ 100000 բայթ ծավալով հոդված և տեսնեմ, որ մեկ տեղում, ընդամենը մեկ տեղում «տրանսգենդեր» բառի տեղ օրինակ գրած է «տրանսսեքսուալ» և պիտակեմ այդ սխալի պատճառով ամբողջ հոդվածը, ըստ ձեր արտահայտության ես ոչ մի սխալ բան չեմ անի։ Ինձ թվում է այս տեսակետը ևս ձեր ասածի ճիշտ մեկնաբանում է։ Դուք դա ճի՞շտ եք համարում։ Հիմա ստեղծողը պետք է նստի՞ և վերանայի ամբողջ հոդվածը՞ մեկ սխալ գտնելու համար։ Իմ կարծիքով դա շատ սխալ մոտեցում է ինչպես ստուգմանը, այդպես էլ այդ մասնակցին։ Ինչի՞ է հասցնելու այս տեսակի մոտեցումը, մի քիչ երկար մտածելուց կարելի է հասկանալ, բայց դա էլ կգրեմ։ Այսպիտի մոտեցմամբ, Վիքիպեդիայի հոդվածների շատ մեծ մասը պիտակված է լինելու, քանի որ գրեթե ամեն հոդված մտնելիս մենք տեսնում ենք պատմության մեջ, որ բացի ստեղծողից նաև այլ մասնակիցներ են ուղղումներ արել, ինչը շատ նորմալ երևույթ է։ Հիմա դրա փոխարեն բոլորը (ձեր տրամաբանությամբ) պետք է ոչ թե ուղղեն այդ սխալները, այլ պիտակեն հոդվածը, քանի որ եթե դուք օգտագործում եք այդ պրակտիկան, ուրեմն այն նորմալ եք համարում։ Եթե դուք շարունակելու եք նկարագրել ձեր գործունեությունն, անտեսելով գրածիս նպատակը, ապա իմ կարծիքով շարունակելու կարիք չկա։ Գիտեմ, որ ձեր արտահայտության վերաբերյալ բոլոր եզրակացություններս հիմնված են «եթե»-ների վրա, բայց արդյո՞ք դա ապացույց չէ, որ ես փորձում եմ մտածել ոչ միայն ներկա իրավիճակի մասին, այլ մի քիչ էլ ապագայի, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք։ Ավելի լավ է ադմինները պարզաբանություն մտցնեն, արդյո՞ք այս պրակտիկան նորմալ է, թե չէ, քանի որ ես վստահ եմ, որ սա ոչ միայն նորմալ չէ, այլ ապագայում հակասելու է Վիքիպեդիայի հիմնական նպատակներին և զարգացման առումով մոտեցուներին։ Ինչ վերաբերում է ԱրմինեՄնիկ-ին, ապա ասեմ, որ այդ մասնակցի գոյության մասին ես առաջին անգամ իմացել եմ նրա կողմից նախագծին կողմ քվեարկելուց հետո և ոչ մի արտավիքիական քննարկումների մասին խոսք չի կարող գնալ։ Իսկ հոդվածն ուղղելու առումով, ոչ մի անտարբերություն չկա, հոդվածը դեռ մոտս բացած է, և ես կուղղեմ այն մի քիչ հետո, ինչպես նաև այդ մասնակի կողմից ստեղծված ևս մի քանի հոդված։ Իհարկե, որոշ դեպքերում «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է», բայց սա այն դեպքը չէ, հավատացեք։ Հաճելի խմբագրումներ ձեզ։ --TheBabushka (քննարկում) 12:48, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, դուք կարո՞ղ եք նշել դեպք, որ ես պիտակել եմ վատ թարգմանություն, հոդվածագիրը հարցրել է, ես անպատասխան եմ թողել գրածը: Եթե հարցրել է՝ օրինակները բերվել են, եթե չի պատասխանել՝ ստուգել է, պիտակն անձամբ եմ հանել՝ ստուգելուց հետո: Ինչը բնական է և ճիշտ. այդպիսով Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների որակը մեծ աճ է արձանագրում, իսկ որ ասում եք հազարավոր հոդվածներ կան պիտակելու՝ կասեմ որ լուրջ թարգմանական սխալ չունեցողները ստուգվում են իմ կողմից /տես ներդրումներս/ ու չեն պիտակվում: Հաճելի և կառուցողական խմբագրումներ: --Valen1988 (քննարկում) 12:57, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Կներեք հարցիս համար, բայց էս ինչ-որ տակտիկա է՞։ Ես ևս մեկ անգամ նշեցի, որ ձեր գործունեության դեմ բան չունեմ, այսքան երկար գրեցի, որ հասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ ձեր արտահայտության։ Դուք նորից ձեր ներդրումների մասին եք խոսում։ Խնդրում եմ ուղղակի, մեկ անգամ ևս ընթերցեք գրածներս և փորձեք հասկանալ այն, ինչ ես արտահայտել եմ։ --TheBabushka (քննարկում) 13:01, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, ամբողջ գրածս էդ նախադասությունից էր բխում, բնավ չկա ոչ մի տակտիկա: Հրաշալի է, որ խնդիրն իմ մեջ չեք տեսնում: Ամեն ինչ միայն ու միայն արվում են ի բարօրություն Հայերեն Վիքիպեդիայի որակի հարգելիս: --Valen1988 (քննարկում) 13:07, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, դուք գրել եք «թեկուզ մեկ բառի դեպքում ես պիտակում եմ» արտահայտությունը։ Ես արդեն երկրորդ օրն է փորձում եմ ձեզ ներկայացնել ձեր արած արտահայտության պոտենցիալ հետևանքները, և իմ կարծիքով, կարողացել եմ որոշ չափով դա անել։ Ես չեմ ասել, որ ձեր գործունեությունը սխալ է, ես չեմ ասել, որ դուք մի բան եք խմբագրել, ինչն ինչ-որ բանի հակասում է։ Ես արդեն չգիտեմ որերորդ անգամ եմ ասում, ընթերցեք գրածներս սկզբից մինչև վերջ և կհասկանաք (հուսով եմ) այն, ինչ ես նկատի եմ ունեցել՝ գրելով լիովին ուղիղ ամեն ինչ, առանց փոխաբերությունների։ Եթե կրկին չհասկանաք, հարց է առաջանալու, ես ե՞մ անհասկանալի ձևակերպել մտքերս, թե դուք չեք ըմբռնել ասածներս։ Իսկ այդ հարցին առավել ճշգրիտ արդեն թող պատասխանեն ադմինները։ Հաճելի խմբագրումներ՝ --TheBabushka (քննարկում) 13:13, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka, երևի դուք էլ ինձ չեք հասկանում, քանիցս գրել եմ, որ եթե մեկ բառը փաստեր է խեղաթյուրում, պետք է պիտակվի, փաստեր խեղաթյուրված հոդվածն ավելին՝ պետք է արագ ջնջման ներկայացվի, ինչը խուսափում եմ անելուց, որ մասնակիցը կատարի հմպտսխն ուղղումներ: --Valen1988 (քննարկում) 13:20, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Արդեն անդրադարձել եմ ձեր ասածին վերևում և նշել եմ տարբերությունները ձեր սկզբնական արտահայտության և այս լրացումից հետո ստացված արտահայտության միջև, հարկ չեմ համարում նորից կրկնել այն ամենը, քանի որ զգում եմ, որ ձեր կողմից ասածս չի ընկալվում։ Ցանկության դեպքում կարող եք բարձրանալ և ընթերցել։ Հուսով եմ ադմինների կողմից արձաքանք ստանալ եզրակացություններիս վերաբերյալ։ Շնորհակալություն քննարկման համար՝ TheBabushka (քննարկում) 13:26, 30 Մայիսի 2020 (UTC)։[reply]
Քննարկման հետագա ծավալումից առաջ խնդրում եմ Valen1988-ին պատասխանել վերը նշված հարցերին․
  1. Արդյոք մեկ բառի սխալը բավարար է հոդվածի պիտակման համար, ինչպես գրվել է այստեղ, ինչպե՞ս է որոշվում, թե այդ մի բառն ինչ աստիճանի է սարսափելի, որ հնարավոր չէ ուղղել, այլ պետք է պիտակել, կա՞ն արդյոք չափանիշներ,
  2. Արդյո՞ք այս քննարկումից չի հետևում, որ պետք է հնարավորինս զերծ մնանք միանգամից հոդվածները տեղափոխելուց,
  3. ինչո՞ւ անդրադարձ չկատարվեց իմ նշած հոդվածների՝ սևագիր տեղափոխելու դեպքերին, արդյո՞ք դա չի նշանակում անտեսել մյուս մասնակիցների կարծիքը և առաջնորդվել միայն սեփական կարծիքով, հնարավոր չէ՞ր առաջադրել ջնջման։ Արդյո՞ք սևագիր տեղափոխելը համարժեք չէ ջնջման, ի՞նչ կստացվի, եթե բոլորը որոշեն հոդվածները տեղափոխել առանց քննարկման,
  4. Ինչպե՞ս է պարզվել, որ Ֆրիդրիխ Առնոլդ հոդվածը վատ թարգմանություն է։

Ամեն դեպքում խնդրում եմ հետագայում հատկապես հին հոդվածները ներկայացնել ջնջման կամ պիտակել, ոչ թե տեղափոխել սևագիր, որովհետև եթե մասնակիցն այլևս չի խմբագրում, սխալներով հոդվածը սևագրում պահելն իմաստ չունի։ --Voskanyan (քննարկում) 13:37, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

  • Voskanyan, եթե փաստերը խեղաթյուրված են՝ ինձ համար, այո՛, բավարար հիմք է:
  • Զերծ եմ մնացել, ավելի շատ պիտակում եմ, քան տեղափոխում:
  • Որոնք տեղափոխվել են ավազարկղ այն հոդվածներն են, որոնց հարյուր տարի ձեռք չի կպել ստեղծողի կողմից: Գիտեմ-չիտեմ առանց կատեգորիա պիտակը դրված է, եթե մասնակիցը բան չի փոխել, հաստատ պիտակելուց էլ չի փոխում, ուստի լավ է գնա ավազարկղ, քան սովորական մարդը մտնի, կարդա ու ցավոք «աղբ» անվանի: Ես ծայրահեղ ծանր եմ տանում այդ փաստը, որ Վիքիպեդիան համարում են սխալներով լիքը ոչ վստահելու, եթե դուք այլ կարծիքի եք, տեղափոխածները մի՛ ջնջեք ու թողեք մնա սխալներով առլեցուն հոդվածը:
  • Ֆրիդրիխ Առնոլդից բավական էր մի նախադասություն կարդալ և կռահել, որ այն ոչ մի աղերս ու մոտավոր կապ չունի հայերեն քերականության հետ. դա ինձ համար հիմք է:

Այլ հարցեր ունե՞ք հարգելի Voskanyan, եթե այո՛, սիրով պատրաստ եմ մեկնաբանալ. ամեն ինչը որակական բարձր շեմ սահմանելուն է միտված: --Valen1988 (քննարկում) 13:56, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Beko, Ես բերել եմ ապցույցներ, փաստեր (անվանեք դրանք ինչպես կուզեք)։ Եվ իմ բերած փաստրակների հիման վրա պահանջում եմ մասնակցի արգելափակում։ Ես ապրում եմ ներկայով և ապագան ոչ մեկ չի կարող կանխատեսել (պիտակումների առումով)։ Բերել եմ փաստարկ և սպասում եմ արգելափակմանը։ Ես ոչ մի սխալ բան չեմ ասել, իմ բերած փաստարկները լիովին բավարարում են պահանջին և որպես ստաժավոր ադմին՝ Ձեզ խնդրում եմ արգելափակել մասնակցին, գուցե այստեղ գործում է միջանձնային հարաբերություններ։--Angelixus (քննարկում) 11:54, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Beko քիչ վերև գրել էիք.

«Ինչպես այս քննարկման սկզբից պարզվում է Մասնակից:ԱրմինեՄնիկի հոդվածները պիտակվել է, որպես նախագծի օգտին քվեարկող։ Ի դեպ մասնակիցը նաախագծին քվեարկել է մայիսի 29-ին, երբ այն արդեն երկու օր փակվել էր։ Եվ այս՝ փաստացի ոչ մի դեր չխաղացող քվեարկությունից հետո, ի՞նչ իմաստ ուներ հոդվածների պիտակավորումը ներկայացնել, որպես վրեժ։»

Քվեարկությունը մեկ շաբաթով երկարաձգվել է Սիգմայի կողմից, քանի որ ես կողմ եմ քվեարկել իմ առաջադրված նախագծին (կանոնակարգում ի դեպ չգտա արգելող սահմանափակում):--Soghomon Matevosyan (քննարկում) 12:10, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

ՀԳ. Ես ճիշտ հասկացա Ձեզ, որ քվեարկությունը ավարտվել է և նախագիծը հունիսի 1-ից գործելու է:--Soghomon Matevosyan (քննարկում) 12:11, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]


Միայն իմ մոտ է հարց առաջանում, ինչի մասնակիցը դեռ արգելափակված չէ, այսքան փաստարկներից հետո։ Վերևում էլ մի բանը երեք անգամ գրել եմ։ --Angelixus (քննարկում) 12:15, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ ադմինիստրատորներ ամեն ինչ ապացուցված և հստակ է, կամ արգելափակեք, կամ էլ ադմինության կարգավիճակից հրաժարական ներկայացրեք։ --Angelixus (քննարկում) 12:18, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus, ապացուցված է, որ Դուք էլ վիքիից դուրս քննարկումներ եք ունեցել, ինչը հակասում է ընդհանուր Վիքիպեդիա գաղափարախոսությանը: Ուրեմն Ձեզ ի՞նչ: Ձե՞զ էլ արգելափակենք: --∑ίγμα (քնն.) 12:24, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Բայց ի՞նչն է ապացուցված:--TonJ (քննարկում) 12:31, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα, երբ կարգելափակեք մասնակցին, այդ ժամանակ նոր կարող եք խոսել իմ արտաքվիքիական քննարկումներից։ Բացի այդ իմ ունեցած զրույցը ոչ մի վատ ազդեցություն չի ունեցել և ոչ մեկի ֆեյսբուքյան էջը չի պիտակվել։ Բոլոր ադմինստրատորերը խուսափում են մասնակցին արգելափակելուց, եթե դա լիներ այլ մասնակից երևի արդեն ութ անգամ արգելափակված կլիներ (անհասկանալի պատճառով մասնակիցը դեռ արգելափակված չէ)։ Հորդորում եմ լինել սառնասիրտ, տեղի չտալ զգացմունքներին և կրկնում եմ, որ Ես ապացուցել եմ մասնակցի կատարած արարքները։ Փաստարկենրը նշված են, էլ ինչ եք այդքանից ավել ուզում։ Կարող եք վերևում այդ մասին հստակ կարդալ։--Angelixus (քննարկում) 12:35, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ TonJ, եթե ողջ տեքստը կարդաք գուցե և հասկանաք։--Angelixus (քննարկում) 12:35, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի ադմինիստրատորներ էդքան գրեցի-գրեցի արհամարհեցիք և չարգելափակեցիք, եթե դուք անտեսում եք, ապա պետք է այնպես անել, որ չանտեսեք։ Ես չեմ կարող առավոտից մինչ գիշեր գրեմ, որ արգելափակեք մասնակցին, բայց կփորձեմ անընդհատ հիշեցնել այդ մասին։--Angelixus (քննարկում) 13:39, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus ջան, նախ Դուք ոչ մեկին իրավասու չեք ստիպել կատարել ինչ-որ գործողություններ (օրինակ՝ արգելափակում), քանի որ Վիքիպեդիան հիմնված է կամավորական աշխատանքի վրա։ Երկրորդ․ ինչու՞ եք ցանկանում, որ մասնակիցն արգելափակվի։ Արդյո՞ք այն բանի համար, որ հոդվածներ է պիտակել։ Դա կանոնակարգի խախտում չէ, իսկ այն որ նա «հետապնդել/հետապնդում» է որևէ մասնակցի, դա դեռևս չի նշանակում, որ հոդվածը չպետք պիտակվի։ Վերևում որպես օրինակ մի նախադասություն եմ նշել, որից կարելի է հասկանալ, թե պիտակն ինչի համար է։ Ես չեմ հասկանում, թե այս քննարկումն ինչու է այսքան ծավալվում։ Տպավորություն է ստեղծվում, որ այս օրերին Ձեր գլխավոր նպատակը ոչ թե Վիքիպեդիան զարգացնելն է, այլ երկու մասնակիցների արգելափակումը։ Մտածելու տեղիք է տալիս, թե ով է ում հետապնդում։ Շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 13:54, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա, բարձրացեք վերև և տեսեք այնտեղ ԵՍ փորձել եմ ինչ-որ մեկին ստիպել ինչ-որ աշխատանք կատարի, ԵՍ դրա իրավասությունը չունեմ։ Խորհուրդ եմ տալիս, որ ամբողջությամբ տեղեկանաք նյութին, հետո նոր եզրակացություններ կատարեք։--Angelixus (քննարկում) 14:01, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ադմիններ և Նուբեռելլա, տեսակետս այս հարցի վերաբերյալ որոշ եզրակացություններով և փաստարկներով տեղադրել եմ այստեղ։ Իմ կարծիքով, օգտակար կլինի ծանոթանալ դրանց հետ, մինչև որոշումն ընդունելը։ --TheBabushka (քննարկում) 14:13, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Պահանջում եմ մասնակցի արգելափակում, ինչպես հասկացա այս նամակը՝ այս հարթակում դեռ շատ-շատ եմ դնելու, քանի որ արդարությունը պետք է վերջիվերջո վերականգնվի, կգրեմ այնքան մինչև հանգուցալուծում լինի՝ արգելափակում։ Հաջորդը կլինի անարձագանք մնալուց որոշ ժամեր անց։--Angelixus (քննարկում) 14:15, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Angelixus, ադմինների տեղեկատախտակը Ձեզ համար Ազատության հրապարակը չէ, որտեղ Դուք ինչ-որ ցույցեր կկազմակերպեք և ինչ-որ բաներ կպահանջեք։ Այստեղ հարցերը լուծվում են միմիայն քննարկումների միջոցով, այլ ոչ թե երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով և ինչ-որ կոչեր, պահանջեր հնչեցնելով։ Փորձեք ուշքի գալ։--Նուբեռելլա 💬 14:19, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա Ձեր խորհուրդները Ձեզ պահեք և հավաքեք ձեզ։ ԵՍ ի տարբերություն շատերի պայքարում եմ իմ և ուրիշների իրավունքների չոտնահարման համար։ Պահանջում եմ մասնակցի արգելափակում։--Angelixus (քննարկում) 14:25, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Voskanyan, ձեր ուշադրությունն եմ հրավիրում ձեր ակումբականի հետևյալ խմբագրումները՝ ինչը մտածելու հույժ տեղիք է տալիս՝ Մասնակցի_քննարկում:ԱրմինեՄնիկ#Վատ_թարգմանություն._«Էմիլ_Աշար», Մասնակից:Angel_X, [1] և «Ձեր խորհուրդները Ձեզ պահեք և հավաքեք ձեզ։» արտահայտությունը: Ատելության քարոզ եմ նկատում իր անձնական էջում: --Valen1988 (քննարկում) 14:31, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Valen1988, դուք նորից խորացաք ակումբականների թեմայում, կարծեմ արդեն ասվել է այդ պահով։ Իմ էջն է և ես կարող եմ գրել այն՝ ինչ կուզեմ, քանի որ անուններ անհատական գրված չեն եղել։ Բացի այդ, եթե Հայերեն Վիքիպեդիայում իսկապես ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ լիներ, ապա դուք այժմ այս հարթակում որևէ քննարկում բացելու փոխարեն՝ պետք է արգելափակված լինեիք։--Angelixus (քննարկում) 14:35, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Angelixus, ընդունեք սա որպես վերջին նախազգուշացում. հաջորդ անհարգալից գրառմանը կհետևի միավոր ժամանակահատվածով արգելափակումը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--∑ίγμα (քնն.) 14:38, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Չգիտեմ՝ ինչ մտածելու տեղիք են տալիս, բայց խնդրում եմ նախագծում չքննարկել մեր հարաբերությունները։
Հարգելի ադմիններ և մասնակիցներ, խնդրում եմ մասնակցին զգուշացնել, որ այստեղ պետք չէ քննարկել մեր կյանքը նախագծից դուրս։ Հակառակ դեպքում դա արդեն նմանվում է անձնականի հարցերի օգտագործմամբ քննարկմանը մասնակցելուն խոչընդոտելու փորձ։--Voskanyan (քննարկում) 14:42, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

