Մադարա Ուչիհա
Մադարա Ուչիհա | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար |
Հեղինակ | Մասաշի Քիշիմոտո |
Ներկայացված է | Նարուտո |
Մասն է | Jinchūriki? |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Land of Fire |
Հրարած տիեզերքից | Naruto universe? |
Հարստություն | Uchiha Clan? |
Մասնագիտություն | թրավոր և fictional ninja |
![]() |
Մադարա Ուչիհա (ճապ.՝ うちは マダラ, անգլ.՝ Uchiha Madara), «Նարուտո» մանգայի և անիմեի կերպար, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Համարվում է Ուչիհաների տոհմի ամենուժեղ նինջաներից մեկը։
Մադարան ցուցադրվել է Նարուտո անիմեում, միանգամից հայտնվել է Նարուտոի բնօրինակ տեսանյութերի անիմացիայի մեջ և դարձել հանդիսատեսի տեսահոլովակների մեծ մասում նվագելու ունակ կերպար[1]։ Կան բանալիների օղազարդեր և փափուկ խաղալիքներ, որոնք պատկերում են կերպարի դեմքը[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադարա Ուչիհա, տոհմի նախկին առաջնորդը, առաջին Ուչիհան ով կարողացավ յուրացնել Մանգեկյու շարինգանը։ Կոնոհա գյուղի հիմնադիրներից և աշշարհի ամենաուժեղ նինջաներից մեկկը։ Ուչիհաներից Մադարան և իր եղբայրը եղան առառջինները ովքեր կարողացան յուրացնել մանգեկյու շարինգանը։ Սակայն այն հաճախակի օգտագործելու արդյունքում Մադարան ի վերջո ամբողջովին կուրանում է։ Իտաչիի խոսքերով, դրանից հետո Մադարան խլում է եղբոր աչքերը, որպեսզի յուրացնի հավերժական անգեկյու շարինգանը և ազատվի կորությունից։ Տոբին նշել է, Մադարայի կրտսեր եղայրը իր կամքով է նրան տվել իր աչքերը, դա համարելով թշնամիներից պաշտպանվելու միակ միջոցը։
Մադարան Սենջուների տոհմի առաջնորդ Հաշիրամայի հետ ստեղծում է Գաղտնի Տերևի գյուղը, սակայն նրանք չկարողացան խաղաղ որոշել թե ով է գլխավորելու գյուղը, և որոնք են լինելու տոհմերից յուրաքանչյուրի դերը[3][4]։ Մադարան վախենում էր, որ Սենջուները ուչիհաներին դուրս կմղեն գյուղի կենտրական կառավարումից և դրան բոլորը համաձայն կլինեն։ Իր տոհմը պաշտպանելու համարա նա ցանկանում էր համաձայնագիր կնքել։ Սակայն իր եղբոր աչքերի վերաբերյալ իրադարձության պատճառով, Մադարայի սկսեցին համարել փառասեր մարդ, և բոլոր Ուիհաները երես թեքեցին նրանից։ Բոլորին նվիրված Մադարան լքում է գյուղը։ Ավարտի հովտի մարտից հետո՝ որտեղ հաղթում է Հաշիրաման, Մադարան երկար ժամանակ մահացած է համարվում։ Հետագայում այդտեղ դրվում են երկու հսկայական հուշարձաններ, ի պատիվ երկու հիմնադիրների։
Հաշիրամա Սենջուի դեմ մարտից հետո նրա հետքը վերանում է։ Սակայն, հետագայում պարզվում է որ Մադարան փրկվում է և փնտրում մի մարդու ով կիրականացնի աշխարհը մշտական իլուզիայի մեջ գցելու իր պլանը[5]։ Այդ մարդը դառնում է Օբիտոն, ով երկար տարիներ ներկայանում է որպես Մադարա[6][7]։
Շինոբիների Չորրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յակուշի Կաբուտոն Օբիտոյի վախեցնելու համար վերակենդանացնում է Մադարային, ապա նրան Մուի հետ ուղարկում Գաարայի նահանջող դիվիզիային ընդառաջ։ Նրանք դժվարությամբ են կարողանում դիմակայել Մադարային։ Ավելի ուշ մարտին են միանում հինգ կագեները։
Մարտի ժամանակ Մադարան ցուցադրում է ի Րինեգանը, և դրա օգնությամբ մարի դաշտում ստեղծում է հսկայական քարե գունդ։ Սկսվում է մարտ Մադարայի և հինգ կագեների միջև։ Պայքարի ընացքում պարզ է դառնում, որ Մադարան, իր մարմնում պատվաստված Առաջի Հոկագեի բջիջների շնորհիվ, կարողանում է օգտագործել Փայտի տարրը։ Շուտով Կագեներին հաջողվում է կնքել Մադարային։ Այնումանեայնիվ պարզ է դառնում, դա Մադարայի փայտե կլոնն էր։ Այդ ժամանակ իսկական Մադարան թաքնվել էր Կագեների մոտակայքում, և նրան հաջողվում Սուսանոյի ատելության սռոբ խոցել Ցունադեին[8]։
Կագեներին ջախջախելուց հետո Մադարան միանում է Օբիտոյին, ով կռվում էր Նարուտոյի, Կակաշիի Մայթո Գայի և Քիլլեր Բիի դեմ։ Վերջում նրանց են միանում նաև միավորված շինոբիների բանակը[9][10]։
Դրանից հետո Մադարան դառնում է Տասը պոչանու ջինջյուրիկին և իրականացնում է իր պլանը։ Սակայն իր մարմնում վերածնում է Կագույա Օցուցուկին և արդեն № 7 թիմը սկում է պայքարել նրա դեմ։ Կագույայի պարտույունից հետո Մադարան նորից կարողանում կառավարել իր մարմինը, սակայն, քանի որ նրա մարմնից հանել էին բիջուին Մադարան մահանում է[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Madara Uchiha Is Playable In Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 3»։ Siliconera։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 29, 2019-ին։ Վերցված է հունիսի 16, 2020
- ↑ «GAMRs Ep 11 Extras - Optimoose Kaplan: Pre-show banter»։ Gamr։ Վերցված է հունիսի 16, 2020
- ↑ Kishimoto Masashi (2014)։ «Chapter 621»։ Naruto, Volume 65։ Viz Media։ էջ 18։ ISBN 978-1-4215-6455-5
- ↑ Kishimoto Masashi (2006)։ «chapter 386»։ Naruto, chapter 386։ Viz Media։ էջեր 10
- ↑ Kishimoto Masashi (2014)։ «Chapter 622»։ Naruto, Volume 65։ Viz Media։ էջ 15։ ISBN 9781421576275
- ↑ Kishimoto Masashi (2008)։ Naruto Secret: Scroll of Formation Character Official Databook։ Shueisha։ էջեր 58–63։ ISBN 978-4-08-880263-3
- ↑ Kishimoto Masashi (2012)։ «Chapter 560»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 11։ ISBN 978-1-4215-4942-2
- ↑ «Naruto: Masashi Kishimoto dice que el manga está en la recta final»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 31, 2019-ին։ Վերցված է հունիսի 16, 2020
- ↑ Kishimoto Masashi (2012)։ «Chapter 564»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 12։ ISBN 978-1-4215-4942-2
- ↑ Kishimoto Masashi (2012)։ «Chapter 562»։ Naruto, Volume 59։ Viz Media։ էջ 16։ ISBN 978-1-4215-4942-2
- ↑ Kishimoto Masashi (2015)։ «Chapter 658»։ Naruto, Volume 72։ Viz Media։ էջ 14։ ISBN 978-4-08-880220-6
|