 Կարևոր է՝ Valen1988-ին հորդորում եմ զերծ մնալ անձնական բնույթի շահարկումներից՝ ելնելով անձի գաղտնիության նախապայմանից: Առօրյա կյանքում ճանաչելը դեռևս վիքիում ճանաչել չէ:Հուսամ՝ ձեռնպահ կմնաք որևէ տիպի հիշատակումներից:--∑ίγμα (քնն.) 14:47, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան գրեցի ներքևում, թե ինչից եմ օգտվել: --Valen1988 (քննարկում) 14:51, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, սա է ինձ հիմք տալիս, որ գրել եմ, ինձ բնավ հետաքրքիր չեն ոչ մեկի հարաբերությունները վիքիի դուրս, այս փաստաթղթում է երևում, որ դուք եք հետևելու ակումբականներին՝ Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր/Լեռնապատի_վիքիակումբ/Վիճակագրություն/Ապրիլ,_2020, իսկ ակումբականները ատելություն են տարածում, մի՛ փորձեք շեղել թեման: --Valen1988 (քննարկում) 14:51, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
@Valen1988 ջան, ինչ-որ մասնակցի ակումբական լինելը կամ չլինելը որևէ կապ չունի քննարկվող թեմայի հետ։ Խնդրում եմ այդ թեման այստեղ այլևս չշոշափել։ --ջեօ (✡) 14:53, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
բարի ջեօ ջան: Այսպիսով, հետապնդում եմ նկատում և անհարգալից վերաբերմունք իմ անձի շուրջ: Հուսով եմ անհրաժեշտ քայլեր կարվեն տվյալ մասնակցին զգաստացնելու գործում: --Valen1988 (քննարկում) 14:57, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα, նորմալ և բարեխղճորեն կատարեք ձեր պարտականությունները և նմանատիպ գրառումներ այլևս չեն լինի։ Գրառմանը նմանատիպ պատասխան տալու փոխարեն կարող էիք հարցին վերջնական լուծում տալ՝ արգելափակելով։ Ես արդեն որերորդ անգամ եմ նշում, որ դա ամենաճիշտ լուծումն է և մասնակիցը դրան արժանի է, բայց դեուք անտեսում եք այն։ Այսքան ժամանակ որևը արգելփակման մասին նյութի չեք պատասխանել, ըստ Ձեզ մասնակիցը չպետք է արգելափակվի, այն դեպքում, երբ ես նշել եմ բավականաչափ տվյալներ։ Եթե պատասխանում եք այս գրառմանը, պատասխանեք նաև մնացածին։ Մի կողմ դրեք հարաբերությունները և եթե պետք է արգելափակեք նաև ինձ՝ անհարգալից վերաբերմունքի համար (որը ես չեմ դրսևորել)։ Բացի այդ Ես արդեն ավելի քան վստահ եմ, որ մասնակիցը չի արգելափակվելու, քանի որ ադմինիստրատորների շրջանում բավականաչափ լավ ծանոթներ ունի, որոնք դա թույլ չեն տա։ Սա դեռ ամենը չէ, ես այս հարցը պատրաստվում էմ նաև այլ հարթակներում բարձրաձայնել և կարող եք վստահ լինել, որ իմ խոսքերը զուտ խոսքեր չեն լինի այդ առումով։ Չեք ուզում, ապա մի արգելափակեք։ Արգելափակեք նրանց ովքեր, որ ճիշտ են խոսում և ովքեր պայքարում են հանուն մարդկային իրավունքների։ Իսկ ինչ վերաբերում է այդ խմբագրումներին, ապա ես էլ կարող եմ խմբագրական պատերազմ սկսել և այդ ամենը լավ արդյունք չի ունենա ոչ իմ և ոչ էլ այդ մասնակցի համար, բայց ես դա չեմ անում, քանի որ ի ծնե օժտված եմ բոլոր մարդկանց նկատմամբ դեպի լավը տրամադրվելու և ոչ մեկի նկատմամբ իմ միջանձնային հարաբերությունները չտարածելու ունակությամբ։ Մասնակիցը արժանի է արգելափակման և բոլորը դա գիտեն, բայց ոչ մեկ չի համարձակվում արգելափակել, նույնիսկ այդքան փաստարկ ներկայացնելուց հետո։ Այսքանից հետո փոքրիկ խորհուրդ բոլորին, հրաժարվեք ձեր կարգավիճակից, քանի որ դուք այն ընդհանրապես չեք օգտագործում և եթե արգելափակման եմ արժանի, թող արգելափակվեմ ճիշտը տարածելով և իմ ձայնը բոլորի մոտ ի ցույց դնելով։ Ի՞նչ է նշանակում, երբ մարդ իր միջանձնային հարաբերությունների պատճառով անտեսում է մնացածին։ Վերանայեք ձեր վերաբերմունքը և ամեն ինչ կհասկանաք։ Ինչևիցե, եթե հեռանալ ապա միայն գեղեցիկ ձևով։ Պահանջում եմ արգելափակում Valen1988 մասնակցի համար։ Կուզեք անտեսեք, եթե կուզեք մի անտեսեք և արգելափակեք, դրանով իսկ կատարելով ճիշտ աշխատանք։ Ինչևիցե, սպասում եմ կամ իմ, կամ Valen1988 մասնակցի արգելափակմանը։ Շնորհակալություն այսքան երկար տեքստը կարդալու համար։ Այլ մասնակիցների իրավապաշտպան և ինքնասիրութայն բարձր արժեքներ ունեցող --Angelixus (քննարկում) 14:54, 30 Մայիսի 2020 (UTC)։[reply]
Angelixus, Դուք անտեսեցիք զգուշացումները և խոսեցիք սպառնալիքի, հերյուրանքների լեզվով: Դուք քիչ անց կարգելափակվեք: Իսկ այլ մասնակիցների իրավապաշտան Ձեզ ոչ ոք չի կարգել:--∑ίγμα (քնն.) 14:58, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ննջեք խաղաղությամբ։--Angelixus (քննարկում) 15:00, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի խմբագիրներ, որպես հարցի լուծում առաջարկում եմ կանոնակարգել պիտակավորման գործընթացը, որը զետեղել եմ Կաղապար:ՎԹ1/doc կաղապարի փաստաղթային մասում։ Եթե համաձայն չեք պայմանների հետ, կարող եք Ձեր դիրքորոշումը գրել կաղապարի քննարկման մասում։ Նաև բոլորիցդ ակնկալում եմ կառուցողական քննարկում, չանցնել աձնականի սահմանը և Ձեր գործողություններով գոնե չվնասեք Հայերեն Վիքիպեդիային։--Սամվելքննարկում 17:09, 30 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նախագծի ծանուցում

Շնորհակալություն «Ճանապարհորդություն դեպի Նախիջևան» նախագծի բաները Վիքիպեդիայի էջի բաներային հատվածում և Գլխավոր էջի նախագծերի բաժնում հրապարակելու համար։ Նախագիծն այսօր ավարտվում է։ Խնդրում եմ այն հեռացնել նշված հատվածներից։--Գարդմանահայ (քննարկում) 15:41, 31 Մայիսի 2020 (UTC) Արված է--Voskanyan (քննարկում) 15:56, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարց ադմինիստրատորներին

Ողջույն, հարգելի ադմինիստրատորներ։

Համաձայն նախագծերի վերաբերյալ կանոնակարգի՝ համայնքին հաստատման է ներկայացվել «Համաշխարհային ժառանգություն» նախագիծը։ Քվեարկման ժամանակ TonJ մասնակիցը հարց է (ավելի ճիշտ է գրել բացատրություն է պահանջել) ուղղել ինձ (համակարգողներից մեկին), որը կապված չի եղել նախագծի բուն էությանը, այլ՝ համակարգողի քվեարկելու իրավունքին, որը կանոնակարգով արգելված չէ։ Քանի որ հարցը նախագծի բուն էությանը չի վերաբերվել, չեմ պատասխանել։ Արդյունքում, 14 օր անց, նախագծի քննարկումը փակվել է։ Փակվելուց հետո նորից բարձրացվել է նախագծի բուն էությանը չվերաբերող հարցին չպատասխանելու հարցը։ Հաշվի չառնելով, որ հարցը չի վերաբերել նախագծի բուն էությանը, ադմինիստրատոր Սիգման, առաջնորդվելով իր սեփական կարծիքով (մեջբերում եմ իր խոսքերից «ըստ իս, այս պարագայում հարցը ոչ միայն ողջամիտ է, այլև բավականին տեղին»), երկարաձգել է քննարկումը ևս մեկ շաբաթով։

Հարցեր բոլոր ադմինիստրատորներին.

  1. արդյոք համակարգողը պարտավոր է պատասխանել նախագծի բուն էությանը չվերաբերող հարցին (ինչևիցե, հարցին տրվել է սպառիչ պատասխան)
  2. արդյոք խմբագիրներն իրավունք ունեն խոչընդոտել որևէ մասնակցի քվեարկելուն կամ մասնակցից բացատրություն պահանջել թե՞ ինչու է նա օգտվել իր քվեարկելու իրավունքից
  3. կխնդրեի ներկայացնել որևէ կանոնակարգ, որի համաձայն՝ ադմինիստրատորը կարող է հետաձգել նախագծի քննարկումը որևէ ժամկետով՝ նախագծի բուն էությանը չվերաբերող հարցին չպատասխանելու համար։--Soghomon Matevosyan (քննարկում) 16:26, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, ահա այդ հարցը․ «կբացատրե՞ք, թե ինչ տրամաբանությամբ եք «կողմ» քվեարկում ձեր իսկ առաջարկած նախագծին»։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:27, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
ՀԳ․ Ինչու՞ ես պետք է բացատրություն տամ իմ քվեարկելու իրավունքի պահով։ Ի՞նչ է ես պետք է «դեմ» քվեարկեի իմ կողմից առաջադրված նախագծին (եթե դեմ լինեի չէի էլ առաջադրի նախագիծը)։ Ո՞վ է զրկել նախագծի համակարգողներին քվեարկելու հնարավորությունից։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:34, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
ՀԳ2 Նախագիծը վերաբերվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներին։--Soghomon Matevosyan (քննարկում) 19:38, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Եթե միայն այդ հարցի համար է երկարաձգվել քվեարկությունը, ապա դա սխալմունք է։ Մասնակիցը կարող է կողմ քվեարկել իր նախագծին, այստեղ ոչ մի խախտում չկա։--Սամվելքննարկում 19:59, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Սամվել։ Քվեարկությունը երկարաձգելուց հետո հարց տվող խմբագիրը, Valen-ը և Սիգման դեմ են քվեարկել, որի պատճառով 80%ի շեմը չի հաղթահարվել, հետևաբար նախագիծը մերժվել է։ Քանի որ սխալմունք է տեղի ունեցել նրանց ձայները հաշվարկից արդյո՞ք հանվում է։--Soghomon Matevosyan (քննարկում) 20:09, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Սամվել ջան, նախագիծը երկարաձգվել է ոչ թե հարցի, այլ հարցին չպատասխանելու համար:--TonJ (քննարկում) 20:18, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, հարցը եղել ոչ բովանդակային, այլ տեխնիկական, տվյալ դեպքում մասնակիցը իրավունք է ունեցել կողմ քվեարկելու, կարծում եմ չպատասխանելու համար չպետք է նախագծի քվեարկությունը երկարաձգվեր, եթե իհարկե չունեիք լուրջ բովանդակային մտավախություն։--Սամվելքննարկում 21:16, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Անգամ եթե առաջադրողն ու քվեարկողը նույն մասնակի՞ցն է:--∑ίγμα (քնն.) 21:33, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, կխնդրեի ծանոթանալ նաև սրան: Չեմ կարծում շատ երկրորդական է եղել հարցը:--∑ίγμα (քնն.) 21:31, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]
Իսկ որտե՞ղ է գրված, որ առաջադրողը չի կարող քվեարկել։ Ծանոթացա նաև քննարկմանը։ Ես չասեցի երկրորդական է, ես ասում եմ բովանդակային չէ, զուտ տեխնիկական։ Ի՞նչ էր տալու հարցի պատասխանը հարցնողին կողմնորոշվելու առումով ինձ համար անհասկանալի է։ Կարծում եմ անարդարացի է տվյալ դեպքում նախագիծը չեղյալ համարելը, եթե իհարկե նորից եմ կրկնում չունեք լուրջ բովանդակային մտավախություն։ Soghomon Matevosyan-ին կխնդրեմ հետայսու պատասխանել բոլոր հարցերին անկախ դրանց բնույթից, որպեսզի հարցադրողի համար չպատասխանելը չդիտվի որպես արհամարանք։--Սամվելքննարկում 22:03, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի Սամվել, հետայսու կպատասխանեմ հարցերին։ Շնորհակալ եմ--Soghomon Matevosyan (քննարկում) 22:08, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Նախ շնորհակալություն եմ ցանկացնում հայտնել Սամվել մասնակցին, քանի որ միայն դուք տվեցիք կոնկրետ պատասխան, որն այսքան ժամանակ ոչ մեկ չէր տվել և առաջարկում եմ, որ կարելի է հիմնվել այս ամենի վրա և նախագծի ժամկետները տեղափոխել և նախագիծը նախատեսվածից շուտ սկսվի։ Դա կլինի արդարացի լուծման եղանակ։--Մալիա Հեյլ (քննարկում) 22:29, 31 Մայիսի 2020 (UTC)[reply]

Հիմա անդրադառնանք կանոնակարգին, որտեղ բառացի ասված է. «Ցանկացած նոր նախագիծ սկսելուց առաջ այն պետք է քննարկման դրվի Խորհրդարանում՝ նախագծի և նախագծի ընթացքի համառոտ նկարագրությամբ։ Նախագիծը սկսելու համար, այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ: Քննարկման և քվեարկության տևողությունը 2 շաբաթ է։»: Ուզում եմ հարցս ուղղել այս քննարկման մեջ ներգրավված բոլոր մասնակիցներին. արդյո՞ք այս քննարկման ժամանակ բոլոր ձայներն են հիմնավորված: «Կողմ» ձայներից գոնե 3-ը (եթե հաշվի առնենք՝ «հավես նախագիծ է սպասվում»-ը հիմնավորում) հիմնավորված չեն. ուղղակի դրված են կողմ ձայներ, ինչպես նաև 1 «Դեմ» ձայնը: Արդյո՞ք կանոնակարգային տեսանկյունից նախագիծն անցած է:--∑ίγμα (քնն.) 02:39, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի ∑ίγμα, խնդրում եմ չշեղվել քննարկումից, քանի որ այստեղ այլ հարցեր են բարձրաձայնված և այդ հարցերը ուղղված են բոլոր ադմինիստրատորներին։ Դուք, որպես ադմինիստրատոր խնդրում եմ պատասխանել բարձրաձայնված հարցերին։ Դրանք են․

  1. որտե՞ղ է գրված, որ առաջադրողը չի կարող քվեարկել իր իսկ կողմից առաջադրված նախագծին
  2. արդյոք ադմինիստրատորը պետք է առաջնորդվի ոչ թե կանոնակարգով այլ իր իսկ սեփական կարծիքով
  3. արդյոք համակարգողը պարտավոր է պատասխանել նախագծի բուն էությանը չվերաբերող հարցին
  4. արդյոք խմբագիրներն իրավունք ունեն խոչընդոտել որևէ մասնակցի քվեարկելուն
  5. արդյոք խմբագիրներն իրավունք ունեն մասնակցից բացատրություն պահանջել թե՞ ինչու է նա օգտվել իր քվեարկելու իրավունքից
  6. կխնդրեի ներկայացնել որևէ կանոնակարգ, որի համաձայն՝ ադմինիստրատորը կարող է հետաձգել նախագծի քննարկումը որևէ ժամկետով՝ նախագծի բուն էությանը չվերաբերող հարցին չպատասխանելու համար։--Soghomon Matevosyan (քննարկում) 03:23, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
ՀԳ. Եվս մեկ անգամ խնդրում եմ չշեղվել քննարկման թեմայից և պատասխանել վեր բարձրացված հարցերին։ Կանխավ շնորհակալություն։--Soghomon Matevosyan (քննարկում) 03:23, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Բնավ չեմ շեղվել, այլ կանոնակարգային հարց եմ տվել, հարգելի՛ Soghomon Matevosyan: Ամեն ինչ բերվել է կանոնակարգային դաշտ: Հիմա հերթով պատասխանեմ Ձեր հարցերին.
  • քանի որ անընդհատ ուզում եք հղումներ կանոնակարգերին, ապա ասեմ, որ ամեն բան չի գրվում կանոնակարգերում, որոշ հարցերում կոնսենսուս ձևավորվում է ինքնըստինքյան,
  • ադմինիստրատորը առաջնորդվել է կանոնակարգով՝ պաշտպանելով համայնքի շահը,
  • ինչպես պարզվեց Ձեր այդ իրավունքից օգտվելը որոշ մասնակիցների (ընդ որում ստաժավոր մասնակիցների) վանեց Ձեր նախագծից (հղումներն արդեն բազմիցս դրել եմ),
  • ոչ ոք չի խոչընդոտել. տրամաբանական է, եթե Դուք նախաձեռնող եք, ուրեմն՝ համաձայն եք (տրամաբանականը կանոնակարգում չենք գրում, գրում ենք այնպիսի կանոնակարգեր, որոնք կարգավորեն սչ ստանդարտ իրավիճակներ),
  • ինչպես Դուք եք ազատ քվեարկել (բայց...(ստորև կպարզաբանեմ)), մյուսներն էլ ազատ են հարցեր ուղղել, բայց կարծեմ պահանջ չի եղել,
  • եթե Դուք դա անվանում եք քննարկում, հետևաբար այդտեղ խոսք լինել չի կարող քվեարկության մասին. քննարկումների ժամանակ հանգում են ընդհանուր համաձայնության, այլ ոչ թե «Կողմ»-«Դեմ» ձայներ դնում, իսկ եթե քվեարկություն է, ապա Ձեր քվեն դիտարկվել է որպես նպատակային ցուցանիշ լրացնելու դեպք, և ըստ այդմ:

Այժմ ակնկալում եմ կանոնակարգային իմ հարցի պատասխանը: Եվ բացի այդ կուզեի լսել նախագծի ընթացքի մասին, որը ևս կանոնակարգի պահանջ է և ներկայացված չէր Խորհրդարանում (+1 խախտում), իմանալ համակարգողների մասին, որը ևս շա՜տ կարևոր է և չի ներկայացվել Խորհրդարանում, գրվող հոդվածների ցանկերը, եթե դրանք առկա են կամ գոնե նախագծի էջի նախնական տարբերակը:--∑ίγμα (քնն.) 04:22, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα, նախագծի էջը ինչպես նաև ցանկերի նախնական տարբերակը Խորհրդարանում հաստատման ներկայացվելու ժամանակ տեղադրված է եղել ի սկզբանե: Ցանկացած ոք կարող էր մտնել և տեսնել նախագծի էջն ու առաջարկվող հոդվածների ցանկը:

ՀԳ Եթե կանոնակարգով արգելված չէ, ապա համակարգողը իրավունք ունի քվեարկելու: Ցանկացած մասնակից ինքն է որոշում արդյոք մասնակցի քվեարկությանը թե ոչ: Եվ եթե ցանկանում է մասնակցել, ոչ ոք իրավունք չունի ասելու կամ պարտադրելու թե ինչի է նա կողմ կամ դեմ քվեարկել: Մասնակցից բացատրություններ պահանջելը, խոչընդոտելը, ուղղություն ցույց տալը չի բխում համայնքի շահերից:
ՀԳ Ինքներդ գրեցիք, մեջբերում եմ. «տրամաբանական է, եթե Դուք նախաձեռնող եք, ուրեմն՝ համաձայն եք», ապա տրամաբանական չէ թե ինչու եմ ես կողմ քվեարկել, որ հարցնում եք թե ինչու եմ միայն կողմ նշանը դրել, այլ հիմնավորված չեմ պատասխանել:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:19, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
ժողովուրդ ջան, եթե անգամ ենթադրենք, որ Սողոմոնի ձայնը հաշվի առնել կարելի է, մենք ունենք 5 կողմ ու 3 դեմ ձայն։ Քանի որ 5-ը 8-ի 62.5%-ն է, ապա առանց երկարաձգելու կարելի էր միանգամից փակել քննարկումը՝ առանց նախագիծը սկսելու։ Իսկ քվեարկությանը մասնակցելու պահը երևի արժի առանձին քննարկմամբ հստակեցնել կանոնակարգում՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:21, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, 2 կողմ և 3 դեմ ձայներն ավելացել է, երբ Սիգման երկարաձգել է քվեարկությունը առաջնորդվելով ոչ թե կանոնակարգով, այլ իր սեփական կարծիքով:--Soghomon Matevosyan (քննարկում) 05:28, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Իսկ նպատակային ցուցանիշ լրացնելու պահով քվեարկելն էլ կանոնակարգայի՞ն է:--∑ίγμα (քնն.) 05:38, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, խնդրում եմ չշեղվել թեմայից և պատասխանել կանոնակարգի պահանջին հակասող կետի վերաբերյալ հարցին. արդյո՞ք բոլոր կողմ և դեմ ձայներն են եղել փաստարկված:--∑ίγμα (քնն.) 05:34, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի խմբագիրներ, երկու կողմի փաստարկներն էլ հասկանալի է և ընդունում եմ, սակայն քննարկումը կարծես փակուղի է գնում, Soghomon Matevosyan-ի անունից ներողություն եմ խնդրում, որ չի պատասխանել հարցին։ Նաև առաջարկում եմ նախագիծը այնուամենայնիվ ընդունել, քանի որ մասնակիցը փորձելու է օգուտ բերել Վիքիպեդիային՝ ստեղծելով նոր և որակյալ հոդվածներ (համենայն դեպս այդպիսի հույսեր ունեմ), ինչը Վիքիպեդիայի համար ամենակարևորն է և որևէ լուրջ մտավախություն չտեսա, որ նա իր գործողություններով վնաս կբերի Վիքիպեդիային։ Հիշեցնեմ, որ կարելի է անտեսել բոլոր կանոնները, եթե գործընթացը օգուտ է բերում Վիքիպեդիային։ Խնդրում եմ մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և գործընթացին նայել լավատեսորեն։ Շնորհակալություն քննարկող կողմերին։--Սամվելքննարկում 08:12, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Եթե այնուամենայնիվ նախագիծը չարդարացնի իրեն, ստեղծվեն անորակ հոդվածներ և խախտվեն կանոնները, ես անձամբ հատ հատ կհեռացնեմ հոդվածները՝ նախազգուշացնելով մասնակիցներին։--Սամվելքննարկում 08:16, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Սամվել ջան, իմ վերջին հարցին էլ ի դեպ դեռ պատասխան չի եղել, բայց դա արդեն կարևոր չէ, ես առարկություններ չունեմ: Թող սկսվի, բայց սրանից հետո ցանկացած նախագծի քննարկում պետք է լինի հավուր պատշաճի: Հոդվածների վերահսկողությունը քո՞ ենթակայության տակ են:--∑ίγμα (քնն.) 08:29, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, խոսք եմ տալիս, որ ուժերիս ներածի չափով կհետևեմ նախագծի ընթացքին։--Սամվելքննարկում 08:37, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն Սամվել ջան, խնդիրը հանգուցալուծելու համար։ ∑ίγμα ջան երբ պատրաստվում էի պատասխանել հարցին Սամվելը գրեց և ես որոշեցի սպասել նախագծին դեմ լինողների արձագանքին, որից հետո նոր հարկ եղած դեպքում կպատասխանեի քո հարցին։--Soghomon Matevosyan (քննարկում) 08:50, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Երեկ բացահայտված դեպքերի պատճառով, այսպիս փոփոխություն է տեղի ունեցել ձայներում։ Եթե ամփոփում ենք մայիսի 27-ով ու քանակական հարցեր չկա, դա որևէ բանի վրա չի ազդում կարծես։ Քանի որ, ինքս այս հարցերի շուրջ ընդունված մոտեցումներին իմացությանս մինչև վերջ վստահ չեմ, խնդրում եմ աչքի տակով անցկացնել Սամվել ջան։ Ինչպես նաև իմ կողմից կարծիք։ Սեփական նախաձեռնած քվեարկությանը կարելի է քվեարկել թե ոչ գուցե հստակեցման կարիք ունի, (որոշակի խնդիր տեսնում եմ, բայց ոչ կատեգորիկ, բացի մի քանի դեպքից)։ Բայց ավելի կարևոր է, այն որ կոնկրետ այսպիսի հարցերը քվեարկությամբ չեն լուծվում, այլ համաձայնությամբ (կոնսենսուսով), որտեղ սեփական առաջարկին երկրորդ անգամ կողմ դնելը, ավելի անհասկանալի է։ Ոնց որ ես հիմա այս գրածիս տակ, առանձին կողմ դնեմ։ Այս խնդիրը գալիս է ոչ հստակ ձևակերպումից ու անգամ կանոններում քվեարկություն և համաձայնություն էությամբ տարբեր երևույթների իրար խառնած լինելուց, ինչը լավ կլիներ եթե ուղղեինք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 06:24, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ալեքսեյ ջան, քվեարկության մասը փակված էր և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ անձի քվեարկությունը։ Քվեարկությունների մասով ես իմ տեսակետը հատնել եմ, անգամ իմ մասնակցային էջում տեղադրված է շատ հետաքրքիր հղում:--Սամվելքննարկում 07:53, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն հաստատելու համար։ Գրեթե օֆտոպ, կարծես մի քանի ամիս առաջ ուզում էիք, նաև այստեղ ուղղում անել, ինչին ես շատ կողմ էի։ Բայց չեմ գտնում Խորհրդարանի քննարկումը ու կարծես թարմացումը չի արվել։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 08:06, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն Ալեքսեյ ջան հիշեցնելու համար, համաձայնություն եղել էր այստեղ, սակայն մոռացել էի փոփոխություն կատարել էջում։--Սամվելքննարկում 09:07, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]

Խամաճիկություն կամ դրդում

Սիրելի՛ ադմիններ, խնդրում եմ նայեք այս՝ մասնակցի գործունեությանը և մասնակցային էջին: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 06:45, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ձեզ զուգահեռ, նույն հարցը փորձում էի բարձրացնել այստեղ։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:50, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա ջան, կհետևեմ այնտեղ ևս: Շնորհակալություն: --Valen1988 (քննարկում) 06:54, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, պարտադիր չէ, որ ամեն ինչի մեջ նկատեք այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Այստեղ ոչ մի դրդում կամ խամաճիկություն չկա, ուղղակի նկատել եմ թարգմանական սխալներ ունեցող հոդվածներ և պիտակել եմ, եթե ուշադիր եք պիտակել եմ ոչ միայն ձեր այլ նաև այլ մասնակիցների հոդվածներ։ Եթե կարծում եք, որ ես սեփական ուղեղ չունեմ և պետք է առաջնորդվեմ Վիքիպեդիայում ինձ օգնող մասնակցի դրդմամբ, ապա չարաչար սխալվում եք և ինձ համար ահավոր վիրավորական է ինձ նամանտիպ բանի մեջ մեղադրելը, խնդրում եմ համոզվեք ձեր խոսքերի իսկության մեջ և նոր բոլորի առջև ինձ վարկաբեկեք։ Իսկ ինչ վերաբերում է Նուբեռելլա մասնակցի ուղղած հարցին, ապա ասեմ, որ Ես և Angel X մասնակիցն ունենք բարեկամական կապեր և նորմալ է նույնիսկ այն փաստը, որ մեր IP հաշիվները նույնը լինեն, քանզի այս պահին ես գտնվում եմ նրանց տանը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ նա ինձ դրդել է որևէ մեկի հոդվածը պիտակել ասեմ, որ դա այդպես չէ և ամպագորգոռ արտահայտություններ անելու փոխարեն լավ կլիներ, բերեիք ապացույցներ, որոնք չկան, քանի որ ոչ մի խամաճիկություն և դրդում չկա։--Մալիա Հեյլ (քննարկում) 08:03, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ այստեղ հարց է բարձրացվել, ապա կխնդրեի հարգելի ադմինիստրատորներ, որ ուշադրություն դարձնեք նաև այն փաստին, որ Valen1988 մասնակիցը, տեղափոխել է մի շարք հոդվածներ՝ տարբեր մասնակիցների ավազարկղեր, ինչի համար մի անգամ տեղեկատախտակում հարց էր բարձրացվել, որ ոչ ադմին մասնակիցներն իրավունք չունեն տեղափոխել հոդվածները։ Իսկ մասնակիցը տեղափոխել է մինչ վերջերս, կխնդրեի դրա համար նկատողություն տալ մասնակցին և որպեսզի խոսքերս սին չթվան ներկայացնեմ օրինակներ՝ առաջին, երկրորդ, նաև կցանկանայի հավելել, որ այնպես է ստացվել, որ այս հոդվածներն այժմ իբրև թե ստեղծված են Valen1988 մասնակցի կողմից։ --Մալիա Հեյլ (քննարկում) 08:16, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Մալիա Հեյլ, յուրաքանչյուրը ազատ է կասկածներ ունենալ ինչ-որ մեկի վերաբերյալ, խնդրում եմ չանհանգստանալ, եթե Դուք խամաճիկ չեք կամ դրդման արդյունքում չեք կատարել տվյալ գործողությունները, ապա Ձեզ ոչինչ չի սպառնում, սակայն եթե ապացուցվի այն, որ ձեր IP հասցեները նույնն են, ապա դա իրոք մեծ կասկածների առիթ կտա :) Սա մի ընդունեք որպես Ձեր անձին ուղղված մեղադրանք, այլ որպես մեր հանրագիտարանը ավելի լավը և կանոններին համապատասխան դարձնելու փորձ միայն։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 08:10, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Նուբեռելլա, իմ գրած նամակներից մեկում հատուկ այս հարցը չբարձրացնելու համար, նույնիսկ գրել եմ IP հասցեների համար։ Ինչը ինձ թվում է, որ բոլորը նկատել են։ Նաև նշեմ, որ կարելի է կասկածել, բայց կասկածների ժամանակ նմանատիպ համոզմունք արտահայտող տեքստեր չեն գրում, կարելի է օգտագործել հարցական նշան պարունակող նախադասություններ։--Մալիա Հեյլ (քննարկում) 08:16, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Մալիա Հեյլ, կմեջբերե՞ք այդպիսի «համոզմունք արտահայտող տեքստեր»։--Նուբեռելլա 💬 08:19, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Նուբեռելլա, ուշադրություն եմ դարձրել հենց առաջին տողին ինձ թվում է, որ այդտեղ ավելին կա, քան համոզմունք, նաև նշեմ, որ իմ գործունեության մեջ ոչ մի նոր բան չկա և եթե նկատել եք, ոչինչ չեմ գրել հարցեր բաժնում ձեր գրածի վերաբերյալ, քանի որ այն գրված էր հարցեր բաժնում և որևէ մեղադրանք չէր պարունակում, իսկ եթե ես սխալվում եմ, ապա խորհին ներողություն եմ հայցում մասնակցից։ Ուղղակի երևի մասնակցին վշտացրել է այն փաստը, որ իր հոդվածն է պիտակվել--Մալիա Հեյլ (քննարկում) 08:30, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն, փաստորեն դա միայն Ձեզ թվացել է և համոզմունքի արտահայտում փաստացի չկա։ --Նուբեռելլա 💬 08:32, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
  • Հարգելի ադմիններ նաև ուշադրություն դարձրեք այն փաստին, որ տվյալ մասնակիցը սկսել է պիտակումներով զբաղվել այն անձանց նկատմամբ, որոնք այս քննարկման վերևի քննարկումում դեմ են արտահայտվել, ինչպես նաև պիտակել է այն անձի հոդվածը, որոնք ես եմ ստուգել ժամանակին. ակնհայտ հետապնդում և խամաճիկություն: --Valen1988 (քննարկում) 08:38, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
  • Նաև այն փաստի վրա, որ մասնակիցը սկսել է թեմային չառչնվող քննարկումներ ու հարցադրումներ անել և շեղվում ու ցանկանում է շեղել մասնակիցներից բուն նյութից: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 09:27, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
  • Նաև ակնհայտ հեգնանքին ուշադրություն դարձրեք հարգելի՛ ադմիններ՝ Ակտուալ թեմա է դարձել, հատուկ գրել եմ, որպեսզի խամաճիկ բառի հետ ավելի լայն ծանոթանաք։XOXO: --Valen1988 (քննարկում) 17:49, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, հիմա իմ եզրահանգումներն արդեն լիովին կատարված են, այդ դուք եք ցանկանում շեղել թեման, քանի որ չունեք որևէ արդարացում ձեր կատարած քայլերի համար։ Ադմինիստրատորներ ջան, սրան ուշադրություն դրարձրեք էլի շատ եմ խնդրում։ Մասնակիցը խուսափեց և չպատասխանեց ներքևում նշված հարցին, ինչը արդեն իսկ ամեն ինչ ասում է այն մասին, թե ինչպես է նա առաջնորդվում քայլեր կատարելուց։--Մալիա Հեյլ (քննարկում) 09:34, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, Ձեզ թվում է ես այդքան ազատ ժամանակ ունե՞մ, որ մտնեմ և նայեմ թե դուք ում հոդվածներն եք ստուգել։ Այդպես վստահ մի խոսեք, որ այստեղ գործում է հետապնդում և խամաճիկություն, քանի որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Իսկ վերևի քննարկումները նայելուց ես նկատել եմ, որ որոշ մասնակիցներ այն կարծիքին են, որ դուք եք նրանց հետապնդում, այսքանից հետո ճիշտն ասած արդեն վախ և Վիքիպեդիայից հեռանալու ցանկություն առաջացավ իմ մեջ, քանի որ կարծում եմ, որ գուցե սկսեք իմ նկատմամբ հետապնդում կատարել։ Կցանկանայի նշել ամենակարևորը, ասյտեղ «ակնհայտ հետապնդում և խամաճիկություն» չկա։--Մալիա Հեյլ (քննարկում) 08:53, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Կխնդրեի նաև, որ որոշակիորեն անդրադառնայիք այն բանին, որ տեղափոխել եք մի շարք հոդվածներ՝ տարբեր մասնակիցների ավազարկղեր, ինչի համար մի անգամ տեղեկատախտակում հարց էր բարձրացվել, որ ոչ ադմին մասնակիցներն իրավունք չունեն տեղափոխել հոդվածները։ Իսկ դուք տեղափոխել եք դրանք մինչ վերջերս։ Խնդրում եմ պարզաբանեք ձեր քայլերն այդ առումով, քանի որ վերևում այդ հարցը բարձրացրել եմ և խուսափել եք պատասխանից։--Մալիա Հեյլ (քննարկում) 09:00, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հ․գ․ ձեր այդ քայլերից իմ մոտ կարծիք է առաջանում, որ դուք Ձեզ ավելի բարձր եք համարում այլ մասնակիցներից։ Քանի որ բոլորի ոչ ադմին մասնակիցների համար արգելված գործողություն եք կատարում և դրա համար նկատողություն չեք ստացել ոչ մեկի կողմից։ Հուսամ դա այդպես չէ, այնուամենայնիվ կսպասեմ ձեր մեկնաբանությանը այդ հարցի շուրջ, իսկ չպատասխանելու դեպքում դե արդեն կարելի է եզրահանգումներ անել։--Մալիա Հեյլ (քննարկում) 09:04, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Valen1988, ոչ մի հարցի չպատասխանեցիք, թեման էլ ուզեցաք փոխեք էլի չկարողացաք, գուցե ամեն ինչ գեղեցիկ և արժանապատիվ կերպով անեք։ Ընդունեք Ձեր կատարած սխալները և վստահ եմ, որ ամեն ինչ լավ արդյունք կունենա։ Ամենայն հարգանքներով--Մալիա Հեյլ (քննարկում) 09:38, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Մի փոքրիկ փաստ, որի վրա կարող եք նույնիսկ ուշադրություն չդարձնել, ուղղակի որոշեցի գրել։ Եթե նկատել եք Angel X մասնակիցը հաճախ մեծատառ է գրում «ես» դրանունը։ Նույնը կարելի է նկատել նաև շատ հարգելի Մալիա Հեյլի գրածում՝ «Իսկ ինչ վերաբերում է Նուբեռելլա մասնակցի ուղղած հարցին, ապա ասեմ, որ Ես և Angel X մասնակիցն ունենք բարեկամական կապեր և նորմալ է նույնիսկ այն փաստը...»։ Շնորհակալություն :) --Նուբեռելլա 💬 09:54, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Նուբեռելլա, Համաշխարհային մակարդակով նմանատիպ գրելաձևը համարվում տենդենց։ Իրենց գլամուր կարգավիճակին հետևող բոլորը գրում են իրենց անունները այդ կերպ։ Կարող եք նկատել դա, Արիանա Գրանդեի, Նինա Դոբրևի և շատ այլոց գրառումներում։ Իսկ ես (այս անգամ հատուկ փորատառով) և Angel X մասնակիցը որպես գլամուր հասարակության վառ ներկայացուցիչներ գրում ենք նման ձևով, կսպասեմ, եթե նմանատիպ այլ հարցեր առաջանան։--Մալիա Հեյլ (քննարկում) 10:00, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]

Բաներային հատված

Ողջույն, հարգելի ադմինիստրատորներ: Կխնդրեի վիքիպեդիայում բաներային հատվածում ավելացնել Համաշխարհային ժառանգություն նախագծի մասին ծանուցումը: Նախապես շնորհակալություն: Սիրով՝ --Գևորգ💬 08:03, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Գևորգ ջան, ժամկետները կնշե՞ս։--Voskanyan (քննարկում) 08:09, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հունիսի 7-ից մինչև հուլիսի 7-ը, Voskanyan ջան:--Գևորգ💬 08:10, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Արված է--Voskanyan (քննարկում) 08:15, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Վիրավորական արտահայտությունն անձի մասին

Հարգելի ադմինիստրատորներ Մասնակից:Vahagn Petrosyan-ը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձի նկատմամբ Ջնջման ենթակա հոդվածներ էջում --VardanMn (քննարկում) 12:28, 7 Հունիսի 2020 (UTC):[reply]

Գրեցի մասնակցի քննարկման էջում, իսկ արտահայտությունը թաքցրի։--Voskanyan (քննարկում) 12:40, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ստոր քայլ՝ Angel X մասնակցի կողմից

Հարգելի ադմինիստրատորներ, ուզում եմ հայտնել, որ Խորհրդարանում «Valen1988 և TonJ մասնակիցների արգելափակում» թեմայի շուրջ իմ հաշվից այս խմբագրումը ես չեմ կատարել: Այն արել է Angel X մասնակիցը, քանի որ իմացել է իմ գաղտնաբառը: Գաղտնաբառն իմացել է տեխնիկական հարցերում ինձ իբր օգնելու համար, սակայն դիմել է նման քայլի: Այստեղ դրված է իմ՝ որպես վիքիպեդիստի և որպես անհատի պատիվն ու արժանապատվությունը: Angel X մասնակիցը արել է ստոր քայլ՝ դրանով փորձելով հասնել իր հիվանդագին նպատակին՝ արգելափակել երկու մասնակցի:--ԱրմինեՄնիկ (քննարկում) 17:41, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Դուք ԱրմինեՄնիկ մասնակիցն ե՞ք։ Եթե այո, ապա խնդրում եմ մուտք գործել և հաստատել մասնակցային հաշվից։--Նուբեռելլա 💬 17:21, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն հաստատելու համար, մնացած ենթադրությունները թողնում եմ ադմինների վրա։ :) --Նուբեռելլա 💬 17:43, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Սրանք լրջագույն մեղադրանքներ են։ Եթե Angel X մասնակիցը իրոք նման գործողություններ է կատարել, ապա սա լրիվ հիմք է մասնակցին անժամկետ արգելափակելու համար։ Ճիշտ է նախորդ քննարկման մեջ չեմ գրել, բայց ես նույնպես հակված եմ այն մտքին, որ նույն մասնակիցը դիմել է խամաճիկության և վարում է նաև Մալիա Հեյլ մասնակցային հաշիվը։ Ես այդ մտքին եմ թե մասնակցի գրած մեկնաբանությունների ոճային ասպեկտները հաշվի առնելով, թե այն հանգամանքը, որ խմբագրում են նույն IP-ից։--Armen (քննարկում) 17:53, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ինձ շատ հետաքրքիր է, թե այս անգամ ինպես պետք է արդարանա Angel X մասնակիցը։ Իսկ, որ նման արարքի համար արգելափակում է հասնում, և ոչ միայն, դա հաստատ է։--BekoՔննարկում 17:56, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ ԱրմինեՄնիկ, շնորհակալություն անկեղծության համար: Նախ խորհուրդ եմ տալիս փոխել մասնակցային հաշվի գաղտնաբառը, իսկ Angel X մասնակիցն անժամկետ արգելափակվում է խամաճիկության համար՝ հիմք ընդունելով նաև սա: Քանի որ խամաճիկությունը հաստատվեց, արգելափակվում են Մալիա Հեյլ, Լիդիա Մարտին մասնակցային հաշիվները:--∑ίγμα (քնն.) 18:04, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի ԱրմինեՄնիկ մասնակցի գաղտնաբառը ուրիշին տրամադրելը նույնպես Վիքիպեդիայի կանոնների կոպտագույն խախտում է, խնդրում եմ այլևս այն որևէ մասնակցի չտրամադրել, հաջորդ անգամ նման իրավիճակի կրկնման դեպքում կարգելափակվեք նաև Դուք։--Սամվելքննարկում 18:43, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հոդվածներ

Հարգելի ադմիններ, խնդրում եմ վերականգնել այս, այս, այս, այս և այս հոդվածները: Ես դրանք պատրաստվում եմ հիմնովին բարելավել: Շնորհակալություն: --ԱրմինեՄնիկ (քննարկում) 20:44, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Արված է, հոդվածները վերականգնված են սևագրություններում՝ Վլադիմիր Կորոբով, Ֆրիդրիխ Առնոլդ, Հենրիխ Գրոս, Քթային արյունահոսություն, Ներաճած եղունգ։ Միայն խնդրում եմ վերստեղծելուց համոզված լինել, որ լավ թարգմանություն է։ --ջեօ (✡) 21:07, 7 Հունիսի 2020 (UTC)[reply]

Մտահոգություն

Արգելափակում վատ թարգմանության համար

Հարգելի ադմինիստրատորներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Valen1988 մասնակցի կողմից հոդվածները «Վատ թարգմանություն» պիտակելուց հետո մասնակիցների քննարկման էջում հնչում է հաջորդ անգամ վատ թարգմանության դեպքում արգելափակման սպառնալիք: Արգելափակման կանոնակարգում ոչ մի տեղ չգտա վատ թարգմանության համար մասնակցի արգելափակման կարգ: Այս մասնակիցը ադմինիստրատոր չէ և, կարծում եմ, որ այս մասնակիցը որևիցե իրավասությեւն չունի սպառնալ արգելափակմամբ: --VardanMn (քննարկում) 19:15, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Վարդան ջան, դա ստանդարտ տեքստ է (տես կաղապարը՝ Կաղապար:Ծանուցում/Վատ թարգմանություն)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:35, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
VardanMn, նման պրակտիկա եղել է, երբ շարունակաբար վատ թարգմանություններ անող մասնակիցն արգելափակավել է, և կաղապարը դրա զգուշացումն է:--TonJ (քննարկում) 19:44, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան էդ դեպքում կանոնակարգում պետք է հստակեցնել կամ ստանդարտ տեքստը փոխել, քանի որ հակասում են իրար: --VardanMn (քննարկում) 20:15, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
VardanMn ջան, Վիքիպեդիային ցանկացած տեսակի շարունկաբար հասցող վնասը կանխելու նպատակով կարող է կիրառվել արգելափակում։ «Վիքիպեդիան Բյուրոկրատիա չէ», այնպես որ բոլոր հնարավոր դեպքերը, բոլոր հնարավոր չափորոշիչներով այստեղ չեն գրվում, այդ թվում վատ մտքեր չտալու համար։ Բայց և այնպես մեր մոտ գրված է․ «Մասնակցի նկատմամբ, որի գործողությունները վնաս են հասցնում բովանդակությանը, մթնոլորտին կամ Վիքիպեդիայի կամ նրա մասնակիցների նորմալ գործունեության համար:» (տես Վիքիպեդիա:Արգելափակում#Հիմքեր_արգելափակման_համար)։ Վատ թարգմանությունները միանշանակ վնաս են հացնում բովանդակությանը, համբավին և մթնոլորտին։ Ավելին, ինչպես նշել եմ այս էջում մի քանի շաբաթ առաջ, լուրջ խնդիր են դառնում հայերենի համար, քանի որ մեր թարգմանածով են սովորացնում մեքենայական թարգմանիչների նեյրոնային ցանցերը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:30, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հ․Գ. Բուն կաղապարին ծանոթանալուց հետո, համաձայն եմ, որ այն հատկապես նորեկ, վատ թարգմանություններ շարունակ անելու պատմություն չունեցող խմբագրի դեպքում, ավելի կտրուկ է քան արժի ու կարող է նորեկին վանել։ Նման զգուշացումը ավելի տեղին կլինի, խնդրի կրկնության դեպքում, մասնակցի էջում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:35, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ալեքսեյ a.k.a. Xelgen ջան իմ ասածն էլ դա է, որ վերը նշած մասնակիցը պիտակում է նորեկ մասնակիցների հոդվածները մեկ կամ երկու նախադասության մեջ սխալներ լինելու պատճառով` տեղադրելով վերը նշված կաղապարը, որը դեմոտիվացնում է նորեկ խմբագիրներին: --VardanMn (քննարկում) 20:47, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Իմ կարծիքով, «Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք» տողի փոխարեն ավելի տեղին կլիներ ևս մեկ անգամ ուղղություն տալ մասնակցին, հղումներ թողնելով Օգնություն:Դասընթաց, Օգնություն:Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը և այլ նման դասընթացների վրա, որոնք կօգնեն մասնակցին (հատկապես նորեկներին) ճիշտ ձևակերպել (բարելավել) հոդվածը։ Բացի այդ, կարելի է նոր կաղապար ստեղծել (եթե հնարավոր է), որը զգուշացնելու է կրկնվող վատ հոդվածների կամ նույն բովանդակությամբ ջնջված հոդվածի տեղադրման դեպքում (անգամ այս նույն տեքստով՝ «Եվս մեկ անգամ զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք»), և միայն այդ կաղապարը տեղադրելուց հետո խախտում գրանցելուց արդեն արգելափակել։ -- TheBabushka (քննարկում) 23:34, 16 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հստակեցում, կաղապարի մեջ գրված է արգելափակում ոչ թե վատ թարգմանության համար, ինչպես նշված է սույն պարբերության վերնագրում, այլ զգուշացումը անտեսելու համար։ Իսկ նորեկների համար ունենք Խնդրում եմ, մի կծեք նորեկներին ուղեցույց և հույս ունեմ մեր ադմինները կշարժվեն այս ուղեցույցով։ Սխալ պիտակված և ջնջված հոդվածների մասով մասնակիցները կարող են դիմել ադմինիստրատորներին վերականգնել հոդվածները և չփորձեն մտնել խմբագրական պատերազմի մեջ։--Սամվելքննարկում 05:02, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]

Սամվել ջան, ցույց կտա՞ս, որ քննարկումով է նշածդ ուղեցույցը գործածության մեջ մտել: --∑ίγμα (քնն.) 10:00, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]
∑ίγμα ջան, ներկայացված է եղել հավուր պատշաճի, հիմնավորված դեմ կարծիքներ չեն եղել, համարում ենք, որ կա համաձայնություն համաձայն կանոնի, սակայն եթե դու դեմ ես ուղեցույցին, կարող ես բացել նոր քննարկում, բերել փաստարկներ, կքննարկենք։--Սամվելքննարկում 10:11, 21 Հունիսի 2020 (UTC)[reply]

Ավազարկղում հոդվածի վերականգնում

Հարգելի ադմիններ, խնդրում եմ իմ ավազարկղում վերականգնեք իմ ստեղծած հոդվածը, որը ջնջվել է հեղինակային իրավունքի խախտման պատճառով։ Ես ուզում եմ աշխատել հոդվածի վրա և նոր միայն վերստեղծել այն։--Anushikkk (քննարկում) 11:28, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Anushikkk, ենթադրում եմ, որ «Ավտոմոբիլային արդյունաբերություն» հոդվածի մասին է խոսքը, քանի որ միայն այդ հոդվածն եք ստեղծել։ Վերականգնեցի Ձեր ավազարկղում։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների հետ աշխատելու գործում։ Հաճելի խմբագրումներ։ --ջեօ (✡) 11:38, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Anushikkk, հեղինակային իրավունքի խախտում է համարվում նաև ավազարկղում այն տեղադրելը, քանի որ այն հայտնվում է Վիքիպեդիայի որևէ տիրույթում, դրա համար խնդրում եմ Ձեր համար որևէ այլ տեղ կատարել համապատասխան փոփոխությունները և տեղադրել ավազարկղ նյութ, որը չի հակասի հեղինակային իրավունքի մասին կանոնին։ Կխնդրեմ @GeoO-ին նորից ջնջել ավազարկղից։--Սամվելքննարկում 12:16, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]
@Samo04 ջան, ճիշտ ես, մտքիցս լրիվ թռել էր։ Շնորհակալ եմ հիշեցնելու համար։ Հիմա կջնջեմ ավազարկղը։ --ջեօ (✡) 13:17, 17 Հունիսի 2020 (UTC)[reply]

Տեղեկացում

Հարգելի՛ ադմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձնել Barsegyan.M մասնակցի կողմից ստեղծված Հնդկաստանի աշխարհագրություն հոդվածին. այն բավականին երկար ժամանակ պիտակված էր, հետո մասնակիցը անհիմն կերպով հեռացրել էր պիտակը, էլի վերապիտակեցի: Ոչ մի բան չէր փոխվել, միայն մեկ-երկու բառի հոմանիշ տարբեր մասնակիցների կողմից: Հետո, բնականաբար, արագ ջնջման եմ ներկայացրել այն բանից հետո, երբ ադմիններից մեկը հարցրեց, թե ժամկետն անցել է, ջնջե՞մ. ասացի՝ այո՛, որովհետև դեռևս ՎԹ էր ու բան չէր փոխվել: Ջնջվելուց հետո ադմիններից մեկը տեղափոխել էր ավազարկղ, և մասնակիցը կրկին նույնությամբ, առանց մի բառ փոխելու ստեղծել է այս հոդվածը: Սա նախադեպ է դարձել, քանի որ մի մասնակից ևս դրա պատճառով ադմիններից մեկի ձեռամբ արգելափակվել է: Խնդրում եմ ընթացք տալ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 17:07, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Շնորհակալություն հարգելի՛ Սամվել: --Valen1988 (քննարկում) 17:32, 23 Հունիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի և, համոզված եմ, անաչառ ադմիններ, ես ել եմ խնդրում ուշադրություն դարձնել այն բանին, որ -Valen1988-ը անհիմն ձևով պիտակավորում և ջնջում է իմ հոդվածը, որի վրա աշխատել են շատ պատկառելի փորձ ունեցող մարդիք։ Իմ սխալը կայանում է նրանում, որ ես ինձ թույլ չփմ տվել ամեն չնչին բանի համար դիմել ձեզ։ Բայց համոզվում եմ, որ իզուր։ Խնդրում եմ , նայել այդ հոդվածը և նշել իմ կոպիտ սխալները, որոնց համար կարելի է հոդված ջնջել։ Հոդված, որի վրա աշխատել են իմ 7-9 դասարանի փոքրիկները և ես՝ 3+1 նախագծի շրջանակներում։ Իսկ իմ վիքիկոլեգաները բարեխղճորեն խմբագրել են, ուղղել սխալները, ոչ թե պիտակավորել ու անցել առաջ։ Եթե հնարավոր է նայեք խմբագրողների ցանկը նույնպես։ Հարգանքներիս հավաստիքը։--Barsegyan.M (քննարկում) 11:33, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]

Այդ դեպքում հարգելի Barsegyan.M ինչու՞ Ձեր քննարկման էջում ժամանակին չեք պատասխանել պիտակավորմանը և ինչու՞ եք առանց քննարկման նորից տեղարդել հոդվածը։--Սամվելքննարկում 11:46, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ ադմիններ.
  • «Հնդկաստանի ներքին ջրերը ներկայացված են բազմաթիվ գետերով, որոնք, կախված սնուցման բնույթից, բաժանվում են "հիմալայան", ամբողջ տարվա ընթացքում լիֆտներով, խառնված ձյան սառցադաշտային և անձրևային սնուցմամբ,», ռուսերենը՝ Внутренние воды Индии представлены многочисленными реками, которые в зависимости от характера питания делятся на «гималайские», полноводные в течение всего года, со смешанным снегово-ледниковым и дождевым питанием: Ինչպես տեսնում եք բազմաթիվ սխալներ:
  • Հնդկաստանում էական լճեր չկան-Значительных озёр в Индии нет. Աշխարհագրական առումով լճերը կամ կարևոր են լինում, կամ նշանակալի, բայց ոչ էական:
  • Առավել հաճախ հանդիպում են խոշոր գետերի հովիտներում գտնվող հին լճեր։ Чаще всего встречаются озёра-старицы в долинах крупных рек. Այստեղ խոսքը հնահունային լճերի մասին է, ոչ թե հին լճերի:
  • Չենայի, ճիշտը՝ Չեննայ
  • մեծ Կաչսկայ Ռանն - Մեծ Քաչյան Ռան
  • Հնդկաստանի մի մասը երկու կղզեխումբ է Частью Индии являются два архипелага: Այստեղ ճիշտը սա է. Հնդկաստանի մաս է նաև...
  • հարավ-արևմտյան, հյուսիս-արևելյան: Դրանք գրվում են միասին:
  • Հնդկաստանի տարածքում Հիմալայների աղեղը ձգվում է երկրի հյուսիս-արևելքով: По территории Индии Гималаи протягиваются дугой с севера на северо-восток страны: Սխալ թարգմանություն, Հիմալայները ձգվում են հյուսիսից դեպի հյուսիս-արևելք:
  • Քարաքորումը: Ճիշտը՝ Կարակորում
  • Լադակհա Ладакх Ճիշտը՝ Լադակհ, առանց ա տառի
  • Սառցադաշտի սառցակալամն հիմնական կենտրոնները կենտրոնացած են Կարակումներում և Հիմալայներում՝ Զացկար լեռնաշղթայի հարավային լանջերին։ Основные центры оледенения сосредоточены в Каракоруме и на южных склонах хребта Заскар в Гималаях. Խառը և սխալ թարգմանություն
  • ձյան փոխանցման շնորհիվ: метелевого переноса снега

Սիրելինե՛ր, ընդամենը երկու ենթավերնագրից բերեցի օրինակներ: Էլ այս գրառման մեջ տեղ գտած տառասխալներին չեմ անդրադառնում: Մնացածը դուք որոշեք և զրպարտության համար քայլեր ձեռնարկեք: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 12:17, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]

Valen1988 ջան, եթե ավազարկղ չենք տեղափոխել, կարող եմ վերականգնել և տեղափոխել այնտեղ և Ձեր մատնանշած սխալները տանենք քննարկման մաս, թող ուղղի, ուղղելուց հետո կարող է դիմել Ձեզ, մի հատ աչքի տակով անցկացնեք, հետո տեղափոխենք հիմնական տիրույթ։ Հարգելի Barsegyan.M, այսուհետ խնդրում եմ, պիտակավորման ժամանակ քննարկել պիտակավորողի հետ պիտակավորման պատճառը (գուցե հիմնավոր է պիտակում, գուցե Դուք չեք նկատել որոշ սխալներ, բոլորիս հետ էլ լինում է), դրանից հետո նոր եզրահանգումների եկեք և տեղեկացրեք ադմիններին։ Բայց եթե առանց պատասխանելու վերականգնում եք ջնջված հոդվածները, չեք պատասխանում Ձեր քննարկման էջում բարձրացված հարցերին, մեզ մոտ այլ տպավորություն է ստեղծվում։--Սամվելքննարկում 12:43, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, արդեն երեք անգամ տեղափոխվել է ավազարկղ ու ոչ ոք, բացի ադմիններից մեկից՝ ինձ չի դիմել ո՛չ մի հարցով, նույնիսկ զգուշացրել եմ, որ լիքը սխալներ կան, մի՛ հեռացրեք պիտակը: Հարց տվող ադմինն էլ հարցնում էր՝ ջնջի՞, թե չէ, ես էլ ասել եմ այո՛, որովհետև շատ են սխալները: Հիմա ավազարկղում կա այս հոդվածը, թող աշխատեն, հարցերի դեպքում դիմեն: Միայն պատկառելի փորձ ունեցող մարդիկ թող հարցերով դիմեն ինձ քննարկման էջում, եթե խմբագիրը ինքնուրույն չի՛ կարողանում 6-7 դասարանի երեխաների հետ գրել: Որովհետև ստացվում է այնպես, որ ես պիտակում եմ, իրանք երկու բառի տեղ են փոխում կամ հոմանիշ ավելացնում՝ համարելով թարգմանության ուղղում: Ամենայն հարգանքով և կառուցողական նկրտումներով՝ --Valen1988 (քննարկում) 12:49, 24 Հունիսի 2020 (UTC):[reply]
Valen1988 ջան, հասկանում եմ, որ Ձեր գործողությունները կառուցողական են, հասկանում եմ, որ սրտացավ եք հոդվածների որակի համար, բայց ես կարծում եմ ավելորդ մեղմությունը չի խանգարի, մանավանդ, որ խմբագրողները 6-7 դասարանի երեխաներ են, շատ դեպքերում սովորում են խմբագրելիս, վերջապես մեր Վիքիպեդիան խրախուսում է համարձակությունը։--Սամվելքննարկում 12:58, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]
Լիովին համաձայն եմ Սամվել ջան և պատրաստակամ... Ներդրումներս դիտողը բազմաթիվ խմբագրումներ կտեսնի, որ պիտակել եմ, հարցերն ուղղել են, նշել եմ սխալները կա՛մ հատ-հատ, կա՛մ ընդհանուր, ստուգել են ամենայն պատասխանատվությամբ, տեսքի բերել: Ես էլ վերստուգելով՝ ինքնս եմ հանել պիտակը: Միայն ուրախ կլինեմ, որ դիմեն ինձ: Ուրախ կլինեմ օգնել: Ուղղակի մասնակցի վերոնշյալ արտահայտությունը բնավ այստեղ տեղ չուներ՝ շատ պատկառելի փորձ ունեցող մարդիք։, քանի որ վիքիում բոլոր խմբագիրներն էլ հավասար են: Հուսով եմ խմբագիրը կառուցողական կգտնվի և էլ չի՛ զրպարտի անհիմն կերպով: Հաճելի խմբագրումներ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 13:03, 24 Հունիսի 2020 (UTC)[reply]

Մեծ ոչ ազատ պատկերներ

Հարգելի ադմիններ, իմ բոտը արդեն ավտոմատ մեծ ոչ ազատ պատկերները փոքրացնում է (օրինակ՝ Պատկեր:640px-Rusalocka.jpg)։ Ինչ-որ տեխնիական պատճառներով չփոքրացած պատկերները հայտնվում են Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/մեծ նկարներ էջում (ինչքան հասկանում եմ՝ բոտս չի սիրում svg պատկերները, էս քանի օրը կնայեմ)։ Այս պատճառով խնդրում եմ ներողամիտ լինել մեծ պատկեր բեռնող մասնակիցների հանդեպ ու միայն դրա պատճառով չջնջել պատկերը։ Շնորհակալություն ^_^։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:14, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]

@ԱշոտՏՆՂ ջան, շնորհակալ եմ շատ գործիքի համար, բայց կարծում եմ, որ մասնակիցներին ամեն պարագայում տեղեկացնել/զգուշացնել պետք է, քանի որ ունենք կոնկրետ կանոնակարգ։ Եթե հին մասնակիցներից մեկը, հստակ իմանալով սահմանված կանոնակարգը, շարունակում է մեծ չափերով պատկերներ բեռնել, զգուշացնել պետք է, իսկ նորեկների նկատմամբ, այս պարագայում, պետք է ներողամիտ լինենք ։) --ջեօ (✡) 17:55, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]
Հա բայց ինչի՞ իզուր ժամանակ կորցնեն, GeoO ջան․ անհամ մեխանիկական գործ է, որը կարելի է ավտոմատացնել։ Փոքրացնելու ժամանակը թող ծախսեն նենց գործերի վրա, որոնք բոտը չի կարող անել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:59, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, կարծում եմ՝ այստեղ օրենսդրական որոշակի նյուանսներ էլ կան ՀԻ-ի հետ կապված, քանի որ սկզբնական մեծ չափերով բեռնած պատկերը միևնույն է մնում է Վիքիպեդիայի արխիվում։ Բացի այդ, ինչու՞ ծանրացնենք սերվերները :)) @Xelgen ջան, իսկ օրենսդրական խնդիրներ չեն առաջանա՞։ --ջեօ (✡) 18:11, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]
Եթե պարզվի ՀԻ խնդիր կա, ուրեմն մենք հին պատկերների մեջ լիքը թաքցնելու գործ ունենք (մի քանի տարի առաջ մասնակիցներով ակտիվ փոքրացնում էինք առանց հին տարբերակը թաքցնելու)։ Իսկ սերվերների պահով հույս ունեմ կատակ ես անում, GeoO ջան :) վերջին բեռնումների էջից մի քանի պատկեր եմ հանում սաղ-սաղ ։Ճ հաստատ գլոբալ տաքացումն ավելի շատ է վնասվում, երբ ինչ-որ մեկը նկարը անտեղի ուղարկում է 3-րդ կայք, փոքրացնում նորից հետ է քաշում, հետո նոր ուղարկում է Հայերեն Վիքիպեդիա ։Դ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:19, 28 Հունիսի 2020 (UTC)[reply]
Ճիշտն ասած, եթե Աշոտի բոտը մասնակիցների՝ նկար բեռնելուց հետո կարճ ժամանակամիջոցում ստուգում և փոքրացնում է դրանք, կարծում եմ՝ կարող ենք էլ չզբաղվել նկարների ստուգմամբ, պիտակմամբ, ջնջմամբ, փոքրացմամբ, մինչև Աշոտի բոտը աստված չանի շարքից դուրս գա :D --Լիլիթ (քննարկում) 11:02, 29 Հունիսի 2020 (UTC)[reply]


Հոդվածի կրկնօրինակում

Հարգելի ադմինիստրատորներ, ես ստեղծել եմ «Նարուտո» կերպարների ցանկ հոդվածը, բայց այլ մասնակից մտել է հոդվածի էջ այնտեղից ջնջել որոշակի հատված և այդ հատվածը տեղադրել իր հոդվածում՝ Մադարա Ուչիհա։ Ճի՞շտ են արդյոք այդ խմբագրումները։--Լյուցիֆեր Աստվածատրյան (քննարկում) 12:21, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի՛ Լյուցիֆեր Աստվածատրյան, ներողություն ուշ պատասխանելու համար, պարզապես սպասում էի՝ գուցե ուրիշ մեկը հստակ պատասխանի հարցին, որովհետև ինձ հետ էլ է նման դեպք եղել, ես ինչքան հարցրել եմ, ասել են՝ չի արգելվում վերցնել ուրիշի գրածը (բայց չգիտեմ՝ արդյոք կա ստույգ կանոն)։ Այնուամենայնիվ, կարող ես վերականգնել սկզբնական հոդվածի տեքստը, եթե այն վերաբերում է հոդվածի բուն նյութին, մինչև այլ մասնակիցներ արձագանքեն։--Voskanyan (քննարկում) 16:41, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Նման գործողությունները Վիքիպեդիայում արգելված չի, քանի որ Ձեր ստեղծած նյութը ստեղծման պահից դառնում է հանրային սեփականություն, այսպես Վիքիպեդիայի մի հոդվածից պատճենումը և մյուս հոդված տեղադրումը խախտում չի համարվում։ Հոդվածից նյութի ջնջման մասով պետք է քննարկեք ջնջող մասնակցի հետ, հնարավոր է հիմքեր ունի։--Սամվելքննարկում 05:53, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, հանրության սեփականության առումով համաձայն չեմ։ Վիքիպեդիայում «Պահպանել» կոճակի հենց վերևում գրված է «Սեղմելով «Հիշել էջը», դուք համաձայնվում եք անվերադարձ հրապարակել ձեր ներդրումը Creative Commons Attribution-ShareAlike License 3.0 և GFDL արտոնագրերի ներքո։ Դուք համաձայնվում եք նրան, որ հետագա օգտագործման ժամանակ, ձեր ներդրումը կնշվի առնվազն նշելով խմբագրվող էջի URL–ն կամ դնելով հիպերհղում նրա վրա։ Մանրամասն տեղեկությունների համար ծանոթացեք Օգտագործման պայմաններին:» Այսինքն հոդվածից կարելի է նյութը վերցնել և տեղափոխել այլ հոդված, բայց նոր հոդվածի քննարկման էջում կամ խմբագրման ամփոփման մեջ պետք է տրվի սկզբնական հոդվածի (ցանկալի է հենց այդ տարբերակի) հղումը։ Հենց այս պատճառով էլ մենք պարտավոր ենք օգտագործել {{ԹՀ}} կաղապարը։ Լյուցիֆեր Աստվածատրյան ջան, Voskanyan ջան, ենթադրում եմ՝ հարցը դեռ հետաքրքրում է ձեզ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:35, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մի շարք վիքիներում այս դեպքերի համար կա {{ԹՀ}}-ի քույր կաղապարը (օրինակ՝ en:Template:Copied, ru:Шаблон:Переформатированная_статья)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:44, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, նույն այդ հղմամբ բացելիս գրված է You are free to: Share — copy and redistribute the material in any medium or format։ Իմ ասածն էլ դա էր, որ պատճենում/տեղադրումը խախտում չէ։ Հանրայինի մասով սխալվեցի, բայց գրեթե նման է հանրային սեփականությանը։--Սամվելքննարկում 09:17, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, մի քիչ ավելի ներքևում «Under the following terms:» կա ;)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:28, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կարծում եմ՝ նման դեպքերում հատվածը տեղափոխած մասնակիցը պետք է քննարկի մյուս մասնակցի հետ, որպեսզի որոշեն, թե որտեղ է ավելի նպատակահարմար տվյալ հատվածի տեղադրումը։ Քանի որ MartyWilliams-ը նոր մասնակից է և ամենայն հավանականությամբ շատ կանոնների հետ դեռ ծանոթ չէ, առաջարկում եմ, որ Դուք՝ Լյուցիֆեր Աստվածատրյան, սկսեք քննարկումը նրա հետ։ Ի դեպ, Մադարա Ուչիհա հոդվածում մի շարք սխալներ կան՝ ուղղագրական, քերականական և այլն։--Լիլիթ (քննարկում) 08:58, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Բայց ի՞նչ պարտադիր ա մի տեղում լինի, Լիլիթ ջան։ Ասենք Հայաստան հոդվածի պատմություն բաժինը ու Հայոց պատմություն հոդվածի որոշ մասեր կարող են նույնը լինել։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:06, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, մի քանի տարի առաջ քննարկում ենք ունեցել, որի ժամանակ որոշվեց, որ հոդվածի մի բաժինը չի կարող նույնությամբ լինել նաև մեկ ուրիշ հոդվածում։ Կարծեմ քննարկում էինք ընտրյալ հոդվածները, թե մեծ հոդվածները, չեմ հիշում։ Կարծում եմ սրա իմաստն այն է, որ հիմա էլ հոդվածներ չստեղծվեն, որոնք բաղկացած կլինեն մի հինգ հոդվածի տարբեր բաժիններից։--Լիլիթ (քննարկում) 10:18, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լավ չեմ հիշում ճիշտն ասած, Լիլիթ ջան, բայց իմ կարծիքով խնդրի վատ լուծում ա :D։ Եթե այլ ազատ աղբյուրներից (օրինակ՝ ՀՍՀ-ից) կարող ենք օգտվել, ինչո՞ւ Հայերեն Վիքիպեդիայից չենք կարող։ Ստեղծված նոր հոդվածները եթե նշանակալի չեն, չեզոք չեն, աղբյուր չունեն և այլն, դրանք կարելի է ջնջել ըստ համապատասխան կանոնակարգի, բայց ոչ զուտ նրա համար, որ սկզբնական տարբերակը վերցվել է Հայերեն Վիքիպեդիայից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, այստեղ հարցը ազատ աղբյուրներից օգտվելը չէ, այլ այն, թե որքան ենք ցանկանում, որ ընթերցողը X թեմայի մասին երեք հոդված կարդա, երեքում էլ նույն բանը լինի գրած։--Լիլիթ (քննարկում) 10:37, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Մենք չենք ենթադրում, որ ինքը բոլոր հոդվածները կարդալու է։ Եթե տվյալ նույթը տեղին է բոլոր հոդվածներում էլ, պետք է լինի բոլորում էլ։ Օրինակ Վանի թագավորության մասին ունենք և՛ Հայաստան հոդվածում, և՛ Հայոց պատմություն հոդվածում, և՛ Վանի թագավորություն հոդվածում։ Ու դա նորմալ է, որովհետև ինքը կարդալիս մեկն է կարդալու։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:50, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հա, բայց ամբողջական բաժինն առանց փոփոխությունների՞ է տվյալ հոդվածներում, Աշոտ ջան։--Լիլիթ (քննարկում) 11:08, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Նույնը չեն, Լիլիթ ջան, ու չպետք է նույնը լինեն, բայց դրա պատճառը այն է, որ Վանի թագավորություն հոդվածում նյութը շատ մանրամասն պետք է ներկայացվի, Հայոց պատմություն հոդվածում՝ մի փոքր ավելի մակերեսային, իսկ Հայաստան հոդվածում՝ «մեկ-երկու» բառով։ Բայց ենթադրենք Հայաստան հոդվածի պատմություն բաժինը գրված չէր, այդ դեպքում ես խնդիր չեմ տեսնում, եթե ինչ-որ մեկը Վիքիպեդիայի չափանիշներին (աղբյուր, վիքիֆիկացում, չեզոքություն և այլն) համապատասխանող պատբերություններ վերցնի Վանի թագավորություն հոդվածից և դրանց օգնությամբ գրի Հայաստան հոդվածի այդ ենթաբաժինը (անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ անելով, որպեսզի կրճատ տեսք ունենա, ոչ թե կտրտած տեքստի)։ Իհարկե այս դեպքում մասնակիցը պարտավոր է հոդվածի քննարկման էջում կամ խմբագրման ամփոփման մեջ նշել նախկին հեղինակներն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, այդպես կարելի է անել․ ես խոսում եմ այն դեպքերի մասին, երբ բաժինն ամբողջությամբ կրկնվում է մի քանի հոդվածներում։ Դա սխալ է։--Լիլիթ (քննարկում) 19:46, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Միտք: Կաղապարն արդեն ունենք:--∑ίγμα (քնն.) 09:26, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կաղապար ունենք, բայց [Wikipedia:Copying within Wikipedia նման] կանոն չունենք, դե արի ամեն անգամ նորեկներին բացատրի, ինչ է դա նշանակում, ինչու պետք է դնենք կաղապարը։--Սամվելքննարկում 10:29, 3 Հուլիսի 2020 (UTC)շ[reply]
Եթե կաղապարը կանոնակարգային է կամ ինչ-որ քննարկման որոշման է հղվում, երեի ճիշտ կլինի կաղապարի էջում կարճ բացատրություն գրենք։ Իսկ կաղապարի հղումն էլ պարտադիր դնենք օգնության էջում։--BekoՔննարկում 17:59, 4 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն, ԱշոտՏՆՂ ջան, մասնակցի գրածին երկար ժամանակ արձագանք չկար, ինքն էլ որոշ ժամանակ անց նայել էր (տառասխալ էր ուղղել), ասացի իմ կարողացածի չափով գրեմ, չմտածի՝ ոչ մեկը չի արձագանքում։ Ես նախորդ անգամը հետ էի շրջել, բայց ըստ էության վերցված տեքստը շատ ծավալուն էր ու չէր վերաբերում տվյալ հոդվածին, իսկ եթե բուն նյութին վերաբերում է, կարելի է որոշ հատվածներ օգտագործել, օրինակ՝ ես հոդվածներ եմ գրել զույգով կամ խմբով հանդես եկող մարզիկների մասին, և որոշ մրցությունների մասին հատվածները նույնությամբ գրել եմ երկու հոդվածներում (թարգմանվող հոդվածում էլ այդպես էր), բայց դա վերաբերում է իմ գրածին, ուրիշի գրածի դեպքում կարելի է իրեն խնդրել (նույնիսկ եթե կանոն չկա, հարգելով մասնակցի ներդրումը) կամ նշել, որ վերցվել է այսինչ հոդվածից։ Այստեղ նաև ուրիշի գրածի համար պատասխանատվություն ստանձնելը կա, բայց դա ուրիշ հարց է։--Voskanyan (քննարկում) 11:19, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քեզ էլ շնորհակալություն, Voskanyan ջան։ Աչքիս վրիպել էր այս հարցը։ Այսպես ասած մարդկային առումով համաձայն եմ, բայց չեմ կարծում արժի դա օրենքի նման բան սարքել (էլ ի՞նչ հարգանք, եթե պարտադրված ես ։Ճ) ու նաև դա այդքան էլ օպտիմալ տարբերակ չէ, եթե հիմք հոդվածը ունի մի քանի հիմնական հեղինակներ կամ հեղինակ(ները) էլ ակտիվ չեն վիքիում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Խնդրում եմ ոչ մեկ չնեղանա ու ասածս շատ լուրջ չընդունի :D էս տեսե՞լ եք :D--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:17, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արդյո՞ք...

Հարգելի՛ ադմիններ, խնդրում եմ նայել այս խմբագրմանը և կարծիք հայտնել, թե արդյո՞ք մասնակիցն իրավունք ուներ հեռացնել պիտակը: Արդյո՞ք բոլոր թարգմանական սխալներն են ուղղվել: Արդյո՞ք «Աշխարհագրություն» բաժնում պիտի խոսվի մկների մասին, երբ բնօրինակ հոդվածում ծավալուն անդրադարձ կա կղզու աշխարհագրությանը: Արդյո՞ք կզղին «բացել»-ը հարիր է մեր հանրագիտարանին, երբ առնվազն պիտի հայտնագործվեր և վերահայտնագործվեր: Խնդրում եմ Ձեր կարծիքը՝ հաշվի առնելով նաև, որ մասնակիցը հանդիսանում է նախագծի համակարգող:--∑ίγμα (քնն.) 20:03, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]

∑ίγμα ջան, շնորհակալ եմ ուշադրության համար։ Բացել բառը փոխարինեցի հայտնագործելով։ Ինչ կապված է աշխարհագրության հետ, մկները նույնպես աշխարհագրության մի մաս են։ Վաղն ավելի կամբողջացնեմ հոդված։ Հիշեցնեմ, որ նախագծից հետո բոլոր հոդվածներն ամբողջությամբ ստուգվելու են։ Սիրով՝ --Գևորգ💬 20:20, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Գևորգ ջան, որպեսզի չլինեն նման թյուրըմբռնումներ, ցանկալի է փոփոխություններ կատարելուց հետո դիմել պիտակած մասնակցին, որպեսզի նրա համաձայնությամբ հանվեն պիտակները:Բացի այդ, ի՞նչ է նշանակում նախագծի ավարտից հետո են ստուգվելու հոդվածները: Իսկ այդ ընթացքում շարքային ընթերցողը չպիտի՞ կարդա դրանք, չպիտի՞ կարծիք կազմի հանրագիտարանի մասին: Շատ լավ է ասված ամեն ինչ, սակայն դրանք այս պարագայում չեն բխում հանրագիտարանի շահերից: Այստեղ ցանկալի կլինի լսել Սամվելի կարծիքը:--∑ίγμα (քնն.) 20:43, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի ∑ίγμα, իհարկե ճիշտ եք։ Կարծում են նման նախագծերի համար անհրաժեշտ է համապատասխան կաղապար ստեղծել, որը նշելու է, որ հոդվածը գտնվում է «նախագծման փուլում» կամ նման մի բան։ Եթե չեմ սխալվում, մասնակից ԱշոտՏՆՂ-ն արդեն նման բան արել է 1+3 նախագծի համար։ --TheBabushka 🐙 21:16, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
TheBabushka ջան, {{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված}} կաղապարը ստեղծել էի, քանի որ արդեն ստեղծել էր 350-ի չափ հոդված, որոնց մեծ մասը ստուգված չէր (կարող ես տեսնել, որ այժմ չի օգտագործվում)։ Հետագայում ես կարծում եմ, որ շատ ավելի օպտիմալ և օգտակար կլինի, եթե խնդիրը ավելի վաղ փուլում լուծվի։ Այլ կերպ ասած՝ Վիքիպեիայի նվազագույն պահանջներին չհամապատասխանող հոդվածները ստեղծվեն մասնակցի ավազարկղում կամ նախագծի ենթաէջերում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:12, 5 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Թեմայից մի փոքր շեղվելով՝ Աշոտին հարց տամ: Աշոտ ջան, տեսա, որ 1+3-ի կաղապարը էլ չի օգտագործվում ոչ մի տեղ: Արդյո՞ք դա նշանակում է, որ բոլոր հոդվածները ստուգվել են և որ օրինակ այս հոդվածը վատ թարգմանություն չէ: Եթե այո, ստուգվել է հոդվածը և հանվել է կաղապարը, ապա շատ վատ է, իսկ եթե առանց ուղղվելու է հանվել՝ դարձյալ, շատ վատ է:
Իսկ վերևում նշված նախագծի մասին ես վաղուց իմ մտահոգությունը հայտնել եմ, քանի որ ես չեմ հավատում «նախագծի ավարտից հետո կստուգենք»-ին: Եթե հիմա երկու համակարգողներն էլ վատ թարգմանություն են ստեղծում, ապա ինչպե՞ս պետք է նրանք ուղղեն իրենց գրածը հետո, ինչպե՞ս պետք է ստուգեն այլ մասնակիցների հոդվածները:--TonJ (քննարկում) 04:01, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
TonJ ջան, ոչ անհրաժեշտորեն։ Այսինքն տեղյակ չեմ հենց այդ հոդվածից․ կաղապարը հանել եմ, որովհետև անցել էր մեկ շաբաթը։ Եթե խնդիր ունի, ջնջման դիր կամ պիտակի, ես էդ թեմայով էտքան երկար հոդված կարդացողը չեմ :D։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:52, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
TonJ, հոդվածը պիտակեցի որպես վատ թարգմանություն։ Ընդհանուր առմամբ կիսում եմ մտահոգությունդ, որովհետև նախագծերը համակարգողները պատասխանատու են իրենց նախագծերի շրջանակում ստեղծվող բովանդակության որակի համար։ Եթե որևէ նախագծի ընթացքում նմանատիպ թարգմանություններով հոդվածներ են ստեղծվում, ապա նախագծի ընթացքը պետք է դադարեցվի։ «Նախագծի ավարտից երկու շաբաթ անց հոդվածները ստուգվելու են» արդարացումն անընդունելի է, քանի որ ընթերցողին այս փաստն ընդհանրապես չի հետաքրքրում, երբ կարծիք է կազմում հանրագիտարանի մասին։--Լիլիթ (քննարկում) 07:15, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ինձ համար ևս անընդունելի է «Նախագծի ավարտից երկու շաբաթ անց հոդվածները ստուգվելու են» պնդումը։ Ի՞նչ է նշանակում սա։ Նման երևույթները իսպառ պետք է վերացվեն։ Իսկ նախագծերում նման դեպքերում լավ կլինի մասնակիցը հոդվածն ստեղծի ավազարկղում, իսկ նախագծի կազմակերպիչները ստուգեն և նոր միայն հոդվածը տեղափոխվի հիմնական դաշտ։ Այո', անորակ և վատ թարգմանությունները գցում են Վիքիպեդիայի որակը, իսկ անձինք, որոնք պայքարում են անորակության դեմ, երբեմն անհիմն մեղադրվում հետապնդման մեջ։ Այսքանը, շնորհակալություն։--Armen (քննարկում) 07:24, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն ∑ίγμα-ին մտահոգությունը հայտնելու համար։ Գևորգին ևս մեկ անգամ զգուշացնում եմ չհեռացնել կաղապարը մինչև համաձայնությունը։ Քննարկեք պիտակավորողի հետ, սխալները ուղղելուց հետո դիմեք նրան, արդյոք շտկվել են բոլոր սխալները, եթե այո, հեռացրեք։ Բացի այդ ևս մեկ անգամ հորդորում եմ ստեղծել հոդվածներ սկզբում ավազարկղում, խնդրել որևէ մասնակցի (թեկուզ ինձ) մի հատ աչքի տակով անցկացնել, նոր բերեք հիմնական տարածք։--Սամվելքննարկում 04:58, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Այո՛, սովորական, շարքային և վիքիից «խամ» ընթերցողը չգիտի՛, թե ինչ է նախագիծը, ինքը միայն կարդում և հիասթափվում է՝ տեսնելով ոչ հանրագիտարանային, տառասխալներով, վատ թարգմանված հոդվածներ: Մինչդեռ, երբ պիտակում եմ ՎԹ, նախագծի համակարգողներից մեկը հայտարարում է՝ «Ռուսերեն հոդվածները ճշտի էտալոն չեն». անհագուրդ ցանկությամբ հետևելու եմ, թե որտեղից է ստուգելու տվյալ մասնակիցը, եթե ոչ բնօրինակ լեզվից: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 07:40, 6 Հուլիսի 2020 (UTC):[reply]

Հոդվածի սխալը, կարծում եմ, միայն նախագծի հետ կապել պետք չէ (հասկանալի է, որ նախագծերի հոդվածներն ինչ-որ հանգամանքների շնորհիվ ավելի են աչքի ընկնում, բայց եթե մասնակիցը սխալներով է գրում, նախապես պետք է զգուշացնել)։ Իսկ եթե նախագիծը չլիներ, կարելի՞ էր սխալ գրել։ Առանց այն էլ, խմբագրում եմ կաղապարի միջոցով երկու ժամ ապահովվում է, այդքանը լրիվ բավական է մանր սխալներն ուղղելու համար։ Մյուս կողմից, նախագիծը չի կարելի անտեղի համարել, որովհետև գրվել են որոշակի քանակով նորմալ հոդվածներ, ինչը չէր լինի, եթե Սամվելը չմիջամտեր։ Մասնակիցները նախագծերի շրջանակներում ավելի ոգևորված են խմբագրում, ինչին նպաստում է նաև հոդվածների ցանկերի առկայությունը։ Որոշակի դրական արդյունք, այնուամենայնիվ, կա։ --Voskanyan (քննարկում) 08:26, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Voskanyan, ոչ ոք նախագիծն անտեղի չի համարում, ցանկացած նախագիծ միտված է որոշակի նպատակի, իսկ ի սկզբանե Սամվելի միջամտությունը եղավ, որովհետև պետք էին մոտեցումներ, որոնք կապահովեին նախագծի որակը:Շեղատառ տեքստ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Sigma'am (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Voskanyan ջան, սխալները նախագծի հետ այնքանով են կապվում, որ X մասնակիցը Y նախագծի շրջանակներում, որպես կանոն, ավելի շատ հոդված է ստեղծում, քան առանց նախագծի մասնակցելու։ Ինչ-որ հանգամանքների շնորհիվ աչքի ընկնելը, ճիշտն ասած չհասկացա, քանի որ սխալները միշտ են աչքի ընկնում։ Նախագծերն առանձնանում են նրանով, որ սովորաբար ունեն համակարգողներ, որոնք պատասխանատու են ստեղծվող բովանդակության համար՝ թե լավ, թե վատ։ «Իսկ եթե նախագիծը չլիներ, կարելի՞ էր սխալ գրել։», կարծում եմ սա հռետորական հարց էր, սակայն պետք է ռազմավարություն որոշվի, թե պարբերաբար սխալներով հոդված գրողների հետ ինչպես պետք է վարվենք։ Հասկանալի է, որ հոդվածագիրը չի հասկանում, թե ինչն է սխալ գրել, այլապես չէր գրի, և միանգամայն այլ հարց է, որ անհնար է անընդհատ նախադասություն առ նախադասություն ստուգել ստեղծվող հոդվածները, եթե սխալներով գրողները շատ են։ Կարծում եմ՝ սա մեծ քննարկման կարիք ունի։--Լիլիթ (քննարկում) 09:43, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես վաղուց ու լիովին կողմ եմ պարբերաբար սխալներով հոդվածներ ստեղծող մասնակիցների վերաբերյալ խիստ կանոնների մշակմանը, հատկապես այն մասնակիցների, որոնք գիտեն, որ սխալ են գրում (կարծում եմ, այդպիսիք կան), այդ դեպքում նրանք նախագծին մասնակցելուն չեն հասնի կամ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի որոշակի միջոցներ ձեռք առնել, որպեսզի տվյալ մասնակցի ստեղծած սխալներով հոդվածը չազդի նախագծի ընդհանուր որակի վրա և պատասխանատվությունը չմնա նախագծի համակարգողի վրա (տվյալ դեպքում դա նույն մարդն է, բայց կարող է ուրիշ լինել)։ Իսկ եթե համակարգողն է պատասխանատու, արդյո՞ք նա իրավունք ունի ջնջել ցանկացած հոդված, որը համարում է նախագծի որակի վրա բացասաբար ազդող, թե՞ կարող է նախագծի կաղապարը ջնջել՝ հոդվածը հանելով իր նախագծի շրջանակներում ստեղծվածների ցանկից։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է պատասխանատու լինի իր ավելացրած բովանդակության համար, եթե նախագծի ժամանակ նա շատ հոդվածներ է ստեղծում, ուրեմն նրան պետք է ավելի շատ զգուշացնել՝ օգնելով նախագծի համակարգողին։--Voskanyan (քննարկում) 10:29, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ես կողմ եմ նախագծի համակարգողին պիտակելու և ջնջման առաջադրելու ավելի լայն հնարավորություններ ընձեռնելուն: Թե չէ նախագծի կաղապարը հանելով՝ անորակ բովանդակությունը շարունակում է մնալ հանրագիտարանում:--∑ίγμα (քնն.) 12:18, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Եթե նախագծի շրջանակում սխալներով հոդվածները համատարած են, կարող ենք կանգնեցնել նախագիծը և ջնջել ստեղծված էջերը։ Նաև մեղավորությունն իմն է, որ ոչ բոլոր հոդվածներին եմ հետևել՝ պատասխանատվությունն իմ վրա վերցնելով։--Սամվելքննարկում 10:40, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Միտք: @Samo04, նախագիծը վաղն ավարտվում է:--∑ίγμα (քնն.) 12:20, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ինձ մենակ մի հարց է հետաքրքրում, ունենք տարիներով կուտակված մեղմ ասած բազմաթիվ անորակ հոդվածներ։ Ինչու՞ դրանց որակի մասով գրեթե ոչ ոք չի անհանգստանում, ուղղում, ջնջման ներկայացնում, այլ ամեն վայրկյան հետևում եք ինչ որ X մասնակիցների ստեղծած հոդվածներին, որոնք որակական տեսանկյունից մի քանի անգամ լավն են։ Ընթերցողը այդ հոդվածները չի կարդրու՞մ ըստ Ձեզ։ Հասկանալի է, որ մտահոգ եք, սակայն մի տեսակ այս ամենի մեջ կողմնապահություն եմ նկատում։ Պետք է մարդկանց ժամանակ տալ ուղղեն։ Երկու շաբաթում իմ կարծիքով կվերջացնեն, մենք էլ կնայենք, որոնք ջնջման ենթակա են կջնջենք։--Սամվելքննարկում 13:37, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, կարծում եմ վերը բերածդ հարցադրումն ընդհանրապես տեղին չէր այս պարագայում։ Եթե կա այդ խնդիրը, լավ կլինի առանձին նախագիծ կազմակերպել ու նախագծով հետաքրքված անձինք զբաղվեն այդ հոդվածների ճակատագրով (բարելավել կամ ջնջման ներկայացնել այդ հոդվածները)։ Ընթերցողը շատ հոդվածներ է կարդում, բայց որքանո՞վ է նորմալ ըստ քեզ հոդվածներն այդպես հրապարակելը և երկու շաբաթվա ընթացքում ուղղելը։ Եթե կասկած կա այս կամ այն մասնակցի որակյալ թարգմանություններ կատարելու մասով, ապա հեշտ ու հանգիստ կարող են այդ հոդվածները ստեղծվել ավազարկղում, ստուգվել նախագծի կազմակերպիչների կողմից, նոր միայն տեղափոխել հիմնական դաշտ։ Չնայած երբեմն մտահոգություններ ունեմ, որ այդ հոդվածների բովանդակությունը կարող է ճիշտ չստուգվել, ինչի մասին փաստում են վիքիտիրույթում առկա քննարկումները։ Եվս մեկ բան։ Ես խիստ մտահոգ եմ մեկ այլ հանգամանքով, որ հոդվածներում կիրառվում են, եթե ոչ միտումնավոր, գոնե սխալմամբ, կեղծ աղբյուրներ։ Օրինակ՝ Հիկոնե ամրոց հոդվածի քննարկման էջից երևում է, որ հոդվածը թարգմանվել է ռուսերենից։ Ռուսերեն հոդվածում չկա որևէ ծանոթագրություն։ Հայերեն տարբերակում մեծ ծանոթագրություն է՝ Schellinger Paul, Salkin Robert, eds. (1996)։ International Dictionary of Historic Places, Volume 5: Asia and Oceania։ Chicago: Fitzroy Dearborn Publishers։ էջ 338։ ISBN 1-884964-04-4, որը վերցվել է անգլերենից և դրված է հետևյալ նախադասության վերջում՝ Հիկոնե ամրոց (ճապ.՝ 彦根城), ճապոնական միջնադարյան ամրոց Սիգա պրեֆեկտուրայում[1]:։ Այնինչ անգլերենում ծանոթագրությունը դրված է հետևյալ նախադասության վերջում՝ The temple was a popular pilgrimage site for the worship of Kannon.։ Կներեք, բայց ես խիստ կասկածում եմ, որ մասնակիցն ուսումնասիրել է այս աղբյուրը (աղբյուրի ակտիվ հղումը բացակայում է) և պարզել, որ այդտեղ առկա է վերը նշված հայերեն միտքը։ Հնարավոր է, որ կա, բայց ես խիստ կասկածում եմ, որ ստուգվել է։ Ստացվում է, որ պատճենել է աղբյուրը և տեղադրել առաջին իսկ պատահած նախադասության վերջում, որ չպիտակվի անաղբյուր։ Մեկ այլ օրինակ. Հորին ձի հոդվածը նույնպես թարգմանվել է ռուսերենից։ Ռուսերենում դարձյալ աղբյուր չկա։ Նույն հոդվածի անգլերեն տարբերակի References բաժնում ուղղակի թվարկած են երեք ինչ-որ աղբյուրներ և անհասկանալի է, թե որ աղբյուրը հոդվածի որ հատվածին է վերաբերում։ Մասնակիցը վերցրել է այդ ծանոթագրությունները և իր նախասիրությամբ դրանք դրել հայերեն տարբերակում՝ որպես աղբյուր-ծանոթագրություններ։ Ու սրանք եզակի օրինակներ չեն էլի, ցանկը կարող եմ շարունակել... Ես չգիտեմ, թե որ օրվանից է որակի նկատմամբ ուշադրությունը դարձել հետապնդում, բայց ինձ համար որպես Վիքիպեդիայի խմբագրի և սպառողի առաջնային է որակը և ոչ թե քանակը, իսկ քանակի հետևից ընկնելը վաղուց Հայերեն Վիքիպեդիայի հիմնախնդիրներից մեկն է։--Armen (քննարկում) 14:32, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Armen ջան, բերածս օրինակը տեղին էր այն առումով, որ պատճառբանվում է, որ անհանգստացած են Վիքիպեդիայի որակի առումով, իսկ ինչու չեն անհանգստանում այլ հոդվածների որակի առումով, այլ միայն կոնկրետ մասնակիցների։ Ով է ասում, որ հոդվածը տեղադրելիս, այն պետք է լինի իդեալական, կամ անթերի, որ ման գանք, յուրաքանչյուրիս ստեղծած հոդվածներում էլ մի քանի սխալ կգտնենք, Վիքիպեդիայում խմբագրման գործընթացը անընդհատ է։--Սամվելքննարկում 15:22, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կամ ի՞նչ է նշանակում անընդունելի է հոդվածները երկու շաբաթում ստուգելը, այսինքն ընդունելի՞ է հազարավոր անորակ հոդվածների գոյությունը, բայց անընդունելի է կոնկրետ մասնակիցների ստեղծած հոդվածները։--Սամվելքննարկում 15:36, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, Դու խեղաթյուրում ես իմ ասածը, կխնդրեմ նորից կարդաս։ Իմ ո՞ր գրածից Դու տպավորություն ստացար, որ անընդունելի է կոնկրետ մասնակիցների ստեղծած հոդվածները։ Ինձ համար անընդունելին անորակությունն է ու կանոնակարգերի կոպտագույն խախտումները, չնայած երբեմն ոմանք փորձում էին անտեսել կանոնները, սակայն չստացվեց։ Կներես, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ու դու տարբեր բաների մասին ենք խոսում։--Armen (քննարկում) 15:44, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Կոնկրետ «Ինձ համար ևս անընդունելի է «Նախագծի ավարտից երկու շաբաթ անց հոդվածները ստուգվելու են» պնդումը։ Ի՞նչ է նշանակում սա։ Նման երևույթները իսպառ պետք է վերացվեն։», այս պնդումից եզրակացրի։ Ուրիշ ի՞նչ ի նկատի ունեիր, խնդրում եմ պարզաբանել։ Ու հարցիս պատասխանիր, ինչո՞ւ են հազարավոր անորակ հոդվածներն ընդունելի, կոնկրետ երկու շաբաթ սպասելը անընդունելի։ Ու կցանկանայի պարզաբանեիր (հստակ ապացույցներով) ի՞նչն եմ խեղաթյուրում։--Սամվելքննարկում 16:17, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, Հայերեն Վիքիպեդիա կարդացողի համար կապ չունի թե հոդվածը երբ է գրվել մեկ տարի առաջ, երեկ, թե այսօր։ Եթե հոդվածը վատն է, պետք է կամ պիտակվի, կամ ջնջվի, կամ էլ ուղարկվի ավազարկղ։ Սա նշանակում է, որ ընթերցողը չգիտի, թե Վիքիպեդիայում հոդվածը երբ է ստեղծվել, ուստի, բազմաթիվ սխալներ տեսնելիս, ընթերցողը վանվում է և դադարում է Հայերեն Վիքիպեդիան դիտարկել որպես տեղեկատվության ստացման աղբյուր։ Շատ սխալ եզրակացություն ես արել, իմ խոսքերն ամենևին այդ մասով ուղղված չէին ոչ մի մասնակցի, ուղղված էին անորակությանը, ինչը կարծես Դու չնկատելու ես տալիս և շեշտադրումը դնում այլ հարցերի վրա։ Նորից եմ կրկնում, եթե կարծում ես, որ քո նշած հազարավոր հոդվածները բարելավելու կամ ջնջման կարիք կա, Դու կամ մեկ այլ մասնակից առաջարկիր նախագիծ կամ մեկ այլ ձևաչափ և խնդրով մտահոգ մասնակիցները հուսամ կմասնակցեն նախագծին։ Այս թեմայով ավելացնելու բան չունեմ։ Ինչ վերաբերում է խեղաթյուրելուն, Դու ասում ես, որ ցիտում եմ քեզ՝ «անընդունելի է կոնկրետ մասնակիցների ստեղծած հոդվածները», ես էլ քեզ հստակ պատասխանում եմ ինձ համար անընդունելի է անորակությունը, անկախ թե որ մասնակիցը կլինի տվյալ բովանդակության ստեղծողը։ Այսքանը, շնորհակալություն։--Armen (քննարկում) 17:14, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Armen ջան, վերևում գրածդ ու այստեղ գրածդ նույն բանը չեն համաձայնվիր։ Ես որտեղից պետք է ենթադրեի, որ «անընդունելի է «Նախագծի ավարտից երկու շաբաթ անց հոդվածները ստուգվելու են» պնդումը» և «անընդունելի է անորակությունը» նույն բաներն են։ Խեղաթյուրելու մասով պատասխանեմ, որ նման մտադրություն երբեք չեմ ունեցել և ցավում եմ, որ այդպիսի տպավորություն եմ թողել։--Սամվելքննարկում 20:03, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել, նման եզրահանգում Դուք ինքներդ եք արել։ Ես իմ գրածներում երբեք չեմ ասել, որ ինձ համար անընդունելի է այս կամ այն մասնակցի ստեղծած հոդվածը։ Ես իմ մեկնաբանություններում մշտապես շեշտել եմ, որ իմ համար առաջնայինը որակն է, իսկ երբ տեսնում եմ անորակ բովանդակություն, արտահայտվում եմ։ Կներեք, բայց ինձ համար ահավոր հիասթափեցնող էր տեսնելը, թե Ձեզ համար ինչքան միևնույն է, երբ ներկայացվում են փաստարկներ, թե ինչու են այդ հոդվածները վատ թարգմանություն կամ առնվազն աղբյուրների մասով կեղծիք պարունակում, և Դուք՝ որպես ադմին, անուշադրության եք մատնում դրանք՝ շեշտը դնելով միայն մեկ փաստարկի վրա, որն իմ սուբյեկտիվ կարծիքով ընդհանրապես կապ չուներ քննարկվող թեմայի հետ։ Ինձ համար տհաճ է, երբ տեսնում եմ, թե ինչպես կարող են որոշ մասնակիցների անհիմն տեղը հետապնդման մեջ մեղադրվել այն դեպքում, երբ փորձում են բարձրացնել Վիքիպեդիայի որակը։ Հանրագիտարանի որակը միայն հոդվածներ լցնելով և, ինչպես մի շարք մասնակիցներ նշեցին, բայթախեղդ անելու մեջ չէ։ Ի դեպ, լիարժեքորեն կիսում եմ Lilitik22-ի տեսակետը որակյալ բովանդակություն ստեղծող խմբագիրների մոտիվացիան արհամարհելու մասով։ Հերիք է տարբեր մասնակիցների կողմից շահարկվի նորեկների մոտիվացիան գցելու թեման։ Թե չէ, որ ակտիվ մասնակիցների մոտիվացիան ընկավ, դրանից հաստատ տուժելու է միայն Վիքիպեդիան։--Armen (քննարկում) 20:35, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի Armen զգուշացնում եմ այլևս անհիմն մեղադրանքներ իմ հասցեին չհնչեցնել, առնվազն շահարկման թեմայով չարաչար սխալվում եք, ավելին, դա ինձ համար չափազանց վիրավորական է։ Ով ասեց աչք եմ փակում սխալների վրա, վերևում սխալ անողին զգուացրել եմ։ Եթե իմ ասածների իմաստը չեք հասկանում դա Ձեր խնդիրն է։ Այլևս Ձեզ պահեք կոռեկտության սահնաններում։--Սամվելքննարկում 20:55, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի' Սամվել, ինձ հետ հրամայական տոնով չխոսեք։ Նույն կոռեկտության կոչը Ձեզ եմ անում։ Ես Ձեզ հետ խոսում եմ հարգալից, պահանջում եմ նաև հակառակը։ Երբ նշվում է, որ անուշադրության եք մատնում, ի նկատի ունեմ իմ բերած փաստարկները և բազմաթիվ այլ փաստարկներ, որոնց Դուք՝ Ձեր պատասխաններում այդպես էլ չեք անդրադարձել։ Այսքանը, այլևս ավելացնելու բան չունեմ։--Armen (քննարկում) 06:37, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Իրավունք ունեմ առնվազն զգուշացնելու (զգուշացումը այլ եղանակով չի լինում), եթե տեսնեմ վիրավորանք որևէ մասնակցին այդ թվում ինձ։ Ես ոչինչ անուշադրության չեմ մատնում, ես պատասխանում եմ կոնկրետ թեմային վերաբերվող հարցերին, եթե ուշադիր լինեիք, կկարդայիք, որ ես չեմ հերքել, որ մասնակիցները սխալ են անում։--Սամվելքննարկում 06:45, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել, կարծես մեղադրանք եմ տեսնում խոսքերիդ մեջ, որ կա հետապնդում մասնակիցների հանդեպ, և առավել քան զարմանալի է, որ դու, լինելով ադմին, այս պահին որակի ապահովմանն անհաղորդ ես մնում: Հիմա պատասխանեմ հետապնդման ակնարկներին. ես սովորաբար հետևողական եմ բոլոր այն հոդվածների հանդեպ, որոնք պիտակում եմ: Կոնկրետ պիտակել էի վերոնշյալ հոդվածը և օրեր անց, երբ ստուգում էի հոդվածը, տեսել եմ անհիմն հեռացված կաղապարի պահը և ծանուցել այստեղ: Այո՛, պնդում եմ, որ մեզ համար 2015 թվականից հռչակված է որպես որակի ապահովման շրջան: Ընդհանուր առմամբ, հիմա պետք չէ տողատակեր տեսնել գրառումներում և հիշել նախագծի բացման վերաբերյալ գրառումդ և ըստ այդմ կատարել եզրահանգումներ և քայլեր ձեռնարկել: Իսկ ինչ վերաբերում է 1 օր մնացած նախագծին փակելու առաջարկին, ասեմ, որ դա ևս ապացուցում է քո անտեղյակությունը նախագծից:--∑ίγμα (քնն.) 16:59, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Samo04 ջան, ընթերցողը հոդվածները կարդալիս չի հասկանում՝ նախկինո՞ւմ, թե՞ օրեր առաջ ստեղծված հոդված է կարդում, հետևաբար ցանկացած պահի ստեղծած հոդվածի նկատմամբ որակի վերահսկողությունն ինձ համար ողջունելի է։ Մասնակիցը կարող է վերահսկել և ստուգել այն հոդվածները, որոնց թեմատիկային ծանոթ է, հետաքրքրվում է, ի՞նչ, պետք է ասենք՝ ինչո՞ւ ես նոր ստեղծված և քո հետաքրքրությունների շրջանակներում մտնող հոդվածները ստուգում, այլ ոչ թե նախկինում ստեղծված և այդ թեմատիկայից անտեղյակ հոդվածները նայու՞մ։ --ջեօ (✡) 17:06, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, այո՛ անընդունելի եմ համարում երկու շաբաթ անց հոդվածները ստուգելը ու կասեմ, թե ինչու։ Երբ նախագծի համակարգողները նման բան են ասում, ապա գիտեն, որ իրենց համակարգած նախագծի շրջանակներում հավանականությունը մեծ է, որ անորակ հոդվածները շատ են լինելու։ Իսկ քո նշած անորակ հոդվածների մեծ մասը ստեղծվել են ինքնաբուխ՝ տարիների ընթացքում, որը ենթադրում է, որ համայնքը պետք է լիներ այդ հոդվածների որակի վերահսկողը, ինչպես որ ընդունված է Վիքիպեդիայում։ Ինչ վերաբերվում է անընդհատ ինչ-որ մասնակիցներին հետապնդելուն որակի համար և այլն, ապա կասեմ, որ այդ նախագծի մասին առաջին անգամ լսել եմ այս քննարկման մեջ։ Չգիտեմ՝ ով կամ ովքեր են համակարգում, դա էական էլ չի կարծում եմ այս պարագայում, քանի որ դա չի փոխելու իմ կարծիքն այս հարցի շուրջ։ Իսկ եթե կան մասնակիցներ, որոնք քո բնորոշմամբ «հետապնդվում են» որակի համար, ապա դա մի բան է նշանակում․ տվյալ մասնակիցներն ուշադրության կենտրոնում են, քանի որ անընդհատ անորակ հոդվածներ են ստեղծում (կրկին ինձ համար նշանակություն չունի, թե ովքեր են այդ մասնակիցները) և պետք է միջոցառումներ ձեռնարկվեն այդ հարցի ուղղությամբ։--Լիլիթ (քննարկում) 17:12, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Պատասխանեմ, ինչու է իմ կարծիքով գործընթացը հետապնդում, ինչքան հետևում եմ քննարկմանը կոնկրետ մասնակիցներ պիտակում են կոնկրետ մասնակիցների հոդվածներ։ Ես չեմ ասում թող ինչքան ուզում են անորակ հոդվածներ ստեղծեն և ամենևին չեմ ասում որակի հետևողականությունը չեմ ընդունում, սակայն մի կողմից Վիքիպեդիան քարոզում է համարձակությունը, մյուս կողմից մենք փորձում ենք արգելել՝ համարելով այս կամ այն գործընթացը անընդունելի։ Բոլորս խմբագրելով ենք սովորել և շարունակում ենք սովորել։ ∑ίγμα ջան, ճիշտ է, ես եմ պատասխանատվությունը վերցրել նախագիծը թույլատրելու հարցում, հիմա հարց, նախագիծը Վիքիպեդիային ավելի շատ օգուտ էր, թե՞ վնաս։ Ինչու՞ չեք ընդունում նաև լավը։ Դրսից կարդացողը տպավորություն կստանա, որ տվյալ մասնակիցների բոլոր հոդվածները վատն են ու անվորակ։ Ինչու՞ չեք ընդունում, որ մասնակիցների ներդրումը ավելի շատ կառուցողական է և սխալները, որ անում են կանխամտածված չեն։ Ինչու՞ ենք անընդհատ պիտակում, վատաբանում, միթե՞ մանավանդ ադմինները դրա համար են միայն Վիքիպեդիայում։ Ինչու՞ պիտակումը չեն հանում, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ բառի մեջ կա տառասխալ։ Եվ վերջապես ինչու՞ եք այնպես անում, որ մասնակիցները հիասթափվեն, թողնեն հեռանան, կարծում եք դրանից որակը կլավանա՞։ Լիլիթ սույն թեմայով քննարկումը արդեն մի քանի ամիս է շարունակվում է, ու միշտ պիտակավորողները և պիտակավորվողները նույն մասնակիցներն են։--Սամվելքննարկում 17:43, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ Սամվել, կհստակեցնե՞ք, եթե հնարավոր է։ Ի՞նչ է նշանակում՝ «ամեն վայրկյան հետևում եք ինչ որ X մասնակիցների ստեղծած հոդվածներին, որոնք որակական տեսանկյունից մի քանի անգամ լավն են»։ Իրո՞ք համեմատել եք։ Ձեր նշած ցանկում նույն մասնակիցների բազմաթիվ հոդվածներ կան, ու այն դեպքում, որ քանակի ու բայթի համար իրենց իսկ վազքում հետ էլ չեն դառնում, ուղղեն։ Հո Դանայան տակառ չի՞, մի կողմից լցնեն, մի կողմից պիտակվի ու մնա, հավերժ մնա։ Այսինքն՝ վատ որակ, թարգմանություն անել անընդհատ կարելի է, պիտակել, զգուշացնել, կանոնին հետևել՝ չէ՞։ Հենց նման տեսակետն է ստիպում, որ այդ վերոնշյալ ցանկը ոչ միայն մնա, այլև ավելանա, քանի որ սխալներով գրող մասնակիցներին զգուշացնելը կոչվում է «հետապնդել»։ Իսկ չի՞ թվում, որ հարցին այլ տեսանկյունից կարելի է նայել. ինչու՞ է իրենց սխալների մասին հնչում. որովհետև իրենք են սխալներով գրում։ Եթե այժմ Վիքիում կա մասնակից, որը «ծպտված» վատ թարգմանություն, կեղծ աղբյուրներ է լցոնում, ասեք, իրեն էլ «հետապնդեն»։ Հարցին՝ «ընդունելի՞ է հազարավոր անորակ հոդվածների գոյությունը», պատասխանեմ՝ ոչ, ընդունելի չէ, ընդունելի չէ նաև դրանց ցանկին ավելացումը և ավելացնելուն թև տալը։--A.arpi.a (քննարկում) 17:51, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
A.arpi.a ով է թև տալի՞ս։ Ես ասում եմ սխալ է գրել անընդունելի է երկու շաբաթ ժամանակ տալը, քանի որ ընթերցողը կարծիք է կազմում։ Իրոք համեմատել եմ, մի քանի հոդված աչքով անցկացրի, ծայրից ծայր պատճենված էին։ Հազար անգամ ավելի լավ է լինեն ինչ ինչ սխալներով, քան՝ պատճենված։--Սամվելքննարկում 18:07, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Մեծահարգ խմբագիրներ և ադմիններ, ի մասնավորի Սամվել: Ամեն օր հետևում եմ նախորդ օրվա գրված բոլոր հոդվածներին հատ-հատ: Պիտակում եմ բոլոր այն հոդվածները, որտեղ սխալները շատ են, չե՛մ պիտակում այն հոդվածները, որոնք սխալներով առլեցուն չեն: Բնավ հետապնդում չկա: Ոչ ոք մեղավոր չէ, որ սխալներով գրող անձինք շարունակում են ստեղծել որակազուրկ, փաստերը խեղաթյուրած, կեղծ աղբյուրներներով՝ վասն բայթի մեծության հոդվածներ: Անտեսե՞նք, ասենք, լավ դե, մի բան կլինի՞, ու կուտակվի՞, ինչ է թե մեկը չասի՝ հետապնդում են: Ո՛չ, չեն հետապնդվում, այո՛, վատ հոդվածներն են հետապնդվում: Ի հարգանս՝ --Valen1988 (քննարկում) 18:05, 6 Հուլիսի 2020 (UTC):[reply]

Սամվել ջան, իսկ այդ ո՞ր ադմիններն են, որ անընդհատ պիտակում են, վատաբանում։ Չեմ կարծում, որ մենք այնպիսի ադմիններ ունենք, որոնք սրտացավ չեն Հայերեն Վիքիպեդիայի նկատմամբ ու ինչ անում են՝ դրանից ելնելով չեն անում։ Այնպես է ստեղծված Վիքիպեդիան, որ ադմինները միշտ էլ «վատ մարդու» դերում են հայտնվում ակամայից, քանի որ հնարավորություն ունեն ջնջել, արգելափակել և այլն։ Իսկ երբեք հարց չի՞ առաջանում, թե ադմինները տարիներ շարունակ քանիսին են համբերատար սովորեցրել, ուղի ցույց տվել։ Եվ անդրադառնամ նաև այս, ինձ համար արդեն շատ կներես, բայց ծեծված հարցադրմանը՝ «Եվ վերջապես ինչու՞ եք այնպես անում, որ մասնակիցները հիասթափվեն, թողնեն հեռանան, կարծում եք դրանից որակը կլավանա՞» ու պատասխանեմ հարցադրմամբ՝ իսկ ինչո՞ւ եք այնպես անում, որ գրագետ, բանիմաց խմբագիրները հեռանան՝ տեսնելով, թե ինչ որակի հոդվածներ են ստեղծվում ու տեսնելով նաև խմբագիրների/ադմինների նման վերաբերմունքն այդ շարունակ ստեղծվող անորակությանը։ Իրոք, ինձ արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրում է այս հարցը։ Շատ եմ լսել այդ քո ասած նախադասությունը՝ հատկապես մեկ անձից, ու ինձ միշտ անչափ զարմացրել է այն, որ երբեք չեն մտածում՝ բա որ գրագետ խմբագիրները հոգնեցին ու գնացին էս ամեն ինչից։ Ես չեմ ասում, որ որևէ մեկիս գրած հոդվածներն անթերի են, սակայն պետք է նայել մեդալի երկու կողմերն էլ։--Լիլիթ (քննարկում) 18:08, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Valen1988 ջան, ես չասեցի մի պիտակեք, բայց անընդունելի չի կարող լինել, որ կոնկրետ մասնակիցների ստեղծած հոդվածները ուղղվեն երկու շաբաթվա ընթացքում, ինքս էլ գրել եմ, որ պետրաստ եմ ջնջել չուղղվածները։ Եթե անընդունելի եք համարում անորակ հոդվածների գոյությունը ընդհանրապես Վիքիպեդիայում, ինչու՞ բոլորը չեք ջնջում, այլ կոնկրետ սույն նախագծում ստեղծված հոդվածները։ Հասկանում և ընդունում եմ, որ տվյալ մասնակիցները անորակ հոդվածներ շատ են ստեղծում, բայց դնել ամեն անգամ քար նետել նրանց վրա, համարում եմ սխալ։ Լիլիթ ջան, ինձ համար բոլոր մասնակիցները հավասար են և յուրաքանչյուրի գնալուց ցավ եմ ապրում։--Սամվելքննարկում 18:19, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Խնդրում եմ ոչ մեկ չնեղանա ու ասածս շատ լուրջ չընդունի :D էս տեսե՞լ եք :D--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:17, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Էսքան ժամանակում նախագիծն էլ կստուգեինք, հոդվածներն էլ կբարելավեինք։--Սամվելքննարկում 18:29, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Սամվել, օրինակ սա՝ [13], հարյուր տարի պիտակած է, ինչու՞ չի ջնջվում: Ադմիններն են չէ՞ ջնջում: Որ էս տիպի հոդվածները ավազարկղեր էի ուղարկում, մի ըմբոստությո՜ւն, մի քնարկումների շարաննե՜ր ադմիններից մեկի կողմից, թե՝ հետապնդո՛ւմ են, իրավունք չունե՛ն, խանգարու՛մ են և այլն: --Valen1988 (քննարկում) 18:32, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Եվ հանգել եմ այն տխուր եզրակացությանը, որ եթե սկսկում ես լրջորեն հետևել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների որակին, պատնեշի ես հանդիպում, քանզի ոմանք դիտարկում են հետապնդում, խանգարում, անկողմնակալություն և այլն: Հիշե՛նք, սա հանրագիտարան է, մեկ-երկու վրիպակը բոլորն են անում, բայց թարգանական սխալները, կոպիտ ուղղագրական սխալները տեղ չունեն այս հանրագիտարանում: --Valen1988 (քննարկում) 18:41, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ես էլ նույն եմ ասում, ինչու են մնան հոդվածները ընդունելի, կոնկրետ այս մասնակիցների ստեղծածը՝ (Ես չեմ ասում հավետ մնան, երկու շաբաթ) ոչ։--Սամվելքննարկում 18:48, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Լիլիթ ջան, ես էլ երկար ժամանակ պիտակում էի, քննարկումներում գրում էի, բայց նախինում ներկայիս նման խիստ մոտեցում չկար, դրա համար ժամանակի ընթացքում իմ վերաբերմունքն էլ է փոխվել, հիմա ես հնարավորինս ուղղում եմ, ինչքան կարողանում եմ։ Բայց պիտակումներին բոլորովին դեմ չեմ, ընդհակառակը, դրանց շնորհիվ մի շարք հոդվածներ ինքս եմ ուղղել, որովհետև առաջին հայացքից մեկը սխալները չի տեսնում, մյուսը նշում է։ Միայն պետք է հնարավորինս աշխատենք գոնե արտաքուստ պահել որոշակի կանոններ, օրինակ եթե մասնակիցը շատ ծավալուն հոդվածներում մանր սխալները գտնում է ու նշում, գոնե թող իր ստեղծած հոդվածում չգրի, որ կանանց այսքան տոկոսը հակված է հագնելու նույն զգեստը, որովհետև չգիտեմ ինչ, և հենց նույն անորակ հոդվածների դեմ պայքարելու դեպքում ինձ չմեղադրի ինչ-որ եռանկյունների պատմությամբ։ Ես ընդհանրապես վրեժի ու դիտմամբ գործողությունների կողմնակից չեմ, որովհետև դրանք ավելի շատ խանգարում են ինձ, քան մյուսներին։
Հարգելի՛ Valen1988, նորից եմ գրում, որ ոչ մի ըմբոստություն չի եղել, ես ուղղակի հարցնում էի, որովհետև այդ պահին ժամանակ կար, կարող էի ուղղել հոդվածները (հարցրել եմ այդքան պիտակվածներից միայն մի քանի հոդվածների վերաբերյալ (որոնց հեղինակների մեծ մասը չկային նախկինում հիշատակված ցանկում), որոնք ուղղել եմ, պիտակը հանվել է), խնդրում եմ անհիմն մեղադրանքներ մի գրեք, ես երբեք չեմ ասել խանգարում եք կամ հետապնդում եք, առավել ևս՝ իրավունք չունեք (եթե ասել եմ (լավ կլիներ, որ նշեք, կջնջեմ), հիմա ներողություն եմ խնդրում, այդպես չէ)։ Չնայած ամեն դեպքում ես հանգում եմ հետապնդման հարցին, բայց այդ մասին չեմ բարձրաձայնում, որովհետև ցանկություն չկա հայտնվելու մեզ ծանոթ մասնակցի կարգավիճակում։ Իսկ եթե քննարկումներում անընդհատ իմ արածի հիշատակումը նպատակ ունի ինձ ստիպել, որ ես այլևս չգրեմ պիտակումների վերաբերյալ, ապա դա արդեն գրեթե այդպես է, ես կաշխատեմ հնարավորինս քիչ հարցնել, թե ինչու է պիտակվել կամ այլ քննարկումներում հիշատակել։ Օրինակ՝ ես վաղուց ուզում եմ գրել, որ պետք չէ հոդվածի տեղափոումից հետո մնացած բոլոր վերահղումները ներկայացնել արագ ջնջման, եթե դրանք բացահայտ սխալ չեն (այդ էջերին հղումներ են լինում, որոնք ջնջումից հետո մնում են կարմիր), բայց արհամարհական արձագանքից խուսափելու համար ինքս այդ հղումների մի մասն ուղղեցի, մյուս մասն էլ չգիտեմ ինչ եղավ, որովհետև ուրիշ ադմին ջնջեց։ --Voskanyan (քննարկում) 07:20, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Voskanyan, անկեղծ չհասկացա ձեր գրածը, համ գրել եք՝ «ես երբեք չեմ ասել խանգարում եք կամ հետապնդում եք», դրանից մի քանի տող ներքև էլ սա՝ «Չնայած ամեն դեպքում ես հանգում եմ հետապնդման հարցին». սա մեկ: Երկրորդ՝ «ես վաղուց ուզում եմ գրել, որ պետք չէ հոդվածի տեղափոումից հետո մնացած բոլոր վերահղումները ներկայացնել արագ ջնջման». դա բնավ կապ չունի այս քննարկման հետ, դուք շեղվում եք թեմայից: Եվ եթե տեսել եք սխալը, ուղղորդեիք զիս, որ էլ սխալներ չանեի, ձեր կողմից լռելը փաստորեն վնասել է հանրագիտարանին. ինձ այլ մասնակից է հուշել, որ վերահղումները արագի չներկայացնեմ, որից հետո միայն անվանափոխել եմ. դուք շատ հանգիստ կարող եք այլ ադմինի կողմից ջնջածը հետ բերել: Իսկ ինչ վերաբերում է արհամարհական բառին: Նախկին երեք-չորս դեպքում «կիսաարհամարհական» էիք գրում, բա՞ն է փոխվել, որ «կիսա»-ն հանել եք. ասեմ, որ դուք եք, չգիտեմ ինչու, դա ընկալել որպես արհամարհանք, այն էլ «հարգելի» բառը չգրելու պատճառաբանությամբ: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 08:05, 7 Հուլիսի 2020 (UTC):[reply]
Հարգելի՛ Valen1988, եթե իսկապես խոսքը ինձ էր վերաբերում, ես գրել էի, որ չեմ գրել, ինչից ենթադրվում է, որ պետք է ներկայացնել, թե որտեղ եմ գրել, այլապես դա համարվում է զրպարտանք։ Ես շատ հստակ գրել եմ, որ հանգում եմ հետապնդման հարցին, բայց չեմ բարձրաձայնում։ Այստեղ ի՞նչն էր անհասկանալի։ Վերահղումների մասին չգրելը նշել էի որպես փաստ՝ ցույց տալու համար, որ խուսափում եմ որպես հետապնդում և քննարկումների շարան որակվող գործողություններից և նախընտրում եմ ինքս ուղղել, ինչը արել եմ՝ հնարավորինս կանխելով հանրագիտարանին վնասելը։ Իսկ թե որ ադմինը և որտեղ է զգուշացրել, չեմ հարցնում, բայց շնորհակալություններս փոխանցիր իրեն։ Ես հարգելի բառի համար չէի գրել, ես քո հարգանքը, առավել ևս սերը պետք չեն, կարող ես դա էլ չգրել, ես գրել էի ընդհանուր տոնի վերաբերյալ, օրինակ՝ մի ըմբոստությո՜ւն, մի քնարկումների շարաննե՜ր ադմիններից մեկի կողմից, թե՝ հետապնդո՛ւմ են, իրավունք չունե՛ն, խանգարու՛մ են և այլն, արդյո՞ք արհամարհական արտահայտություն չէ։--Voskanyan (քննարկում) 08:32, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
@Voskanyan, վիքիից դուրս էլ աշխարհ կա, շնորհակալություններդ փոխանցել եմ: նախընտրում եմ ինքս ուղղել, եթե նախընտրում եք, ապա էլ ինչու՞ վերահղումների մասին գրեցիք այստեղ, նամանավանդ որ, կրկնում եմ, բնավ այլ բան է քննարկվում: Փաստորեն, եթե սխալ եք տեսնում, պիտի «ծածկադմփոց» անե՞ք, ինչ է, թե մտածում եք դա կլինի հետապդնում. ձեր այդ քայլը ցավոք շատ բացասական է՝ տեսնել սխալները և լռել: Խորհուրդ կտամ ձեր մարտավարությունը փոխել: Դուք տեսնում եք սխալ, բան չեք անում, մի շաբաթ հետո լրիվ այլ քննարկման մեջ հիշում և գրում եք, իբր ինչ՞: Իսկ հարգանքի պահը որ գրել եք, թե ձեզ պետք չէ, ասեմ՝ հարգանքը վաստակում են, չեն պահանջում: --Valen1988 (քննարկում) 08:44, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
ծածկադմփոցի մասին անհիմն ենթադրությունների, ցավալու և հարգանքի մասին հիշեցնելու փոխարեն կարելի էր, օրինակ, արձագանքել զրպարտանքի մասին առաջին նախադասությանը։ Իսկ եթե քննարկումները տարվում են միայն առանձին վերցված արտահայտությունների ուղղությամբ, ես նախընտրում եմ չշարունակել, ինչը և արել եմ՝ լուծելով խնդիրը, ոչ թե ծածկադմփոց անելով։ Ես նշեցի, որ դա բերել եմ որպես օրինակ, ցույց տալու համար, որ քո կողմից քննարկումների ոչ կառուցողական շարունակումը այդպիսի հետևանքներ է ունենում։ Իսկ հղումները հետո էլ կարող էի ուղղել, այդպես ավելի հարմար է, քան քննարկում սկսել և արժանանալ անտեղի մեղադրանքների, որոնք շարունակվում են, չնայած բնավ այլ բան է քննարկվում, և ես առանձնապես չէի էլ մասնակցում։ --Voskanyan (քննարկում) 09:10, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի խմբագիրներ, հատ առ հատ կստուգվեն նախագծում գրված հոդվածները։ Ոչ ոք իդեալական խմբագիր չէ։ Մեր կողմից ամեն ինչ արվում է, որ վիքիպեդիան զարգանա։ Առաջին անգամ է, որ առաջարկել ենք նախագիծ, որտեղ այլ վիքիներից հոդվածները պետք է թարգմանվեն։ Դա ևս մեզ համար փորձություն է, որը անպայման հաղթահարելու ենք։ Մինչ այդ մեր կողմից կազմակերպված նախագծերի աղբյուրները գրքերն էին, որոնցից պետք է գրվեր հոդվածները։ Բայց նկատեցին, որ շատերը նախընտրում են թարգմանել այլ վիքիներից (հատկապես սկսնակ խմբագիրները, որոնք շատ էին մեր նախագծում)։ Դրա համար առաջարկեցին այսպիսի գաղափար, որը համ թարգմանություն է, համ գիտելիքների շտեմարան։ Ուրախ եմ, որ այսքան խմբագիրներ մտահոգ են վիքիպեդիայում հոդվածների որակի համար, ասեմ ավելին հպարտ եմ և ինձ վստահ եմ զգում այսպիսի խմբագիրների առկայությամբ։ Փորձեք ըմբռնումով մոտենալ նախագծին և սպասել երկու շաբաթ։ Շատ կուզենայի, որ Ձեր հարուստ փորձով նաև օգնեիք, որպեսզի հասցնենք ստուգել։ Կանխավ շնորհակալություն։ Հարգանքներով` --Soghomon Matevosyan (քննարկում) 19:00, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Քննարկման նախնական արդյունք

Քննարկման մեջ բարձրացվել են մասնակիցների սխալների մասով հարցեր, գտնում եմ բոլորս համաձայն ենք, այդ թվում մասնակիցները, որ սխալներ կան։ Սա չի քննարկվում։ Հարցը նրանում է, 2 շաբաթ ժամանակ տա՞նք մասնակցներին ուղղելու սխալները, թե՞ ջնջենք և տեղափոխենք ավազարկղ։ Որոշ մասնակիցներ անընդունելի են համարում նախագծի մասնակցիներին ժամանակ տալը՝ պատճառաբանելով, որ Վիքիպեդիայի որակը կտուժի։ Ես գտնում եմ, որ ժամանակ տալը էական ազդեցություն չի ունենա Վիքիպեդիայի ընդհանուր որակի վրա, քանի որ ունենք հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր անորակ հոդվածներ, որոնք տարիներ շարունակ մնացել են նույն տեսքով։ Բացի այդ որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, որ ես հովանավորում եմ Վիքիպեդիայում անորակության բարձրացումը, առաջարկում եմ մեկ այլ ադմին արդյունք տա սույն քննարկմանը, քանի որ այն արդեն անցնում է կառուցողական շեմը։--Սամվելքննարկում 08:35, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Կողմ եմ, որ արդեն ստեղծված հոդվածների ուղղման համար որոշ ժամանակ տրվի, բայց հետագայում հնարավորինս խուսափենք նման իրավիճակներից և մասնակիցները նախօորոք իմանան, որ նախընտրելի է միանգամից առանց սխալների գրել (խոսքը վերաբերում է այն մասնակիցներին, որոնք առանձնապես չեն ժխտում, որ գիտեն իրենց հոդվածներում սխալներ լինելու մասին)։--Voskanyan (քննարկում) 09:14, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Քանի որ եղածը եղած է, հոդվածներն արդեն գրված են, ապա ես էլ եմ կողմ այս անգամ նախագիծը համակարգողներին ժամանակ տալ, որ ստուգեն/ուղղեն հոդվածները, բայց ինչպես ասաց Voskanyanը, պետք է խուսափել հետագայում նման իրավիճակից և կոնկրետ քայլեր ձեռնարկել նախօրոք և ոչ թե անորակ հոդվածներ գրվեն՝ հետո ուղղվելու ակնկալիքով։--Լիլիթ (քննարկում) 12:41, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ժամկետները անցած հոդվածներ

Հարգելի՛ ադմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձնել նեքոհիշյալ հոդվածներին: Սրանք պիտակված են ՎԹ և Կարճ էջ ու մի շաբաթը վաղուց անցել է: Ըստ անհրաժեշտության քայլեր ձեռնարկեք.

  1. Օնորե դը Յուրֆեն
  2. Ուիլյամ Ադամ
  3. Ռոյ Պամերոյ
  4. Մոնտենի ինստիտուտ
  5. Ջերեմի Ջեք Թոմաս

Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 09:19, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Արված է:--∑ίγμα (քնն.) 09:28, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ հարգելի՛ ∑ίγμα: --Valen1988 (քննարկում) 09:29, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]